Մենք աշխատում ենք փոխադարձ լուծման փոխադարձ ուղիների ուղղությամբ։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ գործող նախագահ Յան Բորգի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ «Բանակցային գործընթացի վերաբերյալ ասեմ, որ փետրվարից վերականգնվել են ինտենսիվ բանակցությունները։ Մինչ այդ տեղի էր ունենում փաստաթղթերի եւ պայմանների փոխանակում, բայց առերես հանդիպում չէր եղել։ Թեեւ գործընթացը շաունակվում էր Մյունխենում, Բեռլինում եւ Ալմաթիում հանդիպումներով։ Վերջին հանդիպման արդյունքներով մեծ քննարկում է իրականացվել։ Թեեւ չեմ ուզում մանրամասների…
Կարդալ ավելինՎԶԵԲ-ը Հայաստանին կտրամադրի 236 մլն եվրոյի վարկ «Հյուսիս-Հարավ» նախագծի շրջանակում ճանապարհի կառուցման համար
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը Հայաստանին կտրամադրի 236 մլն եվրոյի վարկ «Հյուսիս-Հարավ» միջանցքի Քաջարան-Սիսիան ճանապարհի կառուցման համար։ Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 373 մլն եվրո։ Նոր ճանապարհը կբաժանվի հյուսիսային, հարավային եւ կենտրոնական տեղամասերի։ Վարկային միջոցները կծախսվեն հարավային տեղամասի կառուցման վրա։ Ճանապարհը կկրճատի Քաջարան-Սիսիան հեռավորությունը՝ 118-ից հասցնելով 60 կիլոմետրի, իսկ միջին արագությունը դրանով կավելանա՝ 50-ից հասնելով ժամում 100 կիլոմետրի։ Նախատեսվում է շինարարությունն ավարտել մինչեւ 2030թ.։ Վարկի տրամադրման համաձայնագրի ստորագրումը նախատեսվածծ է ՎԶԵԲ ամենամյա հավաքի շրջանակում,…
Կարդալ ավելինՍերժ Թանկյանը ցանկանում էր հեռանալ System of a Down-ից
Սերժ Թանկյանը ցանկացել է հեռանալ System of a Down-ից եւ խմբի անդամներին առաջարկել է իրեն փոխարինող գտնել։ Թանկյանը 2017 թվականի վերջին խմբի ղեկավարության գրասենյակում տեղի ունեցած հանդիպման մասին իր հիշողություններով կիսվել է իր առաջիկա հուշագրությունում՝ Down With The System-ում, որից Rolling Stone-ը հրապարակել է բացառիկ հատված։ «Նույնիսկ, երբ խումբը նոր երաժշտություն էր գրում, ինձ առանձնապես դուր չէր գալիս մեծ լեյբլում աշխատող արտիստի կյանքի ցիկլը»,-իր գրքում խոստովանել է երգիչը: Հանդիպմանը Թանկյանը խմբի մյուս անդամներին՝ Դարոն Մալաքյանին,…
Կարդալ ավելինԱդրբեջանի իշխանությունները երկարացրել են Արկադի Ղուկասյանի ձերբակալման ժամկետը
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ֆարսը, եւ այդ ֆարսի շրջանակում երկարացրել են ադրբեջանական գերության մեջ գտնվող Արկադի Ղուկասյանի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին նախագահի ձերբակալման ժամկետը։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, «Բինաղադինի շրջանային դատարանում դիտարկվել են միջնորդությունը եւ նախնական քննություն իրականացնող դատախազի առաջարկը։ Առաջարկվել է խափանման միջոցը երկարացնել եւս մի քանի ամսով, ինչը փաստարկվել է խոշոր քրեական գործի նախնական քննության շարունակմամբ։ Դատարանը բավարարել է միջնորդությունն ու առաջարկը։ Որոշման համաձայն՝ Ա.Ղուկասյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է 5 ամսով»։…
Կարդալ ավելին«Կարմի’ր բերետավորներ», չհամարձակվե’ք չարաշահել ձեր պաշտոնեական դիրքը. Արման Թաթոյան
«Կարմի’ր բերետավորներ», չհամարձակվե’ք չարաշահել ձեր պաշտոնեական դիրքն ու մարդկանց, [այն էլ անչափահասների] այն էլ այս աստիճան նվաստացնող ձևով բերման ենթարկել ընդամենը ենթադրվող, ընդամենը վարչական իրավախախտման համար: Այս մասին հայտարարել է Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը: «Սա օրենքի կոպիտ խախտում է և առաջացնում է պատասխանատվություն»,- ընդգծել է նա:
Կարդալ ավելինՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի վարչապետի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի վարչապետի հետ։ Այս մասին նա հայտնել է Facebook-ի իր էջում, որտեղ նաեւ տեսանյութ է տարածել: «Դանիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպում ունեցա այդ երկրի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ», – գրել է նա՝ կից հրապարակելով տեսանյութ։ Ավելի վաղ հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն: Վարչապետը մայիսի 14-ին կմասնակցի «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին»: Գագաթնաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (“From the frontline:…
Կարդալ ավելինԵրևանում մեկնարկում է ՎԶԵԲ 33-րդ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը
Այսօր՝ մայիսի 14-ին, Երևանում մեկնարկում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) 33-րդ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը: Այդ մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից։ Հանդիսանալով համաշխարհային ֆինանսատնտեսական միջավայրում տեղի ունեցող առանցքային իրադարձություններից մեկը՝ համաժողովի ընթացքում բարձր մակարդակի երկխոսություն է ծավալվում արդիական թեմաների շուրջ, և կայացվում են որոշումներ Բանկի զարգացման ռազմավարական հարցերի վերաբերյալ: ՀՀ ֆինանսերի նախարարությունը նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորությամբ համաժողովում լայն ներգրավվածություն ունի: Նախարարության ներկայացուցիչների հանդիպումների շարքը մեկնարկել է նախարար Հովհաննիսյանի և ՎԶԵԲ տնօրենների խորհրդի…
Կարդալ ավելինԵրևանի ավագանու նիստի օրակարգում 29 հարց է, այդ թվում Երվանդ Մանարյանի արձանը տեղադրելու հարցը
Երեւանի ավագանին այսօր՝ մայիսի 14-ին գումարել է իր հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված է 29 հարց, որոնցից միայն երկուսն է զեկուցվող։ Մեկը վերաբերում է hայ անվանի դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Գրիգորյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի շենքի ճակատային հատվածում /Վազգեն Սարգսյան փող. 7/ փակցնելու հարցին, մյուսը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի արձանի տեղադրմանը՝ քաղաք Երևան, Սայաթ-Նովա պողոտա 4 հասցեին հարող տարածքում։ Չզեկուցվող հարցերից 3-ը վերաբերում է Երեւանում փողոցների անվանակոչությանը: Մասնավորապես,…
Կարդալ ավելինՀՀ զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Մայիսի 14-ին ՀՀ զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Զորավարժության նպատակներ են՝ ստուգել ՀՀ զինված ուժերի ծավալման և մարտական կիրառման պլանների գործնական իրականացումը, ուսումնասիրել զորավարժությանն ընդգրկված ուժերի, միջոցների ու կառավարման մարմինների մարտական (կառավարչական) հնարավորությունները, ուժեղացման ուժերի և միջոցների տարաբնույթ կիրառման հնարավորությունները, բարձրացնել ռազմական կառավարման մարմիններում ստեղծվող աշխատանքային խմբերի, միավորումների, զորամասերի ու ստորաբաժանումների շտաբների ներդաշնակման մակարդակը, սպաների գործնական հմտությունները՝ մարտական գործողությունների նախապատրաստման, վարման ընթացքում, դաշտային վարժվածության մակարդակը, զարգացնել անձնակազմի…
Կարդալ ավելինՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն: Նա մայիսի 14-ին կմասնակցի «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին»: Գագաթնաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (“From the frontline: Armenia’s defence of democracy”) թեմայով քննարկմանը: Այցի շրջանակում նախատեսված են նաև հանդիպումներ Դանիայի Թագավորության վարչապետ տիկին Մետտե Ֆրեդերիկսենի, Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի, գագաթնաժողովի հիմնադիր և «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ:
Կարդալ ավելին