Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 11-ից ՆԳՆ հաշվառման քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության Արմավիրի մարզի հաշվառման-քննական բաժինը գործունեությունն իրականացնելու է նոր հասցեում՝ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի վարչական շենք 1-ում։ Հիշեցնենք, որ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման գործառույթները տեղափոխվել են ՆԳ նախարարության տիրույթ, ինչի հիմնական նպատակը նոր որակով և նոր տրամաբանությամբ հանրային ծառայությունների մատուցումն է։
Կարդալ ավելինՀոբելյանակակ երեկո՝ նվիրված Գուսան Շահենի 115-ամյակին
Հոբելյանակակ երեկո՝ նվիրված Գուսան Շահենի 115-ամյակին Նոյեմբերի 13-ին, ժամը 19.00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն Ծրագրում՝1. Անծանոթ սեր2. Անթառամ ծաղիկ3. Զեփյուռի նման4. Խռոված էր5. Շրթունք չկփչող6. Ուշ գիշեր է7. Սասնա ծուռ8. Գարնանաբեր ձնծաղիկ9. Խորոտ ես10. Յար քո բարակ բոյին մեռնեմ, Բինգյոլ Մենակատարներ՝Լուսինե Մարկոսյան, Գալինա Ցոլակյան,Արամո Մամիկոնյան, Հովսեփ Նշանյան:Բանախոս ՝ Էլինար Շահեն Տոմսերի արժեքը՝ 2000-3000 դրամԳնել օնլայն տոմս. https://nccm.am/hy/events?id=1880 Մինչև 6 տարեկան երեխաների մուտքն արգելվում է: Տեղեկությունների համար զանգահարել․ (010) 52-67-18Տոմսարկղ․ (010) 58-60-46______ November 13, at 19.00 Komitas Chamber Music…
Կարդալ ավելինՆեթանյահուն հասկացրել է, որ հավանություն է տվել «Հեզբոլլահի» փեյջերների պայթեցմանը. Ynet
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իսրայելի կառավարության ամենշաբաթյա նիստում հասկացրել է, որ հաստատել է լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալայի վերացումը, ինչպես նաեւ Լիբանանում այդ կազմակերպության գրոհայինների սարքերի պայթեցումը։ Այսպիսի հավաստիացմամբ է հանդես եկել Ynet պորտալը։ «Կառավարությունում կային մարդիկ, ովքեր դեմ էին Նասրալայի ոչնչացմանը։ Երբ ես ցանկանում էին վերացնել Նասրալային եւ այլոց, կառավարությունում կային նախարարներ, ովքեր դեմ էին դրան։ Ես չհամաձայնեցի եւ գնացի մինչեւ վերջ»,- պորտալը մեջբերել է Նեթանյահուի հայտարարությունը, որն իբր արվել է կառավարության նիստի…
Կարդալ ավելինՇուրջ 700 հայկական բեռնատար սպասում է Վերին Լարսում
Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետը հատելու համար սպասում է շուրջ 700 հայկական բեռնատար։ Այս մասին հայտնում են Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։ Ընդհանուր առմամբ, տարբեր երկրներից 2170 տրանսպորտային միջոց է սպասում «Վերին Լարս» անցակետը հատելուն: Դրանցից 677-ը հայկական են։ Բեռնատարների կուտակումները կապված են Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում եղանակային պայմանների վատթարացման հետ:
Կարդալ ավելինԵրեւանի բյուջեի 15 տոկոսը գնում է «Երևանի ավտոբուս»-ի դեֆիցիտի փակմանը. Ավինյանն արձագանքել է Մարությանի պնդումներին
Երևան քաղաքը և մասնավորապես «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ն այս տարի 8,5 մլրդ դրամի դեֆիցիտ է ունեցել։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 141-ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Դա պայմանավորված է նոր շարժակազմերով, նոր որակի տեխնիկայով և դրա սպասարկման խնդիրներով։ Միայն այս տարվա բյուջեի տեսանկյունից դա կազմում է Երևանի եկամուտների մոտավորապես 15%–ը։ Այսինքն, երբ ասվում է, որ քաղաքապետարանը պետք է սուբսիդավորի, ապա ասեմ` քաղաքապետարանը սուբսիդավորում է, մասնավորապես, ահռելի չափերով հանրային տրանսպորտը։ Նոր 171…
Կարդալ ավելինԵՐԵՎԱՆՈՒՄ ՎԵՐԱՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ
«ԱՎԵՏՅԱՆ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի «Հավի շաուրմա», «Թանձրուկ Վայպս», «Թանձրուկ Բարբիքյու» և «Խոզի շաուրմա արտադրատեսակներից իրականացվել է նմուշառում, որի արդյունքում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել (ք․ Երևան, Մաշտոցի փ․): Հանրային սննդի օբյեկտի արտադրական գրոծունեության կասեցումը վերացվել է։
Կարդալ ավելինՀատուկ կահավորված մեքենաներ՝ ձերբակալվածներին տեղափոխելու համար.(Տեսանյութ)
ՆԳՆ բարեփոխումների շրջանակում բարելավվում են նաև ձերբակալվածներին ուղեկցող ստորաբաժանումների աշխատանքային և ձերբակալված ու կալանավորված անձանց տեղափոխման պայմանները: Նոյեմբերի 8-ին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, նախարարության և ոստիկանության ղեկավարությունը ծանոթացել են հատուկ տրանսպորտային միջոցների հագեցվածությանն ու հնարավորություններին։ Դրանք տրամադրվելու են Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային այն ստորաբաժանումներին, որոնց տրված է ազատությունից զրկված անձանց տեղափոխելու գործառույթ։ ՆԳ նախարարությունը ձեռք է բերել 22 հատուկ տրանսպորտային միջոց, որոնցից մեկը նախատեսված է առողջական խնդիրներ և հաշմանդամություն ունեցող անձանց համար: Մեքենաներում կա…
Կարդալ ավելինՀՀ ՆԳՆ-ն սառեցնում է հանրային վայրերում տեսախցիկների տեղադրման նախագծի հետագա ընթացքը
ՀՀ Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հունիսի 12-ին առաջին ընթերցմամբ ընդունվել է «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում էր տնտեսվարող տարբեր սուբյեկտների օժանդակությամբ մեր երկրում ապահովել ավելի անվտանգ միջավայր։ ՆԳՆ-ի տարածած հայտարարության մեջ նշվում է. «Ինչպես բազմիցս նշել ենք, նախագծերի մշակման նպատակը բացառապես հանրային անվտանգության արդի մարտահրավերներին դիմագրավելու գործում ժամանակակից տեխնոլոգիական զարգացումների հնարավորությունների լիարժեք օգտագործումն է և, վերջնարդյունքում, հանրային անվտանգության միջավայրի էական բարելավումը։ Նախագծերի մշակման ընթացքում ՀՀ…
Կարդալ ավելինՆՈՅԵՄԲԵՐԻ 12-ԻՆ, ԺԱՄԸ 19-ԻՆ, ԳԱՐԻ ՔՅՈՍԱՅԱՆ ՋԱԶ-ՔԱՌՅԱԿ․ «ԱԶՆԱՎՈՒՐ» ՀԱՄԵՐԳ – ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ, ԵՐԵՔ ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐՈՎ․
ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-ԻՆ, ԺԱՄԸ 19-ԻՆ, ԳԱՐԻ ՔՅՈՍԱՅԱՆ ՋԱԶ-ՔԱՌՅԱԿ․ «ԱԶՆԱՎՈՒՐ» ՀԱՄԵՐԳ – ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ, ԵՐԵՔ ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐՈՎ․ ԱԼԼԱ ՍԱՀԱԿՅԱՆ, ՆԱՐԵԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, ՍՏԵՓԱՆ ՂԱՄԲԱՐՅԱՆ։ Շառլ Ազնավուրը ուղիղ թելով կապված է ջազի հետ: Նրա ստեղծած արվեստի լեզվով խոսել են բազմաթիվ ջազ կատարողներ։ Լեգենդար արտիստի մահից հետո Գարի Քյոսայան ջազ քառյակը որոշում է իր հարգանքի տուրքը մատուցել Շառլ Ազնավուրին` ջազի նոտաներով ներկայացնելով շանսոնյեին առաջին քայլերից մինչև փառքի ճամփան: Սա բացառիկ համերգ-ներկայացում է, որտեղ Ազնավուրի ստեղծագործությունները մատուցվել են ջազային լուծումներով գործիքային և վոկալ…
Կարդալ ավելինՆեթանյահուն հույս ունի վերականգնել Թրամփի հետ սերտ համագործակցությունը. Politico
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կձգտի վերականգնել սերտ համագործակցությունը ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած հանրապետական Դոնալդ Թրամփի հետ՝ Իրանի հետ առճակատման հարցում նրա աջակցությունը ստանալու համար։ Այս կարծիքն արտահայտված է Politico եվրոպական հրատարակության հրապարակած նյութում։ Նրա գնահատականներով՝ Նեթանյահուն հույսը դնում է Թրամփի վրա՝ աջակցելու «Մերձավոր Արևելքը վերափոխելու» իր ռազմավարությանը, «որում տեղ չկա Իրանի ղեկավարության համար», պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման և լիբանանյան շիական «Հեզբոլլահ» կազմակերպության։ Պարբերականը նշում է, որ այս առումով Իսրայելի վարչապետը, ամենայն հավանականությամբ, կհենվի այն փաստի…
Կարդալ ավելին