Եվրոպայում գազի գինը մեկ շաբաթում աճել է 115%-ով՝ Կատարից ՀԲԳ-ի արտահանման դադարեցման պատճառով

Եվրոպայում գազի գինը մեկ շաբաթում աճել է 115%-ով՝ Կատարից ՀԲԳ-ի արտահանման դադարեցման պատճառով

2022 թվականի էներգետիկ ճգնաժամից ի վեր առաջին անգամ Եվրոպայում գազի գինը կտրուկ աճ է գրանցել։ Փետրվարի վերջի համեմատ աճը կազմել է 115%՝ հաշվի առնելով երկուշաբթի օրվա մինչև 68,8 եվրո/ՄՎտժ (գրեթե 835 դոլար՝ 1000 խորանարդ մետրի համար) աճը։ Եվրոպան Կատարից, որը դադարեցրել է հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) մատակարարումները, այդքան էլ շատ գազ չի ներմուծում, այնուամենայնիվ, կրճատված ռեսուրսների պատճառով Եվրոպան ստիպված կլինի մրցակցել այլ գնորդների հետ։ Ներկայիս ճգնաժամն իր մասշտաբներով առայժմ մնում է անհամեմատ ավելի փոքր, քան 2022…

Կարդալ ավելին

ՑԱԽԱԼ-ը հայտարարել է Իրանի տարածքում գտնվող հեռահար հրթիռային կայանքներին հարված հասցնելու մասին

ՑԱԽԱԼ-ը հայտարարել է Իրանի տարածքում գտնվող հեռահար հրթիռային կայանքներին հարված հասցնելու մասին

  Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հարված է հասցրել Իրանում գտնվող հրթիռային շարժիչների արտադրամասին և հեռահար հրթիռների արձակման կայանքներին։ Այս մասին հաղորդվում է ՑԱԽԱԼ-ի տելեգրամյան ալիքում։ Նշվում է, որ բալիստիկ հրթիռները պատրաստ են եղել Իսրայելի ուղղությամբ արձակմանը։ Մինչ այդ հաղորդվել էր, որ Իրանը հիպերձայնային հրթիռներով հարվածել է Իսրայելի և ԱՄՆ-ի ռազմաբազաներին։  

Կարդալ ավելին

Ադրբեջանը վերականգնել է Իրանի հետ սահմանով անցնող բեռնափոխադրումները

Ադրբեջանը վերականգնել է Իրանի հետ սահմանով անցնող բեռնափոխադրումները

Ադրբեջանը երկուշաբթի օրը վերականգնել է Իրանի հետ սահմանով բեռնատար տրանսպորտային միջոցների երթևեկությունը, որը դադարեցվել էր մարտի 5-ին։ Այս մասին հայտնել է երկրի կառավարությունը։ «Այսօր ժամը 10:00-ից վերականգնվել է Ադրբեջանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև սահմանով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով բեռնափոխադրումների մուտքն ու ելքը »,- նշված է հայտարարության մեջ: Նախիջևանում անօդաչու թռչող սարքի հետ կապված միջադեպից հետո Ադրբեջանի կառավարության որոշմամբ դադարեցվել է Իրանի հետ սահմանով բեռնատար տրանսպորտի երթևեկությունը:

Կարդալ ավելին

Մարդու և սեփականության դեմ հանցագործությունների թիվը 2025–ին նվազել է. Վերադարձվել է 124 գույք. Դատախազություն

Մարդու և սեփականության դեմ հանցագործությունների թիվը 2025–ին նվազել է. Վերադարձվել է 124 գույք. Դատախազություն

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ՝ 2026 թվականի մարտի 7-ին տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել են Դատախազության 2025 թվականի աշխատանքները: Դատախազությունից  հայտնում են, որ գլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանը ներկայացրել է 2025 թվականի ընթացքում Գլխավոր մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության, ինչպես նաև պետական շահերի պաշտպանության վարչության դատախազների կողմից կատարված աշխատանքները: Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության և դատախազության ստորաբաժանումների՝ այս ոլորտում…

Կարդալ ավելին

Թվային հարթակ՝ սպառողների բողոքների համար

Թվային հարթակ՝ սպառողների բողոքների համար

Ունե՞ք սպառողների իրավունքներին առնչվող խնդիրներ։ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի www.competition.am կայքում ներդրված «Սպառողի օգնական» թվային հարթակի միջոցով Ձեր բողոքին լուծում կտրվի։ Պաշտպանե՛ք Ձեր իրավունքները։  Դիմե՛ք «Սպառողի օգնականին»՝ ԱՐԱԳ, ՊԱՐԶ և ՀԱՍԱՆԵԼԻ։ Մանրամասները հոլովակում՝ https://www.youtube.com/watch?v=-SsHTR2ubO0 ։   https://mail.google.com/mail/u/0/#inbox/FMfcgzQfCMpSdtwQNXKtSBDtjDWZLlSH?projector=1

Կարդալ ավելին

Հանրապետությունում սպասվում են տեղումներ ու բուք. Օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետությունում սպասվում են տեղումներ ու բուք. Օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում մարտի 7-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 8-9-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մարտի 7-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, մարտի 9-12-ի ցերեկային ժամերին աստիճանաբար նույնքան կբարձրանա։ Երևանում մարտի 7-ի ցերեկը, 8-ի գիշերը և առավոտյան սպասվում են տեղումներ ձնախառն անձրևի…

Կարդալ ավելին

Մարտի 8-ին դեպի Օման տեղափոխումից օգտվելու նպատակով գրանցվել է 37 ՀՀ քաղաքացի. ԱԳՆ

Մարտի 8-ին դեպի Օման տեղափոխումից օգտվելու նպատակով գրանցվել է 37 ՀՀ քաղաքացի. ԱԳՆ

Մարտի 7-ի առավոտյան դրությամբ՝ Աբու Դաբիում ՀՀ դեսպանության կողմից տեղադրված՝ ԱՄԷ-ում մնացած ՀՀ քաղաքացիների հայտարարության ցանկում գրանցվել է 183 քաղաքացի։ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնել է, որ Աբու Դաբիում ՀՀ դեսպանությունը և Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շարունակում է արտակարգ ռեժիմով պատասխանել ՀՀ քաղաքացիներին հետաքրքրող հարցերին։ ԱՄԷ-ում ՀՀ դեսպանություն դիմած քաղաքացիները բարձրացրել են ՀՀ վերադառնալու թռիչքների չեղարկման/հետաձգման հետևանքով ՀՀ-ում աշխատանքից բացակայությունների խնդիրը՝ հայցելով աջակցություն առ այն, որ ՀՀ-ում գործատուներն անհագելի չհամարեն բացակայությունները և պահպանվի բացակա…

«Գենդերային առումով մասնակցային բյուջետավորման կարողությունների  զարգացում» թեմայով դասընթաց՝ ՄԻՊ աշխատակազմում

«Գենդերային առումով մասնակցային բյուջետավորման կարողությունների  զարգացում» թեմայով դասընթաց՝ ՄԻՊ աշխատակազմում

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Գենդերային հավասարության հարցերով հանձնաժողովի անդամների համար Միավորված ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հետ համատեղ անցկացվել է «Գենդերային առումով մասնակցային (փոխասական) բյուջետավորման կարողությունների զարգացում» թեմայով վերապատրաստման դասընթաց: Այն հեռավար ձևաչափով վարել են ՄԱԶԾ գենդերային հարցերով մասնագետ Դամարիս Ռոսաբալը, կանանց հզորացման և գենդերազգայուն բյուջետավորման մասնագետ Ջոզֆին Կանդիրուն, հարկային քաղաքականության, գենդերային հավասարության տեխնիկական մասնագետ Քերոլայն Օթիմը և ՄԱԶԾ գենդերային հավասարության պորտֆելի ղեկավար Ժաննա Հարությունյանը։ Դասընթացի շրջանակում ամփոփվել են ԳՀՊ ռազմավարական ուղղությունները, ինչպես նաև իրականացվել է…

Կարդալ ավելին

Անվճար լողի պարապմունքներ՝ Տավուշի և Կոտայքի մարզերի դպրոցականների համար

Անվճար լողի պարապմունքներ՝ Տավուշի և Կոտայքի մարզերի դպրոցականների համար

ՀՀ մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման և լողի անվճար ուսուցման փորձնական ծրագրի շրջանակում Տավուշի և Կոտայքի մարզերում մեկնարկել է երեխաների մասնակցության գրանցումը։ Ծրագիրը նախատեսված է երկու տարիքային խմբերի համար՝   8–12 տարեկաններ   13–17 տարեկաններ Լողավազաններում դպրոցահասակ երեխաների լողի ուսուցումը յուրաքանչյուր տարիքային խմբում նախատեսվում է իրականացնել 3-ական խմբերով։ Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել կրթության կառավարման տեղեկատվական համակարգի «Սովորողի օրագիր» էջում բացված համապատասխան բաժնում։ Գրանցումն իրականացնում է երեխայի ծնողը կամ օրինական ներկայացուցիչը։ Լողի դասընթացներին…

Կարդալ ավելին
1 2 3 4 5 826