Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվել և e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացվել ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը հաստատելու մասին որոշման նախագիծը։ Ինչպես հայտնում են նախարարությունից այն նպատակ ունի նպաստել ՀՀ-ում ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը, ծնելիության ցուցանիշի բարձրացմանը, ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի ծննդի խրախուսմանը, ինչպես նաև մարդկային կապիտալի զարգացմանը։ Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ապահովել՝ ∙ ընտանիքի բարեկեցությունը խթանող միջավայրի ստեղծում, ∙ մահվան ռիսկի գործոնների նվազեցում և առողջ…
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքն աճել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 19-ին, կազմել է 388.37 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.38 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 422.70 դրամ (նվազել է 1.49 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 501.81 դրամ (նվազել է 2.19 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.42 դրամ (աճել է 0.02 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 385-386 դրամով, վաճառվում է 390-392 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 412-419 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելին«Էյր Արաբիան» պատրաստվում է արբիտրաժային հայց ներկայացնել Հայաստանի դեմ. պատճառը Fly Arna-ն է
Արաբական Air Arabia ավիաընկերությունը պատրաստվում է Հայաստանի դեմ արբիտրաժային վարույթ սկսել։ Այս մասին հայտնում է Global Arbitration Review-ը։ Պատճառը հայկական Fly Arna ավիաընկերությունն է, որի սեփականատերերից մեկը Air Arabia-ի հետ փոխկապակցված International Business Company-ն (FZE) էր, որը թռիչքներ է իրականացնում Շարժայից։ Ավելի վաղ հայտնել էր, որ Արաբական միջազգային բիզնես ընկերությունը, որը կապված է Air Arabia-ի հետ, կապ է հաստատել Հայաստանի պետական տոկոսների հիմնադրամի (ANIF) հետ՝ հայտնելով, որ պատրաստվում է միջազգային արբիտրաժային վարույթ հարուցել ընկերության և…
Կարդալ ավելինՄակրոնը՝ Հայաստանի հետ ռազմական համագործակցության մասին. Բաքուն զինվել է շատ ավելի լավ, քան Երևանը
Գործընկերներին ինքնապաշտպանության համար զենք ու զինամթերք տրամադրելը նորմալ է։ Այս մասին Լոնդոնում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ մեկնաբանելով Հայաստանին զենքի մատակարարումների մասին ադրբեջանցի լրագրողի հարցը։ «Նորմալ է պատասխանել ինքնիշխան երկրի խնդրանքին, որը ցանկանում է զինվել՝ զգալով, որ կարող է ենթարկվել այլ պետության ագրեսիայի։ Եվ ես երբեք չեմ լսել վարչապետ Փաշինյանից, որ նա պատերազմի կամ ագրեսիայի որևէ ծրագիր ունենա»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։ Ինչպես նշել է Մակրոնը,…
Կարդալ ավելինԱռաջիկայում իրանական գազի արտահանումը Հայաստան կկրկնապատկվի. Իրանի դեսպան
Առաջիկայում իրանական գազի արտահանումը Հայաստան կկրկնապատկվի: Այս մասին իրանական SNN գործակալությանը հայտնել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։ Նա հիշեցրեց, որ մեկ տարի առաջ Հայաստանն ու Իրանը երկարաձգեցին «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագիրը մինչև 2030 թվականը։ Այսպիսով, Թեհրանը տարեկան 360 մլն խմ գազ է արտահանում Հայաստան, իսկ դրա դիմաց ներմուծում է էլեկտրաէներգիա։ «Մեզ հաջողվեց գրեթե վերջնական փուլ բերել նաև Հայաստանից Իրան էլեկտրահաղորդման երրորդ գիծը, որը շահագործման կհանձնվի մի քանի ամսում, և մենք կկարողանանք կրկնապատկել Հայաստանից էլեկտրաէներգիայի…
Կարդալ ավելին21-ամյա Հայկ Մաղաքյանը որոնվում է որպես անհետ կորած(տեսանյութ)
Ոստիկանության Ստեփանավանի բաժնի կողմից 2003թ. ծնված Հայկ Մաղաքյանը որոնվում է որպես անհետ կորած: «Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Ստեփանավանի կամ մոտակա բաժին»,-ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Կարդալ ավելինՀայաստանի ֆոնդային բորսան դարձել է ԵԱՏՄ երկրների շարքում առևտրի ծավալներով առաջատարներից մեկը
Հայկական ֆոնդային բորսան ԵԱՏՄ երկրների շարքում առևտրի ծավալներով դարձել է առաջատարներից մեկը, առաջատարների թվում է նաև Ղրղզստանը, հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։ ԵՏՀ-ն նշում է, որ Ղազախստանի Աստանայի միջազգային բորսան (AIX) առևտրի ծավալն ավելացրել է 3,3 անգամ։ ԵԱՏՄ այլ երկրների ֆոնդային շուկաները չափավոր աճ են գրանցել։ Առևտրի ծավալների աճ են նկատվել նաև ապրանքային բորսաներում, բացառությամբ «Եվրասիական առևտրային համակարգ» ապրանքային բորսայի (Ղազախստան): Միաժամանակ աճել են նավթամթերքների գների ինդեքսները, իսկ գյուղատնտեսական տարբեր տեսակների գների դինամիկան մնացել է…
Կարդալ ավելինՄեկ օրում բացահայտվել է հանցագործության 120 դեպք. Գրանցվել է 11 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 18 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 17-18-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 120 դեպք: Մասնավորապես, բացահայտվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 43, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 10-ական, անձնական ունեցվածքի գողության ու թմրանյութի հայտնաբերման՝ 8-ական, հոգեկան ներգործության՝ 6, ֆիզիկական ներգործության՝ 5, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 4, խուլիգանության, կանխիկ դրամական միջոցների մաքսանենգության և փաստաթուղթ կեղծելու՝ 2-ական, սպանության փորձի, խոշտանգման, ավազակության, համակարգչային…
Կարդալ ավելինԱԱԾ-ին հատկացվեց լրացուցիչ 409 մլն դրամ, որ ավելի արդյունավետ աշխատեն
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 18-ի նիստում որոշեց 2024-ի բյուջեով հատկացված կառավարության պահուստային ֆոնդից 409 մլն 639 հազար դրամ ուղղել Հայաստանի ԱԱԾ-ին: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս որոշման ընդունումը պայմանավորված է ազգային անվտանգության մարմինների բնականոն գործունեության ապահովման անհրաժեշտությամբ: Այս որոշման արդյունքում առավել արդյունավետ կիրականացվեն ծառայության առջև դրված խնդիրների լուծման աշխատանքները:
Կարդալ ավելինՀայկական կողմն առաջարկել է Փաշինյան-Ալիեւ երկկողմ հանդիպում ունենալ. ադրբեջանական կողմը մերժել է առաջարկը. ԱԳՆ խոսնակ
Հայկական կողմն առաջարկել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի երկկողմ հանդիպում ունենալ ՄԹ֊ում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում, սակայն ադրբեջանական կողմը մերժել է առաջարկը։ Հայկական կողմի առաջարկն ուժի մեջ է: Այս մասին հայտարարել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը: «Հայկական կողմը նաև վերահաստատում է իր առաջարկը` ինտենսիվացնել բարձր և բարձրագույն մակարդակով բանակցությունները և մեկ ամսվա ընթացքում հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,- նշել է նա: Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկյակոչելով Ադրբեջանի նախագահի աշխատակազմում օգնական-արտաքին քաղաքական հարցերի բաժնի…
Կարդալ ավելին