ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ մարտի 10-ին տեղի է ունեցել ՆԳ նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը։ Նախարարը խորհրդի կազմում ընդգրկվելու կապակցությամբ շնորհավորել է ներկաներին՝ ընդգծելով, որ նրանց փորձառությունը թույլ կտա համատեղ քննարկումների միջոցով նախանշել լուծումներ, որոնք կնպաստեն նախարարության որդեգրած քաղաքականության արդյունավետ իրականացմանը։ Արփինե Սարգսյանը ներկայացրել է 2025 թվականին ՆԳ նախարարության ռազմավարական միջոցառումների կատարման առաջընթացը՝ անդրադառնալով նախարարության, նախարարության ենթակա մարմինների՝ Ոստիկանության, Փրկարար ծառայության և Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ոլորտներում գրանցված արդյունքներին, ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացին,…
Կարդալ ավելինՔննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը դպրոցում
Մարտի 5-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Լիլիթ Աղաջանյանը մասնակցել է Ջինիշյան հիշատակի հիմնադրամի կողմից կազմակերպված «Երեխաների իրավունքների պաշտպանությունը դպրոցում» թեմայով առցանց դասընթացին, որի շրջանակում հանդիպել է շուրջ 19 դպրոցների ծնողական խորհուրդների անդամների հետ: Հանդիպման ընթացքում ծնողներին ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի առաքելությունը, լիազորությունների շրջանակը, ինչպես նաև գործունեության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, որոնք ներառում են հասարակության տարբեր խմբերի, այդ թվում՝ երեխաների իրավունքների պաշտպանությունը։ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել երեխաների…
Կարդալ ավելինՆոր խթան՝ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում ճապոնագիտության զարգացման համար
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գրադարանային ֆոնդը «READ JAPAN PROJECT» ծրագրի շրջանակում համալրվել է Ճապոնիային վերաբերող 137 մասնագիտական գրքով։ Գրքերի շնորհանդեսը տեղի ունեցավ սույն թվականի մարտի 10-ին՝ ինստիտուտի ընթերցասրահում։ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանը նշեց, որ Ճապոնիայի պատմությանը, քաղաքականությանը, տնտեսությանը, մշակույթին և հասարակությանը նվիրված արժեքավոր գրականությունը կարևոր դեր կունենա գիտաշխատողների և երիտասարդ հետազոտողների աշխատանքներում։ «Վստահ եմ, որ այս նախաձեռնությունը կնպաստի ոչ միայն մեր գրադարանի հարստացմանը, այլև Հայաստանում ճապոնագիտության զարգացմանը և հայ-ճապոնական գիտական համագործակցության խորացմանը», –…
Կարդալ ավելինԺաննա Անդրեասյանը Լոռու մարզում ծանոթացել է 300 դպրոց ծրագրով իրականացվող աշխատանքներին և վերակառուցվող մարզական ենթակառուցվածքներին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր աշխատանքային այցով գտնվում էր Լոռու մարզում։ Նախարարը Վանաձորում և մարզի մի շարք այլ համայնքներում ծանոթացել է կրթական, մարզական և պատմամամշակութային հաստատություններում իրականացվող կառուցման, վերանորոգման և վերականգնման աշխատանքներին: Ժաննա Անդրեասյանի առաջին կանգառը Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցում էր։ Դպրոցի շենքը վերանորոգվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ` Կառավարության մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցների ծրագրի շրջանակում: Վերանորոգման աշխատանքներն իրականացվել…
Կարդալ ավելինԱյս տարի փետրվարին Հայաստան շուրջ 4000-ով ավելի զբոսաշրջիկ է այցելել, քան նախորդ տարի
2026 թվականի փետրվարին Հայաստան այցելել է 121,285 զբոսաշրջիկ։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են Զբոսաշրջության կոմիտեից։ Նախորդող տարի նույն ժամանակահատվածում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է՝ 117,372։ 2026 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (37%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։ Ներկայացված են նաև 2026 թ․ փետրվարին դեպի Հայաստան զբոսաշրջային առավել շատ այցելություններ գրանցած երկրների վերաբերյալ հետևյալ վիճակագրական տվյալները․ ՀՀ սահմանային անցման կետերով այցելությունները, ինչպես նաև զբոսաշրջային այցելությունները՝ ըստ սեռի և տարիքի։…
Կարդալ ավելինՔունը և սնունդը որոշում են մարդու իմունային համակարգի փոփոխականությունը․ Research
Գիտնականները եկել են այն եզրանահնգման, որ քունը և սննդակարգը այն հիմնական գործոններից են, որոնք պայմանավորում են մարդկանց իմունային համակարգի տարբերությունները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Research ամսագրում: Գիտնականներն ուսումնասիրություն են անցկացրել ավելի քան հազար առողջ մարդկանց մասնակցությամբ՝ վերլուծելով բազմամակարդակ մոտեցման միջոցով տարբեր ազդեցությունների ներգործությունը իմունային համակարգի վրա, որը ներառում է իմունային ֆենոտիպերի, տրանսկրիպտոմի և մետաբոլոմի վերլուծությունը: Հետազոտության տվյալների համաձայն՝ արտաքին գործոնների ազդեցությունը բացատրում է իմունային կարգավիճակի տարբերությունների մոտ 10,7%-ը, ինչը զգալի ներդրում է իմունային համակարգի փոփոխականությունը հասկանալու…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Մարտի 11-ին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ լեռներում և նախալեռներում՝ ձյան, հովտային գոտիներում՝ թաց ձյան և անձրևի տեսքով։ Քամին հյուսիս-արևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը առաջիկա 3 օրերին աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով։ Ինչպես հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -2-4, վաղը ցերեկը՝ +6+8 աստիճան։ Օդի ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակում՝ գիշերը՝ -11-16, ցերեկը՝ -1+3: Կոտայքի լեռնային շրջաններում՝ գիշերը՝ -10-13, ցերեկը՝ -1+2: Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +3+6:…
Կարդալ ավելինԴոլարի ու եվրոյի փոխարժեքներն աճել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 10-ին, կազմել է 377.41 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.12 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 439.27 դրամ (աճել է 3.12 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.79 դրամ (նվազել է 0.03 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 374.5–376 դրամով, վաճառվում է 379.5-480 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 427-435 դրամով, վաճառվում է 440–446.5 դրամով: Ռուբլին բանկերում գնվում է 4.66-4.77…
Կարդալ ավելինՄիլիարդատերերի բունկերները անօգուտ են համարվել. նրանք ժամանակ չեն ունենա դրանց հասնելու
Այո՛, նույնիսկ աշխարհի ամենահարուստ մարդիկ չեն կարողանա փախչել։ «Միջուկային պատերազմ. սցենար» բեսթսելլերների հեղինակ Էննի Ջեյքոբսենը բացահայտել է միլիարդատերերի գաղտնի ապաստարանների մասին ցնցող ճշմարտությունը։ Հասան Մինհաջի փոդքասթում նա նշել է, որ էլիտար «ապոկալիպտիկ պալատները» ունեն մի կարևոր թերություն՝ միջուկային զենքի արձակման պահից մինչև միջուկային ձմեռ ընդամենը 72 րոպե։ «Մարդիկ կարծում են, որ եթե Նոր Զելանդիայում կամ Ավստրալիայում բունկեր ունենան, անվտանգ կլինեն»,-բացատրում է Ջեյքոբսենը։ «Բայց մինչև պարզ դառնա, որ միջուկային պատերազմ է սկսվել, արդեն ուշ կլինի»։ Մասնագետները…
Կարդալ ավելինԻրանի դեմ հարձակումը դեռ չի ավարտվել․ Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախազգուշացրել է, որ Իրանի դեմ ռազմական հարձակումը «դեռ չի ավարտվել»՝ հայտարարելով, որ այդ գործողությունը «նսեմացնում է» Իրանի հոգևոր ղեկավարությանը։ Այս մասին հայտնում է AFP-ն։ «Մենք ձգտում ենք ստիպել իրանցի ժողովրդին թոթափել բռնապետության լուծը։ Ի վերջո, դա կախված է հենց իրենից։ Սակայն կասկած չկա, որ մինչ օրս ձեռնարկված գործողություններով մենք ջարդում ենք նրանց ոսկորները, և մենք դեռ չենք ավարտել դա», — երեքշաբթի տարածված հայտարարության համաձայն՝ երկուշաբթի երեկոյան Առողջապահության կառավարման ազգային կենտրոն այցելության…
Կարդալ ավելին









