2020-2023 թվականների ընթացքում ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում է ստացել 25156 ավանդատու․ այս նպատակով պետբյուջեից հատկացվել է ավելի քան 5 մլրդ դրամ։ Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ «2024 թ․ շուրջ 8000 անձի ավանդների փոխհատուցում տրամադրելու համար նախատեսվել է 1 մլրդ 500 մլն դրամ։ Հիշեցնենք, որ ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք…
Կարդալ ավելինԴոլարն ու եվրոն էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 17-ին, կազմել է 387.60 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.49 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 420.12 դրամ (նվազել է 1.81 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 490.31 դրամ (նվազել է 1.36 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.26 դրամ (նվազել է 0.01 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386 դրամով, վաճառվում է 390-392 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 410-417 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելինՄՊՀ նախագահը Իտալիայի մրցակցային մարմնի ղեկավարի հետ հուշագրի կնքման պայմանավորվածություն է ձեռք բերվել
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը ելույթ է ունեցել Կոստա դու Սաուիպե քաղաքում տեղի ունեցած «Մրցակցության միջազգային ցանց» կազմակերպության (ICN) տարեկան համաժողովին՝ ներկայացնելով Հայաստանի մրցակցային մարմնի կողմից Մրցակցության միջազգային ցանցի լավագույն փորձի կիրարկման արդյունքները։ Հանձնաժողովից հայտնում են, որ քննարկմանը մասնակցում էին նաև Կանադայի, Իսպանիայի Թագավորության և Ֆիջիի Հանրապետության մրցակցային մարմինների ներկայացուցիչները: Գեղամ Գևորգյանը մասնավորապես ընդգծել է Մրցակցության միջազգային ցանցի փորձի կիրառումը ոլորտային ուսումնասիրությունների իրականացման ձեռնարկի մշակման հարցում: Ներկայումս աշխատանքներ են իրականացվում ՄՊՀ միջնաժամկետ ռազմավարության, շահերի պաշտպանության…
Կարդալ ավելին47–ամյա տղամարդու սպանության, նրա ընկերոջ նկատմամբ մահափորձի վարույթով նախաքննությունը, 3 անձի վերաբերյալ, ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի 38–ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու , ինչպես նաև վերջինիս 47–ամյա ընկերոջ սպանության դեպքի հանգամանքները։ ՔԿ-ից հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել և հիմնավորվել է, որ 2023թ․ մայիսի 15-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Երևանի 37–ամյա բնակիչ Ա․Ե․–ն, գումարային հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով, զանգահարել է 38–ամյա վերոնշյալ տղամարդուն, ովքեր պայմանավորվել են…
Կարդալ ավելինՌԴ-ի համար Ուկրաինայի նախագահի լեգիտիմությունը կարևոր կլինի փաստաթղթեր ստորագրելիս. Պուտին
Ռուսաստանի համար Ուկրաինայի նախագահի լեգիտիմությունը կկարևորվի, երբ անհրաժեշտ լինի փաստաթղթեր ստորագրել, ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Վլադիմիր Զելենսկու լեգիտիմության հարցին պետք է պատասխան տա Ուկրաինայի իրավական և քաղաքական համակարգը։ «Մեզ համար, իհարկե, դա կարևոր է, քանի որ եթե խոսքը որոշ փաստաթղթերի ստորագրման մասին է, մենք պետք է փաստաթղթեր ստորագրենք նման ճակատագրական տարածքում օրինական իշխանությունների հետ, սա ակնհայտ փաստ է», – ասել է Պուտինը՝ Չինաստան այցի…
Կարդալ ավելինԷրդողանը ներում է շնորհել 1997-ի ռազմական հեղաշրջման համար բանտարկված տարեց գեներալներին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուրբաթ օրը ներում է շնորհել յոթ նախկին գեներալների, որոնք ցմահ ազատազրկման են դատապարտվել 1997 թվականին իսլամական կառավարությունը տապալելու համար, հայտնում է AP-ն։ Որոշման համաձայն՝ նախկին գեներալներին, որոնք այժմ 70-80 տարեկան են, ներում է շնորհվել առողջական խնդիրների ու մեծ տարիքի պատճառով։ 1998-ին դատարանը գեներալներին դատապարտել էր ցմահ բանտարկության՝ այն ժամանակվա վարչապետ Նեջմեթթին Էրբաքանին հրաժարական պարտադրելու թուրքական բանակի ջանքերում ունեցած դերի համար։ Այս դատավճիռները վերաքննիչ դատարանի կողմից հաստատվել են 2021թ. Հետագայում կառավարության…
Կարդալ ավելինԱմիօ Բանկը թողարկել է դրամային պարտատոմսեր
Ուրախ ենք տեղեկացնել, որ Ամիօ բանկը սկսել է 2024-1 սերիայի պարտատոմսերի տեղաբաշխումը՝ 10 միլիարդ ՀՀ դրամ թողարկման ծավալով, 9.75% արժեկտրոնային եկամտաբերությամբ և 27 ամիս ժամկետով: Այո, այո, մենք անում ենք ևս մեկ քայլ դեպի ամպի չափ հնարավորություններ: Հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխումը իրականացվելու է 2024 թվականի մայիսի 15-ից մինչև 2024 թվականի օգոստոսի 14-ը ներառյալ: 2024-1 սերիայի պարտատոմսերի հրապարակային առաջարկին ծանոթանալու համար այցելեք՝ https://www.amiobank.am/news/195 Ամիօ Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Amio Bank issued dram…
Կարդալ ավելինԱրցախում էթնիկ զտումներ անելուց հետո Ադրբեջանը սևեռվել է Ֆրանսիայի վրա. Եվրախորհրդարանի պատգամավոր
Արցախում էթնիկ զտումներ անելուց հետո Ադրբեջանը երկար ժամանակ ագրեսիվ քարոզչություն է իրականացրել, ինչը նպաստել է որ Նոր Կալեդոնիայում բռնություն բորբոքվի։ Դրա մասին իր սոցցանցի միկրոբլոգում գրել է Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելամին։ «Այս ռեժիմի բարեկամները գործում են ընդդեմ Ֆրանսիայի, ընդդեմ մեր անվտանգության և ընդդեմ մեր ինքնիշխանության»,- գրել է Եվրախորհրդարանի պատգամավորը։
Կարդալ ավելինԱրարատ Միրզոյանը Ավստրայի ԱԳՆ-ին է ներկայացրել Հարավային Կովկասում հարատև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը
Մայիսի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի՝ Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում: Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգի, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված քայլերը։ Անդրադարձ է կատարվել ՀՀ դիմակայունության ամրապնդմանը, տնտեսական զարգացմանն աջակցելու նպատակով ԵՄ գործիքակազմի կիրառման ընթացիկ հարցերին, ինչպես նաև մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի ուղղությամբ առաջընթաց գրանցելու կարևորությանը։ Տարածաշրջանային կայունության համատեքստում…
Կարդալ ավելինԱմիօ բանկը ԿՍՊ ծրագրի շրջանակներում ստորագրել է հուշագիր ԿԳՄՍ նախարարության հետ(ֆոտոշարք)
«Ամիօ բանկ» ՓԲԸ և ԿԳՄՍ նախարարության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին կրթավճար տրամադրելու վերաբերյալ: Հուշագիրը ստորագրել են Ամիօ բանկի Կորպորատիվ կենտրոնի տնօրեն Ազամատ Խակույը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ազամատ Խակույը հուշագրի ստորագրումը համարում է պատմական իրադարձություն, որը պետություն և բիզնես համագործակցության միջոցով ստեղծում է նոր չափանիշներ ու հնարավորություններ, ինչը չափազանց կարևոր և պատասխանատու աշխատանք է: «Մեր այս առաջին փոքրիկ քայլն այն բանի ապացույցն է, թե որքան ենք…
Կարդալ ավելին