«Կիբեռանվտանգության շաբաթն» ամփոփեց արդյունքները. Կենտրոնական Բանկ

«Կիբեռանվտանգության շաբաթն» ամփոփեց արդյունքները. Կենտրոնական Բանկ

ՀՀ ԿԲ փոխանցմամբ 2024 թ. մայիսի 18-26-ը  տեղի է ունեցել «Կիբեռանվտանգության շաբաթ»:     Այդ  միջոցառման շրջանակներում Կենտրոնական Բանկը, Հայաստանի Տեղեկատվական Համակարգերի Գործակալության աջակցությամբ, երրորդ տարին անընդմեջ կազմակերպել էր «CyberGEN 2024» համաժողովը։ Նշենք, որ հիշյալ համաժողովը, ինչպես նաև հերթական «BSides Yerevan 2024» միջոցառումը, «Կիբեռանվտանգության շաբաթ»-ի հիմնական բաղկացուցիչներն են, իսկ շաբաթն ամփոփեց  առաջին խոշոր «Bug Bounty»-ն, որը խրախուսում է երիտասարդ և փորձառու մասնագետներին իրենց գիտելիքներով ու փորձով նպաստել մեր երկրում թվային լուծումների անվտանգ զարգացմանը: CyberGEN2024 համաժողովի…

Կարդալ ավելին

Շատ կարևոր է, որ պետության ու եկեղեցու հարաբերությունները ներդաշնակ լինեն, բայց այն խաթարված է. ՄԻՊ

Շատ կարևոր է, որ պետության ու եկեղեցու հարաբերությունները ներդաշնակ լինեն, բայց այն խաթարված է. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն Ազգային ժողովում անդրադարձել է հոգևորականների այն կոչին, որ պետք է բացահայտել այն իրավապահներին, որոնք խոչընդոտել են Ամենայն Հայոց կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիր, արգելել այդ ոստիկանների մուտքը եկեղեցիներ և ծիսական ծառայություններ չմատուցել այդ ոստիկանների համար, ինչպիսին պսակադրություններն են, կնունքները, հոգեհանգիստները: Անահիտ Մանասյանն ասել է, որ հոգևորականների այդ կոչը վերաբերում է անձնական տվյալների պաշտպանության իրավունքին: Ըստ պաշտպանի` այդ տվյալների հրապարակումը խնդրահարույց է, իսկ կոչը՝ խտրական: «Երկու մաս կարող եմ առանձնացնել՝ էմոցիոնալ և…

Կարդալ ավելին

30,8 մլն դրամ՝ Ազգային ժողովի այգին ոռոգման ջրով ապահովելու համար

30,8 մլն դրամ՝ Ազգային ժողովի այգին ոռոգման ջրով ապահովելու համար

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 30-ի նիստում որոշեց 30,8 մլն դրամ հատկացնել Ազգային ժողովի այգին ոռոգման ջրով ապահովելու համար: Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «ՀՀ Ազգային Ժողովի շենքը գրանցված է որպես պատմամշակութային արժեք՝  հուշարձան, որն ունի նաև շատ գեղեցիկ այգի և կանաչապատ տարածք: Այգու հազվագյուտ ծառերի և տարածքի ընթացիկ պահպանման համար անհրաժեշտ է այն ապահովել ոռոգման ջրով: Ազգային ժողովի աշխատակազմը «Գնումների մասին» օրենքի համաձայն,անհրաժեշտ փորձաքննություն անցած նախագծա-նախահաշվային փաստաթղթերի հիման վրա, կազմակերպել է ԱԺ տարածքի ոռոգման նպատակով…

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Մայիսի 31-ին Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում է կաճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Օդերեւութաբանները կանխատեսում են նաև հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ ամպրոպի ժամանակ։ Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով։ Ինչպես  հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վրկ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +16+18, վաղը ցերեկը՝ +30+32։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +8+11, ցերեկը +22+26, Կոտայքի լեռներ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +22+25, Կոտայքի նախալեռներ՝…

Կարդալ ավելին

Սահմանի մի մասի սահմանազատման մասին համաձայնագիրը դրական ներդրում է Բաքվի և Երևանի կարգավորման գործընթացում.Ադրբեջանի ԱԳՆ

Սահմանի մի մասի սահմանազատման մասին համաձայնագիրը դրական ներդրում է Բաքվի և Երևանի կարգավորման գործընթացում.Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը լավատես է Ադրբեջանի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում։ Նա իր տրամադրություններն է կիսել Իսլամաբադում Պակիստանի ԱԳՆ ղեկավարի հետ համատեղ ասուլիսում։ Ինչպես և կարելի էր ակնկալել, դրական տրամադրությունների պատճառը Հայաստանի կողմից Տավուշի տարածքների վերջին միակողմանի հանձնումն է։ «Ադրբեջանա-հայկական սահմանի որոշակի հատվածի սահմանազատման և Հայաստանի կողմից երկար ժամանակ օկուպացված չորս գյուղերի Ադրբեջանին վերադարձնելու մասին վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունը դրական ներդրում է նորմալացման գործընթացում»,- ձեւակերպել է Բայրամովը։ Նախարարն ասել է, որ այսօրվա հանդիպմանը…

Կարդալ ավելին

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պատուհանը չպետք է անտեսվի. Էրդողան

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պատուհանը չպետք է անտեսվի. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  ելույթով է հանդես եկել Efes 2024 զորավարժության մասնակիցների առջեւ։ Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ Թուրքիայի նախագահը նշել է, թե զորավարժությունների նպատակը խաղաղության հաստատմանը նպաստելն է։ Էրդողանն իր խոսքում շեշտել է, որ չպետք է անտեսել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պատուհանը։

Կարդալ ավելին

104 միավոր տրանսպորտային միջոց վերցվել է ՆԳՆ-ից՝ հետագայում օտարելու նպատակով

104 միավոր տրանսպորտային միջոց վերցվել է ՆԳՆ-ից՝ հետագայում օտարելու նպատակով

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 30-ի նիստում որոշեց ՆԳՆ հաշվեկշռից 104 միավոր տրանսպորտային միջոցները հանել և հետագայում օտարման նպատակով ամրացնել պետգույքի կառվարման կոմիտեին: Նշվում է, որ նման խնդրանքով Պետգույքի կառավարման կոմիտեին դիմել է ՆԳ նախարարությունը:

Կարդալ ավելին

ԱԱԾ տնօրենի եւ տեղակալների դրամական օգնությունների չափը կփոփոխվի

ԱԱԾ տնօրենի եւ տեղակալների դրամական օգնությունների չափը կփոփոխվի

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 30-ի  նիստում որոշում կայացրեց, որով կփոփոխվեն ԱԱԾ տնօրենի եւ նրա տեղակալների դրամական օգնություններ տալու կարգը, չափերը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Ազգա¬յին անվտանգության մարմիններում ծառայության մասին» և «Ազգային անվտան¬գու¬թյան մարմինների մասին» օրենքներում կատարվել են փոփոխություններ որոնց համաձայն՝ ԱԱԾ տնօրենի և տնօրենի տեղակալների պաշտոններն այլևս զինվորական ծառայության պաշտոններ չեն հանդի-սա¬նում։ Վերը նշվածով պայմանավորված՝ առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության, պետական պահպանության, ոստիկանության համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողներին, քրեակատարողական…

Կարդալ ավելին

Նեթանյահուն քննադատել է ԱՄՆ-ին ՄՔԴ-ի դեմ պատժամիջոնցեր մտցնելուց հրաժարվելու համար

Նեթանյահուն քննադատել է  ԱՄՆ-ին ՄՔԴ-ի դեմ պատժամիջոնցեր մտցնելուց հրաժարվելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հիասթափված է Վաշինգտոնի վարչակազմի որոշումից Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դեմ, եթե իրեն ձերբակալելու օրդեր տրվի, պատժամիջոցներ մտցնելուց հրաժարվելու մասին։ Այս մասին նա հայտնել է Sirius XM ռադիոկայանի հարցազրույցում, որից չորեքշաբթի օրը մեջբերումներ է հրապարակել Politico թերթը։ Նեթանյահուն մեկնաբանել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբիի հայտարարությունը, որն ընդգծել է, որ ամերիկյան գործադիր իշխանությունը չի աջակցում Կոնգրեսի կոչերին ՄՔԴ-ի դեմ պատժամիջոցներ մտցնելու մասին, եթե Իսրայելի վարչապետի եւ պաշտպանության…

Կարդալ ավելին

ԱՄՆ-ը Մոլդովային կտրամադրի 50 մլն դոլար ռուսական ապատեղեկատվության դեմ պայքարի համար

ԱՄՆ-ը Մոլդովային կտրամադրի 50 մլն դոլար ռուսական ապատեղեկատվության դեմ պայքարի համար

ԱՄՆ-ը Մոլդովային կօգնի ռուսական ապատեղեկատվության դեմ պայքարում եւ կհատկացնի 50 մլն դոլար։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ Քիշնեւում ունեցած հանդիպման ժամանակ։ «Դա կամրացնի մոլդավացիների՝ ռուսական միջատությանը դիմակայելու ունակությունը, իրականացնելու ազատ եւ արդար ընտրություններ, շարունակելու եվրաինտեգրման ուղին, ստեղծելու ավելի շատ տնտեսական հնարավորություններ»,- ասել է Բլինքենը։ ԱՄՆ-ը Մոլդովային կհատկացնի նաեւ 85 մլն դոլար էներգահամակարգի եւ էներգետիկ կայունության ամրապնդման համար։ Բլինքենը շնորհակալություն է հայտնել Մոլդովային Ուկրաինային օգնելու համար։ «Մենք շնորհակալ…

Կարդալ ավելին
1 243 244 245 246 247 645