ԿԳՄՍ նախարարության փոխանցմամբ , այսօրվա գործադիրի նիստում որոշում է կայացվել Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերած մարզիկների ամսական սպորտային նպաստը սահմանել 1 մլն դրամ՝ 300 000 ՀՀ դրամի փոխարեն: Որոշումն ուժի մեջ է մտնելու 2024 թվականի հունիսի 1-ից: Ներկայում օլիմպիական վարկանիշ ձեռք բերած 11 մարզիկների սպորտային նպաստի ամսական ֆոնդը կազմում է 5 մլն դրամ՝ ներառյալ հարկերը և տուրքերը: Հունիսի 1-ից նշված մարզիկների նպաստի վճարման համար նախատեսված պետական ֆոնդը կկազմի 13 մլն 750 հազար…
Կարդալ ավելին3-5 ամսով կհետաձգվեն Կոմիտասի շուկայի վերանորոգման աշխատանքները.Քաղաքապետարան
Մայրաքաղաքի քաղաքապետարանից տեղեկացնում են , որ հաշվի առնելով շուկայում առևտրով զբաղվող բազմաթիվ առևտրականների խնդրանքը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի միջնորդությամբ ընկերությունը որոշում է կայացրել առնվազն 3-5 ամսով հետաձգել շուկայի վերանորոգման աշխատանքները, առևտրականների` այլ առևտրի իրականացման վայր տեղափոխվելն առավել սահուն իրականացնելու համար: Այս մասին հայտարարություն է տարածել Կոմիտասի շուկայի սեփականատեր «Յունիոն-Սերվիս» ՍՊ ընկերությունը: «Հաշվի առնելով վերջին շրջանում մամուլում տարածվող մի շարք կեղծ տեղեկությունները` հարկ ենք համարում նշել` Կոմիտասի շուկան ամբողջությամբ պատկանում է ՀՀ քաղաքացի Գրիգոր Տեր-Ղազարյանին, որևէ…
Կարդալ ավելին2025-ին կհամարակալվի մոտ 1 միլիոն մանր եղջերավոր կենդանի. Նոր որոշում
Մանր եղջերավոր կենդանիների գլխաքանակը համարակալված չէ՝ ի տարբերություն խոշոր եղջերավոր կենդանիների: Ըստ այդմ՝ երբ Վիճակագրական կոմիտեն տարին մեկ անգամ պաշտոնապես հրապարակում է մանր եղջերավոր կենդանիների գլխաքանակի վերաբերյալ տեղեկատվությունը, այն սիրողական է, ոչ ճշգրիտ, մոտավոր հաշվարկների հիման վրա, և կա վիճակագրական ակնհայտ շեղում: Այդ մասին, այսօր՝ մայիսի 30-ին, կառավարության նիստին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով մանր եղջերավոր կենդանիների համարակալմանն առնչվող որոշման նախագիծը: «Մանր եղջերավոր կենդանիների համարակալման բյուջեով սկզբի համար 1 միլիոն դրամ ենք հաշվարկել,…
Կարդալ ավելինԻնչ արտոնություններից կարող է օգտվել օրինապահության հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտը եւ ինչպես պետք է այն ստանա
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 30-ի նիստում հավանություն տվեց արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձի օրինապահության հավաստագրի տրամադրման կարգը սահմանելու մասին որոշման նախագծին: ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ասաց. «Այս նախագծով ևս մենք քայլ ենք իրականացնում Կառավարության ծրագրով նախանշված ուղղություններից մեկով, ըստ որի՝ մենք ունենք քաղաքականություն, որ օրինապահ հարկ վճարողների կյանքը հնարավորինս անհրաժեշտ է պարզեցնել, զերծ պահել ավելորդ հսկողությունից և վարչարարությունից, փոխարենը ռիսկերի կառավարման համակարգի միջոցով հարկային վարչարարություն և մաքային վարչարարություն իրականացնել ավելի ռիսկային ոլորտներում և ռիսկային հարկ…
Կարդալ ավելինՄեկնարկում է «ԳԱԿ մշակութային խաչմերուկ 2024» կրթամշակութային նախագիծը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնը մայիսի 31-ից հունիսի 17-ը Երևանում և մարզերում կիրականացնի «ԳԱԿ մշակութային խաչմերուկ 2024» կրթամշակութային նախագիծը: Ծրագրի շրջանակում կերպարվեստի, թատերարվեստի, պարարվեստի, տիկնիկագործության, թանգարանային գործի ոլորտներում կիրականացվեն վարպետության դասեր, աշխատարաններ, կկազմակերպվեն կլոր սեղան- քննարկումներ, հանդիպումներ՝ Վրաստանի, Իրանի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Իտալիայի արվեստագետների մասնակցությամբ: Ծրագիրը կանցկացվի Երևանում, Գորիսում, Վանաձորում և կդառնա մշակութային խաչմերուկ հինգ երկրների արվեստագետների և արվեստասերների համար։ ԳԱԿ-ն իր երևանյան և մարզային…
Կարդալ ավելին«Ակցիայի մասնակիցներին կոչ ենք անում չխախտել օրենքն ու ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին».Հայտարարություն
ՀՀ ոստիկանությունը նոր հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է ՝ «Այս պահին Հանրապետության հրապարակում ընթացող ակցիայի որոշ մասնակիցներ հարվածներ են հասցրել ոստիկաններին։ ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է կատարել օրենքով իրեն վերապահված գործառույթները։ Ցանկացած հակաօրինական արարք ստանալու է համապատասխան քրեաիրավական գնահատական։ Ակցիայի մասնակիցներին կոչ ենք անում չխախտել օրենքն ու ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին»։
Կարդալ ավելինԲարոկ և դասական երաժշտության երեկո
Բարոկ և դասական երաժշտության երեկո Մայիսի 30-ին, 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթ, գեղարվեստական ղեկավար և դիրիժոր ՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան Մենակատարներ՝Թերեզա Ոսկանյան/երգեհոն,Հայկուշ Հակոբյան/ֆլեյտա,Զավեն Հարությունյան/ֆագոտ, Տիգրան Վարդանյան/հոբոյ,Քրիստինե Չթչյան/ջութակ,Սյուզի Երիցյան/ջութակ,Հենրի Երկանյան/թավջութակ,Կարինե Առաքելյան/ջութակ,Լիլիթ Վարդանյան/ալտ,Վիլեն Զաքարյան/ակորդեոն, Տիգրան Գրիգորյան/ակորդեոն Ծրագիր՝Գ.Ֆ. Հենդել – Կոնցերտ երգեհոնի և նվագախմբի համար սի բեմոլ մաժոր, op.7.N 6Յ.Ս.Բախ – Կոնցերտ երկու ջութակի և նվագախմբի համար համար ռե մինոր, BWV 1043Կ.Ֆ.Է.Բախ – Սոնատ երգեհոնի և ֆլեյտայի համար սոլ մինոր,H 542,…
Կարդալ ավելինՌիգայում և Վիլնիուսում տեղի ունեցան հայ երաժշտական մշակույթին և Կոմիտաս վարդապետին նվիրված Համերգ-դասախոսություններ
Սույն թվականի մայիսի 17-21-ը Բալթյան մայրաքաղաքներ՝ Ռիգայում և Վիլնիուսում տեղի ունեցան հայ երաժշտական մշակույթին և Կոմիտաս վարդապետին նվիրված Համերգ-դասախոսություններ։ «Muzikos Magijos» կազմակերպության հրավերով և «Զվարթնոց Վերածննդի»հիմնադրամի աջակցությամբ, դասախոսությունները վարեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Երաժշտության պատմության ամբիոնի վարիչ, կոմիտասագետ՝ Լուսինե Սահակյանը։ Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի օրհնությամբ՝ 2024 թվականի մայիսի 19-ին, Ռիգայի ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցավ Լուսինե Սահակյանի առաջին դասախոսությունը: Միջոցառմանը ելույթներով հանդես եկան նաև ջութակահար Ալեքսեյ Կոլեսնիկովը…
Կարդալ ավելինԿան բանկեր, որոնք ավելի շատ են տուժել, քան մյուսները.ԿԲ նախագահ
Այսօր ԱԺ-ում տարեկան կատարողական բյուջեն ներկայացնելիս ԿԲ նախագահ խոսեց մի շարք խնդիրների մասին: Մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետությունում կան մի քանի բանկեր, որոնք ավելի շատ են տուժել, քան մյուսները՝ Լեռնային Ղարաբաղում տրված վարկերի դուրսգրման արդյունքում։ Այս մասին Ազգային ժողովում մայիսի 29-ին 2023 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ Նրա խոսքով, պետք է հետեւել, թե ինչպես բանկերը կվերականգնվեն այս տարվա ընթացքում։ «Պարտքերի փաթեթում, որը գնահատվել…
Կարդալ ավելին«Բարեկամություն»-ից հեքիաթային գնացքը կուղևորվի «Հանրապետության հրապարակ»․ ինչպես կաշխատի մետրոպոլիտենը հունիսի 1-ին
Հունիսի 1-ին՝ տոնական օրվա առիթով, Երևանի մետրոպոլիտենի մուտքն անվճար կլինի մինչև 16 տարեկան երեխաների համար։ Այս մասին տեղեկանում են մետրոպոլիտենից։ «Հունիսի 1-ին՝ ժամը 12։00-ին, «Բարեկամություն» կայարանից հեքիաթային գնացքը կուղևորվի «Հանրապետության հրապարակ» կայարան։ Անակնկալները, շնորհավորանքներն ու բարձր տրամադրությունն ապահովում ենք»,- խոստացել է Երևանի մետրոպոլիտենը։
Կարդալ ավելին