Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ հունիսի 27-ին ազգային պարերի ուսուցման միջոցառումը կազմակերպելու նպատակով ժ.18:30-21:00-ն երթևեկության համար փակ կլինի Իսահակյան-Թումանյան փողոցների խաչմերուկը:
Կարդալ ավելինՀավելյալ հատկացում «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի իրականացմանը
Կառավարությունը 1 մլրդ 498 հազար ՀՀ դրամ լրացուցիչ միջոցներ է հատկացրել «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացմանը՝ վերաբաշխում կատարելով 2025 թ.-ի պետական բյուջեով ԿԳՄՍ նախարարությանը կապիտալ ծրագրերի համար հատկացված միջոցներից։ Ըստ այդմ՝ 496,4 մլն դրամ կհատկացվի Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի լրացուցիչ պահպանման ծախսերի, 940,5 մլն դրամ՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման ծրագրերի շրջանակում նախատեսված աշխատանքների ընթացքի ապահովմանը։ Մասնավորապես՝ 300 դպրոցի կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման ծրագրով ավելացվում են Արագածոտնի…
Կարդալ ավելինՀաստատվել է դպրոցների ֆինանսավորման կարգի փոփոխությունը
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման կարգի փոփոխությունը։ Նոր կարգով սահմանվում է՝ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները և մեթոդաբանությունը, ֆինանսավորման կարգը և ֆինանսավորման գործակիցները, ինչպես նաև նորմատիվները կհաստատվեն ՀՀ կառավարության մեկ որոշմամբ՝ հաշվի առնելով, որ դրանք փոխկապակցված են: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: ԿԳՄՍ նախարարի տեղեկացմամբ՝ կարգով նախատեսվում է նաև ՀՀ կառավարության որոշմամբ ուսումնական հաստատությունների խնայողությունների և տնտեսումների մի մասն ուղղել դպրոցներում…
Կարդալ ավելինԿենտրոնական բանկում կայացել է ֆինանսական գործարքները կարգավորող ստանդարտ պայմանագրի ներդրմանը նվիրված հանդիպում
Կենտրոնական բանկում հունիսի 12-ին կայացել է ֆինանսական գործարքները կարգավորող ստանդարտ պայմանագրի ներդրմանը նվիրված հանդիպում Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ), «Անդերսեն լիգըլ» ընկերության և ֆինանսական շուկայի ներկայացուցիչների մասնակցությամբ: Կենտրոնական բանկը ՎԶԵԲ-ի տեխնիկական աջակցության և Ճապոնիայի կառավարության ֆինանսական աջակցության շնորհիվ նախատեսում է ներդնել հայկական իրավունքով կարգավորվող և միջազգային ստանդարտներին համահունչ պայմանագիր, որը կարող է կիրառվել ռեպո, ածանցյալ և արժեթղթերի փոխառության գործարքների համար։ Պայմանագրի ներդրումը կարող է բարձրացնել տեղական շուկայի մասնակիցների վստահությունը Հայաստանի ֆինանսական շուկաների նկատմամբ։ Ստանդարտ…
Կարդալ ավելինԵրևանում և Սիսիանում կանցկացվի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հունիսի 26-30-ը Երևանում և Սիսիանում կանցկացվի Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնը: Գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է։ «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված փառատոնի այս տարվա ծրագրերին և սպասվող միջոցառումներին։ Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնի տնօրեն Գուժ Թադևոսյանը, Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային…
Կարդալ ավելինՊարզ լճին հարող տարածքում չորրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարը
Դպրոցականների շրջանում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ինչպես նաև ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով Դիլիջանի Պարզ լճին հարող տարածքում չորրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարը: Եզրափակիչ փուլին կմասնակցեն հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող են ճանաչվել մարզային և համայնքային փուլերում: Մրցաշարին կմասնակցի 11 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ (5 տղա, 2 աղջիկ), որոնք կհաղթահարեն 5000 մետր մրցատարածությունը: Եզրափակիչ փուլին կմասնակցեն Հայ-չինական բարեկամության դպրոցի (Երևան), Ագարակի միջնակարգ դպրոցի (Արագածոտն),…
Կարդալ ավելինՀյուսիսային պողոտան ազատվեց ինքնակամ շինությունից. համայնքապետարան(Տեսանյութ)
Հյուսիսային պողոտան ազատվեց ինքնակամ շինությունից Շարունակվում է Երևանի համայնքային հողերն ինքնակամ շինություններից մաքրելու գործընթացը: Կենտրոն վարչական շրջանի Հյուսիսային պողոտա հ.2 հասցեում ապամոնտաժվել է ինքնակամ կառուցված խորտկարանը: Կից՝ տեսանյութի հղումը.
Կարդալ ավելինԲռնություն, խոշտանգում, գլխատում․ ադրբեջանական բանակի «մասնագիտական հմտությունները»
Լուսանկարում՝ ադրբեջանական հրետակոծության հետևանքով վնասված բնակելի տուն Ստեփանակերտում․ 03 հոկտեմբեր 2020թ․, հեղինակ՝ Սերգեյ Բոբիլև Քաղաքակիրթ աշխարհում պետությունները միմյանց հետ պատերազմելիս ձգտում են հավատարիմ մնալ գրված ու չգրված բարոյական որոշակի օրենքների։ Սակայն, երբ գործող իշխանությունների արտաքին ու ներքին քաղաքական նկրտումներն իրագործելու միակ հենարանը դառնում է բանակը, իշխանությունների կամարտահայտիչ զինված ուժերը գործիք են դառնում էթնիկ այլ հանրույթների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու համար՝ անգամ խաղաղ պայմաններում։ Հունիսի 26-ը՝ որպես «Զինված ուժերի զինծառայողների մասնագիտական տոն» նշող ադրբեջանական բանակի զինվորները մշտապես աչքի են ընկել հայ խաղաղ բնակիչների նկատմամբ իրագործած վայրագություններով։ Վերջին տասնամյակներում ադրբեջանական բանակի…
Կարդալ ավելինԱնգրավ սպառողական վարկ` շահավետ պայմաններով
Պատրա՞ստ եք իրականացնել ձեր նպատակները։ Ամիօ բանկը ձեր կողքին է, երբ պետք է մեկնել ճանապարհորդության, սկսել երկար սպասված վերանորոգումը կամ պարզապես կատարել կարևոր գնումներ։ Ամիօն տրամադրում է անգրավ սպառողական վարկ՝ ցածր տոկոսով և ճկուն պայմաններով։ Անգրավ սպառողական վարկի պայմաններն են՝ գումարի բարձր սահմանաչափ՝ մինչև 15 մլն ՀՀ դրամ, ցածր տոկոսադրույք` 13․9 % -18% տարեկան անվանական տոկոսադրույք, վարկի տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 14.8%-19.8%, վարկը հաստատվում է մինչև 1 աշխատանքային օրվա ընթացքում, անգրավ սպառողական վարկի համար կարող…
Կարդալ ավելին«ՓԱՅՏՓՈՐԻԿ» ՍՈԼՖԵՋՈՅԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ս/թ հունիսի 27-ին, ժամը 14:00-ին, Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի Մեծ դահլիճում կկայանա «Փայտփորիկ» սոլֆեջոյի առաջին հանրապետական օլիմպիադայի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում տեղի կունենա Օլիմպիադայի հաղթողների պարգևատրումը: Պարգևատրման արարողությանը ներկա կգտնվի և մասնակիցների պատվոգրերն ու հավաստագրերը կհանձնի Օլիմպիադայի կազմկոմիտեն՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի ղեկավարությամբ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ առաջին անգամ Հայաստանում իրականացված Սոլֆեջոյի օլիմպիադային մասնակցեցին Երևանի…
Կարդալ ավելին









