Ի կատարումն «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 34-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների՝ հրապարակում ենք հայտարարություն առ այն, որ` Համաձայն Օրենքի` «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ (այսուհետ՝ Բյուրո) խորհրդի մեկ անդամ ընտրում են վարորդների իրավունքները պաշտպանող, առնվազն երեք տարվա պետական գրանցում ունեցող կազմակերպությունները` իրենց միջև ձեռք բերված պայմանավորվածությամբ` երկու տարի ժամկետով, Ընտրությունը կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) 2025 թվականի դեկտեմբերի 24-ին` ժամը 10:00-ին Կենտրոնական բանկի շենքում` ք. Երևան, Վ. Սարգսյան 6…
Կարդալ ավելինԺաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Լեհաստանում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 10-11-ին աշխատանքային այցով մեկնել է Լեհաստան: Երկօրյա այցի շրջանակում նախատեսված են ԿԳՄՍ նախարարի հանդիպումները Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության, Գիտության և բարձրագույն կրթության նախարարների, ինչպես նաև այլ պաշտոնյաների հետ: Ժաննա Անդրեասյանը կայցելի մի շարք մշակութային և մարզական հաստատություններ, ինչպես նաև Հայկական մշակույթի և ժառանգության հիմնադրամ: ԿԳՄՍ նախարարը կհանդիպի նաև հայ համայնքի ներկայացուցիչների՝ մշակութային գործիչների և արվեստագետների հետ: Նախարարի գլխավորած պատվիրակության կազմում են ԿԳՄՍ…
Կարդալ ավելինԿառուցենք աշխարհ, որտեղ մարդու իրավունքները կյանքի են կոչվում յուրաքանչյուր օր՝ յուրաքանչյուրի կողմից. ԵՄ ներկայացուցիչ
Եվրոպական միության անունից ԵՄ բարձր ներկայացուցիչը հայտարարություն է տարածել 2025 թ. Մարդու իրավունքների պաշտպանության օրվա առթիվ: Այս մասին տեղեկացնում են Հայաստանում ԵՄ պատվիրակության մամուլի և տեղեկատվության թիմից: «Ամբողջ աշխարհում յուրաքանչյուր առավոտ իրականացվում են միլիոնավոր փոքր, սակայն հաճախ անտեսանելի գործողություններ, որոնք նպաստում են մարդու իրավունքների պաշտպանությանը: Աղջիկը գնում է դպրոց՝ վստահ լինելով, որ իր համայնքում պաշտպանված է իր անվտանգությունը։ Ուսանողը հետևողականորեն շարունակում է իր ուսումնառությունը անգամ այն պայմաններում, երբ դա կարող է չխրախուսվել կամ նույնիսկ սահմանափակվել։…
Կարդալ ավելինՆոր դեղամիջոցը մեկ երրորդով նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղի կրկնության վտանգը. The New England Journal of Medicine
Միջազգային հետազոտողների խումբը ներկայացրել է հորմոն-կախյալ կրծքագեղձի քաղցկեղի վաղ փուլի (HR-դրական, HER2-բացասական) բուժման համար նախատեսված Giredestrant նոր հորմոնալ դեղամիջոցի լայնածավալ կլինիկական փորձարկման արդյունքները: The New England Journal of Medicine բժշկագիտական հանդեսում հրապարակված հետազոտությունն արդեն իսկ համարվել է այս ոլորտի ամենակարևոր առաջընթացներից մեկը տասնամյակների ընթացքում: Հետազոտությանը մասնակցել են 4170 բուժառուներ, որոնք ենթարկվել են վիրահատության և, անհրաժեշտության դեպքում, քիմիաթերապիայի: Այնուհետև նրանց նշանակվել է կամ Giredestrant, կամ չորս ստանդարտ հորմոնալ թերապիաներից մեկը, ներառյալ տամոքսիֆենը և արոմատազի ինհիբիտորները: Բուժումը…
Կարդալ ավելինՀայաստանում չի կարող լինել «Արեւմտյան Ադրբեջան»․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համբուրգում լրագրողներին հայտնեց, որ ծանոթացել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը Հայաստանի Եվրամիության ռազմավարական օրակարգի հռչակագրի հետ կապված։ «Եւ տեսեք, ես ինչ իրավիճակ եմ տեսնում, որ Ադրբեջանը մի կողմից ասում է «Արեւմտյան Ադրբեջան», մյուս կողմից ասում է․ «Վայ, գրած է Ղարաբաղյան հայեր» և այլն, և այլն, և այլն։ Ես 2025 թվականի իմ ուղերձում, ներողություն, 2025 թվականի օգոստոսի 18-ին, օգոստոսի 8-ին հաջորդած իմ ուղերձում, ես ասել եմ, որ այդ վերադարձի թեման շատ…
Կարդալ ավելինՊուտինը ստորագրել է ռուսներին զինվորական հավաքների կանչելու մասին հրամանագիրը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի՝ դեկտեմբերի 8-ին, ստորագրել է հրամանագիր, որով քաղաքացիներին կանչում է 2026 թվականի զինվորական հավաքների։ Իրավական տեղեկատվության պորտալում հասանելի փաստաթղթի համաձայն՝ պահեստազորայինները կուղարկվեն ամենամյա պատրաստության, և Ռուսաստանի Դաշնության կառավարությունն ու տարածաշրջանային իշխանությունները պարտավոր են կազմակերպել այն։ Հրամանագիրը, որն ուժի մեջ է մտնում անմիջապես, պարունակում է երկու գաղտնի բաժին՝ «միայն ծառայողական օգտագործման համար» նշումով։ Այս բաժիններում, ենթադրաբար, նշվում է պատրաստության ուղարկվող քաղաքացիների թիվը և պատրաստության ժամկետը։ Ձմռանը զինվորական պատրաստությունը հազվադեպ երևույթ է Ռուսաստանում։…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Հայաստանի տարածքի մեծ մասում դեկտեմբերի 10-ի գիշերը սպասվում են տեղումներ, լեռնային և որոշ նախալեռնային գոտիներում՝ ձյան և թաց ձյան, դաշտավայրերում՝ անձրևի տեսքով, առանձին վայրերում կլինեն ինտենսիվ տեղումներ։ Օրվա մյուս ժամերին դրանք կշարունակվեն միայն առանձին վայրերում։ Առավոտյան ժամերին Արարատյան և Շիրակի դաշտավայրերի ցածրադիր մասերում կդիտվի մառախուղ։ Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մինչև շաբաթվա վերջ էապես չի փոխվի։ Ինչպես հայտնեցին «Հայպետհիդրոմետ»-ից, Երևանում գիշերը սպասվում են անձրևներ, օրվա մյուս ժամերին օդերևութաբանները կանխատեսում են առանց տեղումների…
Կարդալ ավելինՄասիսի, Բաղրամյանի, Էջմիածնի, Արմավիրի, Թալինի, Արարատի տարածաշրջաններում մառախուղ է
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածում, Մեղրու և Վարդենյաց լեռնանցքներում, Գորիսի տարածաշրջանում ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամնետից: Վարդենյաց լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 15-30 մետր։ Մասիսի, Բաղրամյանի, Էջմիածնի, Արմավիրի, Թալինի, Արարատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր։ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Կարդալ ավելինՆերկայացվել է #CoP17-ի պաշտոնական տարբերանշանը (վիդեո)
Տարբերանշանի հիմքում ընտրվել է Երևանյան կապտաթիթեռը՝ Հայաստանի լեռնաշխարհին բնորոշ կարմիրգրքյան էնդեմիկ տեսակ։ #CoP17-ի վիզուալ ինքնությունը ձևավորված է թիթեռի կենսաշրջանի գաղափարի շուրջ՝ ձու, թրթուր, պատյան և թռիչք, ինչը նույնականացվում է բնական համակարգերի շարունակականության, բազմազանության ու վերականգնման կարողության հետ։ Թիթեռի ուրվագիծը կազմված է 23 գույնից, որոնք համապատասխանում են Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի նպատակներին, ինչպես նաև մեկ հիմնական կապույտ գույնից՝ խորհրդանշելով թիթեռի ինքնությունը։ Գունային կառուցվածքն ընդգծում է համաժողովի հիմնական ուղղվածությունը՝ գործողությունների միջոցով ապահովել բնության կայունությունն ու կենսունակությունը։ #CoP17-ի կարգախոսը՝…
Կարդալ ավելինԿառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 16-ին կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ Կառավարության նախաձեռնությամբ 2025 թվականի դեկտեմբերի 16-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Օրակարգում ընդգրկված է 12 հարց։ Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Կարդալ ավելին









