Գաղտնիք չէ, որ հանրապետության մարզերում և համայնքներում ազգաբնակչությունը մոտիկից է ճանաչում իր մարզային ղեկավարներին և գնահատում է նրան ըստ գործելավոճի:Դրանով պայմանվորված անկախ կուսակցական պատկանելիությունից նրան ընդունում են ՝ կամ ոչ: Այդ ֆոնին Կոտայքի մարզպետ ԱՀԱՐՈՆ ՍԱՀԱԿՅԱՆԸ հասրակության կողմից ընդունված անհատ է, ով անկախ ամեն ինչից ըստ տեղացիների կարողանում է մարզում զգալի աշխատանքներ իրականացնել , վերահսկել իր լիազորությունների շրջանակներում բայց միաժամանակ հարգանք վայելել շրջապատի կողմից, որը մեր ընկալմամբ դժվա է վաստակել և պահել: Իսկ ԿՈՏԱՅՔԻ մարզում…
Կարդալ ավելինՆախարարությունը շարունակում է դրամաշնորհային մրցույթային ծրագիրը
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության փոխանցմամբ շարունակվում են դրամաշնորհային ծրագրի մրցույթները ՝ «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն»-ը: Հիշեցնենք՝ Դրամաշնորհային մրցույթներ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակում շարունակում է դրամաշնորհային մրցույթների հայտերի ընդունումը: «Մասսայական ուսուցում» բաղադրիչ Այս բաղադրիչով նախատեսվում է իրականացնել տեխնոլոգիական ուղղությամբ դասընթացներ ՀՀ Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում՝ շուրջ 300 մասնակցի համար: Մրցույթի ընդհանուր բյուջեն 30,000,000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամ է։ Դիմելու վերջնաժամկետն՝ ապրիլի 25-ը, ժամը 16:00-ն…
Կարդալ ավելինՓաշինյանը սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խումբ է ստեղծել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խումբ է ստեղծվել: Որոշման մեջ ասվում է. «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի մայիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին» N 570-Ա որոշումը՝ Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ),…
Կարդալ ավելինԳյուղացիները շարունակում են փակած պահել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանց-Ոսկեպար հատվածը
Ինչպես գիտենք Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Ադրբեջանին (հանձնելիք կարգավիճակ) ստացած 4 գյուղերի բնակիչները պայքարում են իրենց հողի, տան և բնակավայրի պահպանման ՝ իրենց հայրենիքից անբաժան մնալու իրավունքի համար, սակայն հայրենական պետական գլխավոր կառույցն իր որոշումը թղթի վրա հաստատել է , սկայն գյուղացիները շարունակում են փակած պահել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանց-Ոսկեպար հատվածը։ Երեկ ողջ գիշեր հերթապահել են գյուղացիները արգելափակված հատվածում և գիշերը հանգիստ է անցել․ թեև նախորդ օրը տեղեկություն էր ստացվել, որ արգելափակված հատվածին են մոտենում…
Կարդալ ավելինԿարո Փայլյանին վռնդել են Լոս Անջելեսի հայկական եկեղեցուց
Լոս Անջելեսի Բուրբանքում գտնվող Սուրբ Ղևոնդաց եկեղեցուց հայ համայնքի ներկայացուցիչները վռնդել են Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանին: Այս մասին «Հրապարակին» տեղեկացրեց այդ պահին եկեղեցում պատարագին ներկա հայերից մեկը և տրամադրեց մի փոքրիկ տեսանյութ։ Նշեցին նաև, որ Փայլանին ուղեկցում էր Հնչակյան կուսակցությունից Միհրան Խաչատուրիանը, ով Լոս Անջելեսում Նիկոլ Փաշինյանի ջերմ աջակիցներից մեկն է: Այն բանից հետո, երբ որ Փայլանին դուրս են հրավիրում եկեղեցում, եկեղեցուց անմիջապես դուրս գալուց հետո հրմշտոց է սկսվում։ Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչները Փայլանին անվանել են…
Կարդալ ավելինԲելառուսի ղեկավարը շնորհավորել է Հայաստանի նախագահին՝ ծննդյան 65-ամյակի առթիվ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն համոզված է, որ Երևանի և Մինսկի միջև ամուր երկկողմ կապերը կնպաստեն երկու երկրների միջև փոխըմբռնման ամրապնդմանը։ Այս մասին ասված է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին ծննդյան 65-ամյակի առթիվ Ալեքսանդր Լուկաշենկոյի շնորհավորական ուղերձում։ «Անկեղծորեն համոզված եմ, որ տասնամյակների ընթացքում զարգացած ամուր երկկողմ տնտեսական կապերը, սերտ մարդկային և հումանիտար շփումները կնպաստեն մեր երկրների առաջընթացին և բարգավաճմանը, Մինսկի և Երևանի միջև փոխըմբռնման ամրապնդմանը»,- ասվում է շնորհավորանքի տեքստում։ Ըստ Բելառուսի ղեկավարի, Խաչատուրյանի բեղմնավոր և ստեղծագործ գործունեությունը…
Կարդալ ավելինԴավիթ Տոնոյանը հանդիպում է պահանջում Մարդու իրավունքների պաշտպանի հետ
Դավիթ Տոնոյանի փաստաբան Ալբերտ Բենգլյանը տարածել է անազատության մեջ պահվող պաշտպանության նախկին նախարարի հայտարարությունը, որտեղ ասված է. 2024 թվականի ապրիլի 19-ին, ժամը 14:20-ի սահմաններում քրեակատարողական հիմնարկից դիմել եմ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ` պահանջելով հանդիպում անձամբ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հետ: Մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպման ժամանակ անհրաժեշտ եմ համարում վերջինիս ուշադրությունը հրավիրել այն հարցին, որ 2 տարի 7 ամիս անհիմն և անօրինական կալանքի տակ գտնվելուց հետո ինչպես 18.04.2024 թվականի, այդպես էլ դատական քննության ընթացքում…
Կարդալ ավելինՓարիզի Հաղթական կամարի հավերժական կրակի թեժացման արարողություն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի
Ապրիլի 20-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանի, Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Տեր Գրիգոր վարդապետ Խաչատրյանի, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) և Ֆրանսայի համար մարտնչած հայազգի ռազմիկների և դիմադրության շարժման անդամների միության (ANACRA) ղեկավարության գլխավորությամբ, Սենատի նախագահին ներկայացնող «Ցենտրիստական միություն» խմբակցության նախագահ Էրվե Մարսելի, Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քզավիե Բելամիի, Փարիզի քաղաքապետի՝ հիշատակի և նախկին մարտիկների հարցերով տեղակալ Լորանս Պատրիսի, ֆրանսիացի խորհրդարանականների, օտարերկրյա դեսպանների, Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհրդի ներկայացուցիչների, քաղաքապետերի և հարյուրավոր ֆրանսահայերի ու ֆրանսիացիների մասնակցությամբ տեղի…
Կարդալ ավելինՍունդուկյանի թատրոնը Ֆրանկոֆոնիայի շրջանակում ապրիլի 22-ին, ժամը՝ 19։00-ին, սիրով հրավիրում է դիտելու «Ձայն մարդկային» ներկայացումը։
Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը Ֆրանկոֆոնիայի շրջանակում ապրիլի 22-ին, ժամը՝ 19։00-ին, սիրով հրավիրում է Մայր թատրոնի Փոքր բեմում դիտելու «Ձայն մարդկային» ներկայացումը։ Մեցցո սոպրանո՝ Վարսենիկ Ավանյան Մուտքն ազատ է, հարկավոր է նախապես գրանցվել։ Գրանցվելու համար զանգահարեք․ 010 527670 093 789392 հեռախոսահամարներով։
Կարդալ ավելինԱկնկալվում է, որ ԱՄՆ-ն առաջին անգամ պատժամիջոցներ կկիրառի ՑԱԽԱԼ-ի գումարտակներից մեկի դեմ
Ակնկալվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մի քանի օրվա ընթացքում կհայտարարի Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) «Նեցախ Յեհուդա» գումարտակի դեմ պատժամիջոցների մասին՝ օկուպացված Արևմտյան ափում մարդու իրավունքների խախտումների պատճառով, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին: Նշվում է, որ սա կլինի առաջին դեպքը, երբ ԱՄՆ-ն պատժամիջոցներ կկիրառի իսրայելական զորամիավորման դեմ։ Ըստ աղբյուրների, պատժամիջոցները կարգելեն գումարտակին և նրա անդամներին ԱՄՆ-ից ռազմական որևէ օգնություն կամ ուսուցում ստանալ: Ամերիկացի պաշտոնյան հայտարարել է, որ «Նեցախ Յեհուդա» ստորաբաժանման վերաբերյալ Բլինքենի…
Կարդալ ավելին