Եթե կասեցնենք սահմանազատումը, սկսվելու է պատերազմ. Փաշինյան

Եթե կասեցնենք սահմանազատումը, սկսվելու է պատերազմ. Փաշինյան

Առաջարկվում է կասեցնել սահմանազատման գործընթացը, այսինքն կասեցվի ՀՀ անվտանգության երաշխիքների ձեւավորման գործընթացը, այսինքն կասեցվի ՀՀ ինքնիշխանության հաստատման գործընթացը: Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը եւ առաջ քաշած պահանջներին: «Ես ասում եմ, հարգելի հոգեւորականներ, լրագրողներ, որ ասում ենք՝ այսօր ցերեկից կասեցնենք գործընթացը, իսկ ի՞նչ է լինելու դրանից հետո: Դրանից հետո լինելու է մի պարզ բան՝ սկսվելու է պատերազմ: Առնվազն վերլուծությունը, թե ովքեր եւ ինչպես…

Կարդալ ավելին

Փաշինյանի ասուլիսից հետո Գերագույն հոգեւոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ

Փաշինյանի ասուլիսից հետո Գերագույն հոգեւոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ

Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն հանձնելու իրողության և բանակցություններում ՀՀ իշխանությունների որդեգրած անընդունելի դիրքորոշումների առնչությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը վերահաստատում է նախընթաց արտահայտված իր դիրքորոշումը։ Այս մասին հայտարարություն է տարածել Գերագույն հոգեւոր խորհուրդը: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Խիստ վտանգավոր ենք համարում առանց համապարփակ ու երաշխավորված լուծումների Տավուշի սահմանամերձ շրջանում սահմանազատման ու սահմանագծման անվան ներքո իրականացվող գործողությունները, որոնք նոր սպառնալիքներ են առաջացնում մեր ժողովրդի համար։Ստեղծված կացությունն արդարացի ընդվզում է առաջ բերել աշխարհասփյուռ հայության և, մասնավորապես, Տավուշի…

Կարդալ ավելին

Ադրբեջանի խորհրդարանում առաջարկել են Նիկոլ Փաշինյանին Բաքու հրավիրել

Ադրբեջանի խորհրդարանում առաջարկել են Նիկոլ Փաշինյանին Բաքու հրավիրել

Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Զահիդ Օրուջը Բաքվի համար ԱՄՆ Կոնգրեսի պատժամիջոցներից խուսափելու «ելքը» գտել է, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Երեքշաբթի, ելույթ ունենալով լիագումար նիստում, նա առաջարկել է Հայաստանի վարչապետ Փաշինյանին հրավիրել Բաքու, որպեսզի «մեր քաղաքական թշնամիների և պատժամիջոցների կողմնակիցների համար Ադրբեջանի ճանապարհն ընդմիշտ փակվի»: Ըստ նրա՝ ԱՄՆ Կոնգրեսում պատժամիջոցների գաղափարը «բխում է այն նույն խմբերից, որոնք 1992 թվականին նախաձեռնել են 907-րդ ուղղման ընդունումը»։

Կարդալ ավելին

«IMPERIAL ORCHESTRA»-Ն ԵՐԵՎԱՆԻՆ ԿՆՎԻՐԻ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԻ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ

«IMPERIAL ORCHESTRA»-Ն ԵՐԵՎԱՆԻՆ ԿՆՎԻՐԻ  ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԻ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ

Սանկտ Պետերբուրգի հանրահայտ «Imperial Orchestra» նվագախումբը մայիսի 18-ին եւ 19-ին Երեւանում կներկայացնի երկու վառ համաշխարհային սաունդթրեքերի շոուներ՝ Cinema Medley «Interstellar» եւ Cinema Medley «Oppenheimer»: Cinema Medley շոուն արդեն դիտել է ավելի քան 500,000 հանդիսատես Ռուսաստանի լավագույն համերգային հարթակներում: Cinema Medley համաշխարհային սաունդթրեքերի շոուն անհավանական ընկղմում է կինոյի աշխարհ՝ վառ ու գունեղ շոու, կենդանի հնչողություն Imperial Orchestra-ի՝ ավելի քան 100 վիրտուոզ երաժիշտների կատարմամբ, եւ յուրահատուկ տեսաշարի ուղեկցությամբ: «Imperial Orchestra»-ի նվացանկը ներառում է ավելի քան 100 լեգենդար…

Կարդալ ավելին

Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ

Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ

Կիրանցի հատվածում ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին,  հայտնեց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը: «Նա գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ»,- նշեց նա։ Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ մայիսի 6-ին, Կիրանցի հատվածում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել: Նա տեղափոխվել էր Իջևանի բժշկական կենտրոն:

Կարդալ ավելին

Կիրանցում չափագրման աշխատանքները շարունակվում են, գյուղացիները հուսահատված են. գյուղապետ

Կիրանցում չափագրման աշխատանքները շարունակվում են, գյուղացիները հուսահատված են. գյուղապետ

Տավուշի մարզի Կիրանց գյուղի տարածքում չափագրման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին,   հայտնեց Կիրանց գյուղի վարչական ղեկավար Կամո Շահինյանը: «Գյուղացիներն էլ հավաքված են ոստիկանների կողքին, փորձում ենք հասկանալ՝ ի՞նչ է լինելու հետո: Առայժմ զարգացում դեռ չկա, նույն վիճակն ա գյուղում, գյուղացիներն էլ կոտրված, հուսահատված նստած են»,-հավելեց Կամո Շահինյանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Կիրանց գյուղում չափագրման աշխատանքներ են իրականացվում, գյուղ են ժամանել նաև մեծ թվով ոստիկանական ուժեր: Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման…

Կարդալ ավելին

Իրանը հայտարարել է, որ պատրաստ է իր խաղաղ ատոմային տեխնոլոգիան փոխանցել այլ երկրների

Իրանը պատրաստ է իր խաղաղ ատոմային տեխնոլոգիան փոխանցել այլ երկրների։ Դրա մասին, ըստ իրանական ԻՐՆԱ գործակալության՝ հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին: Իրանցի պաշտոնյան նշել է, որ Սպահանի համաժողովն այդ նպատակին հասնելու միջոցներից մեկն է։ «Նպատակը մեր տեխնոլոգիական և գիտական ​​մակարդակը ցույց տալն է»,- շեշտել է Էսլամին:Պաշոտյան հայտարարել է նաև, որ առաջիկա երկու ամսվա ընթացքում Սպահանում կբացվի միջուկային առաջին միջազգային կրթական կենտրոնը։ «Իրանը, ինչպես և ՄԱԳԱՏԷ-ի մյուս անդամ երկրները, վճռականորոն միտված է միջուկային տեխնոլոգիաների…

Կարդալ ավելին

Պուտինի օգնականն ասել է, որ Պուտինը մայիսի 8-ին Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ բոլոր հարցերը կպարզաբանի

Պուտինի օգնականն ասել է, որ Պուտինը մայիսի 8-ին Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ բոլոր հարցերը կպարզաբանի

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ բոլոր կուտակված հարցերը կպարզաբանի: Այս մասին ասել է ՌԴ պետության ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։ Նրա խոսքով, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո երկկողմ հանդիպում տեղի կունենա ՀՀ վարչապետ Փաշինյանի հետ։«Ակնկալվում է, որ երկկողմ շփումը կլինի շատ առարկայական, քանի որ շատ հարցեր են կուտակվել քննարկման համար։ Վերջերս, նշել է Ուշակովը, «Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում խնդրահարույց հարցեր են կուտակվել, որոնք մենք…

Կարդալ ավելին

Փաշինյանը և Ալիևը չեն մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին. Պուտինի օգնական

Փաշինյանը և Ալիևը չեն մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին. Պուտինի օգնական

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չեն մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին, լրագրողներին ասել է նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է РИА Новости-ն։ «Ըստ երևույթին, Հայաստանի վարչապետը չի կարողանա մասնակցել շքերթին։ Իսկ Ալիեւն այս անգամ եւս կբացակայի։ Նա վերջերս Մոսկվա էր եկել բառացիորեն 10 օր առաջ, նրա հետ մտերմիկ շփումներ են եղել, նախագահների հինգժամյա շփում։ Եվ դա պայմանավորված է նրանով, որ միաժամանակ Ադրբեջանում Հեյդար Ալիեւի հիշատակին նվիրված հանդիսավոր միջոցառում է…

Կարդալ ավելին

Նկարիչների միությունը վճռական է պաշտպանել իր սեփականությունը․ Սուրեն Սաֆարյան

Նկարիչների միությունը վճռական է պաշտպանել իր սեփականությունը․ Սուրեն Սաֆարյան

1956 թվականին Աբովյան 16 հասցեում կառուցված Նկարիչների տունը սեփականության իրավունքով պատկանում է Նկարիչների միություն ՀԿ-ին: ՀՀ-ը ճանաչել է Նկարիչների տան նկատմամբ միության սեփականության իրավունքը: Շենքը չի հանդիսացել պետական սեփականություն և առ այսօր ծառայում է իր նպատակին: Սա մայիսի 4-ին Նկարիչների միության արտահերթ համագումարի ժամանակ ընդունված հայտարարության տեքստից մի հատված է: Հայտարարությունն ընդունվել է միաձայն: Արտահերթ համագումարը հրավիրել միության շենքի շուրջ ստեղծված խնդիրը քննարկելու համար: Համագումարին հրավիրված էր նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:  Միության նախագահ Սուրեն…

Կարդալ ավելին
1 289 290 291 292 293 671