Ռուսաստանի Ռոստովի մարզում անցած գիշեր ոչնչացվել է 26 անօդաչու, հայտնել է նահանգապետ Վասիլի Գոլուբեւը։ Նրա խոսքով՝ գրոհի հետեւանքով տուժածներ չկան։ Անօդաչուների բեկորների ընկնելու վայրերում աշխատում են վթարային ծառայությունները։
Կարդալ ավելինՓոխնախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է Ոստիկանության բարեփոխումների ռազմավարական ծրագրի նախագծային լուծումները
Հուլիսի 18-ին տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումների 2024-2026 թթ. ռազմավարական ծրագրի նախագծային լուծումներին նվիրված հանրային քննարկում, որին մասնակցում էր ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և Ոստիկանության ղեկավար կազմը: Հայտնում են ՆԳ նախարարությունից: Միջոցառման բացման խոսքում Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ժողովրդավարության զարգացման հիմնադրամին և ռազմավարական ծրագրի նախագծման աշխատանքներում ներգրավված քաղաքացիական հասարակության բոլոր գործընկերներին՝ արդյունավետ համագործակցության համար։ Նա ողջունել է նաև քաղաքացիական հասարակության հանձնառությունը՝ համատեղ ջանքերով ռազմավարության իրականացումը ապահովելու ուղղությամբ։ Խոսելով ռազմավարական ծրագրի նախագծային փուլին նախորդած…
Կարդալ ավելինԻսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին. կան զոհեր և վիրավորներ
Al Masirah TV-ն հայտնել է Եմենի Հոդեյդա նավահանգստի ուղղությամբ օդային հարվածների մասին: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ կան զոհեր և վիրավորներ։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ավիահարվածների թիրախ են դարձել էլեկտրակայանն ու վառելիքի պահուստները, ինչի արդյունքում Հոդեյդա նահանգի ամբողջ տարածքում էլեկտրաէներգիայի անջատումներ են եղել։ Տեղեկությունը հաստատել է նաև Al Jazeera-ն։ Իսրայելի բանակի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին հայտնել է, որ իսրայելական կործանիչները հարձակվել են Եմենի Հոդեյդա նավահանգստի ռազմական օբյեկտներին։ Ըստ նրա՝ կործանիչներն՝ ի պատասխան վերջին ամիսներին Իսրայել պետության դեմ հարյուրավոր հարձակումների, Իսրայելի…
Կարդալ ավելինՕտարերկրյա քաղաքացին ինքնաձիգով ներխուժել է ոստիկանության Կոտայքի բաժին և կրակոցներ արձակել․ կան վիրավորներ
Այսօր՝ հուլիսի 20-ին կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում։ shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 01։10-ի սահմաններում շտապ օգնության ավտոմեքենայի կողմից Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 45-50 տարեկան մի տղամարդ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հրազենային վիրավորում է ստացել կրծքավանդակի աջ կեսի հատվածում։ Ֆոտլրագրողի տեղեկություններով այդ քաղաքացին ինքնաձիգով զինված մտել է ոստիկանության Կոտայքի բաժին, կրակոցներ արձակել ոստիկանների ուղղությամբ, ինչի հետևանքով ոստիկանության 1 աշխատակից հրազենային վիրավորումով նույնպես տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։Դեպքի փաստով…
Կարդալ ավելինԱնհայտ ծագման ջուրը հոսում է Աթոյան փողոցի երկայնքով` ասֆալտի վրա բացված փոքր գեյզերներից. ահազանգում է ավագանու անդամը.(տեսանյութ)
Այս ջրհեղեղի հետ անձրևը կապ չունի. անհայտ ծագման ջուրը հոսում է Աթոյան փողոցի երկայնքով` ասֆալտի վրա բացված փոքր գեյզերներից (ամենայն հավանականությամբ, խողովակ է պայթել…)։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սուսաննա Մելիքյանը: «Երբ քաղաքային «իշխանությունը» տեղում չէ, բնությունն էլ կարող է մեղավոր կարգվել. ինչպես ժողովուրդն է ասում «Արտը խախուտ մահանեն` կարկուտ»։ Այս ջրհեղեղի հետ անձրևը կապ չունի. անհայտ ծագման ջուրը հոսում է Աթոյան փողոցի երկայնքով` ասֆալտի վրա բացված…
Կարդալ ավելինՀայաստանն իր զորակցությունն է հայտնում Կիպրոսի Հանրապետությանը՝ Կիպրոսի հարցի արդար և հարատև լուծում գտնելու ջանքերում
Հայաստանն իր զորակցությունն է հայտնում Կիպրոսի Հանրապետությանը մշտապես ու հետևողականորեն նեցուկ լինելով և աջակցելով Կիպրոսին՝ Կիպրոսի հարցի արդար և հարատև լուծում գտնելու ջանքերում։ Այս մասին հայտնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից: «Այս տարի լրանում է հյուսիսային Կիպրոսի օկուպացիայի 50-ամյակը։ Այսօր Հայաստանն իր զորակցությունն է հայտնում Կիպրոսի Հանրապետությանը մշտապես ու հետևողականորեն նեցուկ լինելով և աջակցելով Կիպրոսին՝ Կիպրոսի հարցի արդար և հարատև լուծում գտնելու ջանքերում։ Հայաստանը հավատարիմ է մնում տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը և շարունակելու է աշխատել իր…
Կարդալ ավելինՕդի ջերմաստիճանն հուլիսի 20-ի ցերեկային ժամերին կնվազի ևս 2-3, 21-23-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով
Հանրապետության տարածքում` հուլիսի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ: Հուլիսի 21-ի ցերեկը, 22-25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն հուլիսի 20-ի ցերեկային ժամերին կնվազի ևս 2-3, 21-23-ին աստիճանաբար կբարձրանա 3-5…
Կարդալ ավելինԼոռու մարզպետը աղետի գոտում իրականացվող աշխատանքները քննարկելու նպատակով խորհրդակցություն է անցկացրել
Հուլիսի 20-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը աղետի գոտում իրականացվող աշխատանքների և տրված հանձնարարականների ընթացքը քննարկելու նպատակով Ալավերդու համայնքապետարանում խորհրդակցություն է անցկացրել: Հայտնում են Լոռու մարզպետարանից: Ներկա են եղել մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը, Հովհաննես Ավետիսյանը, Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի, Ալավերդու համայնքապետարանի, պատասխանատու այլ կառույցների ներկայացուցիչներ: «Թումանյանի ՃՇՇՁ» ԲԲԸ տնօրեն Մուկուչ Տիտանյանը մարզի ղեկավարին է ներկայացրել Մ6 միջպետական ճանապարհի, ինչպես նաև մարզային ենթակայության ճանապարհների՝ աղետի հետևանքով վնասված հատվածների վերականգնմանն ուղղված աշխատանքների ընթացքը: Նա…
Կարդալ ավելինՀյուսիսային Կիպրոսը Թուրքիայի աչքի լույսն է. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը, ըստ թուրքական Anadolu գործակալության՝ վերահաստատել է իր աջակցությունը Կիպրոսում երկու պետությունների ձևավորմանը, հայտարարելով, թե «արևելյան միջերկրածովյան կղզում իրողությունների անտեսումը ոչ մի բանի չի հանգեցնի»: «Կարծում ենք՝ Կիպրոսի դաշնային լուծումն անհնար է», – ասել է Էրդողանը ոգեկոչման արարողության ժամանակ՝ այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության մայրաքաղաք Լեֆկոսա պաշտոնական այցով ժամանելուց անմիջապես հետո: Էրդողանը, որի այցը համընկնում է Կիպրոսի բռնազավթման 50-ամյակի հետ, Անկարայի պատրաստակամությունն է հայտնել բանակցությունների «և, ի վերջո,…
Կարդալ ավելինՊայթյունը տեղի է ունեցել հրաձագարանի հարեւան տարածքում. մահացածը քաղաքացիական անձ է. ՊՆ
Մամուլում և սոցիալական ցանցերում տարածվում է «Պայթյուն՝ Կապանում գտնվող ՀՀ ՊՆ-ին պատկանող հրաձգարանում. կա զոհ» վերտառությամբ հրապարակում, որի առնչությամբ հայտնում ենք, որ ՊՆ հրաձգարանի տարածքում նման դեպք չի արձանագրվել, այլ հրաձգարանի հարևան տարածքում, և մահացածը քաղաքացիական անձ է: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Պայթյուն՝ Կապանում գտնվող, ՀՀ ՊՆ-ին պատկանող հրաձգարանում. կա զոհ
Կարդալ ավելին