ՊԵԿ-ը հորդորում է հայտարարագիր ներկայացնող քաղաքացիներին նախօրոք իրականացնել անձի նույնականացման գործընթաց

ՊԵԿ-ը հորդորում է հայտարարագիր ներկայացնող քաղաքացիներին նախօրոք իրականացնել անձի նույնականացման գործընթաց

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է՝ 2024 թվականին եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները հայտարարագիր ներկայացնելու համար նախևառաջ պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերեն էլեկտրոնային ստորագրություն: Համակարգը կներդրվի «Ես եմ» hարթակում, որտեղ անձի նույնականացման համար գործում է երկու տարբերակ՝ բջջային հեռախոսի միջոցով կամ էլեկտրոնային կրիչ պարունակող նույնականացման քարտով։ Բջջային հեռախոսի միջոցով (mID) մուտք գործելու համար անհրաժեշտ է՝ Նույնականացման քարտով (չունենալու դեպքում՝ կարող եք ձեռք բերել Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ցանկացած գրասենյակից) և բջջային հեռախոսով…

Կարդալ ավելին

Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն ու ռուբլին կայուն են

Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն ու ռուբլին կայուն են

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 14-ին, կազմել է 402.65  դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.25 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 440.42 դրամ (աճել է 0.01 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 515.79 դրամ (աճել է 0.44 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.40 դրամ (մնացել է անփոփոխ): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 399-402 դրամով, վաճառվում է 405-406 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 432-439 դրամով, վաճառվում…

Կարդալ ավելին

Անահիտ Մանասյանը Վիեննայում մասնակցել է ENNHRI Կառավարման խորհրդի նիստին

Անահիտ Մանասյանը Վիեննայում մասնակցել է ENNHRI Կառավարման խորհրդի նիստին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 13-ին Վիեննայում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) Կառավարման խորհրդի նիստին։ Քննարկվել են եվրոպական ցանցի կառավարմանն առնչվող մի շարք հարցեր։ Հիշեցնենք, որ 2024 թվականի փետրվարի 7-ին ENNHRI-ի ընդհանուր ժողովի շրջանակներում տեղի ունեցած քվեարկության արդյունքներով Անահիտ Մանասյանն ընտրվել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի անդամ։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն առաջին անգամ է ընդգրկվում եվրոպական ցանցի կառավարման մարմնում։

Կարդալ ավելին

Հայաստանը դիտարկում է Եվրամիության հետ գործընկերության հետագա խորացման հեռանկարները. Միրզոյան

Հայաստանը դիտարկում է Եվրամիության հետ գործընկերության հետագա խորացման հեռանկարները. Միրզոյան

Հայաստանը դիտարկում է ԵՄ-ի հետ գործընկերության հետագա խորացման հեռանկարները՝ ժողովրդավարության ամուր հանձնառությամբ, տարածաշրջանում կայուն խաղաղության զարգացմամբ և կառուցմամբ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ողջունելով մարտի 13-ին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը։ «Ողջունելով բանաձևի ընդունումը՝ նման ճնշող մեծամասնությամբ, և ավելի սերտ կապերի, խաղաղության պայմանագրի անհրաժեշտության մասին հստակ ազդակները ՝ մենք դիտարկում ենք մեր գործընկերության հետագա խորացման հեռանկարները ՝ ժողովրդավարության ամուր հանձնառությամբ, տարածաշրջանում տևական խաղաղության զարգացմամբ և կառուցմամբ»,- նշված է գրառման…

Կարդալ ավելին

Բուհերի միավորման ծրագիրը օրենք է․ Անդրեասյանը՝ Կոնսերվատորիայի մասին

Բուհերի միավորման ծրագիրը օրենք է․ Անդրեասյանը՝ Կոնսերվատորիայի մասին

Մենք նախորդ տարի հուլիսին հայտարարություն էինք հրապարակել, որտեղ պարզ ներկայացրել էինք, որ մինչև 2030թ բուհերի խոշորացման միավորման կոնտեքստում քննարկումներ ենք սկսում և առաջարկել էինք, որ բուհերը մինչև այս տարվա փետրվար ներկայացնեն իրենց առաջարկները, դիտարկումները: Այս մասին, այսօր՝ մարտի 14-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով բուհերի միավորման, մասնավորապես Կոմիտասի անվան պետական կոնսերտավորիայի տեղափոխության հետ կապված հարցերին։ «Հիմա ձեւավորել ենք աշխատանքային խմբեր ամեն ուղղությունով, որոնք արդեն մանրամասն քննարկելու են…

Կարդալ ավելին

Արագածոտնի մարզում 150 հեկտար տարածքում ինտենսիվ պտղատու այգի կհիմնվի. 345 մլն դրամի բեռնատարներ պետք է ներմուծվեն

Արագածոտնի մարզում 150 հեկտար տարածքում ինտենսիվ պտղատու այգի կհիմնվի. 345 մլն դրամի բեռնատարներ պետք է ներմուծվեն

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 14-ի նիստում որոշեց գերակա  ոլորտում իրականացվող  ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատել «ՖԱՆՖՐՈՒԹ» ՍՊԸ-ին: «ՖԱՆՖՐՈՒԹ»-ը Արագածոտնի մարզում 150 հա տարածքում հիմնում է ինտենսիվ պտղատու այգիներ։ Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել ներմուծել 345 մլն դրամի բեռնատար ավտոմեքենաներ և այլ սարքավորումներ, որոնք նախատեսվում են օգտագործել այգու հիմնման աշխատանքների իրականացման և թողարկված արտադրանքի արագ և որակյալ մատակարարման համար և քանի որ առկա են ապրանքատեսակներ, որոնք ներմուծվելու են լիզինգով՝ որոշման մեջ ավելացվել է նաև լիզինգատու կազմակերպության անվանումը։…

Կարդալ ավելին

Հովիկ Շահնազարյանն ընտրվել է Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահ

Հովիկ Շահնազարյանն ընտրվել է Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահ

Դատավոր Հովիկ Շահնազարյանն ընտրվել է Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահ: Այս մասին հայտնում է ԲԴԽ մամուլի ծառայությունը։ Հենց նշված Հանձնաժողովն է, որին կարող եք դիմել, եթե որևէ դատավորի արարքում նկատում եք վարքագծային, էթիկական, կամ որևէ այլ բնույթի խախտում: Տվյալ դեպքում անհրաժեշտ է գրավոր դիմել Հանձնաժողովին՝ kargapahakan@court.am էլեկտրոնային հասցեով կամ փոստային հասցե՝ 0009 ք. Երևան, Կորյուն 15/1 հասցեով։

Կարդալ ավելին

ԵՄ դեսպանները համաձայնեցրել են Ուկրաինային լրացուցիչ 5 մլրդ եվրո ռազմական օգնություն հատկացնելու հարցը

ԵՄ դեսպանները համաձայնեցրել են Ուկրաինային լրացուցիչ 5 մլրդ եվրո ռազմական օգնություն հատկացնելու հարցը

Եվրամիության 27 երկրների դեսպանները համաձայնեցրել են Խաղաղության եվրոպական ֆոնդի բարեփոխումը, որը թույլ կտա Ուկրաինային 2024թ. հատկացնել լրացուցիչ 5 մլրդ եվրո ռազմական օգնություն, տեղեկացրել են ԵՄ Խորհրդի բելգիական ներկայացուցչությունում։ Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը եւս հաստատել է, որ դեսպանները պայմանավորվել են բարեփոխման մասին։ «Ֆոնդը թույլ կտա մեզ ավելացնել Ուկրաինայի ռազմական օգնությունը եւս 5 մլրդ եվրոյով։ Ուղերձը պարզ է. կաջակցենք Ուկրաինային բոլոր ուժերով, որպեսզի հաղթենք»,- գրել է Բորելը։ Խաղաղության եվրոպական ֆոնդի միջոցները (ֆինանսավորման արտաբյուջետային մեխանիզմ) ստեղծվում են…

Կարդալ ավելին

Փետրվարին քարտերով առեւտուր անող կենսաթոշակառուների թիվը հասել է 220 հազարի. Նրանք 10 տոկոս քեշբեք են ստանում

Փետրվարին քարտերով առեւտուր անող կենսաթոշակառուների թիվը հասել է 220 հազարի. Նրանք 10 տոկոս քեշբեք են ստանում

2022 թվականի հուլիսի 1-ից սկսած՝ բանկային քարտով առևտուր անելու դեպքում թոշակառուները, նպաստառուները գնման 10 տոկոսի չափով հետվճար են ստանում՝ մինչև 5000 դրամի չափով։ Հունվար ամսին ծրագրից օգտվել է 189 հազար շահառու, փետրվարին՝ 220 584: Այս մասին, այսօր՝ մարտի 14-ին, Կառավարության նիստում հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը՝ նշելով, որ աճը հունվարին կազմել է ավելի քան 30 հազար: «Անկանխիկ շրջանառությունը հունվարին կազմել է շուրջ 6 մլրդ դրամ, փետրվարին՝ 8,2 մլրդ դրամ, իսկ…

Կարդալ ավելին

ՀՀ-ում ձվի շուկան ինքնաբավ է, կան բավարար պաշարներ, առաջիկայում գնային էական փոփոխություններ չեն սպասվում (Զատիկին ընդառաջ)

ՀՀ-ում ձվի շուկան ինքնաբավ է, կան բավարար պաշարներ, առաջիկայում գնային էական փոփոխություններ չեն սպասվում (Զատիկին ընդառաջ)

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում ձու և թռչնամիս արտադրող խոշոր տնտեսավարող սուբյեկտների հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը: Հանձնաժողովից փոխանցում են , որ տնտեսավարողներին ներկայացվել են առևտրային ցանցերի և մատակարարների համար արդար առևտրի ապահովման նպատակով սահմանված նոր օրենսդրական կարգավորումները, ինչպես նաև քննարկվել են ոլորտի մրցակցային իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցող տնտեսավարողները հավաստիացրել են, որ ՀՀ-ում ձվի շուկան ինքնաբավ է, առկա են բավարար պաշարներ, և առաջիկայում գնային…

Կարդալ ավելին
1 323 324 325 326 327 668