ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա այցով մեկնել է Հունաստանի Հանրապետություն՝ Աթենք։ Այցի շրջանակում Ժաննա Անդրեասյանը հանդիպումներ կունենա Հունաստանի մշակույթի և Կրթության, կրոնի և սպորտի հարցերի նախարարություններում: Նախատեսվում է նաև երկկողմ հուշագրի ստորագրում՝ մշակույթի ոլորտում համագործակցության վերաբերյալ։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակության կազմում են նախարարի խորհրդական Արման Անդրիկյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանը և…
Կարդալ ավելինՄեկնարկում է քոլեջների և ուսումնարանների ընդունելությունը
Հուլիսի 24-ից մեկնարկում է ՀՀ արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության հայտագրումը: ՄԿՈւ հաստատություններ դիմելու համար անհրաժեշտ է հայտագրվել կրթության Կառավարման տեղեկատվական համակարգում՝ dimord.emis.am կայքում: Համակարգում ներկայացված են ՀՀ բոլոր արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները։ 2025-2026 ուսումնական տարում՝ Ոլորտային մասնագիտությունների գծով ընդունելության դիմումների ընդունման վերջնաժամկետ է սահմանվել 2025 թվականիօգոստոսի 8-ը՝ ժամը 1800 ներառյալ: Քննությունները կանցկացվեն օգոստոսի 9-ից 17-ը ներառյալ: Ոչ ոլորտային մասնագիտություններով դիմումները կընդունվեն մինչև 2025 թվականիօգոստոսի 17-ը՝…
Կարդալ ավելինՆորագավիթի 1-ին փողոց-Արտաշատի խճուղու խաչմերուկում կկառուցվի էստակադա
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Նորագավիթի 1-ին փողոց-Արտաշատի խճուղու խաչմերուկում կկառուցվի էստակադա: Հաշվի առնելով խաչմերուկում տրանսպորտային հոսքի խտությունը՝ նախագծի իրագործումը հնարավորություն կտա առանձնացնել տրանսպորտային հոսքը տարբեր մակարդակներով, ինչի շնորհիվ կնվազեն տրանսպորտային ուշացումները, ճանապարհատրանսպորտային պատահարները, կապահովվի անվտանգ երթևեկություն, ինչպես նաև հետիոտի անվտանգ տեղաշարժը: Նախագծային փուլն ավարտված է, ստացվել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Ընթացքում են ֆինանսավորման համար հանրային ներդրումային ծրագրի մշակումն ու մի շարք այլ գործընթացներ:
Կարդալ ավելին« ԹԱՄԱՐԱ ԵՎ ԱՆԻ» ՍՊԸ-Ի ՊԱՂՊԱՂԱԿՆԵՐԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԵՐԻՆ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից լաբորատոր կրկնակի փորձաքննության են հանձնվել «Թամարա և Անի» ՍՊԸ արտադրության «Վանիլ Անիտա կաթնային յուղի փոխարինիչով», «Վաֆլե բաժակ շոկոլադ կաթնային յուղի փոխարինիչով», «Էսկիմո շոկոլադե կաթնային յուղի փոխարինիչով», «Բրիկետ վանիլ կաթնային յուղի փոխարինիչով» պաղպաղակների նմուշները, որոնցում որևէ խախտում չի հայտնաբերվել: «Թամարա և Անի» ՍՊԸ-ի պաղպաղակները համապատասխանում են սննդամթերքի անվտանգության բոլոր նորմերին: Ընկերության արտադրական առանձին գործառույթի կասեցումը վերացվել է:
Կարդալ ավելինԽուզարկվել են բեռնատարներ, կան ձերբակալվածներ․ բացահայտվել են թմրամիջոցի մաքսանենգություններ(Տեսանյութ)
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները թմրամիջոցների մաքսանենգության վերաբերյալ ստացած հերթական օպերատիվ տեղեկություններն իրացրին հուլիսի 18-ին: Ժամը 23.50-ին Արտաշատի խճուղում ձերբակալվեց Փարաքարի բնակիչ 56-ամյա մի տղամարդ, որն իր խոշոր բեռնատարով հանդերձ տեղափոխվեց վարչություն: Տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց մեթամֆետամինի նմանվող զանգվածով փաթեթ: Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում, դատարանի որոշմամբ, հուլիսի 20-ին բեռնատարի խուզարկությամբ հայտնաբերվեց մեթամֆետամինի նմանվող ընդհանուր 90 գրամից ավելի զանգվածներով երկու տարա։ Տղամարդը տեղափոխվել է…
Կարդալ ավելինՃանապարհորդիր այս ամառ քո մեքենայով. երթուղին սկսվում է Ամիօ բանկից
Ամառային ճանապարհորդությունները հաճույք են դառնում, երբ ղեկին դու ես։ Եթե երազում ես սեփական մեքենայի մասին, Ամիօ բանկի ավտովարկը պարզ, մատչելի ու արագ լուծում է, որը թույլ կտա հենց այս ամառ ազատորեն դուրս գալ քաղաքից, լցվել նոր տպավորություններով և վառ պահերով։ Ամիօ Բանկն առաջարկում է ոչ միայն առաջնային շուկայից, այլ նաև երկրորդային շուկայից տրանսպորտային միջոցներ ձեռք բերել առանց միջնորդավճարների, պարզեցված գործընթացով, ճկուն զեղչային առաջարկներով և հետևյալ պայմաններով՝ տարեկան տոկոսադրույք՝ 14.9%-16% (փաստացի՝ 15.9% -19.3%) կանխավճար՝ սկսած 20%-ից…
Կարդալ ավելինՀնագույն երաժշտության «Տաղարան» համույթը ելույթ կունենա Աթենքի կոնսերվատորիայում
Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատան նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, հուլիսի 22-ին Աթենքի կոնսերվատորիայում կկայանա Կամերային երաժշտության ազգային կենտրոնի Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի բացառիկ համերգը։ Համերգը կղեկավարի համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանը։ Ծրագրում՝ բարոկկո և հայկական երաժշտություն։ Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Հունաստանի մշակույթի նախարար Լինա Մենդոնին։ Ողջույնի խոսքով հանդես կգա Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Մկրտչյանը։ Նախաձեռնությունը…
Կարդալ ավելինՀամայնքային ոստիկանները ավտոբուսում խուլիգանություն կատարած անձին ձերբակալել են(Տեսանյութ)
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել անհատ ձեռնարկատեր Գայանե Մարտիրոսյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Արմավիրի մարզ, Արմավիր քաղաք), որի արդյունքում արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ։ Ի մասնավորի՝ – արտադրական շինության հատակների, պատերի մակերևույթները եղել են վնասված, պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, արտահանվող նյութերից, – արտադրական շինության դռները պատրաստված չեն եղել չներծծվող նյութերից, գտնվել են ժանգոտ և անհարթ վիճակում։ Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է։ Խախտումները վերացնելու համար սահմանվել է…
Կարդալ ավելինՀերթական հանդիպումը շահառուներին
«Արտաշատ իրավապաշտպան» ՀԿ նախագահ՝ Արուս Հովհաննիսյանը հերթական հանդիպումը կազմակերպել է Արտաշատի տարածաշրջանի Մրգավան գյուղում : Աջակցության շահառուները այս անգամ մանուկներն էին /0-ից 12 տարեկան/ երխաները , ովքեր Արցախից տեղահանված ընտանիքների և տեղացի, սակայն կարիքի մեջ գտնվող ընտանիքների զավակներ էին: Ըստ շահառուների այս հանդիպումը կարևոր է՝ իրենք մշտական ուշադրության կարիք ունեն և նմանօրինակ այցերը ոգևորում են իրենց: Լրատվություն
Կարդալ ավելին








