«Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը հանդիպումներ է անցկացնում Սյունիքի մարզի գյուղերի բնակիչների հետ։ Գյուղերից մեկում, բնակիչը բողոքում է, որ գումար չունենալու պատճառով բժշկի չի կարողանում գնալ. «Հենց մտար, բարլուս ասեցիր, 15.000-20.000 դրամ պետք է վճարես»,– նշել է գյուղացին։ Թաթոյանն էլ արձագանքել է. «Իշխանություններն այսօր ասում են՝ Ձեզ համար ապահովագրություն ենք ներդնում, բայց էլի ձեր գրպանից պետք է վճարեք և դեռ հարց է, թե քանի ծառայություն կփակի այդ ապահովագրությունը, իսկ մեր՝ «Միասնության թևերի» մոտեցումն այն…
Կարդալ ավելինԵվրոպական հանձնաժողովը քննարկում է ԵՄ հետախուզական ծառայության ստեղծման հնարավորությունը
Եվրոպական հանձնաժողովը քննարկում է աշխարհաքաղաքական մարտահրավերների պայմաններում անվտանգությունն ամրապնդելու համար ԵՄ մասնագիտացված հետախուզական ծառայություն ստեղծելու հարցը, երեքշաբթի հայտարարել է ԵՄ ներկայացուցիչը՝ հավելելով, որ նախաձեռնությունը դեռևս սկզբնական փուլում է, գրում է Reuters-ը։ «Մենք մարտահրավերներով լի աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական միջավայրում ենք, և այդ կպակցությամբ հանձնաժողովն ուսումնասիրում է իր անվտանգության և հետախուզական կարողություններն ամրապնդելու ուղիները»,- նշել է Եվրահանձնաժողովի մամուլի քարտուղարը։ Իր հերթին Financial Times պարբերականը հաղորդել է, որ Եվրահանձնաժողովը նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորությամբ ձեռնամուխ է եղել նոր հետախուզական ստորաբաժման ստեղծմանը՝ ազգային…
Կարդալ ավելինԼեզվի ձևի, գույնի կամ նյութակազմվածքի փոփոխությունները կարող են քաղցկեղի ախտանիշներ լինել. Daily Mail
Լեզվի տարատեսակ փոփոխությունները կարող են վկայել լուրջ հիվանդությունների, մասնավորապես՝ քաղցկեղի մասին, գրում է Daily Mail պարբերականը: Ըստ պարբերականում հրապարակված հոդվածի՝ եթե լեզվին անցավ խոց է հայտնվում, որը երկար ժամանակ չի անցնում, նշանակում է դա բերանի խոռոչի՝ բարձր ռիսկ պարունակող քաղցկեղի ամենաակնհայտ նշաններից մեկն է։ Ինչպես գրում է Daily Mail-ը՝ լեզվի գույնը, մակերեսը և նյութակազմվածքը (տեքստուրա) կարող են արտացոլել բերանի խոռոչի միկրոբիոմի վիճակը, ջրազրկման մակարդակը, սննդային կարգավիճակը, աղիքների առողջությունը և մարդու ընդհանուր ինքնազգցողությունը։ Հոդվածում ընդգծվում է…
Կարդալ ավելինՈրպես անհետ կորած որոնվում է 1962 թ. ծնված Ավետիք Մարությանը.տեսանյութ
Որպես անհետ կորած որոնվում է 1962 թ. ծնված Ավետիք Մարությանը 11.11.2025 17:00 Անհետ կորած Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 1962 թվականին ծնված Ավետիք Մարությանը: Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել Ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։ `Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարդալ ավելինզինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների համար
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2025 թվականի նոյեմբերի 12-ին, ժամը 14:30-ին տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի նիստը:
Կարդալ ավելինԱմիօ բանկը՝ International Finance Awards 2025-ի կրկնակի հաղթող
International Finance Awards 2025 մրցանակաբաշխության Banking Awards կատեգորիայում Ամիօ բանկը ճանաչվել է հաղթող երկու անվանակարգերում՝ «Լավագույն կրթական ԿՍՊ նախաձեռնություն» և «Ամենանորարար քարտային առաջարկներ»։ Այս ձեռքբերումները վկայում են Ամիօ բանկի ռազմավարության հաջող իրականացման մասին՝ ստեղծելու այնպիսի լուծումներ, որոնք համադրում են նորարարությունը, անվտանգությունը և հաճախորդների հարմարավետությունը։ Բանկի Վարչության նախագահի առաջին տեղակալ, բիզնեսի զարգացման գլխավոր տնօրեն Լևոն Ռուբինյանի խոսքերով՝ «Այս մրցանակները պատկանում են ոչ միայն բանկին, այլև մեր հաճախորդներին, քանի որ հենց նրանք են ամեն օր ոգեշնչում…
Կարդալ ավելինՎայոց Ձորի մարզպետը հավաստիացնում է, որ Հայաստանում ՏԻՄ համակարգը զարգացել և ամրապնդվել է
«Տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի’ ներկայացուցիչներ, գործընկերներ և ավագանու անդամներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման օրվա առթիվ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգը տարիների ընթացքում կայունորեն զարգացել և ամրապնդվել է՝ դառնալով պետական կառավարման համակարգի կարևորագույն հենասյուներից մեկը։ Այսօր այն ներկայացնում է ժողովրդավարության գործնական իրագործման լավագույն օրինակներից մեկը՝ հնարավորություն ընձեռելով յուրաքանչյուր քաղաքացու ակտիվորեն մասնակցելու համայնքի կառավարմանը, կիսելու պատասխանատվությունը և նպաստելու…
Կարդալ ավելինԶարկերակներում կալցիումի կուտակումների բացակայությունը նվազեցնում է բոլոր պատճառներով մահվան ռիսկը․ AHA
Սրտի պսակաձև զարկերակներում կալցիումի կուտակումների բացակայությունը ոչ միայն պաշտպանում է սիրտ-անոթային հիվանդություններից, այլև նվազեցնում է վաղաժամ մահվան ընդհանուր ռիսկը։ Այս եզրակացությանն են եկել Սոլթ Լեյք Սիթիի (ԱՄՆ) Intermountain Health կլինիկայի գիտնականները։ Հետազոտության արդյունքները ներկայացվել են Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի (AHA) համաժողովում։ Գիտնականները վերլուծել են սիրտ-անոթային հիվանդությունների բարձր ռիսկ ունեցող 40 018 պացիենտների բժշկական քարտերը։ Նրանք բոլորը անցել են ՊԷՏ/ՀՏ հետազոտություն։ Ախտորոշման այս մեթոդը համատեղում է պոզիտրոնային-էմիսիոն տոմոգրաֆիան (ՊԷՏ) և համակարգչային տոմոգրաֆիան (ՀՏ)։ Այն օգնում է հայտնաբերել…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Նոյեմբերի 11-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հարավարևմտյան քամիները կփչեն 2-5 մ/վրկ արագությամբ։ Սպասվում է, որ մինչև շաբաթվա վերջ ջերմաստիճանը կմնա անփոփոխ։ Հայպետհիդրոմետից հայտնել են, որ Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում գիշերը ջերմաստիճանը կհասնի +3-ից +5°C-ի, իսկ վաղը ցերեկը՝ +18-ից +20°C-ի։ Օդի ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակում՝ գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +13+17, Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +13+16, Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +17+19, Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +13+17, Լոռիում՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +19+21,…
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքը աճել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 10-ին, կազմել է 382.61 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.07 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 442.37 դրամ (աճել է 0.54 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.71 դրամ (նվազել է 0.01 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 380-382 դրամով, վաճառվում է 384-385 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 434-439.5 դրամով, վաճառվում է 443–449.5 դրամով: Ռուբլին բանկերում գնվում է 4.61-4.69 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելին









