Մարինա Բարսեղյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացված կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (Լոռու մարզ, Հոբարձի համայնք)։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։
Կարդալ ավելինԱրարատում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետությանը պատճառված 10 մլն դրամի վնասն վերականգնվել է. դատախազություն
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետությանը և համայնքին պատճառված շուրջ 10 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է: Այս մասին հայտնում են Դատախազության հանրային կապերի բաժնից: Դատախազը 2024 թվականի հուլիսի 30-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել «Էկո բիլդինգ» ՍՊ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) աշխատակցի նկատմամբ՝ առանց ընդերքն օգտագործելու թույլտվության, Մասիս համայնքի Դարակերտ բնակավայրում գտնվող տարբեր հողատարածքներում պետական սեփականություն հանդիսացող օգտակար հանածո (ավազակոպիճ) արդյունահանելու համար: Քրեական վարույթով պարզվել է, որ վերոնշյալ Ընկերության աշխատակիցը 2023 թվականի մայիսից հուլիսն ընկած…
Կարդալ ավելինԱմիօ լիզինգ. արագություն տուր բիզնեսիդ
Ցանկանու՞մ եք զարգացնել Ձեր բիզնեսը, Ամիօ լիզինգն այն արագ և շահեկան զարգացնելու լավագույն տարբերակն է: Ամիօ լիզինգի միջոցով հնարավորություն կունենաք կրկնապատկել Ձեր բիզնեսի հաջողությունները: Մենք անհատականացնում ենք լիզինգի պայմանները Ձեր կարիքներին համապատասխան և առաջարկում ճկուն տարբերակներ: Ձեռք բերելով տեխնիկա, սարքավորում, տրանսպորտային միջոցներ 50% կանխավճարով՝ լիզինգի ձևակերպումը կիրականացվի առանց ֆինանսական վերլուծության և բացառիկ արագությամբ: Զարգացրեք Ձեր բիզնեսը վստահելի գործընկերոջ հետ միասին՝ գերազանցելով Ձեր բիզնես նպատակները: Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: Ամիօ լիզինգ, խելացի ընտրություն Ձեր բիզնեսի համար…
Կարդալ ավելինՌԴ երեք մարզերում աշխատանքային ներգաղթյալների բացակայության պատճառով խանութներից սննդամթերքն անհետացել է
Ջուրը և որոշ պարենային ապրանքներ սկսել են անհետանալ Յարոսլավլի, Իվանովոյի և Կոստրոմայի մարզերի «Пятерочка» խանութների ցանցի վաճառասեղաններից. այս մարզերի մանրածախ առևտրի ցանցը զբաղեցնում է շուկայի մոտ 40–50%-ը։ Mash-ի տվյալներով՝ հացի, հացահատիկի, ալյուրի, համեմունքների, ջրի շշերի մատակարարման խնդիրն առաջացել է անցած շաբաթ։ Նախ, դրանք դադարեցրին վաճառվել Յարոսլավլի որոշ «Пятерочка» խանութներում, իսկ հետո «դատարկ վաճառասեղանների համաճարակը» տարածվել է Ռիբինսկում, Կովրովում և Իվանովոյի և Կոստրոմայի շրջանների որոշ քաղաքներում: Ըստ Mash-ի՝ պատճառը X5 Group-ի բաշխիչ կենտրոնների խափանումն է եղել, որտեղից ապրանքներ…
Կարդալ ավելինՊետության տեսանկյունից պարտք վերցնելը դառնում է ավելի էժան, ինչը դրական նորություն է. ԿԲ նախագահ
Վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազման ազդեցություններից մեկը պետական պարտքի էժանացումն է: Այս մասին այսօր՝ հուլիսի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: «Մենք 10,75 տոկոսից իջել ենք 7,75, 3 տոկոսի չափով իջեցրել ենք վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Վերջին թվերով պետական պարտքի կարճաժամկետ հատվածում 2 տոկոսի նվազում ունենք: Այսինքն պետության տեսանկյունից պարտք վերցնելը դառնում է ավելի էժան, ինչը մեր գործընկերների համար երեւի թե դրական նորություն է»,-ասաց Մարտին Գալստյանը:
Կարդալ ավելինԱՆ Հանրապետական շտապօգնության ծառայության տնօրենին մեղադրանք է ներկայացվել
ԱՆ Հանրապետական շտապօգնության ծառայության տնօրենին մեղադրանք է ներկայացվել։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հակակոռուպցիոն կոմիտեից։ «ՀՀ ԱՆ Հանրապետական շտապօգնության ծառայության տնօրենին մեղադրանք է ներկայացվել զորակոչիկին բժշկական կեղծ ախտորոշման հիմքով պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու դիմաց առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։ Բացի տնօրենից, Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում մեղադրյալի կարգավիճակ ունի ևս երեք անձ, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը»,- փոխանցեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։ Մեր տեղեկություններով՝ խոսքը նորանշանակ ղեկավար Սահակ Հակոբյանի մասին է։ Նրա նկատմամբ…
Կարդալ ավելինՁկնաբուծարանների արդի խնդիրների հետքերով.(տեսանյութ)
Գործարար «ՄԱՔՍ ՖԻՇ» ՍՊԸ ղեկավար Արմեն Կարապետյանը ներկայացրեց հանրապետության ձկնաբույծների խնդիրները, որոնց լուծուման առաջարկները ներկայացված են կառավարություն , սակայն իրատեսական արդյունք դեռ չեն տեսել:Սակայն հանրապետության համար օրհասական պահերին գործարարը առաջիններից է , որ սեփական միջոցները չի խնայել հայրենիքին օգնելու գործում: 2020 թվականի Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ծանր օրերին Կարապետյանը ոչ միայն նույթական և ֆինանսական իր աջակցություն է հասցրել առաջնագիծ, այլև ինքը զինված (կազմ պատրաստ իր խմբով) կամավորագրվել և հասել է առաջնագիծ: Ստորև՝ ներկայացված տեսանյութում կարող եք…
Կարդալ ավելինԿաթնամթերքի արտադրամասը չի ունեցել հանդերձարան աշխատակիցների համար
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Զովետի» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում իրականացրած ստուգայցի ընթացքում պարզել են, որ արտադրությունը չունի հանդերձարան աշխատակիցների համար։ Կաթնամթերքի արտադրության գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումը վերացնելու համար։
Կարդալ ավելինՎերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով Կենտրոնական բանկ
Հուլիսի 30-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ · իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.75 %, · Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 9.25 %, · Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 6.25 %: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ԿԲ-ից:
Կարդալ ավելինՆԳՆ փրկարար ծառայությունում քննարկվել են քաղաքացիական պաշտպանության և բնակչության պաշտպանության միջոցառումներին առնչվող մի շարք հարցեր(տեսանյութ)
Հուլիսի 29-ին ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը Փրկարար ծառայությունում աշխատանքային հանդիպում-խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցում էին ՓԾ տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ ու վարչական շրջանների ղեկավարներ։ Օրակարգում Երևան քաղաքում քաղաքացիական և բնակչության պաշտպանության միջոցառումներին առնչվող հարցերն էին։ Ողջունելով ներկաներին՝ Կամո Ցուցուլյանը կարևորել է նման ձևաչափով աշխատանքային քննարկում-հանդիպումը՝ անդրադարձ կատարելով հանրապետությունում քաղաքացիական պաշտպանության դերին և նշանակությանը, ոլորտային խնդիրներին։ Հաշվի առնելով քաղաքացիական պաշտպանության բնագավառում տեղական ինքնակառավարման մարմնի և…
Կարդալ ավելին