Դիետայի և ֆիզիկական վարժությունների համադրությունը կարող է օգնել նվազեցնել նյութափոխանակային հիվանդությունների ռիսկը՝ օրգանների շուրջ կուտակվող վնասակար ճարպի քանակը նվազեցնելու հաշվին։ Ցույց է տվել նոր ուսումնասիրությունը։ Հայտնի է, որ առողջ ապրելակերպը օգնում է նիհարել, սակայն գիտնականներն ավելի ու ավելի են խոսում այն մասին, որ մարդու առողջությունը կախված է նրանից, թե որտեղ է պահվում մարմնի ճարպը, փոխանցում է Euronews-ը։ Օրինակ՝ ենթամաշկային ճարպը այն ճարպն է, որը կարելի է զգալ մաշկի տակ։ Սակայն ավելի վտանգավոր է համարվում ընդերային…
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքը նվազել է.
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 26-ին, կազմել է 381.12 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.19 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 441.07 դրամ (աճել է 1.11 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.83 դրամ (աճել է 0.02 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 378-381 դրամով, վաճառվում է 382.5-384 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 432.5-438 դրամով, վաճառվում է 442–449 դրամով: Ռուբլին բանկերում գնվում է 4.70-4.81 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելինՊոլսո հայոց պատրիարքը Էրդողանի հրավերով կմեկնի Անկարա
Ն.Ա.Տ. Սահակ Բ. Պատրիարք Հայրը Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով կմեկնի Անկարա։ Այս մասին տեղեկանում ենք Հայոց Պատրիարքության հաղորդագրությունից։ «Ինչպես հայտնի է վաղը՝ նոյեմբեր 27-ին, Թուրքիա կժամանի Կաթոլիկ Եկեղեցու Հոգեւոր Պետ՝ Ն.Ս.Տ.Տ. Լեւոն ԺԴ. Սրբազան Քահանայապետը, ում առաջին կանգառը պետք է լինի Անկարան: Նույն օրը Թուրքիայի Հանրապետության նախագահն ի պատիվ Նորին Սրբության՝ ընդունելութուն պիտի պատրաստի, որին հրավիրված է նաեւ Նորին Ամենապատվությունը: Մեր Հոգեւոր Պետը վաղն առավոտյան օդային ճանապարհով կմեկնի մայրաքաղաք եւ կմասնակցի ընդունելությանն…
Կարդալ ավելինԱՐՏԵՆԻ ԳՅՈՒՂՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ` կասեցվել է անհատ ձեռնարկատեր Հարություն Սարգսյանին պատկանող պանրի տեխնոլոգիայով արտադրված կաթնայուղի փոխարինիչով կաթ պարունակող մթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը (ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Արտենի): Որոշման հիմքը ՍԱՏՄ Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչների կողմից վերցված նմուշների լաբորատոր փորձաքննության արձանագրումն է: Մասնավորապես՝ հայտնաբերվել է սննդամթերքի կեղծված արտադրություն․ հետազոտության ներկայացված «Պանրի տեխնոլոգիայով արտադրված կաթնայուղի փոխարինիչով կաթ պարունակող մթերք» արտադրատեսակի նմուշը «Կաթնայուղի զանգվածային մաս» ցուցանիշով չի համապատասխանել «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական…
Կարդալ ավելին«Արմենիկում» ՓԲԸ-ն արձանագրել է 24,8 մլն դրամ զուտ շահույթ
Նոյեմբերի 26-ին կայացավ «Արմենիկում» ՓԲԸ-ի բաժնետերերի տարեկան ժողովը, որի ընթացքում քննարկվեց ընկերության 2024 թվականի գործունեության հաշվետվությունը։ Հաշվետու տարում ընկերությունն արձանագրել է 24,8 մլն դրամ զուտ շահույթ, ինչը նախատեսված ցուցանիշը գերազանցել է կրկնակի չափով։ 2024 թվականին ընդհանուր եկամուտները կազմել են 101,8 մլն դրամ՝ ապահովելով 14.5% աճ 2023 թ․-ի համեմատ։ «Արմենիկում» ՓԲԸ-ի 100 % պետական բաժնետոմսերը Պետական գույքի կառավարման կոմիտեին են փոխանցվել 2022 թ. օգոստոսին։ Ընկերությունն ընդգրկված է Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրում։
Կարդալ ավելին«Սպառողների հաշվիչների ցուցմունքները» հասանելի են․ Մեսրոպ Մեսրոպյանը սխալ տեղեկություն է հաղորդել. FIP
Սպառողների հաշվիչների ցուցմունքները հասանելի են․ Մեսրոպ Մեսրոպյանը սխալ տեղեկություն է հաղորդել։ Այս մասին գրում է FIP–ը։ Կայքը,. Մասնավորապես, նշել է. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը լիցենզիայից զրկելու մասին որոշումը հանրայնացնելուց հետո Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը նոյեմբերի 20-ին հյուրընկալվել էր Հանրային հեռուստաընկերությանը և հարցազրույցում ներկայացնում էր՝ ինչո՞ւ են ՀԷՑ-ին զրկել լիցենզիայից։ Որպես լիցենզիայից զրկելու հիմք Մեսրոպյանը 6 պատճառներից մեկի մասին խոսելիս ասել է․ «Բանից պարզվում է՝ 2025 թվականի հունվարի 2-ին ինչ-որ սերվերի վրա ծրագրային…
Կարդալ ավելին2026-ից ծխախոտային արտադրանքի և ալկոհոլի մասին տվյալները պարտադիր կներառվեն հաշվարկային փաստաթղթերում. ՊԵԿ
2026 թվականի հունվարի 1-ից նույնականացման միջոցներով դրոշմավորված ծխախոտային արտադրանքի և ալկոհոլային ապրանքների մատակարարման դեպքում հաշվարկային փաստաթղթերում անհրաժեշտ է ներառել նաև նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկությունը։ Պետական եկամուտների կոմիտեն «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգում ստեղծել է հաշվարկային փաստաթղթում նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկությունն առանձին ֆայլով կցելու հնարավորություն։ Այդ տեղեկությունը հաշվարկային փաստաթղթում կարելի է ներառել նաև ազգային օպերատորի е-Mark invoice բջջային հավելվածով։ Ի դեպ, ծածկագրերը կցելիս համակարգն ինքնաշխատ կերպով ստուգում է նույնականացման միջոցների վավերականությունը։ ՊԵԿ–ից հայտնում են, որ եթե ստացողը…
Կարդալ ավելինԱմիօ բանկը՝ CTF կիբեռմրցույթի Platinum հովանավոր
Նոյեմբերի 22-ից 23-ը Ինժեներական քաղաքում, AI APOCALYPSE 2025 միջոցառման շրջանակում, անցկացվեց 24-ժամյա CTF կիբեռմրցույթը, որի Platinum հովանավորը Ամիօ բանկն էր։ Մրցույթին մասնակցող տասնյակ թիմեր շուրջօրյա ռեժիմով լուծում էին տարբեր մակարդակի առաջադրանքներ՝ ցուցաբերելով բարձր տեխնիկական պատրաստվածություն և թիմային համագործակցություն։ Ամիօ բանկի կողմից ներկայացված առաջադրանքի հաղթող թիմը պարգևատրվեց Mastercard World քարտերով։ Միջոցառման ընթացքում բանկը ներկայացավ նաև իր տաղավարով, որտեղ մասնակիցները կարող էին առցանց դառնալ Ամիօ բանկի հաճախորդ՝ օգտվելով 5% քեշբեք ակցիայից, ինչպես նաև ծանոթանալ բանկի թափուր հաստիքներին։…
Կարդալ ավելինԵկեղեցին երբեք չի պառակտվում, միշտ կուռ է, սպասեք, ամեն ինչ կտեսնեք․ Հայր Ասողիկ
Եկեղեցին երբեք չի պառակտվում։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 25–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ասողիկ աբեղա Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, արդյո՞ք հայ եկեղեցում պառակտվում կա։ Հայր Սուրբը նշեց, որ միշտ կուռ է եկեղեցին։ Լրագրողի հարցին՝ «մենք տեսնում ենք, որ իշխանությունը…», Ասողիկ աբեղա Կարապետյանն արձագանքեց. «Դուք շատ բան չեք տեսնում։ Սպասեք՝ ամեն ինչ կիմանաք»։ «Փառք տվեք Աստծուն»,- ասաց Ասողիկ աբեղա Կարապետյանը։ Հիշեցնենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հրավիրվել է եպիսկոպոսաց ժողով։
Կարդալ ավելինԵրևանի քաղաքապետարանն այս պահին անձնական ավտոմեքենաների մուտքը քաղաքի կենտրոն արգելելու որոշում չունի
Երևանի քաղաքապետարանը Կենտրոն վարչական շրջան անձնական ավտոմեքենաների մուտքն արգելելու որոշում ներկայում չունի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ արձագանքելով Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի հայտարարությանը, թե քաղաքային իշխանությունը մտադիր է մինչև ընթացիկ տարվա վերջ արգելել սեփական ավտոմեքենաների մուտքը Կենտրոն վարչական շրջան։ «Ներկայում նման սահմանափակում կիրառելու մասով որոշում չկա»,- նշեցին Երևանի քաղաքապետարանից։ Ավելի վաղ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ Երևանում առկա խցանումների հարցը լուծելու նպատակով որոշակի սահմանափակումներ կկիրառվեն անձնական ավտոմեքենաների օգտագործման…
Կարդալ ավելին








