ՀՐԱՉՅԱ ԱՃԱՌՅԱՆ (1876–1953 թթ.)՝ ականավոր հայ լեզվաբան, բառարանագիր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1933 թ.), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943 թ.): Ծնվել է Կոստանդնուպոլսում: Սովորել է ծննդավայրի վարժարանում: Մասնագիտական կրթությունն ստացել է Փարիզի, ապա Ստրասբուրգի համալսարաններում՝ աշակերտելով ժամանակի մեծանուն հայագետների: 1898–1923 թթ. մանկավարժական գործունեություն է ծավալել Էջմիածնում, Շուշիում, Նոր Բայազետում, Կարինում, Թավրիզում և այլուր։ Շրջելով պատմական Հայաստանի շատ վայրերում՝ ուսումնասիրել է բարբառներ, հավաքել հայագիտության տարբեր ճյուղերին վերաբերող նյութեր։ 1923 թ. Աճառյանը հրավիրվել է դասավանդելու Երևանի պետական համալսարանում՝…
Կարդալ ավելինՓոփոխություններ՝ ավարտական քննությունների և փոխադրման կարգում
ԿԳՄՍ նախարարի հրամանով փոփոխություններ են կատարվել հանրակրթական ուսումնական հաստատություններում կրթական ծրագրերի յուրացման ամփոփիչ ստուգման, սովորողների փոխադրման, ավարտման և բացակայած սովորողի՝ հաջորդ դասարան փոխադրման կարգում : Ըստ այդմ՝ 2025–2026 ուսումնական տարվանից սկսած՝ սովորողի հաջորդ դասարան փոխադրման, հիմնական և միջնակարգ դպրոցի ավարտման, ինչպես նաև գնահատման համար սահմանված են հետևյալ կարգավորումները։ Փոխադրում 5–8-րդ և 10–11-րդ դասարաններ – բոլոր առարկաներից տարեկան 4–10 միավոր ստացած սովորողները փոխադրվում են հաջորդ դասարան։ 9-րդ դասարան – տարեկան 4–10 և ավարտական քննություններից…
Կարդալ ավելինԿԱՍԵՑՎԵԼ Է «ԿԱՐԱՍ»-Ի ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից «ԱՄՏՋ» ՍՊ ընկերությունը պատկանող «Կարաս» հանրային սննդի օբյեկտում (Երևան, Թումանյան 19) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են սանիտարական կանոնների, հիգիենիկ նորմատիվների պահանջները: Այսպես՝ – առաստաղի վրա առկա են եղել վնասված տեղեր, ինչը նպաստել է կեղտի կուտակմանը, գոլորշու խտացմանը, անցանկալի բորբոսների աճին, – խոհանոցի հատակի որոշ հատվածներ վնասված են եղել, – արհեստական օդափոխության համակարգը եղել է ոչ բարվոք վիճակում, ինչը չի կանխել աղտոտված օդի ներթափանցումը տարածք,…
Կարդալ ավելինՔրեական ու համայնքային ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստություն. 41-ամյա տղամարդը ձերբակալվել է, առգրավվել է ապօրինի զենք-զինամթերք
Փետրվարի 27-ին Համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունում և Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արտաշատի 41-ամյա մի բնակիչ Տոյոտա մակնիշի մեքենայով գտնվում է Դվին գյուղում, իր մոտ ունի ապօրինի ինքնաձիգ և մի խումբ տղամարդկանց հետ նախապատրաստում են սպանություն։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում, համագործակցելով Քրեական ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողների հետ, Դվին գյուղի դաշտամիջյան հատվածում նույն գյուղի բնակիչ 54-ամյա տղամարդուն պատկանող շինությունում հայտնաբերվել և զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և…
Կարդալ ավելինԱմիօ հիփոթեք. տուն՝ համատեղ պատմության համար
Ամիօ բանկը առաջարկում է ցածր տոկոսադրույքով և ճկուն պայմաններով հիփոթեքային վարկ և´ առաջնային, և´ երկրորդային շուկայից: Վարկի պայմանները Տոկոսադրույք՝ հաստատուն/ճշգրտվող Հնարավոր է վարկավորում առանց եկամուտների վերլուծության Բարձր սահմանաչափ՝ մինչև 150 մլն դրամ մեկ վարկառուի համար Երկրորդային շուկայից ձեռքբերման դեպքում՝ 13.5%-14.5% անվանական տոկոսադրույք (14.21%-23.6% փաստացի տոկոսադրույք) Առաջնային շուկայից ձեռքբերման դեպքում՝ 13.4%-14.5% անվանական տոկոսադրույք (14.09%-20.8% փաստացի տոկոսադրույք) Վարկի ժամկետ՝ 12-360 ամիս Հիփոթեքային վարկի մասին բոլոր մանրամասներին ծանոթացեք այստեղ։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Կարդալ ավելինGuardian. Թրամփի հարձակումը Իրանի վրա արագացնում է աշխարհի հեռացումը դոլարի գերիշխանությունից
Ագրեսիան սնում է այն զգացողությունը, որ ԱՄՆ-ն գործում է համաշխարհային նորմերից դուրս, և նպաստում է արժութային ավելի բարդ պատկերի ձևավորմանը, գրում է Guardian-ը: Դոնալդ Թրամփի հարձակումը Իրանի վրա, որը ստացել է «Էպիկական զայրույթ» (Operation Epic Fury) գունեղ անվանումը, հաստատակամ վարչակազմի կողմից իրականացված բռնության հերթական ցուցադրական գործողությունն է: Բացի Մերձավոր Արևելքում նոր անկայունություն ստեղծելուց, հարվածներն ուժեղացնում են այն զգացողությունը, որ ԱՄՆ-ն գործում է առանց միջազգային իրավունքի և համաշխարհային նորմերի հետ առանձնապես հաշվի նստելու՝ ճիշտ այնպես, ինչպես…
Կարդալ ավելինՌԴ քաղաքացիները կարող են լքել Իրանը Հայաստանի տարածքով. դեսպանատուն
Հայաստանում ՌԴ դեսպանատան հայտարարությունը Մերձավոր Արևելքի տարածաշրջանում լարվածության սրման պատճառով հիշեցնում ենք, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները կարող են Իրանից Ռուսաստան վերադառնալ Հայաստանի տարածքով։ Այս պահին հայ-իրանական սահմանին «Նուրդուզ» / «Ագարակ» սահմանային անցակետը շարունակում է գործել շուրջօրյա (24/7) ռեժիմով։ Իրանի և Հայաստանի միջև սահմանը բաց է Ռուսաստանի քաղաքացիների համար․ անցումը անվճար է՝ գործող արտասահմանյան կամ ներքին անձնագրերով։ Նախնական ծանուցում չի պահանջվում։ Սահմանն անցնելուց հետո խորհուրդ ենք տալիս շարունակել ճանապարհը դեպի Երևան կամ Գյումրի, որոնք ունեն ուղիղ…
Կարդալ ավելինԿաթնամթերքի համաշխարհային գների անկում են կանխատեսվում
Կաթի համաշխարհային մատակարարման ավելցուկը 2026 թվականին կհանգեցնի կաթնամթերքի գների նվազմանը և միաժամանակ սպառման աճին, հայտնել է դանիական Arla Foods ընկերությունը: Նշվում է, որ կաթի բերքատվությունը զգալիորեն աճել է 2025 թվականին՝ բարենպաստ եղանակային պայմանների և կերային մշակաբույսերի բարձր բերքատվության շնորհիվ, հաղորդում է Reuters-ը: «Չորրորդ եռամսյակում տեղի ունեցած մատակարարման զգալի աճը, ըստ կանխատեսումների, կշարունակի ազդել շուկայի վրա 2026 թվականի սկզբին և ճնշում կգործադրի կաթնամթերքի համաշխարհային գների վրա»,- ասված է Arla Foods-ի հայտարարության մեջ: Միևնույն ժամանակ, ընկերությունը տարեվերջին շուկայական պայմանների…
Կարդալ ավելինՔննարկվել են քաղաքային կառավարման ոլորտում համագործակցության ուղղությունները
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն ընդունել է Ռումինիայի քաղաքային կառավարիչների ասոցիացիայի նախագահի գլխավորած պատվիրակությանը։ Մարիան Ֆլորեան ղեկավարում է մի կազմակերպություն, որը միավորում է Ռումինիայի ավելի քան 700 քաղաքային կառավարիչների: Պատվիրակության կազմում էր նաև Շտեֆենեշտի դե Ժոս համայնքի քաղաքային կառավարիչ Վահե Հովակիմյանը: Հանդիպման ընթացքում Արմեն Փամբուխչյանը շեշտել է քաղաքային կառավարման ոլորտում միջազգային համագործակցության կարևորությունը՝ նշելով, որ փորձի փոխանակումն ու նորարարական լուծումների կիրառումը նպաստում են համայնքային ծառայությունների արդյունավետության բարձրացմանը։ Նա ներկայացրել է Երևանի զարգացման առաջնահերթությունները՝ ընդգծելով…
Կարդալ ավելինԿայացավ Շրջակա միջավայրի նախարարին կից ձևավորված հասարակական խորհրդի առաջին նիստը
Շուրջ երեք տասնյակ անդամներից բաղկացած խորհուրդը միավորում է շրջակա միջավայրի պահպանության հարցերով զբաղվող անհատների, բնապահպանական ու հասարակական կազմակերպությունների և նախաձեռնող խմբերի ներկայացուցիչների։ Նախարար Համբարձում Մաթևոսյանը նախքան նիստի մեկնարկը շնորհակալություն հայտնեց գործընկերներին՝ խորհրդի կազմում ընդգրկվելու համար՝ ընդգծելով, որ ոլորտի խնդիրները բոլորի համար առաջնահերթ են, և միայն համագործակցության միջոցով հնարավոր է գտնել ավելի արդյունավետ լուծումներ։ Այս հարթակի նպատակը բաց, մասնագիտական ու վստահելի համագործակցությունն է՝ պետության, քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի, գիտական ու կրթական համայնքի և ակտիվ քաղաքացիների միջև։…
Կարդալ ավելին









