ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԽԹԱՆՈՒՄԸ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ Է.ՍԱՏՄ

ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԽԹԱՆՈՒՄԸ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ Է.ՍԱՏՄ

  ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանը հանդիպել է ձկնամթերք արտահանող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Քննարկվել է ինչպես Ռուսաստանի Դաշնություն ձկնամթերքի արտահանման կայուն աճի դինամիկան պահպանելու կարևորությունը, այնպես էլ՝ դեպի ԵՄ երկրներ հայկական ձկան արտահանման հնարավորության հարցը: Կողմերն անդրադարձել են ձկնաբուծական ֆերմաների սանիտարահիգիենիկ պայմանների, կենդանիների առողջության, բուժման համար օգտագործվող դեղամիջոցների ու դրանց մնացորդային քանակների, կերի որակի խնդիրներին ու այդ գործընթացների նկատմամբ վերահսկողությանը: Արմեն Դանիելյանը նշել է, որ Տեսչական մարմնի կողմից արտահանման վարչարարության ժամանակը կհասցվի…

Կարդալ ավելին

«ԴասA» ծրագրին այս տարի մասնակցում է  32 հանրակրթական դպրոց

«ԴասA» ծրագրին այս տարի մասնակցում է  32 հանրակրթական դպրոց

  ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «ԴասA» ծրագրին 2025 թվականին մասնակցում է 32 հանրակրթական դպրոց, որոնցից 28-ը՝ մայրաքաղաքի, 4-ը՝ մարզային։   Կրթական ծրագրի մեկնարկը տրվել է Երևանի Սմբատ Բյուրատի անվան թիվ 125 հիմնական դպրոցում։ Ստեղծագործական խումբը, որում ընդգրկված են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները, անցկացրել է ինտերակտիվ դաս, որի շրջանակում աշակերտներն ունկնդրել են հատվածներ դասական երաժշտության հայտնի գործերից, ինչպես նաև ծանոթացել նվագախմբի կազմին, երաժշտական գործիքներին, դիրիժորի գործառույթներին, հայ և համաշխարհային ճանաչում ունեցող կոմպոզիտորների կյանքին ու…

Կարդալ ավելին

Կապտավանք եկեղեցին կվերականգնվի. կնքվել է հուշագիր

Կապտավանք եկեղեցին կվերականգնվի. կնքվել է հուշագիր

  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և բարերար Արման Մայիլյանը կնքել են համագործակցության հուշագիր՝ Տավուշի մարզի Չինչին գյուղի Կապտավանք եկեղեցու (12-րդ դ․) ամրակայման և վերականգնման վերաբերյալ: Հուշագիրը ստորագրվել է՝ կարևորելով պատմամշակութային ժառանգության արժեքն ու հետագա սերունդներին փոխանցելու անհրաժեշտությունը: Նպատակն է նպաստել պատմամշակութային հուշարձանների պահպանությանը, օգտագործմանը և Հայաստանի Հանրապետությունում ներդրումային ծրագրերի իրականացմանը: «Հուշարձանների պահպանությունը և սերունդներին փոխանցումը մշակույթի ռազմավարության առանցքային թիրախներից է: Պատմամշակութային արժեքների պահպանման, նորոգման և վերականգնման գործում կարևոր են…

Կարդալ ավելին

Կոնդ․ նոր աղմուկ և հին մեղադրանքներ Բաքվից

Կոնդ․ նոր աղմուկ և հին մեղադրանքներ Բաքվից

Ռուսաստանցի բլոգեր, ճանապարհորդ Մաքս Վերնիկը մոտ մեկ ամիս առաջ յութուբյան իր ալիքում տեսանյութ է հրապարակել՝ «Երևան․ Կոնդ հնագույն թաղամասը և պարսկական մզկիթը» վերնագրով։ Շաբաթներ անց՝ տեսանյութը հայտնվել է ադրբեջանական մեդիայի ուշադրության կենտրոնում։ Աղմուկի առիթը Թափաբաշի կամ Աբաս Ղուլի խանի՝ նախկինում մզկիթ եղած շինությունն է։ «Արևմտյան Ադրբեջանի համայնքը», ադրբեջանական լրատվամիջոցներն աղմուկ են բարձրացրել՝ հայերին մեղադրելով «ադրբեջանական մզկիթը» ոչնչացնելու մեջ, վրդովմունք հայտնելով, որ «տարածքի հայ սեփականատերն այնտեղ ռեստորան ունի, որտեղ անգամ գինի է մատուցվում»։ Թեման շարունակել է Իրանում Ադրբեջանի դեսպանը՝ փորձելով…

Կարդալ ավելին

Արյան նոր ուսումնասիրությունը կարող է բարելավել Ալցհեյմերի հիվանդության ախտորոշումը. հետազոտություն

Արյան նոր անալիզը կարող է փոխել Ալցհեյմերի հիվանդություն ունեցող պացիենտների բուժման եղանակը՝ հնարավոր դարձնելով հիվանդության ախտորոշման բարելավումը, ավելի վաղ միջամտությունը եւ ավելի նպատակային բուժումը, նշել են գիտնականները: Դուբլինի Թրինիտի քոլեջի, Թալահտի հիշողության եւ կոգնիտիվ ունակությունների ինստիտուտի եւ Դուբլինի Սուրբ Ջեյմսի հիվանդանոցի հետազոտողներն ուսումնասիրել են արյան նոր անալիզի (պլազմայի p-tau217)՝ Ալցհեյմերի հիվանդությունը հայտնաբերելու ունակությունը: Թեստը կարող է փոխարինել լյումբալ պունկցիայի/ոսկրածուծի պունկցիայի ներկա ախտորոշիչ մեթոդը (որն ինվազիվ է եւ պարունակում է ռիսկեր եւ մարտահրավերներ) վաղ ախտանշաններ ունեցող պացիենտների կեսից ավելիի մոտ՝ թույլ տալով ավելի շատ հիվանդների համար կատարել ավելի ճշգրիտ եւ արդյունավետ ախտորոշում: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Alzheimer’s & Dementia: Diagnosis, Assessment and Disease Monitoringtoday ամսագրում: Իռլանդիայում ավելի քան 60 000 մարդ տառապում է դեմենցիայով, ընդ որում՝ Ալցհեյմերի հիվանդությունը կազմում է դեպքերի մոտ 70 տոկոսը, նշել են գիտնականները: Ճշգրիտ ախտորոշում կատարելու համար բիոմարկերները ներկայում չափվում են ոսկրածուծի հեղուկում, որը ստացվում է ախտորոշիչ լյումբալ պունկցիայի (ԼՊ) միջոցով: Հետազոտությունն առաջիններից մեկն է Եվրոպայում, որն ուսումնասիրել է Ալցհեյմերի հիվանդության համար արյան ավտոմատացված թեստերից մեկի՝ պլազմայի p-tau217-ի կատարումն իրական միջավայրում մեղմ ախտանշաններ ունեցող պացիենտների մոտ: Թալահտի համալսարանական հիվանդանոցի (Tallaght University Hospital, TUH) 148 պացիենտ արյան եւ ոսկրածուծի հեղուկի (ՈԾՀ) նմուշներ են նվիրաբերել պունկցիայի պահին՝ թույլ տալով հետազոտողներին…

Կարդալ ավելին

ՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրական տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը

ՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրական տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականին 0% ներմուծման մաքսատուրքի արտոնությամբ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման համար նախատեսված քվոտան սահմանվել էր 8000 հատի չափով: Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականին 0% ներմուծման մաքսատուրքի արտոնությամբ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման համար նախատեսված քվոտան սահմանվել էր 8000 հատի չափով: Ըստ ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 28-ի որոշման՝ այդ քվոտան բաշխվել էր հետևյալ կերպ. 3000 հատ` անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրերի շրջանակում ներմուծում իրականացնող…

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում`փետրվարի 15-ի ցերեկը, 18-ի ուշ երեկոյան, 19-ին՝ առանձին շրջաններում, 20-ին՝ շրջանների զգալի մասում, սպասվում է ձյուն։ Փետրվարի 16-17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևելյան 2-5մ/վ, փետրվարի 18-19-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22մ/վ , 20-ին՝ 15-18 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 15-16-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երևան քաղաքում՝ փետրվարի 15-ի կեսօրից հետո, 16-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 19-20-ին սպասվում է ձյուն: Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -5-7,…

Կարդալ ավելին

Հայաստանի բնակավայրերում ինտեգրված և կայուն աղբահանության համակարգի ներդրման միջոցառումներ կիրականացվեն

Հայաստանի բնակավայրերում ինտեգրված և կայուն աղբահանության համակարգի ներդրման միջոցառումներ կիրականացվեն

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 13-ի նիստում ընդունել է որոշում՝ հանրապետության բնակավայրերում ինտեգրված և կայուն աղբահանության համակարգի ներդրման ապահովման նպատակով: Ըստ այդմ՝ առաջարկվում է աղբահանության ոլորտի ռազմավարությամբ ամրագրված հանրապետության բնակավայրերում ինտեգրված և կայուն աղբահանության համակարգի ներդրման միջոցառումների իրականացում՝ 2025-2032 թթ. ընթացքում։ Մասնավորապես առաջարկվում է՝ թափոնների տեսակավորմանն ու առանձին հավաքմանն ուղղված մեխանիզմների ներդրում միջոցառմամբ թափոնների վերամշակման արտադրությունների աշխարհագրական տեղադիրքերի հիման վրա ձևավորել օգտահանվող թափոնների ընդունման կետեր և ապահովել օգտահանվող թափոնների հոսքը դեպի վերամշակման արտադրություններ: Համաձայն ռազմավարության դրույթների՝…

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Փետրվարի 14-ին հանրապետության մարզերի մեծ մասում սպասվում է ձյուն։ Քամին՝ հարավարեւելյան, 2-5 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը գիշերը կբարձրանա 4-6 աստիճանով։ Ինչպես  տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է ձյուն։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -2-4, վաղը ցերեկը՝ +1+3։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -8-12, ցերեկը՝ -4+1, Կոտայքի լեռներում գիշերը՝ -6-10, ցերեկը՝ 0-3, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ 0+3, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -6-10, ցերեկը՝ 0-4, Լոռիում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ -2+3, Տավուշում գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +1+5, Արագածոտնի լեռներում գիշերը՝ -7-12,…

Կարդալ ավելին

Վերջին 2 տարում մետրոպոլիտենի արդիականացման համար կատարվել է 6,3 միլիարդ դրամի ներդրում

Վերջին 2 տարում մետրոպոլիտենի արդիականացման համար կատարվել է 6,3 միլիարդ դրամի ներդրում

Մայրաքաղաքի  մետրոպոլիտենի   արդիականացման և վերազինման նպատակով  վերջին 2 տարում  կատարվել է 6 միլիարդ 300 միլիոն  դրամի ներդրում: Այդ մասին քաղաքապետարանից  տեղեկացնում են, որ «Հանրապետության հրապարակ» կայարանի շարժասանդուղքների հիմնանորոգման համար  ծախսվել է 260 միլիոն դրամ։ «Գործարանային» կայարանի շարժասանդուղքներն ամբողջությամբ փոխարինվել են, որի համար հատկացվել  է 204 միլիոն դրամ։ «Սասունցի Դավիթ» կայարանի շարժասանդուղքների փոխարինումը դեռ ընթանում է, ներդրումը կազմում է 114 միլիոն դրամ։ Հաջորդն արդեն  «Զորավար Անդրանիկ»  կայարանի շարժասանդուղքների փոխարինման գործընթացն է, որի համար հայտարարվել  504 միլիոն…

Կարդալ ավելին
1 2 3 4 5 6 625