ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի նորաստեղծ վարչությունում։ Ներկա էին Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, ՆԳ նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության պետ Արթուր Բարսեղյանը հանդես են եկել զեկույցներով։ Վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռքբերված փաստական տվյալների հիման վրա Հակակոռուպցիոն և Քննչական կոմիտեներ ներկայացվել է 90 հաղորդում, որոնց առթիվ…
Կարդալ ավելինՊԱՂՊԱՂԱԿԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՌԱՆՁԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՎԵԼ Է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից լաբորատոր կրկնակի փորձաքննության է հանձնվել «Կուտ» ՍՊԸ արտադրության «Պաղպաղակ կաթնային պլոմբիրի համով» պաղպաղակի նմուշը, որում որևէ խախտում չի հայտնաբերվել (ք․ Երևան, փ․ Հ․ Հովհաննիսյան): «Կուտ» ՍՊԸ-ի պաղպաղակը համապատասխանում է սննդամթերքի անվտանգության բոլոր նորմերին: Ընկերության արտադրական առանձին գործառույթի կասեցումը վերացվել է:
Կարդալ ավելին«Երևանի գիշերները» Համերգաշար Երևանի այգիներում ՊՐԵՍՌԵԼԻԶ
«Երևանի գիշերները» Համերգաշար Երևանի այգիներում ՊՐԵՍՌԵԼԻԶ «Երևանի գիշերները» – դասական երաժշտական համերգաշար Երևանի այգիներում Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և «Կանտատա» ՀԿ-ի նախաձեռնությամբ մայրաքաղաքի երեք այգիներում կանցկացվի «Երևանի գիշերները» դասական երաժշտական համերգաշարը։ Նպատակ Նախագծի հիմնական առաքելությունն է Երևանի այգիներում հնչեցնել բարձրաճաշակ դասական երաժշտություն՝ այն հասանելի դարձնելով ինչպես երևանցիների, այնպես էլ քաղաքի հյուրերի համար։ Բացօթյա համերգները հնարավորություն կտան հանդիսատեսին վայելել համաշխարհային և ազգային դասական ստեղծագործություններ հանգստի և զբոսանքի մթնոլորտում՝ առանց համերգասրահ այցելելու անհրաժեշտության։ Ծրագիր Համերգային երեկոների ընթացքում կհնչեն…
Կարդալ ավելինԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ԴԵՊՔ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ
Օգոստոսի 26-ի առավոտյան ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի մարզային մասնաճյուղից ահազանգ է ստացվել այն մասին, որ Գորիսի բժշկական կենտրոն է ընդունվել 17 քաղաքացի՝ աղեստամոքսային տրակտի խանգարումներով և նախնական «սուր էկզոգեն սննդային թունավորում» ախտորոշմամբ: Արագ ձեռնարկված վերահսկողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ քաղաքացիների ինքնազգացողությունը վատացել է Գորիսում «Փոսիկի աղբյուր» կոչվող բացօթյա տաղավարում կազմակերպված խնջույքի ժամանակ: ՍԱՏՄ տեսուչների կողմից կատարվել է նմուշառում տեղում օգտագործված առկա սննդամթերքից (ձմերուկ,…
Կարդալ ավելինՊուտինը հանդիպում է ունեցել Էրդողանի հետ
Նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Հանդիպումը տեղի է ունեցել Չինաստանում ընթացող Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում։ Ավելի վաղ Պուտինը հանդիպել է Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Հնդկաստանի վարչապետ Մոդիի հետ։
Կարդալ ավելինՓաշինյանն ու Էրդողանը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը․ ՀՀ կառավարություն
Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Զրուցակիցները կարևորել են տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը միտված քայլերը։ Վարչապետ Փաշինյանը և նախագահ Էրդողանը շեշտել են կառուցողական մոտեցումների պահպանման անհրաժեշտությունը՝ փոխվստահության մթնոլորտի ձևավորման և տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման նպատակով։ Կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը։
Կարդալ ավելինՀայտնաբերվել է 432 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Օգոստոսի 25-ից սեպտեմբերի 1-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4938 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 213 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 215 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 217 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 23, չամրակապված վարելու՝ 1180, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 44, վարելու ընթացքում ծխելու՝ 519, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 349, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 256 և 1539 այլ իրավախախտում։ 140 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ…
Կարդալ ավելինԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ ՊԵՏՔ Է ԴՐՎԵՆ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Հայկ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանի մի շարք կաթնամթերք՝ մասնավորապես պանիր արտադրող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են արտադրական գործընթացներում անվտանգության չափանիշների խստագույնս պահպանման, ՎՎՀԿԿ (HACCP) համակարգի ներդրման կարևորության, ինչպես նաև արտահանման հնարավորությունների ընդլայնման հետ կապված հարցեր։ Հայկ Սարգսյանը, շեշտել է, որ Տեսչական մարմինը հետևողական է լինելու սպառողին որակյալ ու անվտանգ կաթնամթերքի մատակարարումն ապահովելու հարցում՝ գործադրելով վերահսկողության բոլոր հասանելի գործիքները: Մասնավորապես, հստակ ցուցում է տրվել պահպանել…
Կարդալ ավելինԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ
Սիրելի՛ սովորողներ, մանկավարժներ, դասախոսներ, Նախորդ ուսումնական տարին հայտարարել էինք մշակութային կրթության տարի՝ կարևորելով ստեղծագործականությունը, արվեստի միջոցով իրականությանն առնչվելու, իրականությունը ճանաչելու, հետազոտելու հմտությունը, արվեստային և մշակութային կրթության խրախուսումը, մեր ուսումնական հաստատություններում միջոցառումների անցկացման բովանդակության շեշտադրումը։ Միասին նախորդ ուսումնական տարվա ավարտին կարողացանք արձանագրել, որ էապես ավելացել է թանգարաններ, թատրոններ, համերգասրահներ այցելող սովորողների թիվը, ընդ որում՝ այցելությունը դիտարկելով ոչ միայն իբրև ժամանց, այլև կրթական գործընթացի մաս։ Բազմաթիվ նախագծեր և քննարկումներ իրականացրեցինք, միասին անցկացրեցինք մշակութային վերջին զանգ՝…
Կարդալ ավելինՍեպտեմբերի 1-ին ՄՍՇՊՀ-ն իր դռներն էր բացել փոքրիկ սպառողների առջև
Ո՞վ էր ճիշտ՝ սպառողը, որը ցանկանում էր հետ վերադարձնել գնված սառնարանը և հետ ստանալ իր գումարը, թե՞ վաճառողը, որը պնդում էր, որ սառնարանի հետ կապված խնդիրը ծագել է սպառողի մեղքով։ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նիստերի դահլիճում այսօր վիճում և որոշումներ էին կայացնում Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մի խումբ սաներ։ Սեպտեմբերի 1-ի առթիվ կազմակերպված այս միջոցառման ընթացքում նրանք հարստացրեցին սպառողների իրավունքների վերաբերյալ իրենց գիտելիքները և հետագայում կկարողանան արդեն իրական իրավիճակներում դրանք կիրառել, ինչպես նաև օգտակար…
Կարդալ ավելին









