«Ներդումային ծրագրով նախատեսված 53,6 մլրդ ՀՀ դրամ աշխատանքներից 18.06.2025թ դրությամբ կատարված էր 17 մլրդ ՀՀ դրամի աշխատանք, ՀԾԿՀ – ի կողմից մերժվել է 53,6 մլրդ ՀՀ դրամ արժեքով ներդրումային ծրագիրը՝ նվազեցնելով այն և սահմանվել է որ 2025թ պետք է կատարվի 47 մլրդ ՀՀ դրամի ներդրումային ծրագիր:Այս մասին հայտնում է ՀԷՑ վերահսկողական կոմիտեն։ Պլանավորված և կատարված ներդրումների ծավալը մինչև 2025թ. 2020թ. Պլան – 42,2 մլրդ ՀՀ դրամ Փաստ – 36,6 մլրդ ՀՀ դրամ 2021թ. Պլան –…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Նոյեմբերի 14-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հարավարևմտյան քամիները կփչեն 2-5 մ/վրկ արագությամբ։ Հայպետհիդրոմետից հայտնել են, որ Երևանում տեղումներ չեն սպասվում։ Մայրաքաղաքում գիշերը ջերմաստիճանը կլինի +4+6, իսկ վաղը ցերեկը՝ 16+18։ Օդի ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակ՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +10+14 Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +10+13 Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +5+7, ցերեկը՝ +14+16 Սևանա լճի ավազան՝ գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +11+15 Լոռի՝ գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +15+17 Տավուշ՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +17+19 Արագածոտնի լեռներ՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +10+13 Արագածոտնի…
Կարդալ ավելինԴոլարը թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 13-ին, կազմել է 382.28 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.19 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 443.94 դրամ (աճել է 1.90 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.76 դրամ (աճել է 0.04 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 380-382 դրամով, վաճառվում է 384-385 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 435-441.5 դրամով, վաճառվում է 444–451 դրամով: Ռուբլին բանկերում գնվում է 4.60-4.70 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելինՀՀ արտգործնախարարը նոյեմբերի 13-ին պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 13-ին պաշտոնական այցով կմեկնի Վրաստան, հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը՝ հղում անելով երկրի ԱԳՆ-ին։ Նախարարության տվյալներով՝ այցի ընթացքում Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին կհանդիպի ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Նախարարները կքննարկեն ռազմավարական գործընկերության հարաբերությունները և տարածաշրջանային համագործակցությունը։ Հանդիպումից հետո նրանք մամուլի համար հանդես կգան հայտարարություններով։ Արարատ Միրզոյանը կհանդիպի Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի, վարչապետ Իրակլի Կոբախիձեի և խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ։ ՀՀ արտաքին գործերի նախարարը ծաղկեպսակ կդնի Վրաստանի միասնության համար զոհված…
Կարդալ ավելինՎերաքննիչը մերժել է Սամվել Կարապետյանի պաշտպանների բողոքը
ՀՀ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարեն Ամիրյանը մերժել է գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանների բողոքը, և Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Նշենք, որ Սամվել Կարապետյանը հունիսից անազատության մեջ է՝ եկեղեցուն պաշտպանելու վերաբերյալ տված հարցազրույցից հետո։
Կարդալ ավելինԱդրբեջանի դատախազությունը Արցախի մի քանի ղեկավարի համար ցմահ բանտարկություն է պահանջում
Այսօր՝ նոյեմբերի 13-ին, հերթական «դատավարության» ժամանակ, Ադրբեջանի դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել Արցախի մի քանի ռազմական և քաղաքական ղեկավարների համար։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի դատախազությունը պահանջել է ցմահ բանտարկություն Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի, Արցախի պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանի, Արցախի խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանի և Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի համար։ Միաժամանակ, դատախազությունը պահանջել է, որ Արցախի՝ Ադրբեջանին գերի ընկած նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը…
Կարդալ ավելինՕֆելյա Համբարձումյանի հոբելյանի շրջանակում տեղի են ունեցել նամականիշի մարման արարողություն և հոբելյանական համերգ
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանի ծննդյան 100-ամյակի շրջանակում՝ նոյեմբերի 12-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի է ունեցել «Մեծանուն հայեր. Օֆելյա Համբարձումյանի ծննդյան 100-ամյակ» թեմային նվիրված նամականիշի մարում: Նամականիշի մարման արարողությունն իրականացրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի խորհրդի անդամ Կարեն Մարգարյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը: Նախարարի տեղակալի նշմամբ՝ անգնահատելի են Օֆելյա Համբարձումյանի ավանդն ու ներդրումը հայ կատարողական արվեստի զարգացման ու…
Կարդալ ավելինկամավոր ատեստավորման արդյունքների բողոքարկումն իրականացվում է էլեկտոնային եղանակով
Հարգելի՛ ուսուցիչներ և ուսուցիչ չաշխատող անձինք, կամավոր ատեստավորման արդյունքները մասնակիցը կարող է բողոքարկել էլեկտրոնային թեստավորման արդյունքների ամփոփաթերթը ստանալուց, իսկ թղթային եղանակով ատեստավորման դեպքում՝ ԳԹԿ-ի կայքում արդյունքների հրապարակումից հետո՝ հաջորդող առաջին աշխատանքային օրը՝ կեսգիշերից սկսած՝ 24 ժամվա ընթացքում: Ատեստավորման արդյունքների բողոքարկման դիմումը ներկայացվում է Տեղեկատվական համակարգի միջոցով՝ vexams.emis.am՝ այն ուղարկելով ԳԹԿ՝ համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի: Ուսուցիչները կարող են Տեղեկատվական համակարգում մուտք գործել իրենց հարցաթերթի էջ՝ համոզվելու համար, որ քննական ամփոփաթերթի պատասխանները համապատասխանում…
Կարդալ ավելինժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները փոխարինելու անհրաժեշտություն այլևս չկա
Կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 17-ի 1649-Ն որոշման համաձայն՝ 2024 թ․ փոխարինված ժամանակավոր պաշտպանության վկայականների վավերականության ժամկետը այսուհետ կերկարաձգվի ավտոմատ կերպով՝ Կառավարության համապատասխան որոշման ընդունումից անմիջապես հետո։ Հիշեցնենք նաև, որ մուտքի ուղղությամբ ՀՀ սահմանահատում կատարելիս ԺՊ վկայականի առկայությունը պարտադիր չէ։ Եթե ժամանակավոր պաշտպանության վկայականը ստանալուց հետո անձը փոխել է անձնագիրը (կորցնելու, վավերականության ժամկետն ավարտվելու, վնասվելու պատճառով), ապա պետք է դիմի նոր վկայական ստանալու համար, քանի որ ժամանակավոր պաշտպանության վկայականը տրամադրվում է գործող/վավեր անձնագրի…
Կարդալ ավելինՆԳՆ Քրեական ոստիկանության և ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության համագործակցությունն ամրապնդվում է
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը նոյեմբերի 13-ին ընդունել է ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության տարածաշրջանային գրասենյակների անդամներին։ Բարձր գնահատելով ակտիվ համագործակցությունը՝ Վարդան Վարդանյանը արդյունավետ աշխատանքի և ներդրած ջանքերի համար շնորհակալություն է հայտնել գործընկերներին։ Նա ընդգծել է, որ ապօրինի թմրաշրջանառությունը անդրազգային հանցագործություն է և դրա դեմ պայքարում միջազգային փոխգործակցության շնորհիվ հնարավոր է հասնել շոշափելի արդյունքների։ Գործող տարածաշրջանային կցորդ Գյորե Յուզմեսկին շնորհակալություն է հայտնել համատեղ արդյունավետ աշխատանքի համար: Վարդան Վարդանյանը…
Կարդալ ավելին








