Վաղարշապատում նոյեմբերի 16-իննտեղի ունեցած ավագանու ընտրություններից հետո Քննչական կոմիտեում 3 վարույթ է հարուցվել: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից: “Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների ընթացքում ենթադրյալ հանցագործության մասին ստացված երեք հաղորդման վերաբերյալ նախաձեռնվել են քրեական վարույթներ։”,- հայտնեցին կոմիտեից: Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 10 ահազանգ է ստացել։ Ըստ ՆԳՆ–ի` այլ անձի փոխարեն քվեարկելու 1 և ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրացմանը խոչընդոտելու 2 դեպքերով կազմվել…
Կարդալ ավելինՀայտնաբերվել է 401 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Նոյեմբերի 10-ից 17-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4676 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 169 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 199 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 205 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 21, չամրակապված վարելու՝ 627, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 6, վարելու ընթացքում ծխելու՝ 491, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 235, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 111 և 1534 այլ իրավախախտում։ 127 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի,…
Կարդալ ավելինՁեռնպահ, ակացիա ու ալբիցա Չարենցավան համայնքի կարիքների համար.
Նոյեմբերի 14 -ին տեղի ունեցավ Չարենցավան համայնքի հերթական ավագանու նիստը: Օրակարգում քննարկվում էր ութ հարցեր: /ՔՊ/ խմբակցության ավագանին ձեռնպահ քվեարկեց /Լիթոս/ ՍՊԸ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Գյումուշի լիթոլիդային ավազների հանքավայրերի տարածքում օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներին համաձայնություն տալու նախագծին: Իսկ Չարենցավան համայնքի 2025 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու նախագծի շուրջ , բազմաթիվ հարցեր հնչեցին կապված /Կոտայք ՋՕԸ/ ընկերության կողմից շահագործվող ԲՋՆԻ գյուղի վարչական տարածքում ներքին ոռոգման ցանցի համար նախատեսված խողովակի համար համայնքային բյուջեյի…
Կարդալ ավելինImperial Orchestra-ն վերադառնում է Երևան՝ CINEMA MEDLEY լեգենդար շոուով
Imperial Orchestra-ն վերադառնում է Երևան՝ CINEMA MEDLEY լեգենդար շոուով՝ Դեկտեմբերի 20–ին, ժամը 19։00 Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում CINEMA MEDLEY-ն հայտնի սաունդթրեքներ են՝ սիմֆոնիկ նվագախմբի, երգեհոնի, հայտնի աստղերի և մենակատարների կատարմամբ։ Ավելի քան 800,000 հիացած հանդիսատես արդեն եղել են շոուին, իսկ համերգի առցանց հեռարձակումն ունեցել է ավելի քան 1 միլիարդ դիտում ։ Այս նոր, ժամանակակից սիմֆոնիկ շոուի ձևաչափի անմոռանալի հույզերը սպասում են ձեզ։ Հանս Զիմմեր, Ջոն Ուիլյամս, Դեյվիդ Արնոլդ, Ռամին Ջավադի և Էնդրյու Լլոյդ Ուեբեր….
Կարդալ ավելինՎաղարշապատ համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ.ֆոտոռեպորտաժ
Կիրակի օրը կկայանա Վաղարշապատ հանայնքի ավագանու արտահերթ ընտրությունները: Հիշեցնենք, որ ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է քաղաքական 8 ուժեր: Նոյեմբերի 16-ին կայանալիք Վաղարշապատի ավագանու ընտրություններին ընդառաջ արդեն հասանելի են վերջնական ընտրացուցակները․ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը կազմում է 69,866։ Նման տվյալներ է հրապարակել ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։ Նշենք, որ հոկտեմբերի 3-ի դրությամբ այդ թիվը 70022 էր։ Համայնքային ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն ոչ միայն ՀՀ քաղաքացիները, այլև այլ իրավական կարգավիճակ ունեցող անձինք։ Ընտրություններին մասնակցելու պարտադիր պայման…
Կարդալ ավելինՀայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքները շարունակվում են
Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքները շարունակվում են: Ընթացքին հետևելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական այցն է կատարել հուշահամալիր: Նրան ուղեկցել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը: Տեղում արձանագրվել են արված աշխատանքները, քննարկվել դրանց առնչվող մանրամասն հարցեր, ինչպես նաև նախանշվել առաջիկա անելիքները: Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները հստակեցրել են նախատեսվող հաջորդական քայլերը: Նախարարը կարևորել է մասնագետների հետևողական և պատասխանատու աշխատանքը՝ ընդգծելով, ըստ անհրաժեշտության, աշխատանքային խմբեր ընդգրկելու հնարավորությունը՝ աշխատանքն…
Կարդալ ավելինԵՄ-ն ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրի իրականացման նոր ծրագիր է պատրաստել
Եվրամիությունը պլանավորում է ԱՄՆ-ին առևտրային համաձայնագրի հաջորդ փուլի իրականացման նոր ծրագիր առաջարկել, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։ Գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ ԵՄ-ի կողմից ԱՄՆ-ին ներկայացվելիք ծրագիրը կկենտրոնանա հինգ ոլորտների վրա։ «Այս ոլորտները ներառում են մաքսատուրքեր և շուկա մուտք գործելու հնարավորություն, որտեղ ԵՄ-ն ձգտում է նվազեցնել մի շարք լրացուցիչ ապրանքների համար մաքսատուրքերը, այդ թվում՝ գինու և ոգելից խմիչքների համար», – նշում է Bloomberg-ը։ Ծրագիրը նաև նախատեսում է երկխոսություն՝ ստանդարտների, թվային առևտրի, տեխնիկական խոչընդոտների և առևտրին…
Կարդալ ավելինՀԾԿՀ-ի կողմից մերժվել է 53,6 մլրդ դրամ արժեքով ներդրումային ծրագիրը. ՀԷՑ վերահսկողական կոմիտե
«Ներդումային ծրագրով նախատեսված 53,6 մլրդ ՀՀ դրամ աշխատանքներից 18.06.2025թ դրությամբ կատարված էր 17 մլրդ ՀՀ դրամի աշխատանք, ՀԾԿՀ – ի կողմից մերժվել է 53,6 մլրդ ՀՀ դրամ արժեքով ներդրումային ծրագիրը՝ նվազեցնելով այն և սահմանվել է որ 2025թ պետք է կատարվի 47 մլրդ ՀՀ դրամի ներդրումային ծրագիր:Այս մասին հայտնում է ՀԷՑ վերահսկողական կոմիտեն։ Պլանավորված և կատարված ներդրումների ծավալը մինչև 2025թ. 2020թ. Պլան – 42,2 մլրդ ՀՀ դրամ Փաստ – 36,6 մլրդ ՀՀ դրամ 2021թ. Պլան –…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Նոյեմբերի 14-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հարավարևմտյան քամիները կփչեն 2-5 մ/վրկ արագությամբ։ Հայպետհիդրոմետից հայտնել են, որ Երևանում տեղումներ չեն սպասվում։ Մայրաքաղաքում գիշերը ջերմաստիճանը կլինի +4+6, իսկ վաղը ցերեկը՝ 16+18։ Օդի ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակ՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +10+14 Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +10+13 Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +5+7, ցերեկը՝ +14+16 Սևանա լճի ավազան՝ գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +11+15 Լոռի՝ գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +15+17 Տավուշ՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +17+19 Արագածոտնի լեռներ՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +10+13 Արագածոտնի…
Կարդալ ավելինԴոլարը թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 13-ին, կազմել է 382.28 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.19 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 443.94 դրամ (աճել է 1.90 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.76 դրամ (աճել է 0.04 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 380-382 դրամով, վաճառվում է 384-385 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 435-441.5 դրամով, վաճառվում է 444–451 դրամով: Ռուբլին բանկերում գնվում է 4.60-4.70 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելին









