Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը:Ըստ տարածված տեղեկության գյուղացիները բողոքում են ոռոգման ջրի վճարի բարձր լինելու դեմ, որ չեն կարողանում այգիները ջրել: 100-ից ավելի բնակիչները փակել են ճանապարհը, և հանդիպում են պահանջում Կառավարության ներկայացուցիչների հետ:
Կարդալ ավելինԴոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է 392.60 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 1.47 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 418.04 դրամ (նվազել է 2.71 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 488.12 դրամ (նվազել է 3.60 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.21 դրամ (աճել է 0.02 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 388-390 դրամով, վաճառվում է 394-396 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 409-415 դրամով,…
Կարդալ ավելինՀայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց – Պետական սահմանի սահմանազատման հարցերով Հայաստանի եւ Ադրբեջանի հանձնաժողովներն այսօր ունեցած հանդիպումից հետո համատեղ մամլո հաղորդագրություն են տարածել, որում ասվում է, որ նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջեւ սահմանային գծի հատվածներում սահմանի անցումը: Ի՞նչ է սա նշանակում: Պատասխան – Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա…
Կարդալ ավելինԷրդողանն ասել է, որ չգիտի, թե ով է ճշմարտությունն ասում Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ չի կարող ճշմարիտ համարել Իսրայելի և Իրանի հայտարարությունները՝ կապված իրանական տարածքի վրա իսրայելական վերջին հարվածների հետ։ Միաժամանակ, նա մեղադրել է ԱՄՆ-ին Իսրայելին աջակցելու մեջ՝ նշելով, որ Վաշինգտոնից այլ բան չէր սպասում։ «Ներկայումս Իսրայելն ու Իրանը տարբեր բաներ են ասում։ Չկա պատասխանատվություն, չկա բացատրություն: Ելնելով Իրանի հայտարարություններից՝ չի կարելի ասել, որ նա ճշմարտությունն է ասում։ Իսրայելի մասին ընդհանրապես անհնար է ասել »,- Ստամբուլում լրագրողներին ասել է թուրք առաջնորդը։…
Կարդալ ավելինԱրցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. Մնացածի 35 %-ի մեծ մասը ձգտում է արտագաղթել ՌԴ. Արցախի ՄԻՊ
Արցախցիների շրջանում իրականացված հարցումների համաձայն՝ հարցվածների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու Հայաստանի Հանրապետությունից, իսկ արտագաղթելու հակված 35%-ի մեծամասնությունը որպես պոտենցիալ հյուրընկալ երկիր տեսնում է Ռուսաստանը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: Նա նաեւ նշել է. «Մեկ այլ կարևոր հանգամանք՝ հարցվածների ուղիղ կեսը դժգոհ է իր ապրելու պայմաններից, և կարծում եմ, որ դա ոչ թե սուբյեկտիվ, այլ օբյեկտիվ դժոգոհություն է, և դա արտագաղթի մտքին հանգեցնող հիմնական գործոնն է։…
Կարդալ ավելինՊուտինն ու Ալիևն ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կվարեն
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը ապրիլի 22-ին կհանդիպեն Մոսկվայում։ Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ղեկավարն աշխատանքային այցով կգտնվի Ռուսաստանի Դաշնությունում։ «Նախատեսվում է դիտարկել ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման առանցքային հարցերը, ինչպես նաև մտքերի հանգամանալից փոխանակում անցկացնել տարածաշրջանային արդի հարցերի շուրջ»,- բանակցությունների թեմաները հայտնում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը։ Երկու երկրների ղեկավարները կհանդիպեն Բայկալ-Ամուր մայրուղու կառուցման վետերանների հետ, որի շինարարությունը ղեկավարել է Իլհամ Ալիևի հայրը՝ Ադրբեջանի ապագա նախագահ Հեյդար…
Կարդալ ավելինՎանաձորի «ՀՈՐՈՎԵԼ» երգի-պարի անսամբլը գարնանային համերգաշրջանը կամփոփի Մայիսի 15-ին ժամը 19:00-ին
Վանաձորի «ՀՈՐՈՎԵԼ» երգի-պարի անսամբլը Հ. Թումանյանի հոբելյանական տարվան նվիրված իր գարնանային համերգաշրջանը կամփոփի Մայիսի 15-ին ժամը 19:00-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմահարթակում՝ մայրաքաղաքի հանդիսատեսին ներկայացնելով ինչպես անսամբլի երգացանկի և պարացանկի լավագույն կատարումները, այնպես էլ ամենայն հայոց բանաստեղծի գրական ստեղծագործությունների հիման վրա բեմադրված «Թումանյանի աշխարհը» պարային ներկայացումը: Այս պարային ներկայացմամբ անսամբլը մոտ մեկ ամիս շրջել է հանրապետության մի շարք սահմանամերձ համայնքներում: Հյուրախաղերը կազմակերպվել են ՀՀ ԿԳՄՍՆ և Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի հետ…
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է 394.07 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 1.03 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 420.75 դրամ (աճել է 0.36 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 491.72 դրամ (նվազել է 0.42 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.19 դրամ (մնացել է անփոփոխ): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 388-393 դրամով, վաճառվում է 395-398 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 411-417 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելինԱնահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի նիստին
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 18-ին մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) Կառավարման խորհրդի առցանց նիստին։ Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից: Նշվում է, որ մասնակիցներն անդրադարձ են կատարել ENNHRI-ի՝ Եվրոպայում իրավունքի գերակայության վիճակի վերաբերյալ զեկույցին, ինչպես նաև քննարկել եվրոպական ցանցի կառավարմանն առնչվող մի շարք հարցեր։ Հիշեցնենք, որ 2024 թվականի փետրվարի 7-ին ENNHRI-ի ընդհանուր ժողովի շրջանակներում տեղի ունեցած քվեարկության արդյունքներով Անահիտ Մանասյանն ընտրվել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական…
Կարդալ ավելինԱդրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանել է լրատվամիջոցներից ստացված հարցումներին՝ ադրբեջանական մամուլում տեղ գտած լուրերի մասին: Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր են տարածվում ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման վերաբերյալ, վերջերս էլ ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են թուղթ, որն իբրև ապրիլի 5-ին համաձայնեցվել է Բրյուսելում: Ի՞նչ կասեք սրա մասին: Պատասխան. Իրականում Բրյուսելյան հանդիպումը Հայաստանի դիմակայունության ու տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին էր, ինչի շուրջ անտեղի աղմուկ է ստեղծվել, որը և չի համապատասխանում իրականությանը: Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված…
Կարդալ ավելին