Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հաստատել է 128.8 միլիոն ՀՓԻ (մոտ 175 միլիոն ԱՄՆ դոլար) նոր 36-ամսյա «Սթենդ-Բայ» տեսակի վարկային միջոցների (SBA) համաձայնագիրը Հայաստանի համար։ Վարկային միջոցների համաձայնագրի հաստատման մասին ԱՄՀ հաղորդագրությանը կարող եք ծանոթանալ՝ անցնելով հղումով: Նշենք, որ համաձայնագիրն ուղղված է բարեփոխումների շարունակականության ու մակրոտնտեսական կայունության ապահովմանը և արտաքին ռիսկերից ապահովագրությանը։ Ստորև ներկայացնում ենք հաղորդագրությունում Կենտրոնական բանկին առնչվող դրույթները. «ՀՀ կենտրոնական բանկը շարունակում է մնալ կայունության ապահովման կենտրոնական դերակատարներից։ ԱՄՀ հաղորդագրությունում մասնավորապես նշվում է Կենտրոնական բանկի…
Կարդալ ավելին2 մլրդ 164 մլն դրամ հավելյալ միջոցներ պահուսատային ֆոնդից՝ ուսուցիչների կամավոր ատեստավորման հավելավճարների համար
ՀՀ կառավարության նիստում քննարկվել և հաստատվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում պետության կողմից տրվող հավելավճարների ֆոնդը 2 մլրդ 163 մլն 862 հազար դրամով ավելացնելու հարցը։ Միջոցները հատկացվել են 2025 թ. պետական բյուջեի պահուստային ֆոնդից։ Զեկուցելով հարցը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ կամավոր ատեստավորում անցած ուսուցիչներին հավելավճարներ տրամադրելու նպատակով մինչ այդ 2025 թվականի բյուջեով հատկացված էր 8 մլրդ 673 մլն 771 հազար դրամ գումար։ Հավելյալ ֆինանսավորման տրամադրումից հետո կամավոր ատեստավորման ծրագրի այս տարվա ֆոնդը…
Կարդալ ավելինՁկնաբուծարանի անվան տակ Եղեգնուտում իրականացվում էր ապօրինի արդյունահանում. Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումը
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի տարածքում նույն գյուղի բնակիչ 36-ամյա տղամարդը, ունենալով միայն ձկնաբուծարան կառուցելու թույլտվություն և չունենալով ընդերքօգտագործման իրավունք, իրականացնում է ավազակոպճագլաքարային խառնուրդի արդյունահանում։ Ստուգմամբ պարզվեց նաև, որ 36-ամյա տղամարդը խառնուրդը վաճառում է սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության, որն էլ խառնուրդը մշակում, տեսակավորում և իրացնում է։ Դեկտեմբերի 1-ին քրեական ոստիկաններն այցելեցին Եղեգնուտ։ Տարածքում հայտնաբերվեց գործող էքսկավատոր, իսկ տարածքից դուրս տանող ճանապարհին՝…
Կարդալ ավելինՊարեկային ծառայողները հայտնաբերել են փայտանյութ ապօրինի տեղափոխելու 105 դեպք․ նախաձեռնվել են քրեական վարույթներ
Շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտումը շարունակում է մնալ ՆԳՆ ոստիկանության ուշադրության կենտրոնում։ Պարեկային ծառայության աշխատակիցներն էլ իրենց հերթին են աջակցում այս պայքարին՝ իրենց լուրջ ներդրումն ունենալով գործին։ Այս օրերին հատկապես ակտիվ է պայքարը ապօրինի ծառահատումների դեմ։ Հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 1-ը պարեկային ծառայության աշխատակիցները հանրապետության ողջ տարածքում ստուգել են փայտ տեղափոխող 1233 տրանսպորտային միջոց. հայտնաբերվել է փայտանյութ ապօրինի տեղափոխելու 105 դեպք, նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Ոստիկանությունը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել նաև էկլոգիական բոլոր…
Կարդալ ավելինԶգուշացում ՀՀ կենտրոնական բանկի անունից հանդես եկող կեղծ զանգերի և հաղորդագրությունների մասին
ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ վերջերս կատարված զեղծարարությունների սխեմաներում հաճախորդներից գումար կորզելու նպատակով զեղծարարները ներկայացել են Կենտրոնական բանկի անունից և կեղծ նամակների ու զանգերի միջոցով հորդորել իրենց ֆինանսական միջոցները փոխանցել այլ հաշիվների։ Տեղեկացնում ենք, որ ՀՀ կենտրոնական բանկը երբևէ նման հայտարարություններ և զանգեր չի իրականացնում, հաղորդագրություններ չի ուղարկում և չի իրականացնում ֆիզիկական անձանց բանկային սպասարկում: Եթե զանգահարում են կամ որևէ այլ եղանակով կապ են հաստատում և ներկայանում Կենտրոնական բանկի անունից և խնդրում կամ որևէ պատրվակով պարտադրում գումար փոխանցել ավելի «պաշտպանված» կամ «հատուկ» հաշիվների՝ զեղծարարություններից և ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով քաղաքացիներին հորդորում ենք չկատարել որևէ գործողություն, որևէ…
Կարդալ ավելին2 տարում Ամիօ բանկի թիմը անցել է 52.000 ժամ ուսուցում
Ամիօ բանկում հավատում են, որ թիմի զարգացումը բանկի ամենաարժեքավոր ներդրումներից է։ Վերջին երկու տարիներին բանկի աշխատակիցները անցել են ընդհանուր առմամբ 52.000 ժամ վերապատրաստում, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր աշխատակից միջինում մասնակցել է մոտ 5 վերապատրաստման կուրսի: Բանկային ոլորտի բարդ ու պատասխանատու միջավայրում համակարգված գիտելիքը ամենակարևոր հիմքն է։ Այդ պատճառով բոլոր աշխատակիցները մասնակցում են պարտադիր դասընթացների, որոնք ապահովում են որակի, անվտանգության և պրոֆեսիոնալիզմի միասնական չափանիշ։ Ամիօ թիմի անդամները հնարավորություն ունեն նաև մասնակցելու նեղ մասնագիտական, լեզվի ուսուցման…
Կարդալ ավելինՂարաբաղից բռնի տեղահանված երեխաների կրթության իրավունքի իրացումը ԿԳՄՍ նախարարության տեսադաշտում է․ Արաքսիա Սվաջյանը
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է «Հայ երեխաների աջակցության ամրապնդում արտակարգ իրավիճակներում և դրանից հետո» թեմայով համաժողովին: Միջոցառումն իրականացվել է «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետկոնֆլիկտային համատեքստում» ծրագրի շրջանակում, որը Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների գործողությունների ծրագրով Հայաստանում փախստականների ներհոսքին համապարփակ արձագանքման փաթեթի բաղադրիչներից է։ Համաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը,…
Կարդալ ավելինԱզնավուրի անվան մշակույթի պալատում կայացավ Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլի «Տիրուհիները» պարային ներկայացման առաջնախաղը
Նոյեմբերի 28-ին և 29-ին Շ․Ազնավուրի անվան մշակույթի պալատում կայացավ Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլի «Տիրուհիները» պարային ներկայացման առաջնախաղը։ Այն անդրադառնում է հայոց պատմության էջերում նշանակալի դերակատարում ունեցած 5 թագուհիներին՝ Զարուհուն, Սաթենիկին, Փառանձեմին, Խոսրովանույշին և Կեռանին, որոնք խորհրդանշում են հայ կնոջ հավաքական վեհ և անկոտրում կամքը, գեղեցկությունն ու ստեղծարար ոգին։ Դահլիճում ներկա էին ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը, մարզային և համանքային պաշտոնական այրեր, ինչպես նաև մշակութային գործիչներ հանրապետության տարբեր քաղաքներից։ Հանդիսատեսը բուռն ծափողջույններով դիմավորեց ստեղծագործական կազմին՝ բարձր գնահատելով…
Կարդալ ավելինՄայրաքաղաքի կարմիր գծերի թանկացումը 12000դր-ից մինչև 160.000դր պետք է քննարկվի ու քվեարկվի
Սիրելի՛ երևանցիներ. Երևան քաղաքի ավագանու տարեվերջյան նիստը կկայան դեկտեմբերի 22-ին։ Տեղեկացնեմ ձեզ, որ կարմիր գծերի թանկացումը 12000դր-ից մինչև 160.000դր պետք է քննարկվի ու քվեարկվի։ «Մայր Հայաստան» խմբակցությունը դիմել էր դատարան ապօրինի թանկացումը կասեցնելու խնդրանքով՝ դատարանը բավարարել էր ու ճանաչել որոշումը ոչ իրավաչափ։ ՔՊ-ն ու իր արբանյակ «հանրապետություն» կցորդը 2026թ համար նորից ցանկանում են թանկացման որոշումը ընդունել: Թանկացման հիմնավորումը՝ քաղաքի բեռնաթափելն էր, որը իրականություն չդարձավ, քաղաքացիներից հավաքեցին ու մսխեցին 2մլրդ 100 մլն դրամ։ Բոլոր այն ավագանու…
Կարդալ ավելինՍտուգվել է 1706 մեքենա, ուժեղացուցիչներով և խլացուցիչներով երթևեկող 270 ավտոմեքենայի սարքերը առգրավվել են
Ներքին գործերի նախարարությունը ձեռնամուխ է եղել ստանդարտին չհամապատասխանող աուդիոհամակարգով և կառուցվածքով չնախատեսված խլացուցիչներով տրանսպորտային միջոցների հայտնաբերման ակտիվ աշխատանքներին։ Միայն նոյեմբերին Պարեկային ծառայությունը հանրապետությունում ստուգել է 1706 ավտոմեքենա: Հայտնաբերվել է ստանդարտներին չհամապատասխանող 270 տրանսպորտային միջոց: Բոլոր դեպքերով տրանսպորտային միջոցների տվյալ սարքավորումներն առգրավվել են։ Հատկապես վերջին շրջանում հանրային դժգոհությունների առիթ դարձած միտումն այսպիսով կանխարգելվել է, ստացվող ազդակների ծավալները էականորեն նվազել են։ Այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են բացասական պրակտիկան առհասարակ վերացնելու նպատակով․ բոլոր իրավախախտները հայտնաբերվելու և ենթարկվելու են…
Կարդալ ավելին









