Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով․ Սուրենյան

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով․ Սուրենյան

«Օգոստոսի 23-ին և 24-ին մեր երկիրը կշարունակի գտնվել հարավից ներթափանցող տաք օդային հոսանքների ազդեցության գոտում»։ Այս մասին ասյօր՝ օգոստոսի 22-ին, սոցցանցերի իր էջում տարածած տեսանյութում հայտնեց ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ «Հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով։ Հատկապես շատ շոգ կլինի օգոստոսի 24-ին, ամենատաք գոտին կրկին Արարատյան դաշտավայրն է և Երևանը, որտեղ օդի ջերմաստիճանը կհասնի 37-39 աստիճանի»,-նշեց Սուրենյանը։ Նա նաև նշեց, որ Շիրակում, Կոտայքում,…

Կարդալ ավելին

ԿԱՍԵՑՎԵԼ Է «ԱՐՏԱՇԻ ՄՈՏ» ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՍԵՑՎԵԼ Է «ԱՐՏԱՇԻ ՄՈՏ» ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

  ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Վան-2000» ՍՊԸ-ին պատկանող (Արտաշի մոտ) հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան փ․ Մոսկովյան), որտեղ պարզել են, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։   Մասնավորապես՝ սննդի կառույցի առաստաղների մակերևույթները չեն կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը, ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր։     Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է։  …

Կարդալ ավելին

Ամիօ սպառողական վարկ՝ մեծ և փոքր նպատակների համար

Ամիօ սպառողական վարկ՝ մեծ և փոքր նպատակների համար

Յուրաքանչյուրի կյանքում կան նպատակներ, որոնք սպասում են իրականացման՝ բնակարանի վերանորոգում, նոր կահույք, երազանքի ճանապարհորդություն, կրթություն կամ պարզապես գնումներ՝ հարմարավետություն ստեղծելու համար։ Մենք հասկանում ենք, որ յուրաքանչյուր նպատակ կարևոր է։ Այդ պատճառով էլ առաջարկում ենք ցածր տոկոսադրույքով սպառողական վարկ, որը նախատեսված է ձեր մեծ ու փոքր նպատակները իրագործելու համար։ Ինչո՞ւ ընտրել Ամիօ սպառողական վարկը․ Ցածր տոկոսադրույք և գումարի մեծ սահմանաչափ․ Ամիօն տրամադրում է անգրավ սպառողական վարկ` սկսած 13․9% տոկոսադրույքից և մինչև 15 միլիոն դրամ սահմանաչափով (13․9%-18%…

Կարդալ ավելին

ՊԱՂՊԱՂԱԿԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՌԱՆՁԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

ՊԱՂՊԱՂԱԿԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՌԱՆՁԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

  ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Ձյան փաթիլներ» արտադրական կոոպերատիվին պատկանող պաղպաղակի արտադրամասում (Կոտայքի մարզ, գ․Առինջ), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Nostalgia», «Ձյունիկ»», «Մանկական» (արտ․՝ 09․06․2025թ.) արտադրատեսակների նմուշները «Կաթնայուղի զանգվածային մաս» ցուցանիշներով չեն համապատասխանել մաքսային կանոնակարգերով սահմանված պահանջներին։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ պաղպաղակի արտադրամասի առանձին արտադրատեսակների գործունեությունը դադարեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։ «Ձյան փաթիլներ» արտադրական կոոպերատիվին տրվել է խմբաքանակի իրացումն…

Կարդալ ավելին

«ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիության ստացման դիմումներ ընդունվում են Ծառայության ավելի քան 40 հասցեներում․

«ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիության ստացման դիմումներ ընդունվում են Ծառայության ավելի քան 40 հասցեներում․

մարզերում՝ բոլոր ստորաբաժանումներում, Երևանում՝ Զաքյան 3 հասցեում գործող բաժնում, Ծառայության գլխամասային գրասենյակում, ինչպես նաև ՆԳՆ սպասարկման գրասենյակներում՝ շրջիկ ձևաչափով։ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ ԵՆՔ 2025 թվականի սեպտեմբերի 1-ից ԼՂ-ից բռնի տեղահանված և ժամանակավոր պաշտպանություն ստացած անձինք ազատվում են պետական տուրքի վճարից «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում 22․01․2025 թվականին կատարված փոփոխությունների արդյունքում»։

Կարդալ ավելին

Դիլիջանի թունելը ժամանակավոր փակ կլինի

Դիլիջանի թունելը ժամանակավոր փակ կլինի

Հարգելի՛ վարորդներ, նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 21-ին՝ ժամը 20։00-ից մինչև օգոստոսի 23-ի ժամը 08։00-ն, բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության համար փակ է լինելու Դիլիջանի թունելը։

Կարդալ ավելին

Կկառուցվի Համահայկական խաղերի մարզական ավան՝ 20 միլիարդ 900 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ ներդրումային ծրագրով

Կկառուցվի Համահայկական խաղերի մարզական ավան՝ 20 միլիարդ 900 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ ներդրումային ծրագրով

 Համահայկական խաղերի պատշաճ կազմակերպման նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ հատկացվել է տարածք՝ հանրային-մշակութային և սպորտային ավանի կառուցման համար: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեին կտրամադրվի «Ջրվեժ» անտառպարկի 23.3 հա հողամասը՝ 20 միլիարդ 900 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ ներդրումային ծրագրի իրականացման նպատակով։ Ծրագիրն իրականացվելու է պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո 13 տարվա ընթացքում: Համահայկական խաղերի անցկացման ժամանակ (Ձմեռային և Ամառային խաղեր) մարզական ավանը ծառայելու է որպես մարզիկների կեցության վայր: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն ապահովելու է սպորտային ավանի պահպանման ծախսերի…

Կարդալ ավելին

ԿԱՍԵՑՎԵԼ Է ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՍԵՑՎԵԼ Է ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

      ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի  Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Անահիտ Հակոբյանին պատկանող (Վայոց ձոր, ք․ Եղեգնաձոր) կաթնամթերքի արտադրամասում, որտեղ պարզել են, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։   Մասնավորապես՝ արտադրամասի հատակների և պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, արտադրական շինությունների դռները հարթ չեն եղել և պատված չեն եղել չներծծվող նյութերով, արտադրամասի դասավորվածությունը ապահովված չի եղել պարենային հումքի և սննդամթերքի աղտոտված և մաքուր գույքի…

Կարդալ ավելին

Կենդանիների դաբաղ հիվանդության դեմ պայքարն առաջնահերթություն է

Կենդանիների դաբաղ հիվանդության դեմ պայքարն առաջնահերթություն է

      Օրերս Երևանում անցկացվել է կենդանիներ դաբաղ հիվանդության դեմ պայքարի ծրագրի (PCP) 3-րդ փուլի ռազմավարության մշակմանը, ինչպես նաև այդ միջոցառումների սոցիալ-տնտեսական ազդեցության գնահատմանը նվիրված եռօրյա աշխատաժողով։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանն իր բացման խոսքում ընդգծել է, որ կենդանիների առողջության պահպանումը և անասնաբուժական համակարգի զարգացումը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի։   Տեսչական մարմնի ղեկավարը կարևորել է այն փաստը, որ 2025 թվականին Հայաստանը միացել է Եվրամիության դաբաղի վերահսկման աջակցման կառույցին՝ EuFMD-ին` դառնալով դրա…

Կարդալ ավելին

Ձերբակալություններ Երևանում և Գյումրիում․ հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի թմրանյութեր

Ձերբակալություններ Երևանում և Գյումրիում․ հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի թմրանյութեր

Քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների հերթական բացահայտումը միջգերատեսչական համագործակցության արդյունք էր: Օպերատիվ տեղեկությունն իրացվեց Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողների հետ: Օգոստոսի 13-ին` ժամը 15.20-ին, մայրաքաղաքի Մոլդովական փողոցում ձերբակալվեց Գյումրիի բնակիչ 46-ամյա մի տղամարդ: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց 1 կիլոգրամ 40 գրամ մարիխուանա և գազային ատրճանակ: Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ: Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին արդեն Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների և Շիրակի…

Կարդալ ավելին
1 89 90 91 92 93 826