ՀՀ բնապահպանության նախարարությունը տեղեկացնում է, որ « Ի պատասխան 2026 թվականի «Չստացվեց մրցույթով, ստացվեց մեկ անձով, ինչպես COP- 17-ի բրենդավորումը հասավ նույն սեփականատիրոջը» վերտառությամբ հրապարակման, հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը՝ COP17 համաժողովի տարբերանշանը ՀՀ կառավարությունը կամ շրջակա միջավայրի նախարարությունը մեկ անձից գնումով ձեռք չի բերել։ COP17 համաժողովի կազմակերպման շրջանակում բրենդավորման ծառայությունների ձեռքբերման նպատակով 2025 թվականի հունիսի 11-ին Վարչապետի աշխատակազմը հայտարարել է հրատապ բաց մրցույթ։ Մրցույթին մասնակցել են 5 կազմակերպություն։ Գնահատող հանձնաժողովի կողմից ընտրված մասնակից է…
Կարդալ ավելինՀաստատվեց ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգի հերթական բարեփոխման փաթեթը. Ինչ է այն նախատեսում
Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 22–ի նիստում հաստատեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց. «Ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգի հերթական բարեփոխման փաթեթը նպատակ ունի լավարկելու արդեն իսկ մեծ թափ հավաքող և ուսուցիչների վարձատրության էական բարձրացման բերած ծրագիրը»։ Մինչև կոնկրետ փոփոխություններին անդադառնալը նա մի քանի ցուցանիշ ներկայացրեց՝ նշելով, որ ուսուցիչները արդեն իսկ հաջողությամբ հաղթահարել են կամավոր ատեստավորման գործընթացը։ «Դա մեզ…
Կարդալ ավելինԲրազիլիան դարձել է տավարի մսի աշխարհի խոշորագույն արտադրողը
Վերլուծաբանների գնահատականներով՝ 2025 թվականի արդյունքներով Բրազիլիան շրջանցել է ԱՄՆ-ին և դարձել տավարի մսի խոշորագույն արտադրողն աշխարհում։ Ինչպես հայտնում է «Reuters»-ը, «Athenagro» խորհրդատվական ընկերության ղեկավար Մաուրիսիո Նոգեյրան տեղեկացրել է, որ 2025 թվականին Բրազիլիայում տավարի մսի արտադրությունը զգալիորեն գերազանցել է սպասելիքները՝ աճելով 4%-ով։ «Rabobank» վերլուծական կենտրոնը, որն ավելի վաղ կանխատեսում էր արտադրության անկում, այժմ կանխատեսում է 0,5% աճ՝ մինչև 12,5 մլն տոննա (սպանդային քաշով)։ ԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունը դեկտեմբերին նույնպես բարձրացրել է Բրազիլիայում տավարի մսի արտադրության իր գնահատականը…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Հունվարի 22-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերը և առավոտյան ճանապարհներին կդիտվի մերկասառույց։ Օդերևութաբանները կանխատեսում են նաև հյուսիսային քամու ուժգնացում՝ առանձին վայրերում մինչև 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին կնվազի ևս 3-6 աստիճանով։ Ինչպես հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -11-13, վաղը ցերեկը՝ -1-3 աստիճան։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում՝ գիշերը՝ -20-25, ցերեկը՝ -5-9, Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -18-23, ցերեկը՝ -5-8, Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ -10-14, ցերեկը՝ 0-3, Սևանա…
Կարդալ ավելինՌուսաստանը հրաժարվել Է ԱՄՆ-ին վերադարձնել ռուսական կայսրության պարտքերը
ՌԴ ֆինանսների նախարարությունը չի կարծում, որ երկիրը «ցարական պարտքերի» վճարման պարտավորություններ ունի։ Այս մասին Պետդումայի նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ ֆինանսների փոխնախարար Վլադիմիր Կոլիչևը, փոխանցում է TASS-ը։ «Խորհրդային Միությունը չէր կարծում, որ պետք է վճարել, իսկ Ռուսաստանի Դաշնությունը՝ առավել ևս», — ասել է նա՝ վերահաստատելով, որ Ֆինանսների նախարարությունը չի կարծում, թե Ռուսաստանը պետք է վճարի «ցարական պարտքերը»։ «Որքան հասկանում եմ, դա դատական գործընթաց է: Մեզ մոտ՝ Ռուսաստանում, Գլխավոր դատախազությունն է ներկայացնում պատասխանող կողմին բոլոր արտաքին հայցերով: Անկեղծ ասած, մանրամասներին պարզապես չեմ…
Կարդալ ավելինՀամաշխարհային հացահատիկի պաշարները կկրճատվեն․ կանխատեսում
Հացահատիկի միջազգային խորհուրդը (IGC) հացահատիկի համաշխարհային հաշվեկշռի խստացում է կանխատեսում առաջիկա հինգ տարիներին, այս մասին ասված է պահանջարկի և առաջարկի բազային միջնաժամկետ կանխատեսման մեջ։ Այսպիսով, եթե 2024/25 թվականներին հացահատիկի համաշխարհային փոխանցիկ պաշարները գնահատվել են 589 միլիոն տոննա, ապա 2025/26-ին դրանք, ըստ սպասումների, կաճեն մինչև 610 միլիոն տոննա, սակայն այնուհետև կնվազեն ընդհուպ մինչև 588 միլիոն տոննա՝ 2030/31 թվականներին, ինչը կլինի վերջին 20 տարվա ամենացածր մակարդակը։ «Հացահատիկի համաշխարհային պաշարների երեք տարվա անկումից հետո, կանխատեսվում է, որ դրանք 2025/26…
Կարդալ ավելինՀայաստանում կառուցվում է տարածաշրջանի ամենամեծ շոկոլադի գործարանը
Հայաստանում կառուցվում է տարածաշրջանի ամենամեծ շոկոլադի գործարանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունվարի 20-ին այցելել է «Վելլար գրուպ» ընկերության նոր կառուցվող շոկոլադի և հրուշակեղենի գործարան։ Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։ Ընկերության ղեկավարության ուղեկցությամբ նախարարը շրջել է գործարանի տարածքով, ծանոթացել ներդրված սարքավորումներին, արտադրական հզորություններին և տեխնոլոգիական հոսքագծերին։ Ներկայումս ծրագրի շրջանակում արդեն իսկ իրականացվել է շուրջ 120 միլիոն եվրոյի ներդրում, առաջիկայում նախատեսվում է ներդնել ևս 25 միլիոն եվրո։ Գործարանի տարածքը կազմում է շուրջ 25…
Կարդալ ավելինԲուք և մերկասառույց. Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
Հունվարի 21-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտից»: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Վարդենյաց լեռնանցքը, Թթուջուր-Նավուր, Գնդեվազ-Ջերմուկ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են։ Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է։ Ապարանի, Արագածի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ «Հարգելի՛ վարորդներ, հորդորում…
Կարդալ ավելինՀայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը եռակողմ գործընթաց չէ. ՀՀ ԱԳ նախարար
Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը եռակողմ գործընթաց չէ։ Այս մասին հունվարի 21-ին Ազգային ժողովի նիստում հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։ «Քաղաքական օրակարգի շրջանակներում մենք իրականացնում ենք կարգավորման երկու գործընթաց: Երկուսում էլ ունենք շոշափելի հաջողություններ և հստակ ձևակերպված պատկերացումներ, ինչպես նաև սպասելիքներ հետագա քայլերի ու վերջնական արդյունքների վերաբերյալ: Մենք հայտարարում ենք, որ դրանք՝ որպես քաղաքական օրակարգ, պայմանավորված չեն միմյանցով: Սակայն նա, ով գործընթացին նայում է լիովին օբյեկտիվ հետազոտողի աչքերով, դժվար թե չնկատի կապը», – ասել է Միրզոյանը՝ ի պատասխան Ադրբեջանի…
Կարդալ ավելինՌուսաստանի և Վրաստանի միջև առևտրաշրջանառությունը 2025 թվականին աճել է 6.3%-ով
2025 թվականին Ռուսաստանի և Վրաստանի արտաքին առևտրային գործառնությունների ընդհանուր ծավալը հասել է 2,7 միլիարդ դոլարի։ Վրաստանի հիմնական գործընկերների շարքում Ռուսաստանի Դաշնությունը զբաղեցրել է երրորդ տեղը։ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2025 թվականին Ռուսաստանի և Վրաստանի միջև ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա համեմատ աճել է 6,3%-ով՝ կազմելով շուրջ 2,7 միլիարդ դոլար, գրում է «Վեստնիկ Կավկազա»-ն։ Վրաստանի արտաքին առևտրում Ռուսաստանի բաժինը 2025 թվականին գնահատվում է 10.3%: Վրաստանից մատակարարումները կազմել են մոտավորապես 750 միլիոն դոլար, ինչը 10.3%-ով ավելի է, մինչդեռ ռուսական գնումները…
Կարդալ ավելին









