ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 4-ին, կազմել է 387.34 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.18 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 420.92 դրամ (աճել է 0.93 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 494.05 դրամ (աճել է 1.36 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.36 դրամ (աճել է 0.02 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386 դրամով, վաճառվում է 390-392 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 411-418 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելինԻսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
Հունիսի 5-ից Երևան քաղաքի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ նշված խաչմերուկում տեղադրված 3.1՝ «Մուտքն արգելվում է», 3.18.1՝ «Աջ շրջադարձն արգելվում է», 3.18.2՝ «Ձախ շրջադարձն արգելվում է», 3.27՝ «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանները և 8.5.4՝ «Գործողության ժամանակ (11.00−24.00)», 8.23՝ «Աշխատում է տարհանիչը» ցուցանակները, որոնք ձմռան ամիսներին ժամանակավորապես փակված էին ծածկոցներով, հունիսի 5-ից կվերաբացվեն և կսկսեն գործել նախկինի պես:
Կարդալ ավելինԱջակցություն Լոռու և Տավուշի մարզերի աղետից տուժած անձանց
Աջակցություն Լոռու և Տավուշի մարզերի աղետից տուժած անձանց Հայաստանում և արտերկրում ապրող բազմաթիվ հայրենակիցներ և կազմակերպություններ ցանկություն են հայտնել աջակցել Լոռու և Տավուշի մարզերի աղետից տուժած անձանց: Նվիրատվություններն ընդունելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունում բացվել է գանձապետական հաշիվ: Դրամային բանկային փոխանցումները կարող եք ուղղել ՀՀ ֆինանսների նախարարության 900005003315 գանձապետական հաշվին, իսկ քարտային փոխանցումները կատարել առցանց (ցանկացած արժույթով)՝ e-payments համակարգով հետևյալ հղումով՝ https://www.e-payments.am/hy/state-duties/step3/service=5759 : …
Կարդալ ավելինԵրևանի բյուջեից 135 մլն դրամ կհատկացվի մանկապարտեզներում տեսախցիկներ տեղադրելու համար
Համայնքային մանկապարտեզներում կտեղադրվեն տեսախցիկներ: Այս մասին նշվել է այսօր՝ հունիսի 3-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրակցության ժամանակ: Ուսումնասիրվել են շուրջ 50 մանկապարտեզի տեղանքը, գործող խմբերն ու հատակագծերը: Ծրագրի ամբողջական իրականացման համար նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ: Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց Կառավարման տեխնելոգիաների կենտրոն ընկերության տնօրեն Սարգիս Մանուկյանը։ Նա զեկուցեց Երևանի մանկապարտեզներում տեսախցիկների տեղադրման գործընթացի վերաբերյալ հանձնարարականը։ Մանուկյանը տեղեկացրեց, որ յուրաքանչյուր տեսախցիկի նախագծման և տեղադրման աշխատանքները կկազմի…
Կարդալ ավելինԼևոն Երանոսյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, բայց համաներմամբ ազատ արձակվեց
Քիչ առաջ դատավոր Հարություն Մանուկյանը հրապարակեց ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի գործով վճիռը։ ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը համաներվեց: Վճռի համաձայն որի՝ Երանոսյանին առաջադրված մեղադրանքը վերաորակվեց։ Մասնավորապես, դատարանը որոշեց 309-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը) առաջադրված մեղադրանքը վերաորակել եւ նրա մեղավոր ճանաչել 375-րդ հոդվածի (Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը) առաջին մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար և այդ մասով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։ ՔՕ 309 հոդվածի 2-րդ մասով…
Կարդալ ավելինՀունիսի 3-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է կարմրուկով վարակման 442 դեպք
ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում: 2024-ի հունիսի 3-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով վարակման 442 դեպք, որից 268-ը՝ երեխա, 174-ը՝ մեծահասակ: 4 մարդ հոսպիտալացված է:
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքը աճել է. եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 3-ին, կազմել է 387.52 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.14 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 419.99 դրամ (նվազել է 0.32 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 492.69 դրամ (նվազել է 0.13 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.34 դրամ (աճել է 0.04 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-385.5 դրամով, վաճառվում է 390-392 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 409-416 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում հունիսի 4-ին՝ կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Օդերեւութաբանները ամպրոպի ժամանակ կանխատեսում են նաև քամու ուժգնացում հարավ-արևելյան կողմից՝ 18-23 մ/վ արագությամբ։ Առաջիկա 3 օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Ինչպես հայտնում են Այգոսհիդրոմետից, Երևանում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վրկ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +17+19, վաղը ցերեկը՝ +29+31։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +22+27,…
Կարդալ ավելինԴեբեդը մոտենում է բնականոն մակարդակին, աշխատանքային դաշտը մեծամասամբ պարզ է. Արեն Մկրտչյան
Դեբեդն աստիճանաբար մոտենում է բնականոն մակարդակին, և աշխատանքային դաշտը մեծամասամբ պարզ է։ Այդ մասին ասված է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի Ֆեյսբուքի էջում: «Նախորդ 8 օրում ծավալուն աշխատանք է արվել բոլոր ուղղություններով միաժամանակ։ Սա է աղետի հետևանքները վերացնելու միակ տարբերակը»,- նշված է գրառման մեջ։
Կարդալ ավելինՀայաստանի արդարադատության նախարարության ծախսերի աճը կազմել է 6,5 տոկոս
2023 թվականին Հայաստանի արդարադատության նախարարությունը պետբյուջեից ծախսել է գերատեսչությանը հատկացված 25 մլրդ 337 մլն դրամ։ Այս մասին Ազգային ժողովում 2023 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Միջոցների իրացումը կազմել է 99,4%: Սա, ըստ նախարարի, 6,5 տոկոսով ավելի է 2022 թվականի ցուցանիշից։ «Արդարադատության նախարարությունն իրականացրել է 8 ծրագիր՝ 38 գործունեությամբ»,- հավելեց Հովհաննիսյանը։
Կարդալ ավելին