Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից «ՊԻՑՑԱ ՏԱՇԻՐ» ՍՊ ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Տիգրան Պետրոսյան 9/5) իրականացված ստուգման ընթացքում արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ, մասնավորապես՝ – սննդի կառույցները նախագծված, կառուցված ու տեղակայված չեն եղել այնպես, որ հնարավոր լինի կատարել համապատասխան խնամք, մաքրում կամ ախտահանում, բացառվի օդից փոխանցվող աղտոտումը և ապահովվի համարժեք հիգիենիկ աշխատանքային պայմաններ, – սննդի տեղափոխման համար նախատեսված սարքավորումը (վերելակը) նախագծված, կառուցված ու տեղակայված չի եղել այնպես, որ…
Կարդալ ավելինԳազստոպը պահանջում է թույլատրել վերաբացելու կազմակերպության գործունեությունը
Արարատի մարզի Շահումյան գյուղում այսօր մեծ ու փոքր հավաքվել էին նախկին պատգավավոր, գործարար ,,Յուվեցի Կարոյի,, տղյաին պատկանող ,,Գազստոպ,, կազմակերպության գործուներության կասեցման դեմ բողոքի ակցիա իրականցնողները : Պարզ ասած ՝ շուրջ մեկ ու կես տար առաջ կազմակերպության հետ կապված խնդիրներ են եղել : Ըստ տնօրեն Վիլեն Կարապետյանի խնդիրները պայմանվորված են եղել հարկային որոշ պարտավորությունների հետ, բայց վաղուց այդ խնդիրները լուծվել են և համապատասխան մարմինների ՝ այդ թվում ՀԾԿՀ-ի ,,հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով,, -կողմից , սակայն կազմակերպության …
Կարդալ ավելին«Ամենաչնչին քայլն անգամ ամենահամարձակ մտադրությունից վստահաբար ավելին է»․ Անահիտ Մանասյանը հիմնական ելույթով է հանդես եկել Ամասիայում երիտասարդ աղջիկների հետ վարպետաց դասի շրջանակներում
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 16-ին մասնակցել է «Երիտասարդ կանանց առաջնորդության դպրոց» ծրագրի շրջանակում կազմակերպված կանանց իրավունքներին նվիրված «Ֆեմինիստական աշխատարան» քննարկմանը՝ հանդես գալով հիմնական ելույթով։ Ամասիա համայնքում անցկացված միջոցառման նպատակն էր խթանել գյուղական համայնքներում ապրող աղջիկների քաղաքական և հասարակական մասնակցությունը՝ հոգեբանական դիմակայության զարգացման, առաջնորդական կարողությունների ձևավորման և համայնքային նախաձեռնությունների իրականացման միջոցով։ Քննարկմանը մասնակցել են Շիրակի մարզից երիտասարդ աղջիկներ։ Իր ելույթում Պաշտպանն անդրադարձել է առաջնորդության գաղափարին, կին առաջնորդների առջև ծառացած մարտահրավերներին, ինչպես նաև կանանց…
Կարդալ ավելինՄարդու իրավունքների պաշտպանը խիստ մտահոգիչ է համարում «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման կենտրոնում արձանագրված ինքնասպանության դեպքը
Հոգեկան առողջության հաստատություններում գտնվող անձինք գտնվում են պետության հատուկ հոգածության և պաշտպանության ներքո, ուստի նման դեպքերը լրջագույն հարցադրումներ են առաջացնում կյանքի իրավունքի ապահովման, պատշաճ հսկողության, ինչպես նաև ինքնասպանությունների կանխարգելման արդյունավետ մեխանիզմների կիրառման վերաբերյալ։ Մտահոգիչ է և այն, որ խոսքը ազատությունից զրկված անձի մասին է, որի նկատմամբ պետությունն ունի պատասխանատվություն՝ ապահովելու նրա անվտանգությունն ու առողջական վիճակին համարժեք խնամքը։ Նման դեպքերը պետք է դառնան իրավասու մարմինների կողմից անհապաղ, արդյունավետ և բազմակողմանի քննության առարկա, իսկ հոգեկան առողջության հաստատություններում…
Կարդալ ավելինՀայտնաբերվել է 392 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Մայիսի 4-ից 11-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4145 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 333 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 163 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 83 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 30, չամրակապված վարելու՝ 483, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 32, վարելու ընթացքում ծխելու՝ 487, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 247, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 56 և 1464 այլ իրավախախտում։ 109 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի,…
Կարդալ ավելինԱնահիտ Մանասյանն այցելել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով․ քննարկվել են ընտրական գործընթացներում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Մայիսի 14-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որտեղ հանդիպում է ունեցել հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի հետ։ Մարդու իրավունքների պաշտպանին ուղեկցել է «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագծի երկրորդ մասնակից Տիգրան Գևորգյանը, ով հետաքրքրված է ընտրական իրավունքի, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հետ կապված հարցերով, ակտիվորեն ներգրավված է տարբեր նախաձեռնություններում և կարևորում է երիտասարդների մասնակցությունը հանրային ու ժողովրդավարական գործընթացներին։ Այցի շրջանակում Վահագն Հովակիմյանի ուղեկցությամբ իրականացվել է շրջայց Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, ներկայացվել են…
Կարդալ ավելին«Ձորակ» խնամքի կենտրոնում արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող քայլերը.ՄԻՊ
Մայիսի 7-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության նախաձեռնությամբ անցկացվել է քննարկում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոնում 2025 թվականի նոյեմբերի 14-ին իրականացված մշտադիտարկման չհայտարարված այցի ընթացքում արձանագրված խնդիրների և դրանց լուծմանն ուղղված առաջարկությունների կատարման ընթացքի վերաբերյալ։ Քննարկումը վարել է Պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող, Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը։ Մասնակցել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի…
Կարդալ ավելինԵրևանում քննարկվել են ՓՄՁ ոլորտի զարգացման հնարավորություններն ու մարտահրավերները
Մայիսի 12-ին Երևանում կայացավ Հայաստանի բանկերի միության, ՀՀ կենտրոնական բանկի և Գերմանահայկական հիմնադրամի համատեղ կազմակերպած «ՓՄՁ ոլորտ․ ազդեցություն և զարգացման մարտահրավերներ» թեմայով համաժողովը։ Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ կառավարության, միջազգային ֆինանասական կազմակերպությունների, ՀՀ կենտրոնական բանկի, ՀՀ բանկերի և վարկային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, վարկային ծրագրերի շահառուներ։ Բացման խոսքով հանդես եկան ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ու Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը։ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն իր խոսքում նշեց, որ փոքր և միջին ձեռնարկությունները դիվերսիֆիկացված և…
Կարդալ ավելինԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ «ՊԻՑՑԱ ՏԱՇԻՐ»-Ի ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչների կողմից «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Կոտայքի մարզ, ք․ Աբովյան, Հանրապետության 22/12) իրականացրած վերահսկողության ընթացքում հայտնաբերվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ. ի մասնավորի՝ – սննդամթերքի պատրաստման, մշակման կամ վերամշակման համար նախատեսված սննդի կառույցի հատակը չի ունեցել հարթ մակերես, չի պահվել նորոգ վիճակում, – սննդի կառույցն ապահովված չի եղել լվացող և ախտահանող նյութերի՝ սննդամթերքից առանձնացված պահման տարածքով: Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ Աբովյանում գտնվող «Պիցցա Տաշիր»…
Կարդալ ավելինԱնցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» 2026 թվականի դպրոցականների թիմային խճուղավազքի Երևանի փուլը
Դպրոցականների շրջանում առողջ ապրելակերպը խթանելու և տարբեր մարզաձևերի ճանաչելիությունը մեծացնելու նպատակով ամեն տարի ՀՀ հանրակրթական դպրոցների աշակերտների համար կազմակերպվում են մարզական մրցաշարեր՝ ներառած խճուղավազքը։ Երևանում մայիսի 12-ին տեղի է ունեցել «ՀՀ վարչապետի գավաթ» 2026 թվականի դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի երևանյան փուլը։ Մրցաշարի առաջին փուլի հաղթող է ճանաչվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մոնթե Մելքոնյանի անվան հ. 11 հիմնական դպրոցը, իսկ 2-րդ և 3-րդ հորիզոնականները, համապատասխանաբար, «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամը և Շենգավիթ վարչական շրջանի հ. 31 հիմնական դպրոցը։…
Կարդալ ավելին








