Այս Ամանորի լավագույն նվերը՝ Amio Mastercard World քարտը

Այս Ամանորի լավագույն նվերը՝ Amio Mastercard World քարտը

Ամանորը լավագույն ժամանակն է ընտրելու այն լուծումները, որոնք կյանքը դարձնում են ավելի հարմարավետ։ Mastercard World պրեմիում քարտը հենց այդ լուծումն է և այժմ այն հասանելի է Ամիօ բանկում։ Քարտը համադրում է Mastercard-ի առավելությունները և Ամիօ բանկի առաջարկները՝ դարձնելով վճարումները, ճանապարհորդությունները և կազմակերպչական հարցերը ավելի պարզ ու հաճելի։ Հատուկ առաջարկ : Մինչև 2026 թ. փետրվարի 28-ը Mastercard World պրեմիում քարտի տարեկան սպասարկման վճարը կազմում է ընդամենը 9000 դրամ՝ 18,000 դրամի փոխարեն։ Mastercard World քարտով Ձեզ հասանելի…

Կարդալ ավելին

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Վայոց ձորի մարզերում

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Վայոց ձորի մարզերում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ դեկտեմբերի 18-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 11։30-16:00, Վայոց ձորի մարզի Վայք համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10:00-16:00, Արարատի մարզի Արարատ համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։ Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ, իսկ տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են տեղում դիմումներ ներկայացնել։ Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման…

Կարդալ ավելին

«Լույսի ծածկագիրը» ինտերակտիվ տոնական ներկայացում՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում

«Լույսի ծածկագիրը» ինտերակտիվ տոնական ներկայացում՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանն Ամանորի տոներին՝ դեկտեմբերի 19-ից հունվարի 4-ը, փոքրիկ այցելուներին և նրանց ծնողներին հրավիրում է «Լույսի ծածկագիրը» ինտերակտիվ տիկնիկային ներկայացմանը։ Ներկայացումը ստեղծվել է Վարպետի մանկական ստեղծագործությունների հիման վրա և միավորում է գիտությունը, կրթությունը, սերը, իմաստությունն ու ճշմարտությունը։ Միջոցառումն իրականացվում է Ավետիք Իսահակյանի 150-ամյակի հոբելյանական ծրագրի շրջանակում։ Ներկայացումը հանդիսատեսին կտեղափոխի Իսահակյանի հեքիաթային աշխարհ՝ ստեղծելով տոնական, ջերմ և կախարդական մթնոլորտ։ Փոքրիկներն ու մեծերը միասին կպարզեն՝ որն է «Ամենապիտանի բանը», կփորձեն հասնել «Արևի մոտ» և կհանդիպեն «Նուկիմ…

Կարդալ ավելին

Հանրապետության հրապարակի շենքի լավագույն օգտագործման վերլուծությունը կիրականացնի «Cushman & Wakefield»-ի ներկայացուցիչը․ կառավարությունը միջոցներ կհատկացնի

Հանրապետության հրապարակի շենքի լավագույն օգտագործման վերլուծությունը կիրականացնի «Cushman & Wakefield»-ի ներկայացուցիչը․ կառավարությունը միջոցներ կհատկացնի

Հանրապետության հրապարակի շենքի լավագույն օգտագործման վերլուծությունը կիրականացնի «Cushman & Wakefield»-ի ներկայացուցիչը․ կառավարությունը միջոցներ կհատկացնի Դեկտեմբերի 13-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Պետական գույքի կառավարման կոմիտեի ենթակայությամբ գործող «Ռիփաբլիք Պլազա» ԲԲԸ-ին 80,166,700 ՀՀ դրամ հատկացնելու վերաբերյալ նախագծին։ Երևանի Նալբանդյան 28 հասցեում (Հանրապետության հրապարակ) գտնվող 7809.9 քմ ընդհանուր մակերեսով շենքը և դրա զբաղեցրած 0.262 հա հողամասը կառավարման է հանձնվել «Ռիփաբլիք Պլազա» ԲԲԸ-ին՝ հետագայում դրա մասնավորեցման գործընթացն իրականացնելու նպատակով։ Նախքան այդ, շենքի լավագույն և արդյունավետ օգտագործման հնարավորությունների վերաբերյալ…

Կարդալ ավելին

Հայտնաբերվել է 355 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Հայտնաբերվել է 355 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Դեկտեմբերի 8-ից 15-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4613 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 151 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 147 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 220, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 1 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 35, չամրակապված վարելու՝ 584, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 12, վարելու ընթացքում ծխելու՝ 383, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 252, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 55 և 1588 այլ իրավախախտում։ 140 մեքենա…

Կարդալ ավելին

Սիգի որսի արգելքը շարունակվում է. ջրային պարեկների վերջին օրերի ծառայության արդյունքները` ամփոփ

Սիգի որսի արգելքը շարունակվում է. ջրային պարեկների վերջին օրերի ծառայության արդյունքները` ամփոփ

Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ից մինչև փետրվարի 1-ը Սևանա լճում արգելված է սիգի արդյունագործական որսը: Եվ այս արգելքը խախտողների դեմ ակտիվորեն պայքարում է նաև Ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկների վաշտը: Ամփոփ ներկայացնենք այս ուղղությամբ վերջին օրերին նրանց կատարած աշխատանքի արդյունքները: Դեկտեմբերի 11-ին` ժամը 9.45-ի սահմաններում, Կարճաղբյուր-Ծովակ գյուղերի միջև ընկած ափամերձ տարածքում ջրային պարեկները հայտնաբերել են ձկնորսական երկու նավակ, որոնք տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։ Դեկտեմբերի 12-ին` ժամը 6.30-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 52-րդ կմ-ին…

Կարդալ ավելին

2027 թվականի երիտասարդական մայրաքաղաքը Ստեփանավանն է

2027 թվականի երիտասարդական մայրաքաղաքը Ստեփանավանն է

  ԿԳՄՍ նախարարությունում կայացել է «ՀՀ 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաք մրցույթի» հանձնաժողովի ամփոփիչ նիստը: Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ, մրցութային հանձնաժողովի նախագահ Արթուր Մարտիրոսյանը: 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաքի տիտղոսի համար հայտ էին ներկայացրել Վեդի (Արարատի մարզ), Ստեփանավան (Լոռու մարզ), Գորիս (Սյունիքի մարզ), Վաղարշապատ (Արմավիրի մարզ) և Մասիս (Արարատի մարզ) քաղաքները։ Ըստ փորձագիտական գնահատման և կարճ հաղորդագրությամբ (SMS) քվեարկության արդյունքների՝ Հայաստանի 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաք է հռչակվել Ստեփանավանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն…

Կարդալ ավելին

Բոյկոտ չբարեփոխված տրանսպորտի թանկացման դեմ. Գևորգ Ստեփանյան

Բոյկոտ  չբարեփոխված տրանսպորտի թանկացման դեմ. Գևորգ Ստեփանյան

 Մայրաքաղաքի  ընդդիմադիր ավագանու  անդամ  Գևորգ Ստեփանյանն իր պաշտոնական ֆեսբուքյան էջում գրառումէ կատարել  մասնավորապես  բոյկոտման կոչ է անում չբարեփոխված մայրաքաղաքի տրասպորտի թքանկացման դեմ:   «9%-ոց Ավինյանի հերթական սուտը. Ոչ լեգետիմ փոքրամասնության «քաղաքապետը» հայտարարեց, որ քաղաքացիները իրեն նամակներ են գրում, իբր խնդրելով խիստ միջոցներ ձեռնարկի չբարեփոխված տրանսպորտի թանկացման դեմ #բոյկոտող երիտասարդների համար։  Սիրելի՛ երիտասարդներ շարունակե՛ք #բոյկոտել ու տեր կանգնե՛ք ձեր իրավունքներին։ ՔՊ-ի միակ նպատակը՝ շատ գումար հավաքել ու քաղաքացիներին դիտարկել որպես տուգանքի մատերիալ։ Ոչ բարեփոխված տրանսպորտը թանկացնել…

Կարդալ ավելին

NAN-Ի ՎՏԱՆԳԱՎՈՐ ԽՄԲԱՔԱՆԱԿՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆ ՉԵՆ ՆԵՐՄՈՒԾՎԵԼ

NAN-Ի ՎՏԱՆԳԱՎՈՐ ԽՄԲԱՔԱՆԱԿՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆ ՉԵՆ ՆԵՐՄՈՒԾՎԵԼ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, արձագանքելով այն տեղեկատվությանը, որ Եվրոպական մի շարք երկրներում՝ «Նեսթլե» ընկերությունն իրականացնում է մայրական կաթի փոխարինիչի՝ «NAN» կաթնախառնուդի, որոշ խմբաքանակների կամավոր հետկանչ (Bacillus cereus բակտերիաներով հնարավոր վարակվածության կասկածով), վերահսկողություն է սկսել տվյալ արտադրատեսակը Հայաստանի Հանրապետություն ներմուծող «Պրեմիեր Ֆուդս» ՍՊԸ-ում:    Համաձայն Տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչների կողմից արձանագրված արդյունքների՝ հիշատակված խմբաքանակները՝ NAN 1 OPTIPRO 2՛FL օլիգոսախարիդներով, թիթեղյա տարա՝ 400 գ, արտադրության ամսաթիվը՝ 22.10.2025, պիտանիության ժամկետը՝ 22.10.2027, խմբաքանակ՝ 52950346АА, NAN 1 OPTIPRO…

Կարդալ ավելին

«Վայոց Ձոր» մարզային բկ-ն քայլում է ժամանակակից բժշկությանը համահունչ

«Վայոց Ձոր» մարզային բկ-ն քայլում է ժամանակակից բժշկությանը համահունչ

  Տարեմուտին ընդառաջ  « progressarmenia.com»  լրատվական կայքն  ավանդական դարձած  իր հանդիպումներն է  անցկացնում հանրապետության տարբեր ոլորտները ներկայացնող կազմակերպություններին, հիմնարկներին , տեղական արդյունաբերողներին ինչպես նաև առողջապահական կլինիկաներին: Կառավարության  նպատակային առողջապահական զարգացման տեսլականներից է առաջիկայում մարզային կլինիկաների կենտրոնացումը: Այդ ծրագրին ընդառաջ նախորդ տարի Վայաց ձորի   մարզային  բժշկական կենտրոնները միավորվեցին և  պիլոտային մեկնարկով 2024 թվականին Եղեգնաձորում բացվեց ժամանակակից սարքավորումներով հագեցած նոր բժշկական կենտրոն: Այն բարձր սեյսմակայունությամբ, միջազգային չափանիշներով կառուցված 5 մասնաշենքով հիվանդանոց է, որտեղ գործում  են արյան փոխներարկման…

Կարդալ ավելին
1 42 43 44 45 46 826