Մայրաքաղաքի ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Գևորգ Ստեփանյանը իր ֆեսբուքյան էջում գրառում է կատարել կապված իր աշխատանքային գործունեության դեմ ուղղված սպասվող բռնաճնշման վերաբերյալ մասնավորապես գրում է՝ «Նիկոլական ավագանիները նախաձեռնել են ինձ ու իմ ընդդիմադիր գործընկերներին ավագանու մանդատից զրկելու գործընթաց: Սա ապօրինություն ու քաղաքական հետապնդում է «Մայր Հայաստանի» դեմ: Մեզ մանդատը տվել է նիկոլական իշխանությանը մերժող քաղաքացին և մենք այդ մանդատն իրացնելու ենք»: Լրատվություն
Կարդալ ավելինԱԳՆ-ի պարգևատրումների բյուջեն ավելացրեցին 230 մլն դրամով՝ հիմնավորելով, թե տարածաշրջանային վիճակը լարված է
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 1-ի նիստում փոփոխություն կատարեց իր որոշումներից մեկում, որով նախատեսվում է ԱԳՆ պարգևատրումների բյուջեն ավելացնել 230 միլիոն դրամով։ Որոշման հիմնավորման մեջ նշված է, թե ներկա աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրողությունների և միտումների պայմաններում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը կենսական դերակատարում ունի ՀՀ անվտանգության ապահովման համատեքստում: ՀՀ շուրջ առկա սպառնալիքներն ու մարտահրավերները ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունից պահանջում են ուժերի գերլարում և սովորականից անհամեմատ ավելի եռանդուն ջանքեր գրեթե բոլոր երկկողմ և բազմակողմ հարթակներում: Ըստ հիմնավորման՝ բազմապատկվել…
Կարդալ ավելինՆԳՆ միգրացիայի տարածքային ստորաբաժանումները կշարունակեն շաբաթ օրերին սպասարկել ԼՂ-ից տեղահանվածներին
ՆԳ նախարարի հրամանով Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանումները վեցօրյա աշխատանքային ռեժիմով կաշխատեն նաև փետրվարին: Չնայած այն հանգամանքին, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Հայաստանում գտնվող անձինք Երևանի անձնագրային ծառայություններում տեղահանությանառաջին իսկ օրերին սպասարկվում են արտահերթ ռեժիմով՝ առանց էլեկտրոնային հերթագրման պահանջի, այսուհանդերձ տեղերում կուտակումներ են առաջանում և կենդանի հերթերը վերահսկելու դժվարություններ: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և ժամանակավոր պաշտպանության տակ վերցված անձանց ՀՀում հաշվառման և փաստաթղթավորման գործընթացը պատշաճ կազմակերպելու և եղած պահանջարկը սեղմ ժամկետներում սպասարկելու նպատակով ՀՀ…
Կարդալ ավելինԿրեմլ. Կարևոր է, որ Հայաստանի անդամակցությունը ՄՔԴ-ին չազդի երկկողմ հարաբերությունների վրա
Ռուսաստանի համար կարևոր է, որ Հայաստանի անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին՝ դե յուրե և դե ֆակտո, բացասաբար չանդրադառնա երկկողմ հարաբերությունների վրա, Մոսկվան բարձր է գնահատում այդ հարաբերությունները։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ նովոստին»; «Այստեղ մեկնաբանելու ոչինչ չկա։ Սա ընդհանրապես Հայաստանի ինքնիշխան իրավունքն է։ Բայց մյուս կողմից, մեզ համար կարևոր է, որ նման որոշումները չանդրադառնան ինչպես դե յուրե, այնպես էլ դե ֆակտո մեր երկկողմ հարաբերությունների վրա, որոնք մենք գնահատում…
Կարդալ ավելինԱլիեւը շանտաժի է ենթարկում Հայաստանին Սահմանադրությամբ
«Հայաստանի Սահմանադրությունում եւ այլ փաստաթղթերում փոփոխությունների դեպքում կարելի է հասնել խաղաղության»,- APA-ն մեջբերել է Ալիեւին։ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ արդեն դե-ֆակտո գոյություն ունի խաղաղություն, եւ արդեն մի քանի ամիս երկու երկրների սահմանին խաղաղ իրադրություն է տիրում, ասել է Ալիեւը՝ ընդունելով Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին։ Ալիեւն ասել է, որ այդ գործընթացի տրամաբանական ավարտի համար անհրաժեշտ է «ստորագրել խաղաղության պայմանագիր եւ վերջ դնել Հայաստանի տարածքային հավակնություններին Ադրբեջանի հանդեպ»։ Հիշեցնենք, որ հենց Ադրբեջանի օրենսդրությունում են պարունակվում…
Կարդալ ավելինԵՄ ղեկավարները պայմանավորվել են Ուկրաինային 50 մլրդ եվրոյի օգնության նոր փաթեթի մասին
Եվրամիության գագաթաժողովը հաստատել է Ուկրաինային 50 մլրդ եվրոյի չափով բյուջետային օգնության երկարատեւ ծրագիրն այն բանից հետո, երբ 27 մասնակից երկրները հավանություն են տվել աջակցության նոր փաթեթի տրամադրմանը։ Այս մասին տեղեկացրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը X սոցցանցում։ «Այդ որոշումը կապահովի կայուն, երկարաժամկետ եւ կանխատեսելի ֆինանսավորում Ուկրաինայի համար»,- նշվել է հրապարակման մեջ։ Փետրվարի 1-ին Եվրամիության 26 երկրներ գագաթաժողով են գումարել Բրյուսելում՝ քննարկելու համար Ուկրաինային հաջորդ չորս տարիներին 50 մլրդ եվրոյի օգնության նոր փաթեթ տրամադրելու հարցը։
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքը աճել է. եվրոն եւ ռուբլին էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 1-ին, կազմել է 403.88 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.18 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 435.91 դրամ (նվազել է 1.18 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 510.06 դրամ (նվազել է 1.43 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.47 դրամ (նվազել է 0.03 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 401-403 դրամով, վաճառվում է 406-407 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 428-436 դրամով,…
Կարդալ ավելինՍտեփանավանի ոլորաններում 40-ից ավելի բեռնատար չեն կարողացել տեղաշարժվել մերկասառույցի պատճառով
Այսօր՝ փետրվարի 1-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պատճառը մերկասառույցն է: 40-ից ավելի բեռնատար էր կուտակվել, պարեկները ամեն 20 րոպեն մեկ թույլատրում էին, որպեսզի 15 բեռնատար և մարդատար ավտոմեքենա անցնի Որոշ ժամանակ անց խցանումը վերացել է, փրկարարներն ու պարեկները 30-ից ավելի ավտոմեքենա են դուրս բերել ձնակույտից:
Կարդալ ավելինԱլեն Սիմոնյանի հարսը կալանավորվեց. Հակակոռուպցիոն դատարան
Քիչ առաջ մամուլում շրջանառվեց մի տեղեկություն ըստ որի Հակակոռուպցիոն դատարանը քիչ առաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը՝ Անի Գևորգյանին կալանավորելու մասին որոշում կայացրեց։ Նշենք, որ վարույթը վերաբերում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում երեկ սկսված ձերբակալությունների գործի շրջանակներում: Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել քրեական վարույթի մասին, ըստ որի՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում մրցույթի մասնակից N բաժնետիրական ընկերության տնօրենի և աշխատակիցների դրդմամբ և օժանդակությամբ,…
Կարդալ ավելինԿառավարության որոշմամբ կբարձրանա բուհերի՝ առանց ծնողական խնամքի մնացած ուսանողների կրթաթոշակը
ՀՀ կառավարության այսօրվա նիստում փոփոխություններ և լրացումներ են կատարվել «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի (զեղչ) և պետական կրթաթոշակ տալու կարգը, ինչպես նաև նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցման չափը հաստատելու մասին» 2006թ. հուլիսի 27-ի N 1183-Ն որոշման մեջ։ Ներկայում գործող իրավական ակտերով առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կրթաթոշակի հստակ չափ սահմանված չէ: Որոշմամբ համապատասխանեցվում են գործող իրավական ակտերի դրույթները, և հստակեցվում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կրթաթոշակի չափը:…
Կարդալ ավելին