Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Գյումրիի Մյասնիկյան փողոցի բնակիչ 55-ամյա մի տղամարդ տանը և կից խորդանոցում շշալցնում և իրացնում է կեղծ օղիներ: Տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց, և քրեական ոստիկաններն օգոստոսի 12-ին տղամարդուն հրավիրեցին վարչություն: Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տղամարդու տանը հայտնաբերվեց կեղծ օղու տարատեսակ 30 շիշ, ընդհանուր 30 լիտր սպիրտով և օղիով լցված երկու տարա, նույն պարունակությամբ մեկուկես լիտրանոց պլաստիկ 11 շիշ և…
Կարդալ ավելինՎերականգնվել է պետությանը պատճառված վնասից 320 մլն դրամը
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում հիմնավորվել է տնտեսական ապրանքների վաճառքով զբաղվող ընկերությունների կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով հարկման օբյեկտը թաքցնելու և հաշվարկ-հաշվետվություններում խեղաթյուրված տվյալներ մտցնելու հանգամանքը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: «Երեք անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը): Նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը…
Կարդալ ավելին2025 թվականի առաջին կիսամյակում կոնյակի արտադրության ծավալները նվազել են 31.8%-ով. տնտեսագետ
Լոգիստիկ խնդիրների և վրացական իշխանությունների հետ կոնֆլիկտի չլուծումն իր բացասական ազդեցությունն է թողել կոնյակագործության և գինեգործության վրա։ Այս մասին սոցցանցերի իր էջում գրում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։ «Մասնավորապես, պաշտոնական վիճակագրության համաձայն` 2025 թվականի առաջին կիսամյակում կոնյակի արտադրության ծավալները նվազել են 31.8%-ով, իսկ խաղողի գինունը` 36,3%-ով: Ըստ էության, այս տարի հայաստանյան ավանդական ալկոհոլային արտադրության 1/3-ով կրճատումը շղթայաբար բացասաբար է ազդելու նաև խաղողի մթերման ծավալների և գների վրա աշնանը: Հետևաբար, տուժելու են ոչ միայն ալկոհոլային խմիչքներ արտադրողները,…
Կարդալ ավելին«Սամվել Կարապետյանի 60-ամյա հոբելյանն է. նա 62 օր է՝ գտնվում է ապօրինի կալանքի տակ». Հայտարարություն
Այսօր գործարար Սամվել Կարապետյանի 60–ամյա հոբելյանն է։ Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես նշվում է. «Այսօր՝ օգոստոսի 18-ին, Սամվել Կարապետյանի 60-ամյա հոբելյանն է: Արդեն 62-րդ օրն է` Սամվել Կարապետյանը գտնվում է ապօրինի կալանքի տակ: Ազատությու´ն Սամվել Կարապետյանին»։
Կարդալ ավելինԹրամփը նշել է մեկ կամ երկու հարց, որոնց շուրջ ինքը և Պուտինը համաձայն չեն. հիմա ամեն ինչ Զելենսկու ձեռքերում է
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ալյասկայում կայացած հանդիպումից հետո Fox News-ի թղթակից Շոն Հեննիթիին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ այժմ գործը «Զելենսկու ձեռքում է»՝ գործարք կնքելու համար։ «Հիմա դա անելը իսկապես նախագահ Զելենսկու գործն է», – ասել է ԱՄՆ նախագահ Հաննիտին։ «Եվ ես նաև կասեի, որ եվրոպական երկրները պետք է մի փոքր միջամտեն։ Բայց դա նախագահ Զելենսկու գործն է։ Ես կարծում եմ, որ այո և եթե նրանք ցանկանան, ես կլինեմ հաջորդ…
Կարդալ ավելինՊուտինի և Թրամփի գաղաթաժողովը կտևի 6-7 ժամ. Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Առաջին ալիք»-ին տված հարցազրույցում չի բացառել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի միջև Ալյասկայում անցկացվելիք հանդիպումը ընդհանուր առմամբ 6-7 ժամ կտևի, որը պայմանավորված է գագաթաժողովի շրջանակում նախատեսված բավականին մեծ թվով միջոցառումների անցկացումով։ Ըստ Պեսկովի՝ Մոսկվան ենթադրում է, որ առաջնորդները նախ առաձնազրույց կունենան։ «Այս պահին, կարծես, դրան կմասնակցեն նաև օգնականներ»,- ըստ ТАСС-ի՝ հավելել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։ «Այնուհետև բանակցություններ կլինեն պատվիրակությունների ընդլայնված կազմով, հնարավոր…
Կարդալ ավելինՄեր անկեղծ շնորհավորանքներն ենք հղում Հնդկաստանի կառավարությանը և ժողովրդին. ՀՀ ԱԳՆ
Մեր անկեղծ շնորհավորանքներն ենք հղում Հնդկաստանի կառավարությանը և ժողովրդին, ասված է ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ «Այս երկրին և նրա ժողովրդին մաղթում ենք հետագա հաջողություններ և առաջընթաց»,- նշել է արտգործնախարարությունը։
Կարդալ ավելինԱպօրինի հատված ծառերից պատրաստել էր շինափայտ․ Տավուշի համայնքային ոստիկանների բացահայտումը
Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Նավուր գյուղի բնակիչ 41-ամյա տղամարդը զբաղվում է ապօրինի ծառահատումներով, իսկ հատած ծառերից պատրաստում շինափայտ։ Ստուգման ընթացքում իրավապահները տղամարդու արհեստանոցին կից շինությունում հայտնաբերեցին տարբեր չափերի շուրջ 10 խորանարդ մետր կողահատ տախտակ: Պարզվել է, որ տախտակն իրենն է, ձեռք է բերել մոտ մեկ տարվա ընթացքում` իրենց գյուղին պատկանող անտառածածկ տարածքում և դրա համար համապատասխան փաստաթուղթ չունի: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Բերդի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են: `Ծանուցում….
Կարդալ ավելին«ԳԱՐԵՋՐԻ ՕՐԵՐ» ՓԱՌԱՏՈՆ
«Ես չեմ ասել, Քսենոփոնն է ասել» այս կարգախոսով էլ սույն թվականի Օգոստոսի 22-ին, 23-ին և 24-ին, Երևանի սրտում՝ Զաքյան փողոցում, տեղի կունենա «Գարեջրի օրեր» փառատոնն, որի այցելուները հնարավորություն կունենան ոչ միայն համտեսել տեղական և միջազգային գարեջրի տասնյակ տեսականեր, այլև հանդիպել պատմական Քսենոփոնի կերպարին, լուսանկարվել նրա հետ և տեղափոխվել հնագույն Հայաստան՝ զգալու գարեջրագործության պատմության շունչը։ «Գարեջրի Օրեր» փառատոնը հարթակ է, որը – ներկայացնում է Հայաստանի գարեջրագործական ավանդույթները, – խթանում է իրադարձային զբոսաշրջությունը Հայաստանում, – բացում…
Կարդալ ավելինՄեդիաԱնազատությունն Ադրբեջանում․ ՄԱՍ 2 Հաշվեհարդար ու բռնություն
Իլհամալիևյան վարչակարգը տիրապետում է խոսքի և մամուլի ազատության սահմանափակման լայն գործիքակազմի։ Լրատվականների արգելքից, հասանելիության սահմանափակումներից բացի՝ մամուլի անազատության արտահայտման դրսևորումներից են լրագրողների ձերբակալություններն ու վերջիններիս հանդեպ ֆիզիկական բռնություններն ու հետապնդումները։ Ադրբեջանում գործում է լրագրողների հանդեպ բռնությունների իրացման երկու հիմնական մեխանիզմ՝ ուղղակի ֆիզիկական բռնություն և պետական մարմինների կամ պաշտոնյաների կողմից լրատվականների կամ վերջիններիս խմբագիրների ու թղթակիցների դեմ դատական հայցերի ներկայացում։ Առաջին դեպքում փորձ է արվում ուժի սպառնալիքով կանխել կոռուպցիայի և այլ անօրինությունների վերաբերյալ տեղեկատվության տարածումը։ Երկրորդ…
Կարդալ ավելին









