ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ վերջերս կատարված զեղծարարությունների սխեմաներում հաճախորդներից գումար կորզելու նպատակով զեղծարարները ներկայացել են Կենտրոնական բանկի անունից և կեղծ նամակների ու զանգերի միջոցով հորդորել իրենց ֆինանսական միջոցները փոխանցել այլ հաշիվների։ Տեղեկացնում ենք, որ ՀՀ կենտրոնական բանկը երբևէ նման հայտարարություններ և զանգեր չի իրականացնում, հաղորդագրություններ չի ուղարկում և չի իրականացնում ֆիզիկական անձանց բանկային սպասարկում: Եթե զանգահարում են կամ որևէ այլ եղանակով կապ են հաստատում և ներկայանում Կենտրոնական բանկի անունից և խնդրում կամ որևէ պատրվակով պարտադրում գումար փոխանցել ավելի «պաշտպանված» կամ «հատուկ» հաշիվների՝ զեղծարարություններից և ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով քաղաքացիներին հորդորում ենք չկատարել որևէ գործողություն, որևէ…
Կարդալ ավելին2 տարում Ամիօ բանկի թիմը անցել է 52.000 ժամ ուսուցում
Ամիօ բանկում հավատում են, որ թիմի զարգացումը բանկի ամենաարժեքավոր ներդրումներից է։ Վերջին երկու տարիներին բանկի աշխատակիցները անցել են ընդհանուր առմամբ 52.000 ժամ վերապատրաստում, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր աշխատակից միջինում մասնակցել է մոտ 5 վերապատրաստման կուրսի: Բանկային ոլորտի բարդ ու պատասխանատու միջավայրում համակարգված գիտելիքը ամենակարևոր հիմքն է։ Այդ պատճառով բոլոր աշխատակիցները մասնակցում են պարտադիր դասընթացների, որոնք ապահովում են որակի, անվտանգության և պրոֆեսիոնալիզմի միասնական չափանիշ։ Ամիօ թիմի անդամները հնարավորություն ունեն նաև մասնակցելու նեղ մասնագիտական, լեզվի ուսուցման…
Կարդալ ավելինՂարաբաղից բռնի տեղահանված երեխաների կրթության իրավունքի իրացումը ԿԳՄՍ նախարարության տեսադաշտում է․ Արաքսիա Սվաջյանը
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է «Հայ երեխաների աջակցության ամրապնդում արտակարգ իրավիճակներում և դրանից հետո» թեմայով համաժողովին: Միջոցառումն իրականացվել է «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետկոնֆլիկտային համատեքստում» ծրագրի շրջանակում, որը Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների գործողությունների ծրագրով Հայաստանում փախստականների ներհոսքին համապարփակ արձագանքման փաթեթի բաղադրիչներից է։ Համաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը,…
Կարդալ ավելինԱզնավուրի անվան մշակույթի պալատում կայացավ Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլի «Տիրուհիները» պարային ներկայացման առաջնախաղը
Նոյեմբերի 28-ին և 29-ին Շ․Ազնավուրի անվան մշակույթի պալատում կայացավ Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլի «Տիրուհիները» պարային ներկայացման առաջնախաղը։ Այն անդրադառնում է հայոց պատմության էջերում նշանակալի դերակատարում ունեցած 5 թագուհիներին՝ Զարուհուն, Սաթենիկին, Փառանձեմին, Խոսրովանույշին և Կեռանին, որոնք խորհրդանշում են հայ կնոջ հավաքական վեհ և անկոտրում կամքը, գեղեցկությունն ու ստեղծարար ոգին։ Դահլիճում ներկա էին ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը, մարզային և համանքային պաշտոնական այրեր, ինչպես նաև մշակութային գործիչներ հանրապետության տարբեր քաղաքներից։ Հանդիսատեսը բուռն ծափողջույններով դիմավորեց ստեղծագործական կազմին՝ բարձր գնահատելով…
Կարդալ ավելինՄայրաքաղաքի կարմիր գծերի թանկացումը 12000դր-ից մինչև 160.000դր պետք է քննարկվի ու քվեարկվի
Սիրելի՛ երևանցիներ. Երևան քաղաքի ավագանու տարեվերջյան նիստը կկայան դեկտեմբերի 22-ին։ Տեղեկացնեմ ձեզ, որ կարմիր գծերի թանկացումը 12000դր-ից մինչև 160.000դր պետք է քննարկվի ու քվեարկվի։ «Մայր Հայաստան» խմբակցությունը դիմել էր դատարան ապօրինի թանկացումը կասեցնելու խնդրանքով՝ դատարանը բավարարել էր ու ճանաչել որոշումը ոչ իրավաչափ։ ՔՊ-ն ու իր արբանյակ «հանրապետություն» կցորդը 2026թ համար նորից ցանկանում են թանկացման որոշումը ընդունել: Թանկացման հիմնավորումը՝ քաղաքի բեռնաթափելն էր, որը իրականություն չդարձավ, քաղաքացիներից հավաքեցին ու մսխեցին 2մլրդ 100 մլն դրամ։ Բոլոր այն ավագանու…
Կարդալ ավելինՍտուգվել է 1706 մեքենա, ուժեղացուցիչներով և խլացուցիչներով երթևեկող 270 ավտոմեքենայի սարքերը առգրավվել են
Ներքին գործերի նախարարությունը ձեռնամուխ է եղել ստանդարտին չհամապատասխանող աուդիոհամակարգով և կառուցվածքով չնախատեսված խլացուցիչներով տրանսպորտային միջոցների հայտնաբերման ակտիվ աշխատանքներին։ Միայն նոյեմբերին Պարեկային ծառայությունը հանրապետությունում ստուգել է 1706 ավտոմեքենա: Հայտնաբերվել է ստանդարտներին չհամապատասխանող 270 տրանսպորտային միջոց: Բոլոր դեպքերով տրանսպորտային միջոցների տվյալ սարքավորումներն առգրավվել են։ Հատկապես վերջին շրջանում հանրային դժգոհությունների առիթ դարձած միտումն այսպիսով կանխարգելվել է, ստացվող ազդակների ծավալները էականորեն նվազել են։ Այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են բացասական պրակտիկան առհասարակ վերացնելու նպատակով․ բոլոր իրավախախտները հայտնաբերվելու և ենթարկվելու են…
Կարդալ ավելինԱմիօ բանկը՝ Armenian Digital Awards-ի մրցանակակիր
Ամիօ բանկը տարին ավարտում է հաղթանակներով․ Armenian Digital Awards մրցանակաբաշխության ընթացքում բանկի երեք նախագծերը արժանացել են մրցանակների՝ չորս տարբեր անվանակարգերում։ «Քեզ ինչքա՞ն փող ա պետք» սպառողական վարկի արշավը սիրվել է ոչ միայն բանկի հաճախորդների, այլև պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից։ Արշավը ճանաչվել է Silver Winner միանգամից երկու անվանակարգերում՝ Best Digital Creativity և Best Digital Advertising Campaign։ Best Digital Advertising Campaign անվանակարգում Bronze Winner է ճանաչվել նաև Ամիօ բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագիրը՝ Amio Era-ն։ Amio Era-ն բարձր…
Կարդալ ավելինԵՄ–ն 500 մլն եվրո կներդնի Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու դիվերսիֆիկացիան ամրապնդելու համար
Եվրամիությունը 500 միլիոն եվրո կներդնի Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու դիվերսիֆիկացիան ամրապնդելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բրյուսելում հայ լրագրողների խմբի հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է Եվրամիության ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Մարթա Կոսը։ Օրեր առաջ Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ստորագրվել է փաստաթուղթ, որով Հայաստանն աջակցություն է ստանում «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» նախագծի շրջանակներում՝ բարելավելու էներգետիկ ենթակառուցվածքները, ամրապնդելու էներգետիկ անվտանգությունն ու դիվերսիֆիկացիան, նվազեցնելու կախվածությունն արտաքին դերակատարներից։ Եվրամիությունն այս հարցում համագործակցում է գերմանական KfW բանկի հետ։ «Տաշքենդում մենք ստորագրել…
Կարդալ ավելինՀայաստանի խորհրդարանը քննարկել է էլեկտրական տրանսպորտային միջոցների ներմուծման վրա ԱԱՀ-ի և տուրքերի վերացման հարցը
ՀՀ կառավարությունն առաջարկում է ևս մեկ տարով երկարաձգել մեծ, փոքր և միջին չափի ավտոբուսների, մարդատար մեքենաների, մոտոցիկլետների և էլեկտրական շարժիչով մոպեդների ներմուծման գործող ավելացված արժեքի հարկի արտոնությունը։ Այս մասին դեկտեմբերի 2-ին Ազգային ժողովի նիստում՝ Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, հայտարարել է հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նախարարի խոսքով՝ դեռևս 2019 թվականից գործող արտոնությունը լրանում է 2026 թվականի հունվարի 1-ին։ Ուստի, հաշվի առնելով առկա դրական արդյունքները, իշխանությունները նպատակահարմար են համարել այդ արտոնությունները երկարաձգել…
Կարդալ ավելինԱռգրավվել է մեծաքանակ մեթամֆետամին և մարիխուանա. Երևանի քրեական ոստիկանների հերթական բացահայտումը
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին նոյեմբերի 26-ին: Թմրամիջոց ապօրինի պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվեց և իր վարած «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ վարչություն տեղափոխվեց 40-ամյա տղամարդը: Նրա խուզարկությամբ հայտնաբերված տոպրակում կար մեթամֆետամինի նմանվող 201 գրամ զանգված։ Կազմված փաստաթղթերը ներկայացվեցին Երևան քաղաքի քննչական վարչություն։ Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում նոյեմբերի 27-ին դատարանի որոշումների հիման վրա կատարված խուզարկություններով տղամարդու բնակարանում հայտնաբերվեցին 575 գրամ մեթամֆետամինի և 1275…
Կարդալ ավելին









