Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընտրությունների արդյունքները՝ քվեաթերթիկների գրեթե 8%-ի մշակումից հետո

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընտրությունների արդյունքները՝ քվեաթերթիկների գրեթե 8%-ի մշակումից հետո

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ժամը 01.45-ի դրությամբ հրապարակել է ընտրությունների արդյունքները 355 ընտրատեղամասերից՝ մշակելով քվեաթերթիկների 7,96%-ը։ Այս տվյալներով՝ 54,7% արդյունքով (63264 ձայն) առաջատար է ներկայումս իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Երկրորդ տեղում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, որը հավաքել է 21,66% (25052)։ Երրորդ տեղը զբաղեցնում է «Հայաստան» կուսակցությունների դաշինքը, որն ունի 8,89% (10278)։ Չորրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը հավաքել է 5,22% (6038)։ Հինգերորդ հորիզոնականը զբաղեցնող «Միասնության թևեր» կուսակցությունն առայժմ ունի 2,38% (2757)։

Կարդալ ավելին

Ժամը 15։00-ի դրությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 հեռախոսազանգ

Ժամը 15։00-ի դրությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 հեռախոսազանգ

  Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների օրը՝ ժամը 15:00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացի ընթացքում մարդու իրավունքներին առնչվող 59 հեռախոսազանգ: Խնդիրների մի մասը չի վերաբերել ՄԻՊ մանդատին և փոխանցվել է իրավասու մարմիններին: Խնդիրների մի հատված էլ վերաբերել է համակարգային բնույթ ունեցող օրենսդրական հարցերի, որոնք արագ արձագանքման ձևաչափով միջամտություն չեն ենթադրում: ՄԻՊ մանդատին վերաբերելի 15 խնդիր Պաշտպանի աջակցությամբ ստացել է դրական լուծում։ Պաշտպանի աշխատակազմը նշված ժամանակահատվածում ուսումնասիրել է նաև լրատվամիջոցներում…

Կարդալ ավելին

ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները ընտրակաշառք տալու կասկածանքով ձերբակալել են 3 անձի

ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները ընտրակաշառք տալու կասկածանքով ձերբակալել են 3 անձի

Հունիսի 7-ին ՆԳՆ-ում ստացվել է ահազանգ, որ Գյումրիի մի ընտրատեղամասի դիմաց քաղաքական ուժերից մեկի շտաբի ներկայացուցիչները ընտրակաշառք են բաժանում։ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբերն անմիջապես մեկնել են նշված հասցե և ընտրակաշառք տալու կասկածանքով ձերբակալել և Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչություն են տեղափոխել երեք անձի։ Հայտնաբերվել են ընտրողների ցուցակներ։ Հանգամանքները պարզվում են։

Կարդալ ավելին

Ազգային ժողովի հերթական ընտրությունների շրջանակում ՆԳՆ ծառայությունների աշխատանքի մասին (ժամը 17․00-ի դրությամբ)

Ազգային ժողովի հերթական ընտրությունների շրջանակում ՆԳՆ ծառայությունների աշխատանքի մասին (ժամը 17․00-ի դրությամբ)

Հունիսի 7-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին և 87-67  թեժ գծին ստացվել է 57 ահազանգ։ Արձանագրվել է կրկնաքվեարկության՝ 19, քվեարկության գաղտնիության խախտման՝ 15, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու՝ 2, ընտրակաշառք տալու՝ 1 և ընտրատեղամասում սառը զենք կրելու 1 դեպք, որոնցով կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ձերբակալվել է 14 անձ։ Ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացված 198 տեղեկությունները ստուգման փուլում են։ Ստուգվում են նաև մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումները։ ՆԳՆ Միգրացիայի և…

Կարդալ ավելին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի սեփական նախաձեռնությամբ «Արմատ մեդիա» լրատվամիջոցում կատարված գործողությունների առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի սեփական նախաձեռնությամբ «Արմատ մեդիա» լրատվամիջոցում կատարված գործողությունների առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն

  «Արմատ մեդիա» լրատվամիջոցում հունիսի 5-ին իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունների վերաբերյալ հրապարակումների առնչությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ուսումնասիրություն։ Հրապարակված տեղեկությունների համաձայն՝ իրավապահ մարմինները «Արմատ մեդիա» լրատվամիջոցի խմբագրությունում իրականացրել են խուզարկություն՝ ներկայացնելով դատարանի համապատասխան որոշումը։ Մարդու իրավունքների պաշտպանը կարևոր է համարում ընդգծել, որ դատարանի որոշումների իրավաչափության վերաբերյալ գնահատականներ տալը Պաշտպանի լիազորությունների շրջանակից դուրս է։ Դեպքի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կապ է հաստատել «Արմատ…

Կարդալ ավելին

Ճամփորդությունդ դարձրու ավելի հարմարավետ

Ճամփորդությունդ դարձրու ավելի հարմարավետ

 Դե ինչ, ժամանակն է պլանավորել ամառային ճամփորդություններդ։ Իսկ մինչ այդ՝ կիսվենք մի քանի խորհուրդներով․ Օդանավակայանում անցիր արտահերթ անձնագրային ստուգում և բիզնես սրահում հանգիստ սպասիր թռիչքիդ, Ակտիվացրու ինտերնետ ռոումինգը և ունեցիր հասանելիություն ինտերնետին, որպեսզի նոր քաղաքում կարողանաս հեշտ և արագ կողմնորոշվել, Ամրագրիր սեղան ռեստորանում, գտիր անհրաժեշտ տեղեկություններ միջոցառումների մասին և շատ ավելին՝ 24/7 օգնականի միջոցով։ Միացիր Amio Pro փաթեթին, ընտրիր Mastercard World կամ Visa Platinum քարտերից մեկը և օգտվիր այս բոլոր առավելություններից անվճար։ Դիմիր AMIO Mobile…

Կարդալ ավելին

Հին տրոլեյբուսները փոխարինվել են նորերով.Քաղաքապետարան

Հին տրոլեյբուսները փոխարինվել են նորերով.Քաղաքապետարան

Երևանում այլևս հին տրոլեյբուսներ չկան այսօրվանից երթուղի է դուրս եկել նոր 45 տրոլեյսբուս, որոնք սպասարկելու են գործող ուղղությունները՝ փոփոխված մի քանի վերջնականգառով: Ուղեգծերի փոփոխությունների մասին՝ ստորև. Տ 1  Աշխատանքի հրապարակ – Ջրվեժի – Ձորաղբյուրի – Ողջաբերդի խաչմերուկ Աշխատանքի հրապ-կ /ս.կ./ – Բագրատունյաց – Գ․Նժդեհի – փ.–ներ – Արշակունյաց պ. –  Գ․Լուսավորչի փ․ – Մաշտոցի պ․ – Կորյունի – Աբովյան փ.-ներ – Մյասնիկյան – Գայի պ.-ներ – Թևոսյան փ․ – Ձորաղբյուրի ամառանոցներ (Ձորաղբյուրի – Ողջաբերդի –…

Կարդալ ավելին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Դիլիջանում հանդիպել է բռնի տեղահանված կանանց

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Դիլիջանում հանդիպել է բռնի տեղահանված կանանց

  Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 30-ին հիմնական ելույթով է հանդես եկել Դիլիջանում կազմակերպված՝ «Մարդու հիմնարար իրավունքներ և պարտականություններ» թեմայով ինտերակտիվ հանդիպմանը, որն անցկացվել է «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում։ Հանդիպումը կազմակերպել է «Կանանց իրավունքների տուն» հասարակական կազմակերպությունը՝ ճամբարային ձևաչափով։ Մասնակցել են բռնի տեղահանված կանայք։ Իր ելույթում Անահիտ Մանասյանը ներկայացրել է մարդու իրավունքների հիմնական բովանդակությունը, Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործառույթները, ինչպես նաև այն մեխանիզմները, որոնց միջոցով հնարավոր է պաշտպանել խախտված…

Կարդալ ավելին

Ամիօ բանկը նվազեցրել է ՓՄՁ հաճախորդների գործող վարկերի և լիզինգների տոկոսադրույքները

Ամիօ բանկը նվազեցրել է ՓՄՁ հաճախորդների գործող վարկերի և լիզինգների տոկոսադրույքները

   Ամիօ բանկը, կարևորելով փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) առանցքային դերը երկրի տնտեսության զարգացման գործում, կիրառում է ՓՄՁ ոլորտի վարկավորման ընդլայնման և աջակցման ռազմավարություն: Հիմք ընդունելով ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի 2026 թվականի ապրիլի 2-ի թիվ 76-Ն որոշումը, և նպատակ ունենալով աջակցել բիզնեսի կայուն զարգացմանը և ֆինանսական բեռի թեթևացմանը՝ բանկը որոշում է կայացրել 2026 թվականի հունիսի 1-ից մինչև 1 տոկոսային կետով նվազեցնել ՓՄՁ հաճախորդների գործող վարկերի և լիզինգների տարեկան տոկոսադրույքները: Տոկոսադրույքների նվազեցումը իրականացվել է շուրջ 400 պարտաճանաչ…

Կարդալ ավելին

Պատմական մայրաքաղաք Արտաշատի պեղումների ընթացքում հայտնաբերված ութանիստ եկեղեցուն  նվիրված բացառիկի ցուցադրություն Մատենադարանում

Պատմական մայրաքաղաք Արտաշատի պեղումների ընթացքում հայտնաբերված ութանիստ եկեղեցուն  նվիրված բացառիկի ցուցադրություն Մատենադարանում

Պատմական մայրաքաղաք Արտաշատի պեղումների ընթացքում հայտնաբերված ութանիստ եկեղեցուն  նվիրված բացառիկի ցուցադրություն Մատենադարանում Մ․ Մաշտոցի անվան մատենադարանում այսօր բացվել «Սրբացված բեկորների հայտնությունը՝ Արտաշատի ութանիստ եկեղեցին․ չորրորդ դարի մեծադիր շինության բացահայտումը» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։ Բացմանը ներկա են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշը, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, գիտության և մշակույթի գործիչներ։ Ցուցադրությունը ներկայացնում է վերջին տարիների հայաստանյան հնագիտության ամենանշանակալի…

Կարդալ ավելին
1 2 3 857