Հայաստանի շրջանների զգալի մասում մայիսի 30-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Օդերևութաբանները կանխատեսում են նաև հարավ-արևմտյան քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ ամպրոպի ժամանակ։ Ինչպես հայտնում են «Հայգոսհիդրոմետ»-ից, Երեւանում սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վրկ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +16+18, վաղը ցերեկը՝ +27+29։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +18+23, Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +18+20, Կոտայքի նախալեռներ՝…
Կարդալ ավելինՄեղրի համայնքը նոր ղեկավար ունի. այդպես էին պայմնավորվել
Սյունիքի մարզի Մեղրի համայնքը նոր ղեկավար ունի: Մեղրիի քաղաքապետի պարտականություններն այսուհետ կատարելու է Խաչատուր Անդրեասյանը, որը լիազորությունները ստանձնել է՝ համաձայն տեղափոխության մասին պայմանավորվածության: Հիշեցնենք՝ համաձայն «Հանրապետություն» կուսակցության և «Ազատական» կուսակցության Մեղրի խոշորացված համայնքի ընտրված ավագանու անդամների միջև 2021 թվականի նոյեմբերի 3-ին ստորագրված համագործակցության հուշագրի՝ Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը օրեր առաջ հրաժարականի դիմում է ներկայացրել։ Բագրատ Զաքարյանը հրաժարական է տվել, քանի որ պայմանավորվածության ժամկետը լրացել է, այժմ նա դառնալու է կդառնա փոխքաղաքապետ, փոխքաղաքապետը՝ քաղաքապետ։
Կարդալ ավելինԵրուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արք. Մանուկյանը դատապարտում է ոստիկանության ամոթալի վարմունքը Հայոց հայրապետի հանդեպ
Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը դատապարտում է Սարդարապատի հուշահամալիրում Ամենայն Հայոց կաթողիկոսի նկատմամբ ոստիկանության ամոթալի գործողությունները։ Նա հույս է հայտնել, որ ոստիկանությունը կվերանայի իր գործելաոճն ու կբացառի նման դեպքերի կրկնությունը։ Հրապարակված նամակում ասված է. «Խոր ցաւով եւ մտահոգութեամբ տեղեկացանք երէկ՝ Հայաստանի Առաջին Հանրապետութեան եւ Սարդարապատի հերոսամարտի 106-ամեակի յիշատակութեան օրը, Հայաստանի Հանրապետութեան ողջ պատմութեան մէջ նախադէպը չունեցող ամօթալի եւ խիստ դատապարտելի իրողութեան մասին: Սարդարապատի հերոսամարտին, Հայ ժողովրդի համար այդ օրհասական օրերուն զինուորներու, հրամանատարներու, գիւղացիներու, շինականներու…
Կարդալ ավելինԻսրայելը լիովին անջատել է կապը եւ ինտերնետը Ռաֆահում. ԶԼՄ
Իսրայելի իշխանություններն անջատել են կապը եւ ինտերնետը Ռաֆահում, որը գտնվում է Գազայի հատվածի հարավում, Եգիպտոսի սահմանի մոտ։ Այս մասին տեղեկացրել է Tasnim իրանական գործակալությունը։ Գործակալության տվյալներով՝ կապը եւ ինտերնետը Ռաֆահում անջատվել են իսրայելական բանակի հրետանային եւ ավիագնդակոծությունների ուժգնացման ֆոնին։ Ինչպես նշում է Կատարի Al Jazeera հեռուստաալիքը, Իսրայելի պաշտպանության բանակը գործողություններ է կատարում Ռաֆահի հարավային եւ արեւմտյան շրջաններում, ռմբակոծում եւ գնդակոծում քաղաքի կենտրոնի բնակելի տները։ Ռաֆահի հարավում գտնվող փախստականների Իբնա եւ Շաբուրա ճամբարներում տեղակայված են իսրայելական…
Կարդալ ավելինԱՄՆ-ը մտադիր չէ ճանաչել թալիբների իշխանությունը
Միացյալ Նահանգները չի նախատեսում ճանաչել «Թալիբան» շարժումը որպես Աֆղանստանի օրինական իշխանություն։ Այս մասին ավանդական ճեպազրույցում հայտնել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին՝ մեկնաբանելով Ռուսաստանի ղեկավարության հայտարարությունները թալիբների վերաբերյալ։ «Մենք ի վիճակի չենք եւ ի վիճակի չենք լինի ճանաչել «Թալիբանը» որպես Աֆղանստանի պաշտոնական ղեկավարություն»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը։ Նա հավաստիացրել է, որ Ռուսաստանի կողմից թալիբների հնարավոր ճանաչումը «մյուսներին վատ ազդանշան է տվել»։ «Թալիբները չեն կատարել ոչ մի պարտավորություն, որոնք խոստացան…
Կարդալ ավելինՆավթը շարունակում է թանկանալ
Չորեքշաբթի առավոտյան նավթի գինը բարձրանում է Մերձավոր Արեւելքում լարվածության ուժգնացման ֆոնին։ Brent-ի հուլիսյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմել է մեկ բարելը 84,43 դոլար, ինչը 0,21 դոլարով (0,25 տոկոս) բարձր է, քան նախորդ աճուրդների փակման ժամանակ։ Երեքշաբթի այդ պայմանագրերը թանկացել էին 0,98 դոլարով (1,2 տոկոս)՝ հասնելով ապրիլի 30-ից հետո առավելագույն՝ 84,22 դոլարի։ WTI-ի հուլիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում թանկացել են 0,31 դոլարով (0,39 տոկոս)՝ մեկ բարելը 80,14 դոլար։ Նախորդ աճուրդների…
Կարդալ ավելինԹուրքիայի ԱԽ-ն Էրդողանի մասնակցությամբ հույս ունի, որ Երեւանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի
Թուրքիայի անվտանգության խորհուրդն ակնկալում է, որ Բաքվի և Երևանի միջև բանակցություններում դրական առաջընթացը կհանգեցնի խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Այս մասին ասվում է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ Թուրքիայի Անվտանգության խորհրդի նիստի արդյունքներով ընդունված հայտարարության մեջ։ «Մենք վերահաստատեցինք մեր հույսը, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում դրական զարգացումները կհանգեցնեն խաղաղության համաձայնագրի և աջակցեցինք բոլոր բարեխիղճ ջանքերին՝ ուղղված կայուն խաղաղության հաստատմանը», – ասվում է հայտարարության մեջ։ Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը նշել էր, որ Անկարան ողջունում…
Կարդալ ավելինԵրկու օրում բացահայտվել է հանցագործության 140 դեպք. Գրանցվել է 18 ավտովթար. զոհվել է 3, վիրավորվել՝ 23 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 27-ից 29-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 140 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված։ Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 18, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու և ֆիզիկական ներգործության՝ 16-ական, խարդախության` 13, թմրամիջոցի հայտնաբերման՝ 11, անձնական ունեցվածքի գողության՝ 8, հոգեկան ներգործության՝ 7, աշխատանքային պաշտպանության կանոնները խախտելու՝ 5, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 4, մարդու առևանգման, դրամանենգության,…
Կարդալ ավելինԴոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. էժանացել է նաեւ ռուբլին
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 29-ին, կազմել է 387.50 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.53 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 420.32 դրամ (նվազել է 1.24 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 493.91 դրամ (նվազել է 1.02 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.32 դրամ (նվազել է 0.06 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 382-385.5 դրամով, վաճառվում է 389.5-392 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 412-418.5 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելինԼՂ-ից բռնի տեղահանված 1437 անձի արդեն իսկ շնորհվել է ՀՀ քաղաքացիություն. ՆԳ փոխնախարար
Ներկա դրությամբ ժամանակավոր պաշտպանության վկայականներ է ստացել ԼՂ-ից բռնի տեղահանված 96,696 անձ, հաշվառման են կանգնել 83,942-ը, քաղաքացիության համար դիմել է 2075 անձ, որոնցից 1437 անձի արդեն իսկ շնորհվել է ՀՀ քաղաքացիություն: Այդ մասին այսօր՝ մայիսի 29-ին, Ազգային ժողովում 2023 թվականի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց քաղաքացիական դիմումների մասին տվյալներ: «Արտահերթ ռեժիմով են մեր հայրենակիցները քաղաքացիության դիմումների մասով սպասարկվում, որովհետև եթե գնանք ստանդարտ ճանապարհով, ապա յուրաքանչյուր…
Կարդալ ավելին