ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 10-13-ը: Բացահայտվել է 223 հանցագործություն, որոնցից 12-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 35 դեպք` թմրանյութի հայտնաբերման, 31 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 22-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության, 16-ական դեպք՝ հոգեկան ներգործության, խարդախության, 10 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 7 դեպք՝ սառը զենքի հայտնաբերման, 5 դեպք՝ խուլիգանության, 4-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, աշխատանքի պաշտպանության…
Կարդալ ավելինԿառավարությունը կկրճատի երկրի պետական պարտքը՝ Կենտրոնական բանկի հաշվին. քննարկումներ ԱԺ հանձնաժողովում
Հայաստանի կառավարության վրա նոր պարտավորություն է դրվելու։ Այսպես, պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցության 60%-ը գերազանցելու համար Կառավարությունը ստիպված կլինի ստանալ Ազգային ժողովի թույլտվությունը։ Այս մասին հոկտեմբերի 13-ին՝ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում, «Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթի և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ, հայտարարել է Հանրապետության ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանը։ Պաշտոնյայի խոսքով, նախարարությունը, հաշվետվությունների և ֆինանսական կառավարման հիմնական ցուցանիշների ճշգրիտ արտացոլումն ապահովելու համար, ակտիվորեն համագործակցում է Արժույթի…
Կարդալ ավելինՆեթանյահուի գրասենյակը հաստատել է Գազայից պատանդների երկրորդ խմբի ազատ արձակումը
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հաստատել է Գազայի հատվածից պատանդների երկրորդ խմբի ազատ արձակումը և հրապարակել նրանց անունները, որոնց թվում է նաև Դոնբասից բնիկ Մաքսիմ Խարկինը։ «Իսրայելի կառավարությունը ողջունում է առևանգվածների դեպի հայրենիք վերադարձը… Նրանց ընտանիքները լիազոր մարմինների կողմից տեղեկացվել են, որ նրանք միացել են Գազայի հատվածում մեր ուժերին և շուտով կուղևորվեն Իսրայելի տարածք»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Գրասենյակի կողմից հրապարակված պատանդների ցանկում է նաև Դոնբասի բնակիչ Խարկինը։
Կարդալ ավելինԲեռնափոխադրողները պահանջում են բանակցել ՌԴ-ի հետ և փոփոխել իրենց՝ ՌԴ-ում գտնվելու թույլատրելի ժամկետները. ակցիա
Բեռնափոխադրողները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց։ Նրանք պահանջում են ՌԴ-ի հետ բանակցել և փոխել ՌԴ–ում խստացված օրենսդրության պայմանները, որի համաձայն, օտարերկրյա քաղաքացիները տարվա ընթացքում կարող են երկրում գտնվել մինչև 90 օր։ Նշենք, որ այս տարվա հունվարի 1-ից ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները, որոնք ՌԴ են մուտք գործում ոչ աշխատելու նպատակով, օրացույցային տարվա ընթացքում կարող են մնալ 90 օր, միչդեռ առաջ 6 ամսվա ընթացքում կարող էին 90 օր մնալ։
Կարդալ ավելինԵրևանի ավագանու նիստի օրակարգում ներառված է մետրոն «չկառուցելու» հարցը․ Մեսրոպ Մանուկյան
Երևան քաղաքի ավագանու հերթական նիստի օրակարգում ներառված է մետրոն «չկառուցելու» հարցը։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Երևանի «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը։ Նա դա բացատրել է հետեւյալ կերպ. ««Պետության կողմից Երևանի քաղաքապետին պատվիրակված լիազորությունների կատարման ընդհանուր բյուջեն նվազեցնել 3,125,040.0 հազ. դրամով, որի համատեքստում կնվազի Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների կառուցման համար նախատեսված բյուջեն՝ 5,266,490.0 հազ. դրամով՝ հաշվի առնելով, որ Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի նախագծի համալիր փորձաքննությունը ստացվել է 2025 թվականի հունիսի 9-ին, և…
Կարդալ ավելինՎերջին 14 օրվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 70 դեպք
Վերջին 14 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 70 դեպք, այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնից։ «SARS-CoV-2 XFG-ի նոր տարբերակը, որը ստացել է ոչ պաշտոնական «Ստրատուս» անվանումը, առաջին անգամ հայտնաբերվել է Կանադայում՝ 2025 թվականի հունվարի 27-ին: 2025 թվականի հունիսի վերջին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը «Stratus XFG»–ը նշանակեց որպես կորոնավիրուսի նոր տարբերակ, որը գտնվում է հսկողության տակ։ «Ստրատուսը» հայտնաբերվել էր 38 երկրում, այդ թվում ՝ Եվրոպայի երկրներում և ԱՄՆ-ում։ Այն հատկապես…
Կարդալ ավելինԼավրովը Մոսկվայում Բաշար ալ-Ասադի թունավորման մասին տեղեկությունները որակել է որպես ասեկոսեներ
Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի թունավորման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, երկուշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։ «Բաշար ալ-Ասադը մեր մոտ է զուտ մարդասիրական պատճառներով. նրան և իր ընտանիքին ֆիզիկական ոչնչացում էր սպառնում», – ասել է նա Մոսկվայում արաբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ «Մենք Բաշիր ալ-Ասադին և նրա ընտանիքին ապաստան տրամադրեցինք զուտ մարդասիրական պատճառներով։ Նա մեր մայրաքաղաքում ապրելու հետ կապված որևէ խնդիր չունի և թունավորումներ չեն եղել։ Եթե…
Կարդալ ավելինՌուսաստանի իրավապահները «Սպայկա»-ի գործով դիմել են ՀՀ Գլխավոր դատախազությանը
Ռուսաստանի իրավապահները իրավական օգնության միջնորդություն են ներկայացրել Հայաստանի Գլխավոր դատախազություն՝ Հայաստանի գյուղմթերքի ամենամեծ բեռնափոխադրող «Սպայկա» ընկերության քրեական գործով: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի գրավոր հարցին ի պատասխան հայտնել են դատախազությունից։ Դատախազությունը հրաժարվել է տրամադրել միջնորդության հիմքերն ու մանրամասները, գրում է «Ազատությունը»։ «Սպայկա»-ի ավելի քան 100 բեռնատարներ Ռուսաստանի տարածքում արգելափակված են արդեն մոտ 1.5 ամիս։ Այս ընթացքում «Սպայկա»-ն չի մանրամասնել, թե ինչին է վերաբերում Ռուսաստանում ընկերության հետ կապված իրավական գործընթացը: Ընկերության տնօրեններից Կարեն Բաղդասարյանն ավելի վաղ ասել էր,…
Կարդալ ավելինՌազմական հանցագործության «աղվանականացման» սրբագրումը
Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին 2010-ական թվականներ Բաքվում հոկտեմբերի 9-ին անցկացվել է «Անհետ կորած անձանց հարցի լուծման համար ջանքերի համատեղում և համագործակցության ընդլայնում» խորագրով միջազգային համաժողով։ Այնուհետև կազմակերպվել է կոնֆերանսի մասնակիցների շրջայցը Արցախի տարբեր շրջաններ, այդ թվում՝ բռնազավթած Շուշի։ Մասնակիցները շրջել են քաղաքում, եղել են նաև Բաքվի կողմից 44-օրյա պատերազմի ընթացքում հրթիռակոծված Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում։ Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից հրապարակված հայկական եկեղեցու լուսանկարներից պարզ է դառնում, որ Բաքուն կարծես թե ավարտել է այստեղ իրականացվող վերանորոգման կամայական աշխատանքները, քանի որ շինաշխատանքների…
Կարդալ ավելինՀրշեջ-փրկարարները Նուբարաշենի աղբավայրում շարունակում են իրականացնել հրդեհաշիջման աշխատանքներ
Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հանձնարարությամբ, շարունակում են ինտենսիվ հրդեհաշիջման գործողությունները Երևանի Նուբարաշենի կենցաղային աղբավայրի մոտ 2 հա տարածքում։ Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում ՆԳՆ փրկարարական ծառայողները արդյունավետ համագործակցում են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների հետ: Տեղում աշխատանքները համակարգում է ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը: Օրվա ընթացքում օգտագործվել է շուրջ 374 տոննա ջուր, իրականացվել է շուրջ 300 երթ հողալցում՝ կրակի տարածումը կանխելու համար։ Բաց կրակ չկա, կան ծխացող…
Կարդալ ավելին









