Անշուշտ, մարդկային չափումները բոլոր դեպքերում համահավասար են, բայց միջազգային իրավունքի տեսանկյունից, Լեռնային Ղարաբաղը գտնվում է Ադրբեջանի տարածքում և փոքր ինչ համեմատելի չէ, այն ագրեսիվ պատերազմի հետ, որը սանձազերծել է Ռուսաստանը Ուկրաինայի ինքնիշխան տարածքի վրա: Այս մասին, այսօր՝ փետրվարի 27-ին, Հայաստանում Գերմանիայի դեսպանատանը մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գերմանիայի Բունդեսթագի իրավական հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինքելմայեր-Բեքերը, պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք Գերմանիան նախաձեռնում է դիմել միջազգային քրեական դատարան, որպեսզի սկսեն արցախցիների բռնի տեղահանման մասին գործը քննել: «Սա արտաքին…
Կարդալ ավելինԱլիևը Հայաստանից պահանջում է «ընդունել բոլոր պայմանները»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես է եկել Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքների և մեղադրանքների նոր խմբաքանակով։ «Հայաստանը, որը փորձում է նոր տեր գտնել՝ շտապելով ինչ-որ մեկի գիրկը, պետք է իմանա, որ իր միակ ճանապարհն Ադրբեջանի բոլոր պայմաններն ընդունելն ու Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջներից հրաժարվելն է»,- ասել է Ալիևը, հայտնում է ԱՊԱ-ն։
Կարդալ ավելինԱրարատ Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի Անթալիա
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 1-ին աշխատանքային այցով կմեկնի Անթալիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Կարդալ ավելինՀայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա փետրվարի 28-29-ը Բեռլինում. ԱԳՆ խոսնակ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակությունների հանդիպումը տեղի կունենա փետրվարի 28-29-ը Բեռլինում՝ համաձայն Մյունխենում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության:
Կարդալ ավելինԹուրք պատգամավորը Հայաստանի հետ սահմանի բացումը կապել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջի հետ
Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանը, քանի դեռ Ադրբեջանի և Հայաստանի միջև բոլոր խնդիրները չեն լուծվել. Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, թուրք-ադրբեջանական միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Շամիլ Այրիմը։ Թուրք պատգամավորն ասել է, որ «Հայաստանը պետք է փոփոխի իր Սահմանադրությունը, որն արտացոլում է իր տարածքային հավակնությունները Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ, հակառակ դեպքում նման պետության հետ խաղաղությունն անհնար կլինի»։ Նրա խոսքով, Ադրբեջանը և Թուրքիան ուշադիր հետևում են այս գործընթացին։…
Կարդալ ավելինԵրևանի մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը նախորդ շաբաթ կազմել է 508 275 ուղևոր
Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Մետրոպոլիտենից հայտնում են, որ հաշվետու ժամանակահատվածում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 508.275 ուղևոր: Գիծ է դուրս բերվել 2836 շարժակազմ,որոնցից 481-ը՝ երեք վագոնանի, 1383-ը՝ երկու վագոնանի և 972-ը՝ մեկ վագոնանի։ Նախատեսված ուղևորափոխադրումը 467.292 ուղևոր։
Կարդալ ավելինԱդրբեջանի արտգործնախարարը մեղադրել է ԵՄ-ին եւ Ֆրանսիային «սրացման» եւ «հրահրման» մեջ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մեղադրել է ԵՄ-ին եւ Ֆրանսիային մասնավորապես «սրացման» եւ «հրահրման» մեջ։ «Սահմանին ԵՄ առաքելության գործողությունները, արեւմտյան տարբեր դիվանագետների ժամանումը սահման՝ առանց այնտեղ որեւէ լարվածության առկայության, այս ամենը հանգեցրել է այն բանին, որ հարցը մշտապես եղել է օրակարգում, եւ այն ներկայացրել են որպես լարվածություն»,- ասել է Ջեյհուն Բայրամովը լրագրողների հետ զրույցում, տեղեկացրել է APA-ն։ «Դրա օրինակն է Ադրբեջանի սահմանի խախտումը այդ առաքելության վերահսկման գոտուց, իսկ հետո դիպուկահարի կրակոցով մեր զինծառայողի վիրավորվելը…
Կարդալ ավելինԽաղի նոր կանոններն այլևս ուշացում չեն ենթադրում. Շինարարությունն ուշացնողների հետ պայմանագրերը կլուծվեն. Ավինյան
««Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոն ՊՈԱԿ-ի վերանորոգման աշխատանքներն ավարտին հասցնելու համար շինարարին տրվել է մինչեւ այսօր. Աշխատանքներն ավարտին չհասցնելու դեպքում կապալային գնման պայմանագիրը միակողմանի կլուծվի: Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Գեղամյանը: Նա տեղեկացրեց, որ տեղի է ունենալու հանդիպում-քննարկում բոլոր ժամկետանց շինարարությունների կապալառուների հետ, որտեղ հստակեցվելու են վերջնաժամկետները եւ խիստ զգուշացում է տրվելու, որպեսզի խելամիտ ժամկետում ավարտեն շինարարությունը. հակառակ պարագայում ծրագրերն իրականացնող…
Կարդալ ավելինԻրանը հերքել է ՌԴ-ին Ուկրաինայի դեմ կռվելու համար բալիստիկ հրթիռներ տրամադրելու լուրը
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը հերքել է այն մեղադրանքները, թե Իրանը Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ է տրամադրել Ուկրաինայում պատերազմի համար, տեղեկացրել է Mehr-ը։ «Չնայած բալիստիկ հրթիռների վաճառքի որեւէ իրավաբանական սահմանափակում չկա, Իրանը բարոյապես պարտավոր է ձեռնպահ մնալ զենքի գործարքներից ռուս-ուկրաինական հակամարտության ժամանակ, որպեսզի չխորացնի պատերազմը։ Դա հիմնված է միջազգային օրենքներին եւ ՄԱԿ Կանոնադրությանը Իրանի կողմնակցության վրա»,- նշվել է առաքելության հաղորդագրությունում։ Ավելի վաղ Reuters գործակալությունը, հղում կատարելով սեփական աղբյուրներին, հայտնել էր, որ Իրանը Ռուսաստանին հսկայական քանակությամբ «երկիր-երկիր» դասի…
Կարդալ ավելինԹուրքիայի դպրոցներին սկանդալային հրահանգ է ուղարկվել. Սուրբ ծնունդը եւ Հարության տոնը նշելն արգելվում է
Թուրքիայի մեջլիս հարցադրում է ներկայացվել երկրի բոլոր դպրոցներին ուղարկված ուսումնական նոր ձեռնարկի հետ կապված, որում նշվում է, որ դպրոցներում արգելվում է նշել կամ տոնել քրիստոնեական տոները։ Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, Թուրքիայի մեջլիսի քրդական DEM կուսակցության պատգամավոր Ջորջ Ասլանը այս սկանդալային հրահանգի հետ կապված Թուրքիայի մեջլիսում գրավոր հարցադրում է ուղղել Թուրքիայի կրթության նախարար Յուսուֆ Թեքինին։ Հարցադրման մեջ հիշատակվել է, որ Թուրքիայում ապրում են տարբեր ազգությունների եւ կրոնների ներկայացուցիչներ, ովքեր նշում են Սուրբ Ծնունդը եւ…
Կարդալ ավելին