Բրյուսովում դասադուլ է , որին միացել են այլ ԲՈՒՀ էր.ուսանողները միացել են անհնազանդության ակցիաներին

Բրյուսովում դասադուլ է , որին միացել են այլ ԲՈՒՀ էր.ուսանողները միացել են անհնազանդության ակցիաներին

Բրյուսովի անվան Լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողները միացել են անհնազանդության ակցիաներին: Նրանք հայտարարել են դասադուլ: Այս մասին ակցիայի մասնակիցներին հայտնեցին ուսանողները և նշեցին, որ այժմ լսարանները դատարկ են: Քաղաքացիներն անհնազանդության ակցիաներ են իրականացնում, նրանք կոչ են անում քաղաքացիներին՝ միանալ իրենց: Նշենք, որ Արցախի ճակատագրով մտահոգ քաղաքացիներն արդեն երրորդ օրն է՝ պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացնի, ինչպես նաև պահանջում են ՀՀ իշխանություններից Հայաստանում ընդունել տեղահանված արցախցիներին։

Կարդալ ավելին

Տեսեք, թե ինչի բերեց Ղարաբաղում Փարիզի միջնորդությունը. Զախարովա

Լեռնային Ղարաբաղի շուրջ բազմաթիվ ակնկալիքներ կապված էին Ֆրանսիայի և անձամբ նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդության հետ, հիշեցրել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան RT France-ի թղթակից Իգոր Կուրաշենկոյին տված հարցազրույցում։ «Տեսեք, թե դա ինչի է հանգեցրեց։ Փարիզը փորձեց իր վրա վերցնել այս միջնորդական օրակարգը և ասել, որ Ֆրանսիան ավելի լավ կկարողանա միջնորդել, քան որևէ մեկը, հատկապես Ռուսաստանը: Մինչ Ռուսաստանը կատարում էր միջնորդի իր գործառույթները, իսկապես լավ, հիմնարար հիմքեր կային կարգավորման խաղաղ ճանապարհով շարժվելու համար… Հենց որ…

Կարդալ ավելին

Շուռնուխում նոր տների կառուցման համար նոր վերջնաժամկետ սահմանվեց եւ հատկացվեց լրացուցիչ 228 մլն դրամ

Շուռնուխում նոր տների կառուցման համար նոր վերջնաժամկետ սահմանվեց եւ հատկացվեց լրացուցիչ 228 մլն դրամ

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 22-ի նիստում որոշեց Սյունիքի մարզի Գորիս համայնքի Շուռնուխ բնակավայրում «սահմանազատման հետևանքով» իրենց տներից ու հողամասերից զրկված ընտանիքների համար բնակելի թաղամասի կառուցումն ավարտին հասցնելու նպատակով հատկացնել լրացուցիչ 228 մլն դրամ։ Միաժամանակ կառավարությունը նույն որոշմամբ նաև նոր վերջնաժամկետ է սահմանում` այս անգամ` 2023 թվականի նոյեմբերի 30-ը։ Նշենք, որ նոր թաղամասի կառուցման ժամկետը հետաձգվում է արդեն 5-րդ անգամ` 2021–ից սկսած։ Հերթական անգամ վերջնաժամկետը երկարաձգելու անհրաժեշտությունը գործադիրը բացատրում է նրանով, որ նախորդ տարիներին, սահմանային միջադեպերով…

Կարդալ ավելին

20 համայնքում 30 սուբվենցիոն ծրագիր կիրականացվի. 1,8 մլրդ դրամ կհատկացվի 8 մարզպետների աշխատակազմերին

20 համայնքում 30 սուբվենցիոն ծրագիր կիրականացվի. 1,8 մլրդ դրամ կհատկացվի 8 մարզպետների աշխատակազմերին

ՏԿԵՆ-ն առաջարկում է 1 միլիարդ 800 միլիոն դրամ հատկացնել 8 մարզպետների աշխատակազմերին, որպեսզի իրականացվեն 20 համայնքների 30 սուբվենցիոն ծրագրեր: Այդ մասին նախագիծը Կառավարության՝ սեպտեմբերի 22-ի նիստին ներկայացրեց նախարար Գնել Սանոսյանը: Ըստ ՏԿԵՆ ղեկավարի՝ Արագածոտնի մարզում 2 ծրագիր կիրականացվի, արժեքը՝ 42 միլիոն դրամ, Արմավիրի մարզում՝ 2 ծրագիր, արժեքը՝ 12,5 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզում՝ 4 ծրագիր, 307 միլիոն դրամ, Լոռու մարզում՝ 6 ծրագիր, արժեքը՝ 347 միլիոն դրամ, Կոտայքի մարզում՝ 8 ծրագիր, արժեքը՝ 503 միլիոն դրամ, Շիրակի մարզում՝…

Կարդալ ավելին

Այս պահին մայրաքաղաքում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն

Այս պահին մայրաքաղաքում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն

Մայրաքաղաքում առավոտից կազմակերպված միջոցառումների հետևանքով կարճ ժամանակով փակվել էին որոշ փողոցներ, որոնք ՆԳՆ ոստիկանության գործողությունների արդյունքում արագ բացվել են: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից: Այս պահին մայրաքաղաքում փակ փողոցներ չկան: Նշենք, որ առավոտից Երեւանի տարբեր փողոցներում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, փակվել են բազմաթիվ փողոցներ, իսկ այս պահին բողոքի ակցիա է ընթանում Հանրապետության հրապարակում: Ավելի վաղ  հայտնի էր, որ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան…

Կարդալ ավելին

ՄԻՊ արագ արձագանքման խմբերն այսօր վաղ առավոտյան մեկնել են Ոստիկանության բաժիններ

ՄԻՊ արագ արձագանքման խմբերն այսօր վաղ առավոտյան մեկնել են Ոստիկանության բաժիններ

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբերն այսօր վաղ առավոտյան մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ Երևան քաղաքի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներ իրականացնող անձանց բերման ենթարկելու դեպքերի շրջանակներում: Այս մասին  հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Բերման ենթարկված անձանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ, ուսումնասիրվել են բերման ենթարկելու հիմքերը, Ոստիկանության բաժիններում նրանց իրավունքների ապահովման վիճակը: Մարդու իրավունքների պաշտպանը կրկին շեշտում է, որ ոստիկանության ծառայողների կողմից ուժի կիրառումը պետք է լինի օրենքով սահմանված կարգով, դեպքերում և համաչափ: Պաշտպանը նաև կոչ է…

Կարդալ ավելին

Կառավարությունը 482,6 մլն դրամ ուղղեց ԿԳՄՍՆ-ի կապիտալ ծրագրերին՝ երեք հիմնական ուղղություններով

Կառավարությունը 482,6 մլն դրամ ուղղեց ԿԳՄՍՆ-ի կապիտալ ծրագրերին՝ երեք հիմնական ուղղություններով

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 22-ի նիստում որոշեց 482 մլն 600 հազար դրամ ուղղել  ԿԳՄՍ նախարարության կապիտալ ծրագրերին երեք հիմնական ուղղություններով: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացնելով որոշումը նշեց, որ նախագծով նախատեսվում է ապահովել մի շարք կրթական, մշակութային և մարզական հաստատությունների շինարարական աշխատանքների կատարումը և դրանց համար անհրաժեշտ նախագծումը, ինչպես նաև գույքային հագեցվածության բարելավումը: Նախարարը տեղեկացրեց, որ այս որոշմամբ համապատասխան միջոցներ կհատկացվեն Վայոց ձորի մարզի Եգեգիս համայնքի Շատին բնակավայրում մանկապարտեզ ունենալու համար: «Տարիներ շարունակ այս խնդիրը կար,…

Կարդալ ավելին

Կոռնիձորում հումանիտար կայան կհիմնվի՝ ԼՂ-ում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար

Կոռնիձորում հումանիտար կայան կհիմնվի՝ ԼՂ-ում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար

ՀՀ կառավարության այսօրվա՝ սեպտեմբերի 22-ի նիստում որոշում կայացվեց  Սյունիքի մարզի Կոռնիձոր բնակավայրի դաշտային հատվածում հիմնել հումանիտար կայան` Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը հաղթահարելու նպատակով։ Այդ նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 15 911 700 դրամ։ Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ կայանի նպատակն է միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա խմբերի ջանքերը մեկտեղելը, հումանիտար ճգնաժամը միջազգային և օտարերկրյա կառույցներին օբյեկտիվորեն ներկայացնելը, Լաչինի միջանցքի բացմանն ու հումանիտար ճգնաժամի հաղթահարման ուղղված իրավապաշտպան կազմակերպությունների, միջազգային լրատվամիջոցների աշխատանքներին աջակցելը։ Հումանիտար կայանը…

Կարդալ ավելին

Կառավարության բակում իրավիճակը պարբերաբար լարվում է. քաշքշուկ սկսվեց ոստիկանների և քաղաքացիների միջև

Կառավարության բակում իրավիճակը պարբերաբար լարվում է. քաշքշուկ սկսվեց ոստիկանների և քաղաքացիների միջև

Կառավարության բակում իրավիճակը պարբերաբար լարվում է: Ոստիկանների և քաղաքացիների միջև պարբերաբար միջադեպեր են գրանցվում: Քիչ առաջ ոստիկանների և քաղաքացիների միջև քաշքշուկ տեղի ունեցավ: Քաղաքացիները գոռում են՝ «ամոթ»: Այժմ կառավարության շենքի մուտքի մոտ մեծ թվով ոստիկաններ են բերվել, որոնք մի քանի շարքով պատ են կազմել:

Կարդալ ավելին

Այն, ինչ տեղի է ունենում Արցախում, իրական ողբերգություն է. Արման Թաթոյան

Այն, ինչ տեղի է ունենում Արցախում, իրական ողբերգություն է. Արման Թաթոյան

Այն, ինչ տեղի է ունենում Արցախում, իրական ողբերգություն է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը: Նա նշել է. «Տասնյակ հազար խաղաղ բնակիչներ բռնի տեղահանված են իրենց տներից, բնակավայրերից շուրջ 9 ամիս շրջափակումից հետո և սովամահության պարտադրված լինելով: Մարդիկ մոլորված վիճակում են, չեն կարողանում գտնել իրենց երեխաներին, ծնողներին, հարազատներին, չգիտեն ողջ են, թե՞ նրանց սպանել են ադրբեջանական զինվորականները: Քաղաքների ու գյուղերի միջև կապերը կտրված են, ճանապարհները չեն…

Կարդալ ավելին
1 410 411 412 413 414 643