Դավիթ Գյուրջինյանը միաձայն ընտրվել է Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում։ Այս մասին տեղեկանում են համալսարանի կայքէջից։ Նա 2023 թ.-ի մարտի 15-ից ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն էր։
Կարդալ ավելինՄայիսի 26-ին՝ ժամը 19:00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կներկայացվի լեգենդար Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագիրը
Իտալացի դիրիժոր, կոմպոզիտոր Անդրեա Մորիկոնեն կներկայացնի հոր լեգենդար Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագիրը «Երևանյան հեռանկարներ» 25-րդ միջազգային երաժշտական փառատոնը շարունակում է ներկայացնել իրադարձային համերգների շարքը: Մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կներկայացվի լեգենդար Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագիրը: Օսկարակիր կոմպոզիտորի գլուխգործոցները կհնչեն Roma Sinfonietta նվագախմբի կատարմամբ, դիրիժոր՝ Անդրեա Մորիկոնե: Իտալացի դիրիժոր, կոմպոզիտոր Անդրեա Մորիկոնեն, լինելով օսկարակիր կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեի որդին, ժառանգել է ստեղծագործելու տաղանդը, սակայն գտել է իր հատուկ ոճը, որը ներառում է դասական…
Կարդալ ավելինՔնի անբավարարությունը մարդու տարիքին ավելացնում է 4,4 տարի. RSPB
Կարոլինայի ինստիտուտի շվեդ գիտնականները հայտնաբերել են, որ վատ քնի ընդամենը երկու գիշերը բավական է, որպեսզի մարդն իրեն իր տարիքից 4,4 տարով ավելի մեծ զգա։ Հետազոտությունը հրապարակվել է Proceedings of the Royal Society B (RSPB) գիտական ամսագրում։ Մասնագետները երկու փորձ են կատարել։ Առաջինում 18-70 տարեկան 429 մարդիկ պատասխանել են այն հարցերին, թե քանի տարեկան են իրենք իրենց զգում եւ քանի գիշեր են վատ քնել (եթե այդպիսիք եղել են) վերջին ամսում։ Պարզվել է, որ վատ քնի յուրաքանչյուր…
Կարդալ ավելինԱՆ իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալությունը Կոմիտասից կտեղափոխվի Բուզանդ 1/3 հասցե, քանի որ շենքը օտարվելու է
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում անշարժ գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին որոշում կայացրեց: Նշենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունը դիմել է ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին հայտնելով, որ հաշվի առնելով, որ Երևանի Կոմիտասի պողոտա 49/3 հասցեում գտնվող շենքը և դրա օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասը նախատեսվում է մրցույթով օտարել և վերոնշյալ տարածքում տեղակայված է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը, քննարկել Բյուզանդ 1/3 հասցեում գտնվող վարչական շենքից Կոմիտեին ամրացված 1201.7 քմ…
Կարդալ ավելինԶախարովա. Հայաստանը ողջ աշխարհի աչքի առաջ վերածում են Արեւմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիքի
Հայաստանն ամբողջ աշխարհի աչքի առաջ վերածում են հավաքական Արեւմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիքի, որոնք լիովին տարբերվում են հայ ժողովրդի արմատական շահերից։ Այս մասին իր Թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Բրյուսելում ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձրամակարդակ հանդիպումը։ Այնինչ, Զախարովայի խոսքով, նման միջոցառումներն անհանգստություն են առաջացնում Ռուսաստանում, որովհետեւ ԱՄՆ եւ ԵՄ ներկայացուցիրներն ուղիղ, բացահայտ տեքստով ասում են, որ իրենց հիմնական ուղղվածությունը բացառապես Ռուսաստանի դեմ է։ Նման հանդիպումները, նրա կարծիքով, անհանգստություն են առաջացնում…
Կարդալ ավելինՏավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից. Թաթոյան
Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու հաշվին: Այս մասին հայտարարել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Այդքան ասում եմ, որ սահմանների որոշումն առաջին հերթին կապված է մարդու հետ, մարդու անվտանգության համար է, և մարդն այն ստանում է պետության երաշխավորած իրավունքների շնորհիվ` արժանապատիվ ու ապահով կյանքից, խմելու ջրից մինչև սեփականության իրավունք ու ազատ տեղաշարժ: Տավուշում առաջանալու են անվտանգության ռազմավարական խնդիրներ, մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր…
Կարդալ ավելին2024-ին խմելու ջրի սակագինը չի փոխվի. Կառավարությունը կսուբսիդավորի մեկ քմ-ի դիմաց 206 դրամից 5,5 դրամը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշեց «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների մեղմացման նպատակով սուբսիդիա տրամադրել: Հիմնավորման մեջ նշվում է, որ «Վեոլիա ջրին» տրված լիցենզիայի համաձայն՝ յուրաքանչյուր տարի նախատեսվում է Ընկերության կողմից բաժանորդներին խմելու ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների, այդ թվում՝ մանրածախ,սակագների վերանայում: 2024-ի սակագների համաձայն սոցիալապես անապահով բաժանորդների համար սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար՝ 205.992 դրամ: ՀՀ կառավարությունը համարժեք սուբսիդավորմամբ…
Կարդալ ավելինԱդրբեջանի օմբուդսմենը հանդիպել է օկուպացված Ստեփանակերտում մնացած տասնյակ հայերի հետ
Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիեւան հանդիպել է օկուպացված Ստեփանակերտում մնացած տասնյակ հայերի հետ։ Հանդիպման մասին լուրը տարածել են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Հատկանշական է, որ տեքստը չունի ոչ լուսանկարներ, ոչ տեսանյութեր։ Ալիեւան այցելել է «աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության նախարարության ստեղծած ապաստարան բնակչության խոցելի խմբերի համար», հետաքրքրվել «հայկական ծագում ունեցող բնակիչների իրավունքների եւ ազատությունների ապահովման վիճակով», որոնք ապրում են հաստատությունում ու նրա սահմաններից դուրս եւ օգտվում նրա ծառայություններից, եւ հանգամանալից տեղեկություն տրամադրել օմբուդսմենի լիազորությունների մասին։ Հոգեբանները եւ սոցաշխատողները իրականացրել…
Կարդալ ավելինՏաք հոսանքներ են գալիս. Ապրիլի 1-ին Երևանում և որոշ շրջաններում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20 +22-ի
Արևադարձային լայնություններից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում մարտի 29-ից ապրիլի 1-ը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով, ապրիլի 1-ին հանրապետության հովտային գոտիներում, այդ թվում նաև Երևանում ցերեկային ժամերին հասնելով +20․․․+22 աստիճանի։ Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:
Կարդալ ավելինԻ՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» եւ «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» եւ Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը: Դատախազության ներկայացրած տեղեկանքի մեջ ասվում է. «Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ի թիվս այլ ՀԿ-ների, ուսումնասիրվել են «Հայաստանի գրողների միություն» և «Հայաստան նկարիչների միություն» հասարակական կազմակերպություններին պատկանող՝ Երևան քաղաքի Աբովյան 16, 16/1, Ծաղկաձոր քաղաքի Օրբելի եղբայրների թիվ 1, Երևան քաղաքի Բաղրամյան 3 և Սևան քաղաքի թերակղզու տարածքում գտնվող «Գրողների տան»…
Կարդալ ավելին