Խուլիգանություն եւ սպանություն Երեւանում. հնդիկ երիտասարդի սպանության գործով կալանավորվել են նրա 2 հայրենակիցները

Խուլիգանություն եւ սպանություն Երեւանում. հնդիկ երիտասարդի սպանության գործով կալանավորվել են նրա 2 հայրենակիցները

Ավարտվել է Հնդկաստանի Հանրապետության մի խումբ քաղաքացիների կողմից Երևան քաղաքի Հասրաթյան փողոցում կատարված խուլիգանության, նրանցից մեկի սպանության, ևս մեկի առողջությանը ծանր վնաս հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ 2 անձի մասով։ ՔԿ-ից հայտնում են, որ 2023 թ․ հունիսի 19-ին ահազանգ էր ստացվել այն մասին, որ նշված հասցեում գործող բենզալցակայանի մոտ հնդիկ երիտասարդի դի կա՝ մեջքի շրջանում կտրած-ծակած վերքերով: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում…

Կարդալ ավելին

Կասեցվել է ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

Կասեցվել է ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

«Ֆիշեռ» ՍՊԸ-ին պատկանող ձկնամթերքի արտադրամասում իրականացված վերահսկողության ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ (ք. Երևան)։ ՍԱՏՄ-ից  հայտնում են, որ պարզվել է, որ արտադրամասի փաթեթավորման սենյակում և սառնարանային հատվածում պատերի մակերևույթները պատրաստված չեն անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, իսկ առաստաղները չեն կանխարգելում կեղտի կուտակումը, խոնավության խտացման և մասնիկների թափվելու հնարավությունը։ Ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամանակ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

Կարդալ ավելին

Այս պահի դրությամբ ապօրինի ծագման գույքի գործերով 1,3 մլրդ դոլարից ավելի հայց ունենք, այդ թիվը կարող է աճել. դատախազ

Այս պահի դրությամբ ապօրինի ծագման գույքի գործերով 1,3 մլրդ դոլարից ավելի հայց ունենք, այդ թիվը կարող է աճել. դատախազ

Մինչեւ 2022 թվականը հանկարծամահությունները որպես հանցագործության դեպքեր չէին համարվում, իսկ 2022-ի երկրորդ կիսամյակից սկսած դրանք սկսեցին որակվել առանձնապես ծանր հանցագործություններ: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է 2023 թվականին հանցագործությունների թիվն աճել, իսկ բացահայտումները՝ նվազել: «Գրանցված հանցագործությունների 80 տոկոսը ոչ մեծ կամ միջին ծանրության  հանցագործություններ են, հիմնականում կենցաղային հողի վրա կատարված: Քրեական դատավարության օրենսգրքով վարույթ նախաձեռնելու շեմը շատ է իջեցվել: Նախկինում եթե այդ դեպքերը որպես հանցագործություն…

Կարդալ ավելին

545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ

545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ

Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների կիրառման արդյունքում նախկինում զրոյական գործարքներ գրանցած հարկ վճարողների մոտ իրականացվել է հարկային վարչարարություն։ Ստուգում է իրականացվել 1038 հարկ վճարողի մոտ, որի արդյունքում վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն չի ապահովել 545 հարկ վճարող և արձանագրված խախտումը կազմել է 169․3 մլն դրամ։ Այս մասին  տեղեկացնում է ՊԵԿ-ը: Կոմիտեն հիշեցնում է, որ հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառելու պարտավորություն ունեցող հարկ վճարողները, «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, պարտադիր պետք է ապահովեն վճարային…

Կարդալ ավելին

«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն

«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով հանձնարարել իրենց ենթակա հանրակրթական դպրոցներին մայիսի 24-ին և 25-ին ավարտական դասարաններում կազմակերպվող «Վերջին դաս» միջոցառման  շրջանակում  զերծ մնալ դրամահավաքից: ԿԳՄՍՆ տարածած հայտարարության մեջ նաեւ ասվում է. «Գրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Ուսումնական տարվա ավարտով պայմանավորված՝ հանրակրթական ուսումնական հաստատությունում «Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս անհրաժեշտ է բացառել որևէ դրամահավաք»։ Նույնաբովանդակ գրություն է ուղարկվել նաև ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական…

Կարդալ ավելին

Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար, իսկ Սամվել Ղուկասյանը՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի ժ/պ։ Սամվել Ղուկասյանը մայիսի 2–ին ազատվել էր Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից:

Կարդալ ավելին

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2024 թ. զեկույցում Հայաստանը 6 կետով բարելավել է իր դիրքերը. Ռուբինյան

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2024 թ. զեկույցում Հայաստանը 6 կետով բարելավել է իր դիրքերը. Ռուբինյան

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում շնորհավորեց լրագրողներին Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ: «Շնորհավորում եմ մեր լրագրող գործընկերներին: Նաև հետաքրքիր է, որ այսօր «Լրագրողներ առանց սահմանների» հեղինակավոր կազմակերպությունը հրապարակել է 2024 թվականի զեկույցը, որով Հայաստանը 6 կետով կամ հորիզոնականով բարելավել է իր դիրքերը. նախորդ տարի 180 երկրի ցանկում 49-րդն էր, այս տարի 43-րդն է: Կարծում եմ՝ սա առավել քան խոսուն է»,- նշեց Ռուբինյանը: Նշենք, որ «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության…

Կարդալ ավելին

Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ

Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ

Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն 2024թ. ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանին (հարցումներում մեր բնակավայրերն ադրբեջանական կեղծ անվանումներով են)՝ 96․2%-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր։ Այս մասին  տեղեկանում են «Թաթոյան» հիմնադրմից: Հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «58,1%-ը կարծում է առաջիկա 5 տարիների ընթացքում պետք է տեղի ունենա վերադարձ «Արևմտյան Ադրբեջան», իսկ 19,9%-ը՝ 5-10 տարիների ընթացքում։ 76,9%-ը համարում է, որ վերադարձն «Արևմտյան Ադրբեջան» սերտորեն կապված է Զանգեզուրի միջնցքի բացման…

Կարդալ ավելին

ԻԻՀ մշակույթի և իսլամական կապերի կազմակերպության ղեկավարն այցելել է ԵՊՀ և Երևանի թիվ 35 հիմնական դպրոց

ԻԻՀ մշակույթի և իսլամական կապերի կազմակերպության ղեկավարն այցելել է ԵՊՀ և Երևանի թիվ 35 հիմնական դպրոց

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական կապերի կազմակերպության նախագահ Մոհամմադ Մեհդի Իմանիփուրի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակում դոկտոր Մոհամմադ-Մեհդի Իմանիփուրը հանդիպել է ԵՊՀ ռեկտորի, Իրանագիտության ամբիոնի պրոֆեսորադասախոսական համակազմի և ուսանողների հետ։ ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին, մշակույթի կցորդ Մոհամմադ Ասադի Մովահեդը, ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան…

Կարդալ ավելին

Հայաստանում տեղի կունենա ամենամյա ամենամեծ Ակնաբուժական համաժողովը՝ AIOC VI

Հայաստանում տեղի կունենա ամենամյա ամենամեծ Ակնաբուժական համաժողովը՝ AIOC VI

2024 թվականի մայիսի 17-19-ը Հայաստանում տեղի կունենա Ամենամյա Ամենամեծ Ակնաբուժական Համաժողովը (AIOC VI): Համաժողովին ներկա կլինեն արտերկրից ժամանած առաջատար ակնաբույժներ։ Համաժողովը տեղի կունենա DoubleTree by Hilton հյուրանոցում և Աչքի Առողջության Ինստիտուտում։ Ծրագիրը ներառում է. May 17. Eye Health Institute • WetLab session – Corneal Cross linking and ICRS implantation- Ashraf Armia (prior registration is required, number of participants are limited) • Marketing in health care – Chris Liassides (prior registration is required, number of participants…

Կարդալ ավելին
1 265 266 267 268 269 645