Իլինոյսի համալսարանի գիտնականները Ուրբանա-Շամպեյնում կարևոր հայտնագործություն են կատարել՝ բացահայտելով խոլեստերինի մակարդակի և կրծքագեղձի քաղցկեղի զարգացման միջև փոխադարձ կապի մեխանիզմը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Cancer բժշկագիտական հանդեսում։ Հայտնի է, որ խոլեստերինի բարձր մակարդակը կապված է հիվանդության նվազ բարենպաստ ելքի հետ, սակայն այդ ազդեցության հիմքում ընկած մոլեկուլային ուղիները մնում են անհասկանալի։ Գիտնականները կենտրոնացել են խոլեստերինի մետաբոլիտ 27-հիդրօքսիխոլեստերինի վրա, որը, ինչպես ցույց են տվել նախակլինիկական մոդելները, թուլացնում է իմունային համակարգի՝ քաղցկեղի բջիջների վրա հարձակվելու ունակությունը։ Մասնավորապես, գիտնականները…
Կարդալ ավելինԱՄՆ-ն առաջիկա օրերին կհայտարարի սուրճի գների իջեցման միջոցառումների մասին
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն առաջիկա մի քանի օրվա ընթացքում կհայտարարի մի շարք գյուղատնտեսական ապրանքների, մասնավորապես՝ սուրճի և բանանի գների իջեցման միջոցառումների մասին։ «Կարող եմ ասել ձեզ, որ առաջիկա մի քանի օրում դուք կտեսնեք հայտարարություններ այն ապրանքների մասին, որոնք ԱՄՆ-ն չի աճեցնում, դրանց թվում՝ սուրճ, բանան, այլ մրգեր և այլն։ Սա շատ արագ կիջեցնի գները»,- ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով համապատասխան հարցին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր սուրճի ներմուծման մաքսատուրքերը նվազեցնելու…
Կարդալ ավելինՄոսկվայի հետ խաղաղության բանակցությունների դադարեցման մասին խոստովանությունը ցույց է տալիս Կիևի կողմից խաղաղության ցանկության բացակայությունը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ պատասխանելով «Իզվեստիա»-ի հարցին։
Մոսկվայի հետ խաղաղության բանակցությունների դադարեցման մասին խոստովանությունը ցույց է տալիս Կիևի կողմից խաղաղության ցանկության բացակայությունը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ պատասխանելով «Իզվեստիա»-ի հարցին։ «Սա խոստովանություն է, որ Զելենսկիի ռեժիմը խաղաղության որևէ անկեղծ ցանկություն ցուցադրելու մտադրություն չուներ»,- նշել է Զախարովան։ Ավելի վաղ Կիևը հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ խաղաղության բանակցությունները դադարեցվել են մինչև տարեվերջ՝ «առաջընթացի բացակայության» պատճառով։ Ուկրաինայի փոխարտգործնախարար Սերգեյ Կիսլիցան պնդել է, որ Մոսկվան անտեսել է կառուցողական երկխոսության փորձերը՝ սահմանափակվելով «պաշտոնական առաջարկներով» և չկարողանալով ձեռնարկել կոնկրետ քայլեր։
Կարդալ ավելինԲարձրորակ սպասարկում և նոր հնարավորություններ Ամիօ բանկի նորաբաց «Կոմիտաս» մասնաճյուղում
Կոմիտասի պողոտա 61 հասցեում վերաբացվել է Ամիօ բանկի «Կոմիտաս» մասնաճյուղը՝ ամբողջովին նոր կոնցեպտով և բարձրորակ սպասարկմամբ: Նորաբաց մասնաճյուղը հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով, հարմարավետ, ընդարձակ ու լուսավոր սրահներով, որտեղ հաճախորդների համար ստեղծված է պարզ և արագ սպասարկման միջավայր։ Ամիօ բանկի Մանրածախ բիզնեսի ծառայության ղեկավար Աստղիկ Սարգսյանն ասել է. «Այսօր մեզ համար առանձնահատուկ և խորհրդանշական օր է, քանի որ բանկի 2-ամյակին ընդառաջ վերաբացում ենք «Կոմիտաս» մասնաճյուղը: Նոր դիզայնն արտացոլում է ոչ միայն արտաքին գեղեցկությունը, այլև բանկի նոր…
Կարդալ ավելինՄոլորակները կարող են ինքնուրույն ջուր արտադրել. այս բացահայտումը ընդլայնում է բնակելի աշխարհների որոնման սահմանները
Տարիներ շարունակ գիտնականները փորձում էին հասկանալ, թե որտեղից է Երկրի վրա հայտնվել ջուրը։ Համաձայն մեկ վարկածի՝ այն առաքվել է գիսաստղերով և աստղակերպերով Արեգակնային համակարգի արտաքին շրջաններից՝ մեր մոլորակի ձևավորումից հետո։ Մյուս տեսությունը ենթադրում է, որ ջուրը կարող էր առաջանալ անմիջապես Երկրի ներսում՝ վաղ փուլերում քիմիական ռեակցիաների արդյունքում։ Մինչև վերջերս երկրորդ վարկածը չէր հաջողվում ստուգել իրականին մոտ պայմաններում։ Սակայն միջազգային հետազոտողների թիմը առաջին անգամ անցկացրել է լաբորատոր փորձեր, որոնք հաստատել են ջրի ներքին ծննդի հնարավորությունը ձևավորվող…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Նոյեմբերի 12-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Հարավարևմտյան քամիները կփչեն 2-5 մ/վրկ արագությամբ: Հայպետհիդրոմետից հայտնել են, որ Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում գիշերը ջերմաստիճանը կլինի +4-ից +6 աստիճան, իսկ վաղը ցերեկը՝ +17-ից +19 աստիճան: Օդի ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակում. գիշերը՝ -1-5, ցերեկը՝ +12+17, Կոտայքի լեռներում. գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +13+16, Կոտայքի նախալեռներում. գիշերը՝ +5+7, ցերեկը՝ +16+18, Սևանա լճի ավազանում. գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +12+16, Լոռիում. գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +17+20, Տավուշում. գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +20+23, Արագածոտնի լեռներում….
Կարդալ ավելինԲժշկությունը պետք է անվճար լինի, պետք է պետությունն ամբողջական ծավալով ապահովի դա. Թաթոյանը՝ Սյունիքում է
«Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը հանդիպումներ է անցկացնում Սյունիքի մարզի գյուղերի բնակիչների հետ։ Գյուղերից մեկում, բնակիչը բողոքում է, որ գումար չունենալու պատճառով բժշկի չի կարողանում գնալ. «Հենց մտար, բարլուս ասեցիր, 15.000-20.000 դրամ պետք է վճարես»,– նշել է գյուղացին։ Թաթոյանն էլ արձագանքել է. «Իշխանություններն այսօր ասում են՝ Ձեզ համար ապահովագրություն ենք ներդնում, բայց էլի ձեր գրպանից պետք է վճարեք և դեռ հարց է, թե քանի ծառայություն կփակի այդ ապահովագրությունը, իսկ մեր՝ «Միասնության թևերի» մոտեցումն այն…
Կարդալ ավելինԵվրոպական հանձնաժողովը քննարկում է ԵՄ հետախուզական ծառայության ստեղծման հնարավորությունը
Եվրոպական հանձնաժողովը քննարկում է աշխարհաքաղաքական մարտահրավերների պայմաններում անվտանգությունն ամրապնդելու համար ԵՄ մասնագիտացված հետախուզական ծառայություն ստեղծելու հարցը, երեքշաբթի հայտարարել է ԵՄ ներկայացուցիչը՝ հավելելով, որ նախաձեռնությունը դեռևս սկզբնական փուլում է, գրում է Reuters-ը։ «Մենք մարտահրավերներով լի աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական միջավայրում ենք, և այդ կպակցությամբ հանձնաժողովն ուսումնասիրում է իր անվտանգության և հետախուզական կարողություններն ամրապնդելու ուղիները»,- նշել է Եվրահանձնաժողովի մամուլի քարտուղարը։ Իր հերթին Financial Times պարբերականը հաղորդել է, որ Եվրահանձնաժողովը նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորությամբ ձեռնամուխ է եղել նոր հետախուզական ստորաբաժման ստեղծմանը՝ ազգային…
Կարդալ ավելինԼեզվի ձևի, գույնի կամ նյութակազմվածքի փոփոխությունները կարող են քաղցկեղի ախտանիշներ լինել. Daily Mail
Լեզվի տարատեսակ փոփոխությունները կարող են վկայել լուրջ հիվանդությունների, մասնավորապես՝ քաղցկեղի մասին, գրում է Daily Mail պարբերականը: Ըստ պարբերականում հրապարակված հոդվածի՝ եթե լեզվին անցավ խոց է հայտնվում, որը երկար ժամանակ չի անցնում, նշանակում է դա բերանի խոռոչի՝ բարձր ռիսկ պարունակող քաղցկեղի ամենաակնհայտ նշաններից մեկն է։ Ինչպես գրում է Daily Mail-ը՝ լեզվի գույնը, մակերեսը և նյութակազմվածքը (տեքստուրա) կարող են արտացոլել բերանի խոռոչի միկրոբիոմի վիճակը, ջրազրկման մակարդակը, սննդային կարգավիճակը, աղիքների առողջությունը և մարդու ընդհանուր ինքնազգցողությունը։ Հոդվածում ընդգծվում է…
Կարդալ ավելինՈրպես անհետ կորած որոնվում է 1962 թ. ծնված Ավետիք Մարությանը.տեսանյութ
Որպես անհետ կորած որոնվում է 1962 թ. ծնված Ավետիք Մարությանը 11.11.2025 17:00 Անհետ կորած Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 1962 թվականին ծնված Ավետիք Մարությանը: Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել Ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։ `Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարդալ ավելին









