Սեպտեմբերի 2-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հարավարևմտյան քամի՝ 2-5 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը մի փոքր էլ կբարձրանա, սակայն չորեքշաբթի և հինգշաբթի օրերին այն աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով։ Ինչպես հայտնեցին Հայպետհիդրոմետից, Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հաջորդ գիշերը մայրաքաղաքում կլինի +20+22, վաղը ցերեկը՝ +36+38։ Օդի ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակ՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +30+35, Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +30+34, Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +33+35, Սևանա լճի ավազան՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +27+32, Լոռի՝ գիշերը՝ +10+15,…
Կարդալ ավելինԵՄ-ն շարունակում է հաստատակամորեն աջակցել Հայաստանում կրթական բարեփոխումներին. ՀՀ-ում ԵՄ առաքելություն
ՀՀ-ում ԵՄ առաքելության գրասենյակը շնորհավորում է Գիտելիքի և դպրության օրը։ «Հաջող ուսումնական տարի ենք մաղթում աշակերտներին, նրանց ուսուցիչներին և ընտանիքներին։ ԵՄ-ն շարունակում է հաստատակամորեն աջակցել Հայաստանում կրթական բարեփոխումներին և կրթությունն ավելի հասանելի դարձնել երիտասարդությանը»,- նշված է Ֆեյսբուքում արված գրառման մեջ։
Կարդալ ավելինՔՊ–ական Արեն Մկրտչյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են.Լոռու մարզպետի պաշտոնում տեսնելու հավանականությամբ
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցվել են: «Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով` դադարած համարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Արեն Մկրտչյանի` պատգամավորի լիազորությունները»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած արձանագրության մեջ: Հիշեցնենք՝ Արեն Մկրտչյանը հայտնել էր, որ աշխատանքը շարունակելու է Լոռու մարզպետի պաշտոնում։…
Կարդալ ավելին«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐԻՏԱՍ» ԲԱՐԵՍԻՐԱԿԱՆ ՀԿ-Ի ԽՈՀԱՆՈՑԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել «Հայկական Կարիտաս» (Շիրակի մարզ, ք․ Գյումրի) բարեսիրական հասարակական կազմակերպությանը պատկանող սննդի կառույցի խոհանոցում։ Ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։ Մասնավորապես՝ – սննդի կառույցի հատակը, պատերը, չեն պահվել նորոգ և մաքուր վիճակում, չեն ունեցել հարթ մակերես, ապահովված չեն եղել կեղտի կուտակումներից, պատշաճ չեն մաքրվել և ախտահանվել։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ սննդի կառույցի խոհանոցի արտադրական…
Կարդալ ավելինԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՎԵԼ Է
«Համով կաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Լոռու մարզ, ք․ Ալավերդի) արտադրվող «Մածուն» արտադրատեսակի կրկնակի լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ դրանում նախկինում հայտնաբերված մանրէաբանակ շեղումները վերացվել են: Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթի կասեցումը վերացվել է. «Մածուն» արտադրատեսակը կրկին կարտադրվի:
Կարդալ ավելինԺաննա Անդրեասյանն օրեր առաջ շնորհավորեց Երիտասարդության միջազգային օրվա առթիվ՝ այսօր Սեպտեմբեր մեկի. բայց թեմայի խնդիրները շատ են
Օրեր առաջ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդեասյանը Ապարանում էր , որտեղ շնորհավորեց ներկաներին ՝ Երիտասարդների միջազգային օրվա առիթով։ ՄԱԿ-ի կողմից հայտարարված այս տարվա կարգախոսը՝ «Երիտասարդական տեղական նախաձեռնություններ՝ Կայուն զարգացման նպատակներին և ավելիին հասնելու համար», ընդգծում է, որ հենց ձեր գաղափարներն ու նախաձեռնությունները կարող են դառնալ կայուն ապագայի շարժիչ ուժը: Ձեր կատարած ամենափոքր քայլն անգամ կարող է դառնալ մեծ փոփոխությունների սկիզբ, եթե այն արվի հավատով և համախմբվածությամբ: Հայաստանում այս օրն ամեն տարի նշվում է լայնորեն՝ ընդգրկելով…
Կարդալ ավելինՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ՇԵՂՈՒՄՆԵՐ «ՄԱՐԻԼԱ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Մարիլա» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Սյունիքի մարզ, ք․ Կապան), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Լաբորատոր փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ «Թթվասեր» (արտադրված ՝ 14․08․2025) արտադրատեսակի նմուշը ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանել ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին։ Կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակի գործունեությունը դադարեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։ Տրվել է խմբաքանակների իրացումն արգելելու,…
Կարդալ ավելինՔննարկվել են պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ տալու և պահպանական գոտիների նախագծերին առնչվող հարցեր
Տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության փորձագիտական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են մի շարք պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու և հուշարձանների պահպանական գոտիների նախագծերին առնչվող հարցեր: Հաշվի առնելով ՀՀ կառավարության 2023 թ․ դեկտեմբերի 14-ի N 2196-Ն որոշմամբ հաստատված «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում նորահայտ հուշարձան ընդգրկելու և պետական ցուցակից հուշարձան հանելու չափորոշիչները» և հանձնաժողովի դրական եզրակացությունները՝ 9 պատմամշակութային օբյեկտի տրվել է հուշարձանի…
Կարդալ ավելինՍեպտեմբերի 1-ից տրանսպորտային միջոցի սեփականության փոխանցումը (առուվաճառքը) հնարավոր կլինի իրականացնել նաև առցանց
ՀՀ Ներքին գործերի նախարարությունը, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության հետ համագործակցությամբ, հայտարարում է «Ունենալ և վարել ավտոմեքենա» կյանքի իրադարձության թվայնացման մասին։ Սեպտեմբերի 1-ից տրանսպորտային միջոցներ վաճառելու կամ գնելու գործարքը հնարավոր կլինի իրականացնել ցանկացած վայրից՝ առանց այցելելու հաշվառման-քննական ստորաբաժանում (ՀՔԲ)։ Ոլորտում թվայնացման գործընթացներն ուղղված են տրանսպորտային միջոցների ձեռքբերման, վաճառքի, ինչպես նաև գրանցման գործընթացների պարզեցմանն ու կատարելագործմանը։ Քաղաքացիները հնարավորություն կունենան՝ 1․ խնայել ժամանակը՝ գործարքը կնքելով րոպեների ընթացքում, 2․ խուսափել ժամեր ձգվող հերթերից, 3․ նվազեցնել ֆինանսական ծախսերը, 4․ ամբողջությամբ…
Կարդալ ավելինՇահավետ ավանդ՝ ընդամենը 1 րոպեում
Ամիօ բանկն առաջարկում է մինչև 10․5% տարեկան եկամտաբերություն՝ ՀՀ դրամով ավանդների համար։ Բացառիկ տոկոսադրույքով ավանդը հասանելի է AMIO Mobile հավելվածում՝ 31-1095 օր ժամկետով ձևակերպվող, 30,000 ՀՀ դրամից սկսած ավանդների համար։ Բացի բարձր տոկոսից Ամիօ բանկի ավանդատուն նաև ստանում է անվճար Visa կամ Mastercard քարտ, նաև պրեմիում դասի՝ կախված ավանդի չափից։ Եթե դեռ Ամիօ բանկի հաճախորդ չեք, ապա չի նշանակում, որ չեք կարող օգտվել առաջարկից։ Բանկի հաճախորդ կարող եք դառնալ ընդամենը մեկ րոպեում՝ անցնելով օնլայն գրանցում…
Կարդալ ավելին








