ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 21-ին, կազմել է 404.34 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.13 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 436.65 դրամ (նվազել է 0.22 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 510.24 դրամ (աճել է 0.24 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.37 դրամ (նվազել է 0.01 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 401-403.50 դրամով, վաճառվում է 406.50-408 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 429-434 դրամով,…
Կարդալ ավելինՊետությանը պատճառվել է շուրջ 80 մլն ՀՀ դրամ վնաս. մեղադրանք է ներկայացվել ԲԸՏՄ նախկին պաշտոնատար անձանց
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում իրականացված նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2019թ. հոկտեմբերի 24-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ներգրավվել է ընդերքօգտագործմամբ զբաղվող ՍՊ ընկերությունում իրականացվող համալիր հարկային ստուգմանը, որի ընթացքում նշված մարմնի աշխատակիցների կողմից կազմվել և սահմանված կարգով ՀՀ ՊԵԿ է ներկայացվել մասնագիտական եզրակացություն այն մասին, որ ՍՊ ընկերությունը թույլտվությամբ տրամադրված տարածքից դուրս տեղահանել է 40972.5 մ3 բազալտի օգտակար հանածո:…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Փետրվարի 22-ին Հայաստանում սպասվում են տեղումներ եւ մառախուղ, լեռներում՝ ձյան տեսքով։ Քամին՝ հարավարեւմտյան, 2-4 մ/վրկ։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում գիշերն սպասվում են անձրեւներ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +2+4, վաղը ցերեկը՝ +12+14։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +2+7, Կոտայքի լեռներում գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +2+5, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +8+11, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +2+5, Լոռիում գիշերը՝ -4+1, ցերեկը՝ +5+8, Տավուշում գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +6+9, Արագածոտնի լեռներում գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +2+5, Արագածոտնի…
Կարդալ ավելինՄենք ԵՄ-ին դիտարկում ենք որպես մեր անվտանգության և տնտեսության դիվերսիֆիկացիայի կարևոր գործընկեր. ԱԽ քարտուղար
Վերջին երկու տարում ՀՀ-ԵՄ հարաբերություններն ինտենսիվ ընդլայնվում են: Եթե նախկինում ԵՄ-ի հետ օրակարգը ձևավորվում էր հիմնականում տնտեսական համագործակցության և ինստիտուցիոնալ բարեփոխումների շուրջ, ապա այսօր կարող ենք արձանագրել, որ ՀՀ-ԵՄ համագործակցությունն ընդլայնվել և իր մեջ ներառել է անվտանգությունը որպես համագործակցության կարևոր ուղղություն: Այսօր՝ փետրվարի 21-ին, Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության առաջին տարելիցի միջոցառման ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նա նաեւ ընդգծել է. «Մենք ԵՄ-ին և անդամ պետություններին դիտարկում ենք որպես Հայաստանի…
Կարդալ ավելին«ՆՌԱՆ ԳՈՒՅՆԸ»․ Հայ-ֆրանսիական պարային ներկայացում՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին
Ա․ Սպենդիարյանի անվան Օպերայի և Բալետի ազգային ակադեմիական թատրոնում մարտի 15-ին և 16-ին՝ ժամը 19։00-ին, կցուցադրվի «Նռան գույնը» անվանումով հայ-ֆրանսիական պարային ներկայացում՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին։ Պարուսույցը և գեղարվեստական ղեկավարը Մուրադ Մերզուկին է, իսկ գաղափարի հեղինակն է Սաթէ Խաչատրյանը։ Ցանկություն ունենալով երկխոսություն ստեղծել տարբեր մշակույթների և արվեստի տարբեր ճյուղերի միջև՝ այս ներկայացումը համատեղում է հիփ-հոփը հայկական ավանդական պարի, իսկ հայկական ավանդական երաժշտությունը՝ էլեկտրո երաժշտության հետ՝ փորձելով բեմից հանդիսատեսին փոխանցել Սերգեյ Փարաջանովի արվեստի ողջ պոեզիան։ «Սաթէ…
Կարդալ ավելին365 օրերի ընթացքում ավելի քան 1720 պարեկություն․ լրացել է ԵՄ առաքելության մեկ տարին Հայաստանում
Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը երեկ նշել է իր գործունեության առաջին տարին։ 365 օրերի ընթացքում առաքելությունն իրականացրել է ավելի քան 1720 պարեկություն։ «Անկախ եղանակային պայմաններից՝ առաքելությունը շարունակում է իր պարեկային գործունեությունը»,- այս մասին նշված է առաքելության X-ի գրառման մեջ։ Ջերմուկի մերձակայքում պարեկության ժամանակ ԵՄ քաղաքացիական առաքելությունը նաև ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Ստեֆանո Տոմատին։
Կարդալ ավելինՍուրեն Պապիկյանը մեկնել է Ֆրանսիա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 21-ին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ այսօր նախատեսված է վարչապետ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Երեկոյան ՀՀ վարչապետը և Ֆրանսիայի նախագահը Աննա Հակոբյանի և Բրիջիտ Մակրոնի հետ Փարիզի պանթեոնում ներկա կգտնվեն Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի և կնոջ՝ Մելինե Մանուշյանի աճյունների Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը:…
Կարդալ ավելինՍտացիր 5% քեշբեք քո ԱՄԻՕ թվային քարտին. խնայիր յուրաքանչյուր հպումից
Փոխիր քո ֆինանսական առօրյան մեր ժամանակակից թվային քարտով՝ համատեղելով հարմարավետությունն ու անվտանգությունը: ԱՄԻՕ թվային քարտը պարզապես քարտ չէ, այն քո խելամիտ անցումն է ավելի հասանելի, պրակտիկ և կառավարելի ծախսերին: ԱՄԻՕ Թվային քարտի առավելություններն են. Ժամանակի խնայում. քարտի ակնթարթային բացում և ակտիվացում՝ գործարքների կատարման հնարավորությամբ Քարտի հեշտ տրամադրում. ԱՄԻՕ նոր թվային քարտի տրամադրումը տևում է մի քանի ակնթարթ ի տարբերություն ավանդական պլաստիկ քարտերի Ազատություն. գնումներ կատարելու անսահմանափակ հնարավորություններ Անվտանգություն. քո ԱՄԻՕ թվային քարտը պաշտպանված է անվտանգության…
Կարդալ ավելինԱրտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման կարգում փոփոխություն կարվի
ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրավճարի տրամադրման կարգում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Հաշվի առնելով արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների մասնագիտական պատրաստվածության և կարողունակությունների բարձրացմանը զուգահեռ համահունչ պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը՝ առաջարկվում է կարգում կատարել համապատասխան փոփոխություններ ու լրացումներ։ Մասնավորապես՝ ատեստավորումն անցած մանկավարժական աշխատողներին լրավճար կտրամադրվի կարգով սահմանված դեպքերում` 5 տարի ժամկետով` փաստացի դասավանդելու դեպքում՝ անկախ նրանից, թե…
Կարդալ ավելինԱնցած տարի կարմրուկով հիվանդանալու դեպքերի թիվն աշխարհում ավելացել է 79 տոկոսով. ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) տագնապ է հնչեցնում կարմրուկի արագ տարածման առիթով. անցած տարի աշխարհում գրանցվել է հիվանդության ավելի քան 306 000 դեպք, ինչը 79 տոկոսով ավելին է, քան 2022թ., գրել է AFP-ն։ «Մենք՝ կարմրուկի մասնագետներս, խիստ անհանգստացած ենք»,- ասել է ԱՀԿ կարմրուկի եւ կարմրախտի հարցերով տեխնիկական խորհրդական Նատաշա Կրոուկրոֆտը։ Նա ընդգծել է, որ կարմրուկի դեպքերի թիվը սովորաբար խիստ իջեցվում է, եւ իրական թիվը հաստատ շատ ավելի մեծ է։ Ավելի ստույգ տվյալներ ստանալու համար ՄԱԿ առողջապահության գործակալությունն…
Կարդալ ավելին