Անվճար լողի պարապմունքներ՝ Տավուշի և Կոտայքի մարզերի դպրոցականների համար

Անվճար լողի պարապմունքներ՝ Տավուշի և Կոտայքի մարզերի դպրոցականների համար

ՀՀ մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման և լողի անվճար ուսուցման փորձնական ծրագրի շրջանակում Տավուշի և Կոտայքի մարզերում մեկնարկել է երեխաների մասնակցության գրանցումը։ Ծրագիրը նախատեսված է երկու տարիքային խմբերի համար՝   8–12 տարեկաններ   13–17 տարեկաններ Լողավազաններում դպրոցահասակ երեխաների լողի ուսուցումը յուրաքանչյուր տարիքային խմբում նախատեսվում է իրականացնել 3-ական խմբերով։ Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել կրթության կառավարման տեղեկատվական համակարգի «Սովորողի օրագիր» էջում բացված համապատասխան բաժնում։ Գրանցումն իրականացնում է երեխայի ծնողը կամ օրինական ներկայացուցիչը։ Լողի դասընթացներին…

Կարդալ ավելին

Ամիօ բանկն արդեն Էջմիածնում է

Ամիօ բանկն արդեն Էջմիածնում է

Մարտի 3-ին Ամիօ բանկը բացեց իր նոր մասնաճյուղը Էջմիածին քաղաքում։ Սա նոր հնարավորությունների սկիզբ է Էջմիածնի և ամբողջ Արմավիրի մարզի բնակիչների համար՝ միանալու Ամիօ բանկի վստահելի և ժամանակակից ֆինանսական միջավայրին, որտեղ համախմբվում են բանկի մասնագիտական փորձն ու հաճախորդակենտրոն մոտեցումը։ Մասնաճյուղի բացմանը ներկա էր նաև Ամիօ բանկի Մանրածախ բիզնեսի ծառայության ղեկավար Աստղիկ Սարգսյանը։ Շնորհավորական խոսքում նա նշել է, որ բանկն այսօր պարզապես մասնաճյուղ չի բացում, այլ ցանկանում է ավելի մոտ լինել իր հաճախորդներին՝ նրանց հետ երկարաժամկետ…

Կարդալ ավելին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անաստաս Միկոյան փողոցում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անաստաս Միկոյան փողոցում

  Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. մարտի 7-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Անաստաս Միկոյան փողոցում: Մասնավորապես՝ Անաստաս Միկոյան փողոցում` ուղղությունը Փիրումյանների փողոցից դեպի Եղվարդ երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի:

Կարդալ ավելին

Ադրբեջանը դիզվառելիք և պարարտանյութ է ուղարկել Հայաստան․ ադրբեջանական ԶԼՄ

Ադրբեջանը դիզվառելիք և պարարտանյութ է ուղարկել Հայաստան․ ադրբեջանական ԶԼՄ

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիք և ռուսական պարարտանյութեր, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվում է, որ Բալաջարի կայարանից ուղարկվել է բեռնատար շարժակազմ, որը ներառում է 31 վագոն՝ 1 984 տոննա դիզելային վառելիքով, ինչպես նաև երկու վագոն՝ բեռնված 135 տոննա պարարտանյութով։ Բեռը Հայաստան կհասնի Վրաստանի տարածքով՝ տարանցիկ եղանակով։ Հստակեցվում է, որ ռուսական պարարտանյութերը Հայաստան են ուղարկվում Ադրբեջանի միջով իրականացվող տարանցիկ փոխադրումների շրջանակներում։

Կարդալ ավելին

Դերասաններ Կարեն Հովհաննիսյանն ու Մանե Հակոբյանը բաժանվել են

Դերասաններ Կարեն Հովհաննիսյանն ու Մանե Հակոբյանը բաժանվել են

Դերասաններ Կարեն Հովհաննիսյանն ու Մանե Հակոբյանը բաժանվել են: Կարենն ամուսնալուծության մասին խոսել է Go.sport FM հաղորդման շրջանակում՝ նշելով, որ իրենք արդեն մեկ ամիս է, ինչ բաժանված են: Դերասանը նշել է, որ այս որոշմանը եկել են փոխադարձ համաձայնությամբ և առանց «ավելորդ լարվածության»: «Ես ու Մանեն բաժանվեցինք՝ շատ սիրուն, շատ կոկիկ, առանց ավելորդությունների, ընդհանուր համաձայնությամբ՝ առանց լարվածության, ու մինչ օրս մենք այդ ամեն ինչը շատ սիրուն պահում ու պահպանում ենք, քանի որ մենք ունենք ընդհանուր բալիկ՝ մեր հրաշք Նանեն:…

Կարդալ ավելին

Որ խմբի համար որքան կբարձրանա կենսաթոշակը. մանրամասներ

Որ խմբի համար որքան կբարձրանա կենսաթոշակը. մանրամասներ

Ապրիլի 1-ից Հայաստանում կենսաթոշակները կբարձրանան։ Որոշումը քիչ առաջ ընդունվեց Կառավարության նիստում։ Բարձրացված գումարի չափը մեկանգամյա հավելյալ վճար չէ։ Այսինքն՝ ապրիլի 1-ից բարձրացված թոշակը կպահպանվի նաև հաջորդող ամիսներին։ Կառավարությունը ներկայացնում է հաշվարկված տվյալները, որոնք ցույց են տալիս, թե տարբեր շահառու խմբերի համար որքանով կավելանա կենսաթոշակի չափը։ Հիշեցնենք, որ կենսաթոշակների և նպաստների նշված չափերին անկանխիկ առևտրից գումարվում է նաև 20%՝ մինչև 10 000 դրամ հետվճար։ Կենսաթոշակի քարտերից գումար կանխիկացնել հնարավոր է, սակայն հետվճար ստանալու համար անհրաժեշտ է…

Կարդալ ավելին

Ռուսաստանը Իրանից որևէ օգնության խնդրանք չի ստացել․ Կրեմլ

Ռուսաստանը Իրանից որևէ օգնության խնդրանք չի ստացել․ Կրեմլ

Մոսկվան Իրանից անհրաժեշտ օգնության վերաբերյալ որևէ դիմում չի ստացել, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։ «Իրանական կողմից որևէ դիմում չի եղել»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի Դաշնությունը մտադիր է օգնություն ցուցաբերել Իրանին, օրինակ՝ սպառազինություն մատակարարել։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից հարվածներ են հասցրել Իրանի տարածքին, ինչը հանգեցրել է ավերածությունների և մարդկային զոհերի: Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ-ի…

Կարդալ ավելին

«ԲԼԻԹ ԲԵՅՔԵՐԻ»-Ի ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

«ԲԼԻԹ ԲԵՅՔԵՐԻ»-Ի ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Մերի Մկրտչյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (ք․ Երևան, Աբովյան 31): Կասեցման հիմքը Տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողության արդյունքն է: Մասնավորապես՝ – հանրային սննդի օբյեկտի պատերը եղել են վնասված և ոչ նորոգ վիճակում, չեն ունեցել հարթ մակերես, – առաստաղների որոշ հատվածներ կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը։ Վերահսկողը սահմանել է…

Կարդալ ավելին

Սպառողները հնարավորություն կունենան հեռահաղորդակցության ծառայությունների վճարումները կատարել «Թել- Սել»-ի, «Իզի Փեյ»-ի, «Իդրամ»-ի, «Ֆասթ Շիֆթ»-ի միջոցով

Սպառողները հնարավորություն կունենան հեռահաղորդակցության ծառայությունների վճարումները կատարել «Թել- Սել»-ի, «Իզի Փեյ»-ի, «Իդրամ»-ի, «Ֆասթ Շիֆթ»-ի միջոցով

Սպառողները հնարավորություն կունենան հեռահաղորդակցության ծառայությունների վճարումները կատարել «Թել- Սել»-ի, «Իզի Փեյ»-ի, «Իդրամ»-ի, «Ֆասթ Շիֆթ»-ի միջոցով ՄՍՇՊՀ-ն միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշում է կայացրել Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը մինչև հարուցված վարույթի առնչությամբ վերջնական որոշման կայացումը միջանկյալ միջոց է կիրառել «Յուքոմ» ՓԲ, «Վիվա Արմենիա» ՓԲ և «Տելեկոմ Արմենիա» ԲԲ ընկերությունների նկատմամբ։ Հանձնարարվել է անհապաղ ապահովել բջջային կապի, ինտերնետային և հեռահաղորդակցության այլ ծառայությունների դիմաց սպառողների վճարում կատարելու հնարավորությունը «Թել-Սել», «Իզի Փեյ», «Իդրամ», «Ֆասթ Շիֆթ» ընկերությունների ավտոմատ…

Կարդալ ավելին

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպանին

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպանին

Մարտի 4-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին։ Ողջունելով դեսպանին՝ Պաշտպանը շնորհակալություն է հայտնել հաստատության հետ ձևավորված բարձր մակարդակի համագործակցության համար՝ ընդգծելով երկկողմ կառուցողական երկխոսության կարևորությունը մարդու իրավունքների պաշտպանության և խթանման համատեքստում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մի շարք կարևոր հարցեր։ Անդրադարձ է կատարվել կանանց, ազգային փոքրամասնությունների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերին, ատելության խոսքի և կրոնական ազատությունների…

Կարդալ ավելին
1 2 3 823