Հուլիսի 21-ին ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Նախարարները քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների պայմանավորվածությունների հիման վրա ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման առանցքային ուղիների վրա համատեղ աշխատանքի ակտիվացման ուղիները։ Պայմանավորվել են հետագա շփումների մասին։
Կարդալ ավելինՀայկական կողմը պատրաստվում է հանդիպել ԱԳ նախարարներին Մոսկվայում․ ԱԳՆ
Հայկական կողմը համաձայնություն է տվել Մոսկվայում ԱԳ նախարարների մակարդակով հանդիպման առաջարկին։ Այս մասին փոխանցում է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։ «Այլ մանրամասների մասին կհայտնենք լրացուցիչ»,- նշեց նա։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հաստատել էր Մոսկվայում Ադրբեջանի եւ Հայաստանի արտքին գործերի նախարարների առաջիկա հանդիպումը։
Կարդալ ավելինՊաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հայտարարությունը
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը հայտարարում է 2023-2024 ուսումնական տարվա ընդունելության երկրորդ փուլը՝ միասնական քննությունների արդյունքներով ընդունելության համար սահմանված նվազագույն շեմը չհաղթահարած և կուրսանտական կազմի շարքերը համալրել ցանկացող անձանց համար: Դիմորդները ռազմական համալսարանում պետք է անցնեն բժշկական հետազոտություն, հանձնեն գործնական քննություն` ֆիզիկական պատրաստությունից։ Թեստային առաջադրանքների միջոցով կստուգվի նրանց ընդհանուր գիտելիքների և զարգացվածության մակարդակը: Երկրորդ փուլի ընդունելության վերջնաժամկետը 2023 թ. օգոստոսի 1-ն է: Այդ մասին progressarmenia. com -ին փոխանցեցին ՊՆ-ից: Լրացուցիչ հարցերի համար զանգահարել…
Կարդալ ավելինԱդրբեջանից 700 մլն դոլար կպահանջեն. ԶԼՄ-ներ
Ադրբեջանից կարող են 700 մլն դոլար պահանջել։ Այս մասին գրում է Haqqin.az-ը՝ շոտլանդական լրատվամիջոցներին հղումով։ «ԵՄ երկրները պատրաստվում են դուրս գալ Էներգետիկ խարտիայի պայմանագրից, որը խոչընդոտում է կլիմայի գլոբալ փոփոխության դեմ պայքարին և թույլ է տալիս նավթագազային ընկերություններին հատուկ դատարանում կառավարությունների դեմ հայցեր ներկայացնել: Հիշեցնենք, որ Էներգետիկ խարտիայի մասին պայմանագիրը (կամ, ինչպես կոչվում է «Եվրոպական էներգետիկ խարտիա»), որին միացել են 50 երկրներ, այդ թվում՝ Ադրբեջանը, ընդունվել է 1994 թվականին և պաշտպանում է հետխորհրդային տարածքում գործող…
Կարդալ ավելինԲրյուսելի հանդիպումը Լաչինի միջանցքի բացման և ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի առումով որեւէ կոնկրետ արդյունք չտվեց. Փաշինյան
Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման եւ ԼՂ-ում խորացող հումանիտար ճգնաժամի պայմաններում հուլիսի 15-ին Բրյուսելում եռակողմ հանդիպում ունեցա ԵՄ խորհրդի նախագահի եւ Ադրբեջանի նախագահի հետ. այդ հանդիպումը, ցավոք, Լաչինի միջանցքի բացման եւ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի հաղթահարման առումով որեւէ կոնկրետ արդյունք չտվեց: Այս մասին այսօր՝ հուլիսի 20-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Քաղաքկան առումով ԵՄ խորհրդի նախագահը հանդիպմանմը հաջորդած իր հայտարարության մեջ ընդգծեց Լաչինի միջանցքի բացման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ ԼՂ հայերի անվտանգության եւ իրավունքների օրակարգը Ստեփանակերտի…
Կարդալ ավելինՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ԵՐԿԱՐԱՄՅԱ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏ ՇԱՀԳԱԼԴՅԱՆԸ ԳՆՈՒՄ Է ԶԻՋՈՒՄՆԵՐԻ՞.
Չարենցավանում օրերս կայացավ ավագանու գարնանային նստաշրջանի վերջին նիստը, որից հետո ավագանին մեկնեց արձակուրդ:Սակայն ինչպես միշտ այս անգամ էլ բացառություն չէր, որ նիստը անցավ լարված մթնոլորտում: Պարզ ասած՝ օրակարգում ընդգրկված էր չորս հարցեր , որից մեկի շուրջ հասունացավ աղմուկ:Բանն այն է , որ համայնքի «ՔՊ » ընդդիմադիր ավագանին պահանջում էր հիմնավորում քաղաքապետից թե ի՞նչպես է ստացվում , որ քաղաքապետարանի և նրա ենթակառուցվածքների կարիքների համար ինտերնետ ծառայություն մատուցող կազմակերպությունը , որը ստանում է (տարեկան) շուրջ 380 հազար…
Կարդալ ավելինՆիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Միխայիլ Միշուստինի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ: Կառավարությունից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական տնտեսական համագործակցության օրակարգային հարցերն ու ընթացիկ ծրագրերը: Անդրադարձ է կատարվել նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցությանը վերաբերող հարցերի:
Կարդալ ավելինԱսկերանի ոստիկանական անցակետով դեպի Ակնա որեւէ տրանսպորտային միջոց չի անցել. ԱՀ ՆԳՆ
ՆԳ նախարարությունը վստահեցնում է, որ Ասկերան քաղաքի ոստիկանական անցակետով դեպի Ակնա որեւէ տրանսպորտային միջոց չի անցել, առավել եւս հումանիտար բեռներ չեն տեղափոխվել։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։ ««Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հերթական ապատեղեկատվությունն է տարածվում առ այն, թե իբր Ակնայից` (Աղդամ) Ասկերան քաղաքով ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, Կարմիր խաչի աշխատակիցները հումանիտար օգնություն են տեղափոխում։ ԱՆԳ նախարարությունը վստահեցնում է, որ Ասկերան քաղաքի ոստիկանական անցակետով դեպի Ակնա որեւէ տրանսպորտային միջոց չի անցել, առավել եւս…
Կարդալ ավելին«Անասելի ցավ.կյանքից անժամանակ հեռացավ իմ պայծառ որդին…».գրել է գրող հրապարակախոս Լևոն Բլբուլյանը
Կյանքից անժամանակ հեռացել է գրող , հրապարակախոս, թարգմանիչ Գավառի պատվավոր քաղաքացի Լևոն Բլբուլյանի որդին: Մեր սիրելի Բլբուլյանը որդու կորստի ցավի մասին գրառում է կատարել ՝ իր ֆեսբուքյան էջում ՝«Անասելի ցավ.կյանքից անժամանակ հեռացավ իմ պայծառ որդին՝ լրագրող, հաղորդավար, բլոգեր Հայկ Բլբուլյանը»: «Զրույց» թերթը և «progressarmenia.com» -ի կոլեկտիվը ցավակցում է Բլբուլյան ընտանիքին և նրա հարազատ-մտերիմներին:
Կարդալ ավելինԱրցախցիները կանգնած են ֆիզիկական ոչնչացման առաջ. Արայիկ Հարությունյանը նստացույց հայտարարեց
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր՝ հուլիսի 17-ին, հայտարարեց, որ պատրաստվում է նստացույց անել։ Նա ասաց, որ միանում է Ստեփանակերտի Վերածնունդի հրապարակի նստացույց անողներին։ Հարությունյանն ասաց, որ այս ծայրահեղ քայլին դիմում է, քանի որ վիճակն օրհասական է եւ ոչինչ չի մնում անելու, քանի որ միջազգային հանրությունը միայն բարի խոսքերով է սահմանափակվում եւ գործուն քայլեր չի իրականացնում․ «Սա լրացուցիչ ճիգ ու ահազանգ է միջազգային հանրության գործնական ուշադրությունը գրավելու, հորդորելու միջազգային հանրությանը կատարել իր ստանձնած պարտավորությունները, մղելու…
Կարդալ ավելին