ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Քրիստափոր Իսահակեանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Խորենացի փ․) անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։ Մասնավորապես՝ – սննդի կառույցները նախագծված, կառուցված ու տեղակայված չեն եղել այնպես, որ հնարավոր լինի կիրառել հիգիենայի պատշաճ մեթոդներ, – սանհանգույցի դուռը անմիջապես բացվել է սննդամթերքի մշակման սենյակների մեջ, – սննդի կառույցը ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով, –…
Կարդալ ավելինՀայաստանում կհիմնվի «Յուվենտուս»-ի ֆուտբոլային ակադեմիա
Օգոստոսի 29-ի ՀՀ կառավարության մեկ այլ որոշմամբ հաստատեց Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից մշակված նախագիծը, որով նախատեսվում է Հայաստանում հիմնել ֆուտբոլային ակադեմիա։ «Նեքստ Ջեն Սպորտս» ՍՊԸ-ին 25 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով կտրամադրվի Ավան Աճառյան փողոց 20/4 հասցեում գտնվող շենք-շինությունները, որտեղ ընկերությունը, համագործակցելով աշխարհահռչակ «Յուվենտուս» ակումբի հետ, կհիմնի ֆուտբոլային ակադեմիա։ Ընկերությունը պարտավորվել է 5 տարվա ընթացքում կատարել 1 մլրդ դրամի ներդրումներ։ Նույն նախագծի շրջանակում նախատեսվում է մասնավորեցնել «Հրազդան մարզահամալիր» ՓԲԸ-ի 100 % բաժնետոմսերը, որի կազմում…
Կարդալ ավելինԳյումրու «Վառեմ-մարեմ» հայտնի շենքը կվերականգնվի
Այսօր՝ օգոստոսի 29-ին ՀՀ կառավարությունը հաստատեց Գյումրիում գտնվող «Վառեմ-մարեմ» պատմական շենքի վերականգման վերաբերյալ Պետական գույքի կառավարման կոմիտեի ներկայացրած նախագիծը։ Շենքը կվերականգնվի, կամրակայվի և կբարեկարգվի «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցներով։ Վերականգնման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2027 թվականի հունիսի 1-ը, որից հետո շենքը կփոխանցվի ԿԳՄՍ նախարարությանը՝ բացառապես մշակութային կամ կրթական նպատակներով օգտագործման համար՝ առանց մասնավորեցման իրավունքի։ Լրատվություն պետ. գույքի կառավարման կոմիտե
Կարդալ ավելինԼՈՌԻՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Արաիկ Աբրահամյանին պատկանող հանրային սննդի օբյեկում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Լոռու մարզ, ք․ Վանաձոր)։ Մասնավորապես՝ – խոհանոցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն գտնվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերով, – առաստաղները և վերին ամրությունները նախագծված և կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի…
Կարդալ ավելինԹուրքիայի, Իրաքի, Կատարի և ԱՄԷ-ի տրանսպորտի նախարարները Ստամբուլում քննարկում են տարածաշրջանային տրանսպորտային նախագիծը
Թուրքիայի, Իրաքի, Կատարի և Արաբական Միացյալ Էմիրությունների տրանսպորտի նախարարները հինգշաբթի Ստամբուլում կքննարկեն բազմամիլիարդանոց տարածաշրջանային տրանսպորտային նախագիծը, որն, ըստ թուրքական լրատվամիջոցների՝ նախատեսված է Իրաքով Ասիայից Եվրոպա ապրանքների տեղափոխումը հեշտացնելու համար: Առաջարկվող 20 միլիարդ դոլար արժողությամբ ավտոմայրուղու նախագիծը նպատակ ունի դյուրացնել բեռների փոխադրումը Պարսից ծոցից դեպի Եվրոպա Իրաքի Բասրա քաղաքի հարավային Գրանդ Ֆաու նավահանգստի միջոցով: Նավահանգիստը երկաթուղիների և ճանապարհների ճյուղավորված ցանցի միջոցով կմիանա Թուրքիային, այնուհետև Եվրոպային։ Անցյալ տարի հրապարակված նախաձեռնությունն Իրաքը կվերածի խոշոր տրանսպորտային հանգույցի՝ խթանելով երկրի…
Կարդալ ավելինԵՄ տրամադրված 12 մլն եվրո դրամաշնորհով նախատեսվում է լուծել գյուղերի բնակավայրերի ջրամատակարարման եւ ջրահեռացման հարցը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսին և Գերմանական զարգացման բանկի (KFW) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Չատինյանին։ Հայտնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից: Քննարկվել է «Համայնային ենթակառուցվածքների ծրագիր II Փուլ 3» ծրագրի կատարման ընթացքը։ Ծրագրի շրջանակներում Եվրամիության կողմից տրամադրված 12 մլն եվրո դրամաշնորհով նախատեսվում է լուծել «Վեոլիա ջուր» ընկերության սպասարկման գոտուց դուրս մնացած գյուղական բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի հարցը։ Հանդիպման ժամանակ արձանագրվել է, որ…
Կարդալ ավելին20% cashback բոլոր գրախանութներում AMIO Mastercard թվային քարտով վճարելիս
Այս առաջարկը Ձեզ համար է, եթե դեռ չեք կատարել նախադպրոցական գնումները։ Կատարե´ք գնումներ AMIO Mastercard-ով ՀՀ բոլոր գրախանութներից, ներառյալ ամենախոշոր և հեղինակավոր գրախանութները` Զանգակ, Ֆենիքս, ՆՈՐ գրախանութ, Bookinist, Karandash, Epigraph, և ստացեք cashback-եր: Կատարելով գնումներ մինչև 20․09․2024թ. ներառյալ, կստանաք` 20% cashback` AMIO Мastercard թվային քարտով վճարելիս 10% cashback` ցանկացած AMIO Мastercard քարտով վճարելիս Նույն քարտով կատարված գործարքների դիմաց վճարվող cashback-ի առավելագույն գումարը կազմում է 15,000 ՀՀ դրամ: Առաջարկը գործում է նաև առցանց գնումներ կատարելիս: Մեկ գործարքի նվազագույն…
Կարդալ ավելինՊեսկովը հայտնել է Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունների նախադրյալների բացակայության մասին
Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունների նախադրյալներ ներկա պահին չկան, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։ «Ներկա պահին ավելի քան ակնհայտ է, որ որեւէ նախադրյալ նման բանակցությունների համար չկա»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Միեևնույն ժամանակ, Պեսկովը տեղեկացրել է, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում չի առաջադրել Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության նախաձեռնության իր պլանը։
Կարդալ ավելինԵրևանի պարեկների կողմից բաժիններ տարված երիտասարդների մոտ թմրամիջոցներ և դանակներ են հայտնաբերվել
Օգոստոսի 26-ի ժամը 23:20-ին Երևանի պարեկները ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով Արցախի փողոցում ձերբակալել և ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել 29-ամյա երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մարիխուանա թմրամիջոցի նմանվող 1,24 գրամ դեղնականաչավուն զանգված: Ոստիկանությունից հայտնում են, որ ժամը 23:45-ին Երևանի պարեկները նույն կասկածանքով Շիրակի փողոցում ձերբակալել և ոստիկանության Չարբախի բաժանմունք են տեղափոխել 24-ամյա երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է շոկո տեսակի թմրամիջոց: Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:…
Կարդալ ավելինԿարևոր տեղեկատվություն նոր անձնագիր ստանալու կամ հինը փոխանակելու համար
Անձնագրային և վիզաների վարչությունից տեղեկացնում են, որ ՀՀ քաղաքացու անձնագիրը փոխանակելու համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝ Դիմում՝ ՀՀ անձնագիր ստանալու մասին, Փոխանակման ենթակա անձնագիրը, 35×45 մմ չափսի 2 գունավոր լուսանկար, Պետական տուրքի վճարման անդորրագիր, Փոփոխությունները կամ անճշտությունները հաստատող փաստաթղթեր, Համապատասխան զինվորական կոմիսարիատում զինհաշվառման կանգնած լինելու փաստը հավաստող փաստաթուղթ։ Կորցրած ՀՀ անձնագրի փոխարեն նորը ստանալու համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը` Դիմում ՀՀ անձնագիր ստանալու մասին, 35×45 մմ չափսի 2 գունավոր լուսանկար, Զինապարտների դեպքում՝ զինվորական կցագրման վկայական…
Կարդալ ավելին