Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 13-ի ցերեկը, 15-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 14-ին և 16-18-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 14-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով։ «Հայհիդրոմետ»-ից հայտնել են, որ Երևանում հոկտեմբերի 13-ի երեկոյան ժամերին, 15-ին գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 14-ին և 16-18-ին ժամանակ առ ժամանակ սպասվում…
Կարդալ ավելինՆաթանյահուն ՄԱԿ-ից պահանջել է Լիբանանից դուրս բերել խաղաղապահներին
Իսրայելի և հարավային Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի միջև լարվածությունը շարունակում է աճել, Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն կոչ է արել մարտական գործողությունների շրջաններից դուրս բերել Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը (UNIFIL), հայտնում է Times of Israel-ը: Դիմելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ Նաթանյահուն եբրայերեն ասել է. «Ժամանակն է, որ դուք դուրս բերեք UNIFIL-ը «Հեզբոլլահի» հենակետերից և մարտական գործողությունների շրջաններից»: «Իսրայելական բանակը բազմիցս խնդրել է դա և բազմիցս էլ մերժումներ ստացել, որոնք բոլորն ուղղված են եղել «Հեզբոլլահի» ահաբեկիչների…
Կարդալ ավելինՄիայնությունը 31 տոկոսով բարձրացնում է դեմենցիայի առաջացման հավանականությունը. NMН
Ֆլորիդայի համալսարանի Բժշկական քոլեջի գիտնականները պարզել են, որ միայնությունը 15 տոկոսով բարձրացնում է կոգնիտիվ ունակությունների նվազման վտանգը, իսկ դեմենցիայի զարգացման հավանականությունը բարձրացնում է 31 տոկոսով։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Mental Health-ում (NMН)։ Գիտնականներն ուսումնասիրել են աշխարհի մի քանի երկրների 600 հազար մարդկանց առողջության մասին տվյալները։ Հետազոտողները լրացուցիչ գնահատել են մասնակիցների սոցիալական հմտությունները եւ խնդրել նշել, թե որքան ժամանակ են նրանք սովորաբար անցկացնում ընկերների եւ ընտանիքի հետ։ Արդյունքները ցույց են տվել, որ միայնությունը կապված է…
Կարդալ ավելինՕդի ջերմաստիճանը հոկտեմբերի 12-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով, հոկտեմբերի 14-ի ցերեկը նույնքան կնվազի
Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 12-ի և 13-ի ցերեկը, 15-16-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 14-ին և 17-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 12-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով, հոկտեմբերի 14-ի ցերեկը նույնքան կնվազի։ «Հայհիդրոմետ»-ից հայտնել են, որ Երևանում հոկտեմբերի 12-ի և 13-ի երեկոյան ժամերին, 15-16-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։…
Կարդալ ավելինԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է մտցրել Իրանի դեմ
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է մտցրել Իրանի նավթային եւ նավթաքիմիական հատվածների դեմ Իսրայելին Թեհրանի հասցրած զանգվածային հարվածից հետո, տեղեկացրել է ԱՄՆ ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչությունը (OFAC)։ Գերատեսչության հայտարարության համաձայն՝ պատժամիջոցները վերաբերում են տասը ընկերությունների մի քանի իրավադատություններում։ Բացի այդ, պատժամիջոցները մտցվել են 17 նավերի դեմ Իրանի ազգային նավթային ընկերության (NIOC) գործողություններին մասնակցելու համար, որը մինչ այդ արդեն բախվել էր ԱՄՆ պատժամիջոցներին։ ԱՄՆ պետդեպարտամենտը նաեւ պատժամիջոցներ է մտցրել վեց իրավաբանական անձանց եւ վեց նավերի…
Կարդալ ավելինՄեքենաներից արտանետվող գազերը կարող են բարձրացնել ճարպակալման եւ դիաբետի վտանգը. IJMS
Բրիգամ Յանգի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները պարզել են, որ դիզելային շարժիչների արտանետվող գազերի ազդեցությունը մկների մոտ կապված է ճարպային զանգվածի ավելացման, ճարպաբջիջների սերտաճի, ինսուլինի հանդեպ ռեզիստենտության եւ օրգանիզմում բորբոքման հետ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են International Journal of Molecular Sciences (IJMS) ամսագրում։ Հետազոտության առաջին փուլում գիտնականները լաբորատոր մկներին բաժանել են երկու խմբի։ Վեց շաբաթվա ընթացքում առաջին խումբը շնչել է սենյակի օդ, իսկ երկրորդ խումբը՝ դիզելային շարժիչներից արտանետվող գազերի մասնիկներ շաբաթը հինգ օր, 30 րոպեով։ Փորձի ավարտից հետո…
Կարդալ ավելինԿալիֆոռնիայի հայերը գնել են ոսկու ձուլակտորներ՝ ավելի քան 54 միլիոն դոլար լվանալու համար. USA Today
Հարավային Կալիֆոռնիայի երկու հայեր՝ տղամարդ և կին, մեղադրվում են Medicare-ից ավելի քան 54 միլիոն դոլար խաբելու մեջ՝ հոսփիսային ծառայությունների և ախտորոշիչ թեստերի կեղծ հայցեր ներկայացնելու և անօրինական միջոցների լվացման մեջ՝ միլիոնավոր դոլարների ոսկյա մետաղադրամներ և ձուլակտորներ գնելով, հայտնում է USA Today-ը՝ վկայակոչելով դաշնային իշխանություններին։ 36-ամյա Սոֆյա Շաքլյանը՝ Լոս Անջելեսից և 47-ամյա Ալեքս Ալեքսանյանը՝ Բըրբենքից ձերբակալվել են չորեքշաբթի՝ դաշնային մեծ երդվյալ ատենակալների 24 մեղադրանքի հիման վրա, ասվում է ԱՄՆ արդարադատության նախարարության հաղորդագրության մեջ: Դաշնային դատախազները հայտնել…
Կարդալ ավելինՀնագետները հայտնաբերել են Հայաստանի ամենահին եկեղեցին
Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի և Գերմանիայի Մյունստերի համալսարանի հնագետները Հայաստանի հնագույն Արտաշատ քաղաքում հայտնաբերել են նախկինում անհայտ վաղ քրիստոնեական եկեղեցու մնացորդներ, հայտնում է Մյունստերի համալսարանի կայքը։ Գտածոն ութանկյուն շինություն է՝ խաչաձեւ ընդարձակումներով։ Գիտնականների խումբը պեղել է եկեղեցու մի մասը և ուսումնասիրել այն՝ օգտագործելով երկրաֆիզիկական մեթոդները: «4-րդ դարի շենքը երկրի հնագիտորեն փաստագրված ամենահին եկեղեցին է, որը ներկայացնում է վաղ քրիստոնեության սենսացիոն ապացույցները Հայաստանում», – ասաց Մյունստերի համալսարանի պրոֆեսոր Ախիմ Լիխտենբերգերը: «Ութանկյուն եկեղեցիներն այստեղ մինչ այժմ անհայտ…
Կարդալ ավելինՀարձակման դեպքում ՀՀ-ն ամեն ինչ անելու է, որ պաշտպանվի․ Արմեն Գրիգորյան. Factor TV
Factor TV-ի հարցազրույցը՝ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ -Ադրբեջանի հետ բանակցային գործընթացն այս պահին փակուղային չէ՞ արդյոք․ չնայած՝ ՀՀ Սահմանադրական դատարանը որոշեց, որ անկախության հռչակագրի՝ Սահմանադրությունում չմեկնաբանված դրույթները չունեն իրավական ուժ, որոնցից է ՀՀ և ԼՂ վերամիավորման դրույթը, Ադրբեջանը դա բավարար չի համարում, և պահանջում է փոխել Սահմանադրությունը։ Սա փակուղային իրավիճակ չէ՞։ -Ես կարող եմ ասել, թե մենք ինչ նպատակներ ունենք և մենք ինչ ենք փորձում անել։ Մենք պատրաստ ենք հնարավորինս արագ կնքել…
Կարդալ ավելինԵՄ-ն Հունգարիայի վետոն շրջանցելու համար Կիևին ռազմական օգնության նոր հիմնադրամ կստեղծի. El Pais
Եվրամիությունն ուղիներ է փնտրում՝ հաղթահարելու համար Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու Հունգարիայի արգելափակումը։ Հունգարիան գրեթե 1,5 տարի շարունակ արգելափակում է 6 միլիարդ եվրոն, որը պետք է փոխհատուցեր ԵՄ երկրներին Կիևին զենք մատակարարելու նպատակով, գրում է El Pais պարբերականը։ Ի պատասխան՝ ԵՄ-ն դիտարկում է կամավոր ներդրումներով նոր միջկառավարական հիմնադրամի ստեղծման հարցը՝ բացառելով Բուդապեշտի մասնակցությունը։ Սակայն նման հիմնադրամի ստեղծման համար անհրաժեշտ է ԵՄ բոլոր 27 երկրների, ներառյալ՝ Հունգարիայի միաբանությունը։ ԵՄ արտգործնախարարներն առաջարկը կքննարկեն Լյուքսեմբուրգում…
Կարդալ ավելին