Մեկնարկելու է Գյումրի-Սոչի-Գյումրի երթուղով չվերթերը

Մեկնարկելու է Գյումրի-Սոչի-Գյումրի երթուղով չվերթերը

Չվերթերը կիրականացվեն շաբաթական 1 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, Գյումրիի «Շիրակ» միջազգային օդանավակայանից դեպի Սոչիի միջազգային օդանավակայան: Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flyone.am  կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

Կարդալ ավելին

Թուրքիայում ապրող հայ երիտասարդների հետ 1915–ի հետ կապված հարցազրույցի համար թուրք լրագրողի են դատում

Թուրքիայում ապրող հայ երիտասարդների հետ 1915–ի հետ կապված հարցազրույցի համար թուրք լրագրողի են դատում

Թուրքիայում արող հայ երիտասարդների հետ հարցազրույցի համար շարունակվում է Bianet.org կայքի խմբագիր Թուղջե Յըլմազի դեմ դատական գործը։ Թուրքական Bianet–ի փոխանցմամբ՝ Թուղջե Յըլմազի դեմ տխրահռչակ 301–րդ հոդվածով (Հրանտ Դինքը եւս մեղադրվել է այդ հոդվածով) բացված դատավարության երկրորդ նիստն է տեղի ունեցել։ 301-րդ հոդվածը վերաբերում է Թուրքիայի հանրապետությունը վիրավորել եւ նվաստացնելուն։ Դատական նիստին հետեւել են մի շարք տեղական եւ միջազգային լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Թուրքիայի ներկայացուցիչ Էրոլ Օնդերօղլուն։ Լրագրողը եւ փաստաբանը մեղադրանքի…

Կարդալ ավելին

Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

  «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում՝ «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ գլխավոր տնօրենի 2026 թվականի ապրիլի 09-ի թիվ ՑՊ-042-04/26, ՑՊ-043-04/26 և ՑՊ-044-04/26 որոշումների համաձայն: Ցուցակման պահից թույլատրվում է նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը, ինչպես նաև ռեպո գործարքների կնքումը: Պարտատոմսերի ընդհանուր անվանական ծավալներն են՝ 3,000,000,000 ՀՀ դրամ, 2,000,000 ԱՄՆ դոլար և 2,000,000,000 ՀՀ դրամ: Թողարկումները համապատասխանաբար ունեն 100,000 ՀՀ դրամ, 100 ԱՄՆ դոլար և 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքներ, 10.25%, 5.5%…

Կարդալ ավելին

Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը

Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2025-2026 ուսումնական տարվա ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման  ժամկետները: 9-րդ դասարանում քննություններ կանցկացվեն հետևյալ առարկաներից՝ «Հայոց լեզու» (գրավոր, թեստ) – 02.06.2026 թ. «Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) – 11.06.2026 թ. Բնագիտություն («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի ընտրությամբ՝ գրավոր, թեստ) – 15.06.2026 թ. «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» /էսսե/-24.06.2026 թ. Օտար լեզու («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ, բանավոր) – քննաշրջանի ընթացքում «Ռուս գրականություն» (բանավոր)՝ ռուսերենով…

Կարդալ ավելին

Սեռով պայմանավորված հղիության ընդհատումները շարունակում են մեր հասարակության համար լուրջ խնդիր մնալ. Հրազդանում ցուցադրվել է «Շնորհավոր, աղջիկ է» ֆիլմը

Սեռով պայմանավորված հղիության ընդհատումները շարունակում են մեր հասարակության համար լուրջ խնդիր մնալ. Հրազդանում ցուցադրվել է «Շնորհավոր, աղջիկ է» ֆիլմը

Մարդու իրավունքների պաշտպանի և Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության համագործակցությամբ ապրիլի 22-ին Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդանի N2 հիմնական դպրոցում ցուցադրվել է «Շնորհավոր, աղջիկ է» ֆիլմը՝ նվիրված սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների թեմային։ Ողջույնի խոսքով հանդես են եկել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերը, Ազգային ժողովի պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը և դպրոցի տնօրեն Սուսաննա Ալեքսանյանը։ Իր խոսքում Անահիտ Մանասյանը, անդրադառնալով սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդրին, նշել…

Կարդալ ավելին

Երևանում կառուցվում է հերթական նոր մանկապարտեզը՝ նախատեսված շուրջ 180 երեխաների համար

Երևանում կառուցվում է հերթական նոր մանկապարտեզը՝ նախատեսված շուրջ 180 երեխաների  համար

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը տվել է Ավան վարչական շրջանի Ծարավ աղբյուր թաղամասում նոր մանկապարտեզի կառուցման մեկնարկը՝ հիմքում տեղադրելով խորհրդանշական պարկուճը: Նախակրթարանը կունենա վեց խումբ և հնարավորություն կտա շուրջ 180 երեխայի` հաճախելու մանկապարտեզ: «Այս տարի մենք կտանք վեց խմբանի ևս մեկ նոր մանկապարտեզի կառուցման մեկնարկը՝ Նոր Խարբերդում: Այս պահին իրականացնում ենք 24 մանկապարտեզների հիմնանորոգման աշխատանքեր, ընթացիկ տարում սկսելու ենք ևս 13-ինը: Վերջին տարիների ընթացքում Երևանում հիմնանորոգել ու վերաբացել ենք 45 մանկապարտեզ և այս տեմպով շարունակելով մենք մի…

Կարդալ ավելին

Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն

Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն

Սոցիալական մեդիայում և զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է Ռուբեն Վարդանյանի ուղերձը՝ ուղղված ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին։ Ուղերձի շրջանակներում ներկայացված են մի շարք դիտարկումներ ՄԻՊ հաստատության մանդատի և լիազորությունների վերաբերյալ, որոնց հարկ ենք համարում անդրադառնալ ստորև։ Նախ, կարևոր ենք համարում ընդգծել, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը գործում է անկախության սկզբունքի հիման վրա, չի հանդիսանում կառավարության մաս, գործում է վերջինից անկախ և Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի հավատարմագրման հարցերով ենթահանձնաժողովի…

Կարդալ ավելին

Ապրիլի 24-ին՝ ժամը 8:30-ից 22:00-ը կկազմակերպվի այցելուների անվճար փոխադրում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ապրիլի 24-ին՝ ժամը 8:30-ից 22:00-ը կկազմակերպվի այցելուների անվճար փոխադրում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ  Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների կապակցությամբ ապրիլի 24-ին՝ ժամը 8:30-ից 22:00-ը կկազմակերպվի այցելուների անվճար փոխադրում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից, հետևյալ երթուղիներով՝ հ.1 եթուղի  – «Հրազդան» մարզադաշտ – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ – Արգիշտիի – Իտալիայի – Խորենացու – Ագաթանգեղոսի փողոցներ – մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան: Հետադարձը՝ Ագաթանգեղոսի – Գր. Լուսավորչի – Արգիշտիի փողոցներ – Հաղթանակի կամուրջ – Աթենքի փողոց – «Հրազդան» մարզադաշտ: Հ. 2 երթուղի –…

Կարդալ ավելին

Ապրիլի 22-ին ամբողջ աշխարհը նշում է Երկրի օրը

Ապրիլի 22-ին ամբողջ աշխարհը նշում է Երկրի օրը

Ինչպե՞ս շահել տեսակավորելով. ISSD-ն մոդեռնիզացնում է թափոնների կառավարման ոլորտը:Այս հարցը օրակարգում է աշխարհի շատ երկրներում:Ապրիլի 22-ին, ամբողջ աշխարհը նշում է Երկրի օրը, ինչը հերթական հիշեցումն է, որ մեր մոլորակի ապագան կախված է մերօրյա գործողություններից։ «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» (ISSD) ՀԿ-ն, հավատարիմ մնալով «սիրել մոլորակը գործով» սկզբունքին, ներկայացնում է Հայաստանում իրականացված ծրագրերի, նորարարական լուծումների և համայնքների կայուն զարգացման շոշափելի արդյունքները։ Այսօր ISSD-ն գործում է Երևանում և Հայաստանի 9 մարզերում՝ տարիների հետևողական…

Կարդալ ավելին

Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորական մրցույթում այս տարի կներառվի խորեոգրաֆիկ տարր

Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորական մրցույթում այս տարի կներառվի խորեոգրաֆիկ տարր

Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորական մրցույթում այս տարի կներառվի խորեոգրաֆիկ տարր ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մայիսի 12-18-ը Երևանում կանցկացվի Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 13-րդ մրցույթը: Նախագծի գործընկերն է Քալաշյան պարարվեստի դպրոցը։ Նախագիծը կմեկնարկի մայիսի 12-ին՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մեծանուն կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրը: Մասնակիցներն այդ օրը հարգանքի տուրք կմատուցեն կոմպոզիտորի հիշատակին՝ այցելելով Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն։ Պատանի ստեղծագործողների մրցույթը կանցկացվի Հայաստանի կոմպոզիտորների միության համերգասրահում՝ երկու փուլով, տարիքային երկու խմբի…

Կարդալ ավելին
1 2 3 4 846