ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում շարունակվում է «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից անցկացվող բողոքի ակցիաներին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու վերաբերյալ հերթական քրեական վարույթի նախաքննությունը։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից: Ինչպես հունիսի 15-ին տեղեկացվել էր ՀՀ քննչական կոմիտեի կողմից, ՀՀ ոստիկանությունից ստացվել էին հաղորդումներ այն մասին, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի 5 տարբեր հարթակներում տարածվել են տարբեր վերտառություններով, տարբեր անձանց միջև տեղի ունեցած խոսակցությունների 6 ձայնագրություններ, որոնցում լսվում են «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության…
Կարդալ ավելինՄաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքերով շաբաթվա պատկերը. ՊԵԿ
ՀՀ ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքերով շաբաթվա պատկերը. մաքսային ծառայողները Հայաստան ժամանած ավտոբուսից հայտնաբերել են չհայտարարագրված արճիճե փամփուշտներ. փորձ է արվել տեղափոխել 3 տոննայից ավելի չհայտարարագրված շինանյութ. օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բրենդային ժամացույց. մաքսային ծառայողները հայտնաբերել են չհայտարարգրված և մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտի խմբաքանակներ. արծաթանման զարդերի, պահեստամասերի տեղափոխումը կանխվել է. փորձ է արվել օդային ճանապարհով ներմուծել առանց հայտարարագրման ծխախոտ. դեղորայքի անօրինական տեղափոխման փորձը կանխվել է:
Կարդալ ավելինԿրեմլում կդիտարկեն Վրաստանի առաջարկները վիզային ռեժիմը չեղարկելու մասին. Պեսկով
Համապատասխան ռուսական գերատեսչությունները կդիտարկեն վրացական կուսակցության դիմումը՝ չեղարկելու վիզային ռեժիմը ՌԴ-ի եւ Վրաստանի միջեւ, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քրատուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Ոչ, անկեղծ ասած՝ չեմ տեսել, բայց եթե եղել է, ապա մենք, նշանակում է, կտեսնենք։ Եվ իհարկե, մեր համապատասխան գերատեսչությունները կուսումնասիրեն այդ դիմումը»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե կլինի արդյոք որեւէ արձագանք վրացական կուսակցության առաջարկին ՌԴ-ի հետ վիզային ռեժիմի չեղարկման մասին։ Ավելի վաղ վրացական «Համերաշխություն հանուն խաղաղության»…
Կարդալ ավելինՀայաստանը հայտնվել է հետամնաց բռնապետական երկրների շարքում. «Մայր Հայաստան»
Հունիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովի շենքի մոտ տեղի ունեցած հավաքի մասնակիցների դեմ ոստիկանության կողմից անհամաչափ ուժի և հատուկ միջոցների ապօրինի օգտագործումից հետո իշխանությունը փորձում է լայնածավալ բռնաճնշումների միջոցով վախի մթնոլորտ ձևավորել երկրում և դրանով վերացնել ցանկացած դիմադրության ու ըմբոստության դրսևորում: Ունենք նոր քաղբանտարկյալներ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Հետապնդվում են ոչ միայն հունիսի 12-ի հանրահավաքի մասնակիցները, այլև այն մարդիկ, որոնք համակրում են շարժմանը, մասնավորապես՝ GG տաքսի ծառայության…
Կարդալ ավելինԻշխանության տեղական մարմինների դեմոկրատիայի հարցերի վերաբերյալ ԱՄՆ-Հայաստան համաժողովը մեկնարկել է Երեւանում
Երեւանում, այսօր՝ հունիսի 17-ին, մեկնարկել է Տեղական ժողովրդավարության հարցերին նվիրված հայ-ամերիկյան համաժողովը, որտեղ բացման խոսքով հանդես եկան ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ռիչարդ Վերման և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Ինպես տեղեկացրել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը, միջոցառումը, որը բացել են Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը եւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերման, առաջինն է իր տեսակի մեջ, որը միավորում է ԱՄՆ եւ Հայաստանի քաղաքապետերին, տարածաշրջանային, պետական եւ մարզային ղեկավարներին՝ դեմոկրատիայի մասին կարծիքների փոխանակման համար։ Համաժողովի մասնակիցները հայտնել են համագործակցություն…
Կարդալ ավելինԻնչ պետք է անի արցախցի ընտանիքը, եթե որեւէ հիմքով բնակարանային աջակցության ծրագիրը մերժվել է. պարզաբանում է պաշտոնյան
Նշենք, որ կառավարության վերջին նիստում հաստատվել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը։ Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը: «Հունիսի 14-ին Կառավարության կողմից հասատվեց ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը, բուն ծրագիրը հաստատվել էր մայիսի 16-ին: Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ աշխատանքի և…
Կարդալ ավելինՔննարկվել է ՄԻՊ ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի կատարման ընթացքը
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանի նախագահությամբ տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի կատարումը համակարգող խորհրդի հերթական նիստը: ԱՆ-ից հայտնում են, որ ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել պետական մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ համակարգող խորհրդի նիստին մասնակցության համար և ներկայացրել նիստի անցկացման նպատակն ու օրակարգը։ Նախարարի տեղակալը նշել է, որ ՀՀ կառավարության ընդունած որոշմամբ ՄԻՊ ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրում լրացվել է նոր գլուխ, որը նվիրված է Լեռնային Ղարաբաղից…
Կարդալ ավելինՆեթանյահուն ցրել է ռազմական նախարարների գերատեսչությունը Գանցի հրաժարականից հետո
Իսրայելի արտակարգ ռազմական գերատեսչությունը ցրվել է հունիսի 9-ին կառավարությունից նախարար Բենի Գանցի դուրս գալուց հետո։ Այս մասին տեղեկացրել է Ynet պորտալը։ Israel Hayom թերթի տվյալներով՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նեղ կազմով կառավարության նիստի ժամանակ, որը տեղի է ունեցել հունիսի 16-ին անվտանգության վերաբերյալ, հայտնել է, որ արտակարգ ռազմական նախարարների գերատեսչության ստեղծումը «Գանցի հետ կոալիցիոն համաձայնության մի մասն էր նրա [Գանցի] խնդրանքով»։ «Գանցի հեռանալուց հետո նման ֆորում այլեւս չի լինի»,- ավելացրել է վարչապետը։ Նեթանյահուն այս հայտարարությունն արել է…
Կարդալ ավելին2024-ին Հայաստանում կարմրուկի 472 դեպք է գրանցվել
ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում: Ըստ այդմ՝ 2024-ին հաստատվել է կարմրուկով վարակման 472 դեպք, որից 281-ը՝ երեխա, 191-ը՝ մեծահասակ: 3 մարդ հոսպիտալացված է:
Կարդալ ավելինԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ Ռիչարդ Վերման ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի, Կոմերցիոն և բիզնես հարցերով հատուկ ներկայացուցիչ Սառա Մորգենթաուի, Նահանգային և քաղաքային դիվանագիտության հարցերով հատուկ ներկայացուցիչ դեսպան Նինա Հաչիգյանի և ԱՄՆ քաղաքային ու նահանգային մարմինների ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այդ մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:
Կարդալ ավելին