Ներկայում Ադրբեջանը եւ Հայաստանը հասել են որոշակի հաջողությունների իրենց պետական սահմանների հաստատման հարցում, համաձայնեցվել է մոտ 12,7 կիլոմետր երկարությամբ պետական սահմանի հատված, հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հունիսի 8-ին Կահիրեում, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի հետ մամուլի համար արված հայտարարությունում, տեղեկացրել է АРА-ն։ «Բանակցությունների միջոցով վերադարձվել են Ադրբեջանի Ղազախի շրջանի 4 գյուղեր, որոնք 30 տարի գտնվում էին օկուպացիայի մեջ, եւ մենք դա գնահատում ենք որպես դրական փաստ»,- ադրբեջանական ԶԼՄ-ն մեջբերել է Ալիեւին։
Կարդալ ավելինՍպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` ինտենսիվ, կտեղա նաև կարկուտ. Եղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում` հունիսի 8-ի ցերեկը, 9-13-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` ինտենսիվ, կտեղա նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 8-9-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։ Ինչպես հայտնում է «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում հունիսի 8-ի ցերեկը, 9-13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում` ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ:…
Կարդալ ավելինԻսրայելական բանակը տեղեկացրել է Նուսեյրաթում չորս պատանդների ազատ արձակման մասին
Իսրայելական բանակը (ՑԱԽԱԼ) տեղեկացրել է Նուսեյրաթում ՀԱՄԱՍ խմբավորման գերությունից չորս պատանդների ազատ արձակման մասին։ Նշվել է, որ 24-ամյա Նոա Արգամանին, 21-ամյա Մեիր Յանը, 27-ամյա Անդրեյ Կոզլովը եւ 40-ամյա Շլոմի Զիվը առեւանգվել էին ՀԱՄԱՍ-ի գրոհայինների կողմից «Նովա» երաժշտական փառատոնից անցած տարվա հոկտեմբերի 7-ին։ «Նրանք գտնվում են լավ վիճակում եւ տեղափոխվել են «Շիբա» բժշկական կենտրոն Թել Խա Շոմերում, հետագա բուժզննման համար։ Անվտանգության ուժերը կշարունակեն գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի տուն վերադարձնեն պատանդներին»,- նշվել է ՑԱԽԱԼ-ի հայտարարությունում։
Կարդալ ավելինՓաշինյանը ծանոթացել է Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայության ընթացքին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում ծանոթացել է Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայության ընթացքին: Նա այս մասին գրառում է կատարել սոցցանցի իր էջում եւ տեսանյութ հրապարակել: Տեսանյութում երեւում է, որ նրան այդ հատվածում դիմավորում է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը: Փաշինյանին նաեւ զերկուցում են, որ սահմանը խախտելու միջադեպեր չեն արձանագրվել:
Կարդալ ավելինԻսրայելը Թեհրանի և Անկարայի ընդհանուր թշնամին է. Իրանի արտգործնախարարի ԺՊ
Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Կանին, ընդգծելով Թեհրանի և Անկարայի միջև կապերի ընդլայնման անհրաժեշտությունը տարածաշրջանային կայունության ապահովման համար, ասել է, որ Իսրայելը երկու երկրների ընդհանուր թշնամին է, գրում է Mehr-ը։ Այդ մասին շաբաթ օրը Ստամբուլում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի բարձրաստիճան դիվանագետը: Գովաբանելով Ստամբուլում հանդիպումը կազմակերպելու՝ Թուրքիայի արժեքավոր նախաձեռնությունը՝ Բաղերի Կանին իրանական պատվիրակության ներկայությունը պաղեստինյան հիմնախնդրին հատուկ ուշադրության, ինչպես նաև այս հարցում Թուրքիայի դերի ու դիրքորոշման նշան է…
Կարդալ ավելինՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Չեխիայի ֆինանսների նախարարի հետ
progressarmeni.com-ին փոխանցված ինֆորմացիայի համաձայն ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Չեխիայի Հանրապետության ֆինանսների նախարար Զբինեկ Ստանյուրայի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների ֆինանսների նախարարությունների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես՝ մակրո մոդելավորման և կանխատեսումների, պետական գնումների, ծրագրային բյուջետավորման և այլ ուղղություններով: Նախարար Հովհաննիսյանը բարձր է գնահատել չեխական կողմի պատրաստակամությունը տեխնիկական աջացության տրամադրման տեսանկյունից, որի շրջանակներում պարբերաբար տեղի են ունենում ՀՀ ՖՆ աշխատակիցների ուսուցողական այցեր Չեխիայի ֆինանսների նախարարություն: Երկուստեք ընդգծվել է փորձի փոխանակման…
Կարդալ ավելինԱՄԷ դեսպանի հետ քննարկվել են տրանսպորտի ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ Արմեն Սիմոնյանն ու Քրիստինե Ղալեչյանն ընդունել են ՀՀ-ում ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլային։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տրանսպորտի ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր։ «Դեսպանին է ներկայացվել նաև Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների պատճառով վնասված կամուրջների խնդիրը։ Ընդգծվել է, որ հեղեղումների պատճառով վնասվել է 23 կամուրջ, ամբողջությամբ փլուզվել դրանցից 16-ը, ինչի հետևանքով որոշ համայնքների բնակչության հետ արտաքին…
Կարդալ ավելինՊատանի դաշակահար Էդուարդ Գևորգյանը հանդես կգա մենահամերգով Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում
Էդուարդ Գևորգյանը Երևանի Չայկովսկու անվան մասնագիտական երաժշտական դպրոցի սան է, սովորում է 10-րդ դասարանում՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Վաղարշակ Հարությունյանի դասարանում: Առաջին քայլերը կատարել է նույն դպրոցում, երբ դեռևս 5 տարեկան էր: Մանկուց սիրել է լսել դասական երաժշտություն, ունեցել է ընդգշված սեր դեպի արվեստը: Հինգ տարեկանում ընդունվել է Երևանի Չայկովսկու անվ. երաժշտական դպրոց՝ ՀՀ վաստակավոր ուսուցիչ Էլզա Թանդիլյանի դասարան: 10 տարեկան էր, երբ առաջին անգամ մասնակցեց միջազգային մրցույթի Փարիզում և արժանացավ 2-րդ մրցանակի:…
Կարդալ ավելին«Չեմպիոնական քայլ` Թևանյանը եզրափակչում հրաժարվել է գոտեմարտել հայրենակցի հետ և հաղթանակը շնորհել է Անդրեասյանին».Արտաշատի համայնքապետ
Հերթական մարզական հաղթանակը Արտաշատի տարածաշրջանի մարզասերներին և մեր ըմբշամարտի երկրպագուների համար: Այսօր Արտաշատի համայնքապետ ՝ Կառլեն Մկրտչյանն իր սոցիալական տեղեկատվական հարթակներում բարի և հպարտանալու արժանի գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է ՝ «Ջերմորեն շնորհավորում եմ մեր ուժեղագույն ըմբիշներ Վազգեն Թևանյանին և Արման Անդրեասյանին` Բուդապեշտում ընթացող վարկանիշային մրցաշարում փայլուն հանդես գալու համար։ Թևանյանն ու Անդրեասյանը եզրափակչում պետք է գոտեմարտեին միմյանց հետ, սակայն Վազգենը հրաժարվել է մենամարտել հայրենակցի հետ և հաղթանակը շնորհվել է Անդրեասյանին։…
Կարդալ ավելին«Մէկ կադր» 22-րդ կարճ ֆիլմերի միջազգային փառատոնում կներկայացվի 150 ֆիլմ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հունիսի 7-14-ը Երևանում կանցկացվի «Մէկ կադր» կարճ ֆիլմերի 22-րդ միջազգային փառատոնը։ Փառատոնի պաշտոնական բացումն ու փակումը տեղի կունենան Հայաստանի կինոգործիչների միության Կինոյի տանը, իսկ ծրագրի ցուցադրությունները՝ «Արվեստի բաց հարթակ» կազմակերպության կամերային կինոսրահում, որը նաև փառատոնի կազմակերպիչն է: Ընդհանուր առմամբ՝ 2024 թ. մասնակցության հայտ է ներկայացրել 510 ֆիլմ: Մրցույթային 3 անվանակարգերում կցուցադրվի 17 երկրի (Հայաստան, ԱՄՆ, Ավստրալիա, Բելգիա, Բուլղարիա, Գերմանիա, Եգիպտոս, Իռլանդիա, Իրան, Լեհաստան, Կանադա, Հունգարիա, Միացյալ Թագավորություն, Չինաստան, Ռուսաստանի Դաշնություն,…
Կարդալ ավելին